дома » Рефераты » ԴՐԱՄ ՀԱՏԵԼՈՒ ԻՇԽԱՆՈԻԹՅՈԻՆԸ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԴՐԱՄ ՀԱՏԵԼՈՒ ԻՇԽԱՆՈԻԹՅՈԻՆԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 8.6. ԴՐԱՄ ՀԱՏԵԼՈՒ ԻՇԽԱՆՈԻԹՅՈԻՆԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:

Համերկրային կառավարությունը, ի վերջո, ի զորու է անսահմանափակ
պակասորդ կրելու, քանզի օժտված է դրամ հատելու իշխանությամբ: Եթե
տեղական որեւէ կառավարություն, օրինակ, Նյու Յորք քաղաքը, մեծագումար
պարտքեր ունենա, ներդրողները կկորցնեն քաղաքի վճարունակության հանդեպ
իրենց վստահությունը, երբ պարտատոմսերը մարելու ժամկետը լրանա:
Հետեւապես, կհրաժարվեն գնել քաղաքի պարտատոմսերը, եւ քաղա-
քապետարանը կարող է սնանկանալ:
Սա չի կարող պատահել համերկրային կառավարության պարագայում,
որովհետեւ սահմանադրական իրավունքով դրամ արտադրելու իշխանություն
ունի: Հետեւաբար, կարող է պարզապես փող տպել իր իսկ պարտավո-
րությունների դիմաց:
Ավելորդ է ասել, որ նման «բուժումը» թերեւս ավելի վատ կլիներ, քան
հիվանդությունն է: Փող տպելու մասին խոսում են որպես գնաճի վատթա-
րագույն ախտանիշի: Եթե կառավարությունն իսկապես սկսեր մեծ քանակությամբ
փող տպել իր իսկ պարտատոմսերը ետ գնելու նպատակով, ապա
թղթադրամից, գուցեեւ երկրից, փախուստ տայինք, իսկ սանձարձակ գնաճի
ուրվականը իրականություն կդառնար: Դրամահատությանը կրկին
կանդրադառնանք 10-րդ գլխում: Իսկ առայժմ պիտի հասկանանք, որ տպագրական
մամլիչի չօգտագործվող զորությունը դեռ հավաստիացնում է ներդրողներին,
որ պետական պարտատոմսն իրենց երբեք չի վնասի: Տարօրինակ
է, այնպես չէ՞, կառավարական պարտատոմսերի երաշխիքը փող տպելու
իշխանությունն է այնքան ժամանակ, քանի դեռ այն գործի չի դրվել:

118

Այս համոզիչ բառերից հետո անհրաժեշտ է սթափ եզրակացությո ւն
անել: Հսկա եւ հարաճուն պակասորդին, ինչպիսին ունեցանք 1980-ական-
ների կեսին, կրնկակոխ կարող են հետեւել տնտեսական տագնապներ:
հնչեւէ, համազգային սնանկացման տագնապներ չեն սրանք, այլ անփույթ
բյուջետավորման խնդիրներ:
Երբ համերկրային կառավարությունն ավելի մեծ ծախսեր է ձեռնարկում,
քան ի վիճակի է վճարել հարկերի միջոցով’ տարբերությունը պետք է
փոխառնի գանձատան պարտատոմսեր թողարկելով: Քանի որ այս պարտատոմսերը
մատչելի ամենաապահով վարկային փաստաթուղթն են, եւ
որովհետեւ գանձատունը վաճառքի համար գնահատում է դրանք ըստ
պահանջվող մակարդակի, համազգային խնայողություններում առաջին « ճ ի գ
ը » մշտապես կառավարությանն է: Մնացած բոլոր պարտապանները’ նահանգային
եւ տեղական կառավարություններ, ֆիրմաներ, երկրորդ ճիգի
Իեիթում են: Այս պաիտապանները, հետեւաբար, կարող են «դուրս մղվել»,
եթե խնայողությունների ընդհանուր պահանջարկն ավելին է, քան առաջարկը:
Համերկրային կառավւսիությունն իր ուզած դրամական միջոցները
կստանա, իսկ աԻա ոչ Իամեիկրային 1յամ որոշ պարտապաններ կարող են
եւ չստանալ իրենց ուզած միջոցները :
Եթե ազգային համաձայնություն կայացվեր համերկրային կարիքների
խիստ առաջնայնության շուրջ, գանձատան պարտատոմսերին ընձեռված
ավագության իրավունքը ճիշտ ու պատշաճ կլիներ: Որպես կանոն, այդպես
լինում է, օրինակ, պատերազմի ժամանակ, երբ բոլորն էլ ընդունում են
համերկրային կառավարության իրավունքի ւսնԻրաժեշստւթյունը’ ազգային
խնայողությունների դրամակույտից օգտվել այնչափ, որչափ անհրաժեշտ է:
Իսկ խաղաղ պայմաններում կառավարական ծրագրերին նման առաջնություն
չի տրվում: Հակառակ դեպքում, դրամական միջոցների համար
«տուրուդմփոցը» կհանգեցներ նրան, որ երկրի խնայողությունները կօգտագործվեին
ի շահ ծրագրերի, որոնց առաջնությունը սոսկ պետականորեն
ֆինանսավորելն է, այլ ոչ հանուն զարգացման, շահույթի կամ բարեկեցության
առավել արդյունավետությունը:
Այն դեպքում, երբ աշխատանքի շուկայում կամ մեր գործարաններում

119

չօգտագործված զգալի ռեսուրսներ ունենք’ դուրս մղվելու լուրջ տագնապներն
անտեղի Են, որովհետեւ համերկրային ծախսումն ի հաշիվ այլ
կարգի ծախսումների չի ստվում, բոլորի համար էլ տեղ կա: Աշխատուժի
լրիվ զբաղվածության դեպքում, սակայն, համերկրային կառավարությունը
կարող է մեծացնել ազգային ւսիտադրանքի իի բաժնեմասը միմիայն ի
հաշիվ մեկ ուրիշի: Եթե այդ բաժնեմասը ձեռք է բերվում հավելյալ հարկերի
*
միջոցով, ապա կարելի է prima facie ենթադրել, որ ընտրողները որոշում
են կայացրել հօգուտ ընդհանուր արտադրանքի մեջ կառավաիության բաժնեմասի
աճի: Բայց երբ կառավարության բաժնեմասը ձեռք է բերվում սոսկ
ի հաշիվ փոխառելու իր վերադաս ուժի, ապա նման ենթադրություն
գոյություն չունի: Տնտեսագետների մեծ մասն, այսպիսով, համաձայն է. որ
անհրաժեշտ է ունենալ հավասարակշռված համերկրային բյուջե’ արտադրության
լրիվ զբաղվածության մակարդակով:
Այսքանով եզրափակում ենք նախնական ծանոթությունը պետական
Իատվածի տնտեսագիտությանը, որի շուրջ բոլոր տնտեսագետները, ի վերջո,
համաձայն են: Կրկնենք, կառավարությունը հատված է, այլ ոչ եզակի մի
ընտանիք կամ ֆիրմա: Որպես այդպիսին, այն պետք է կապակցվի ընտանեկան
եւ գործարար հատվածներին:
Փոխառության գործունեությունը’ պակասորդ կրելը, Իսւմերկրային կառավարության
համար այլ է, տեղական կառավարությունների կամ նույնիսկ
շատ մեծ ֆիրմաների համար’ այլ: Ներդրման համւսր համերկրային ծախսումը
չի դիտվում որպես կապիտալ ծախս, ինչպես մասնավոր Իատվածում:
Այդ ամենի շուրջ ընդհանուր համաձայնությունն առկա է:
հսկ ահա այն հարցում, թե կառավարության պատշաճ դերը որը պիտի
լինի, ամեն ինչ կա, բացի համաձայնությունից: Նախքան այդ բանավեճին
անցնելը, փորձենք արտացոլել այս գլխի բովանդակությունը: Կառավարության
շուրջ լսվող աղմկոտ վիճաբանությունների զգալի մասը հիմնված
է նմանությունների վրա, որոնք, ինչպես տեսանք, ապակողմնորոշիչ են:
Եթե պետական հատվածի վերաբերյալ թեր եւ դեմ կողմերը խելացիորեն
դասակարգելու լինենք, պետք է ընդունենք, որ այն մի ողջ հատված է, այլ
ոչ սոսկ մի մեծ ընտանիք, եւ տնտեսական կարողություններ ունի, որոնք
այլ հատվածներ չունեն: Ինչպես կտեսնենք, չհամաձայնելու դեռ շատ բան
կա պետական հատվածի տնտեսագիտության վերաբերյալ, բայց կարեւորն
այն է, որ սահմանազատենք տարակարծությունը բացահայտ թյուրըմբռնումից:

* Աոա ջին հսք]սւցք|ւց (|սւտ

120

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика