ՋՐԱՂԱՑՊԱՆԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ
Հենրի Գյուդնի | Քենտերբերյան Հանելուկներ և այլ Հետաքրքիր խնդիրներ
ГЕНРИ ДЮДНИ | КЕНТЕРБЕРИЙСКИЕ ЗАГАДКИ | (На армянском языке)
Գլխավոր էջ Քենտերբերյան Հանելուկներ և այլ Հետաքրքիր խնդիրներ
Ջրաղացպանը մ ի կողմ կանչեց ուղևորներին և ցույց
տվեց ալյուրի 9 պարկ , որոնց դասավորությունը բերված
է ներքևում ։ Այժմ բոլորդ ուշադիր լսեք, թե ինչպիսին է
ալյուրի 9 պարկերի հանելուկը — ասաց ն ա — Նկատեցեք ,
պարոնայք , որ շարքի երկու ծայրերում մեկական պարկ է
դրված , որից հետո գալիս են զույգ պարկեր, իսկ միջնա-
մասում իրար կողք դրված են մնացած երեք պարկերը:
Եթե բազմապատկենք զույգ պարկերի վրա նշված 28 -ր
7 -ով , որը նրա հարևան թիվ է, գումարը ստացվում է
196, որը համապատասխանում է միջնամասի պարկերի վրա
գրված թվին: Սակայն, նույն պատասխանը չի ստացվու մ
աջ եզրի 5-ը իր հարևան զույգի 34-ի հետ բազմապատկե —
լիս: ՈՒստի, պարոնայք, խնդրում եմ վերադասավորել 9
պարկերը այն հաշվով, որ նվազագույն տեղաշարժով զույգ
պարկերի վրա նշված թվանշանները իրենց հարևանների
հետ բազմապատկելիս , արտադրյալը երկու դեպքերում էլ
հավասար լինի միջնամասի երեք թվանշաններին:
Քանի որ ջրաղացպանի պայմանը հնարավորին չափ
քիչ տեղաշարժ կատարելն է ր, մնում է միայն մեկ հնարա —
վոր լուծում։
7