дома » Рефераты » ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ ԵՐԵՎԱՆ «ՍՈՎԵՏԱԿԱՆ ԳՐՈՂ» 1986.

Պահպանված աշխատանքները, արխիվային փաստաթղթերն ու գրական
աղբյուրները հաստատում են այն մեծ ծառայությունը, որ կատարել է
նկարիչը նոր ժամանակների ռուսական արվեստի ձևավորման մեջ’ երկար
տարիներ ղեկավարելով Կրեմլի Զինապալատի գեղանկարչական արվեստանոցի աշխատան քները :
Գիրքը կհետաքրքրի մասնագետներին և ընթերցողների լայն շրջաններին:

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

 ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Հայ ժողովրդի պատմության մեջ XVII դարի առաջին քառասունամյակը, ինչպես
և ողջ ուշ միջնադարը եղել են մռայլ ու անկումային ժամանակաշրջան, ավերվում
էին քա ղա քներն ու գյուղերը, ֆիզիկապես ոչնչացվում, բռնագաղթի էին ենթարկվում
բնակչության հոծ զանգվածներ, կործանվում հոգևոր ու նյութական մշակույթի հուշարձանները:
Հայաստանի բաժանման համար 1514—1639 թթ. մղվող թուրք-պարսկական պ ա տերազմներն
ավարտվեցին 1639 թ., երբ Կսւսրե-Շիրինի պայմանագրով Արևմտյան ճա —
յաստանում հաստատվեց թուրքական սուլթանի, իսկ Արևելյան Հայաստւսնում պարսից
շահի տիրապետությունը: Չնայած արևելյան բռնապետությունների հաստատած դա ժան
ու հարստահարիչ «կարգ ու կանոնին», XVII դարի երկրորդ կեսից սկսվում է
համեմատաբար խաղաղ կյանքի ու տնտեսության մասնակի վերականգնման ժամանակաշրջան’
ինչպես մայր երկրում, այնպես էլ Անդրկովկասի հայաշատ կենտրոններում
ու գաղթավայրերում’ Կոստանդնուպոլսում, Նոր Ջուղայում և այլուր:
XVII դարում նոր թափ է առնում հայ ազատագրական շարժումը և մայր երկրռւմ,
և գաղթավայրերում, նպաստելով այն հոգևոր զարթոնքին, որն արտահայտվում
է աշխարհիկ գրականության ու արվեստի, պատմագրության ու Փիլիսոփայության, գիտության
մյուս բնագավառների նկատելի առաջընթացի և հայկական տպագրության զա ր գացման
մեջ:

Ուշագրավ է այն փաստը, որ 1 641 —1699 թթ. ընթացքում հրատարակված շուրջ
150 անուն գրքերի մեջ մենք տեսնում ենք աշխարհիկ բովանդակության երկեր, ո-
րոնք սկսեցին մեծ դեր խաղալ հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության ձե-
վավորման պրոցեսում: Նշենք XVII դարի հայրենասեր պատմագիր Առաքել Դավրիժե-
ցու «Պատմությունը», որ լույս տեսավ Ամստերդամում 1669 թ., հեղինակի կենդանության
օրոք, և որը իրականում կոչ էր Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության
ամրապնդման ու պարսկական բռնապետության դեմ համատեղ պայքարի: Նույն Ամստերդա-
մի հայկական տպարանում լույս տեսավ Մովսես խորենացու նշանավոր «Պատմությունը»,
այլ աշխարհիկ բովանդակության գործեր, դրանց թվում’ աշխարհի քարտեզը, «Գիրք չափոցը
»… և այլն:
Այս երևույթները վկայում էին հայ ժողովրդի առաջավոր մարդկանց ազատագրական
ձգտումների ձևավորումը, երբ կարևոր խնդիր էր դարձել իրեն և իրենը ճանաչելը,
անցյալն ու ներկան հասկանալը, պայքարի ուղիների որոնումը, ապագայի հեռանկարների
կանխատեսումը: Այս հոգևոր շարժումը բարենպաստ պայմաններ էր ստեղծում
նաև հայոց լեզվի, գրականության, երգի ու երաժշտության, աշխարհիկ կերպարվեստի,
քանդակագործության, գրաֆիկայի և կիրառական արվեստի զարգացման համար:

 

Հայ կերպարվեստը XVII դարում

բուռն վերելք է ապրում, շնորհալի վարպետները
որոնումներ են կատարում, սովորում, շփվում հեռու և մոտ հարևանների արվեստի
ու արվեստագետների հետ, ստեղծում ու ձևավորում սեփականը’ ա շխարհագրական
և կուլտուր-քաղաքական մեծ տարածքի վրա, ստեղծագործական փ ոխազդեցությունների
և փոխհարստացման մթնոլորտում: Պարսկաստանի, Հնդկւսստանի, Թուրքիայի,
Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի և հայաշատ կենտրոնների մշակութային
կյանքը բարերար ազդեցություն էր գործում և խթանում հայ արվեստի վերելքը:
Այդ շրջանի հայկական գեղանկարչությունը, խա րսխ վա ծ լինելով ազգային արվեստի
միջնադարյան ավանդների վրա, ընդունում է նաև Եվրոպայից եկող գեղանկարչական
հասկացությունները, որոնք ընկալվում էին հայ ժողովրդի գեղագիտական ըմ-
բըռնումների, հոգեհարազատության սահմաններում: Փոխազդեցություններն ընթացել են
հայ-պարսկական, հայ-վրացական, հայ-ռուսակւսն, հայ-լեհական, հայ-արաբական արվեստների
ոլորտներում, ուր խաչաձևվել են օտարն ու հայկականը: Գաղթօջախ ներում
ստեղծված ուրույն արվեստը, միանալով բուն ճա յա ստ ա նի գեղանկարչությանը,
ամբողջացնում է ազգային նկարչական դպրոցի դեմքը:

XVII դարի վերջերից և XVIII դարի սկզբներից հայ գեղանկարչությունը

աստիճանաբար
դուրս է գալիս պալատական և եկեղեցական ոլորտներից, առաջնահերթ են
դառնում աշխարհիկ թեմաները, հաճախ կրոնական թեմաներն ստանում են ա շխա րհիկ
մեկնաբանումներ: ճասարւսկության կողմից նկարչության հանդեպ ցուցաբերվող
կենդանի հետաքրքրությունը թելադրում է ժանրերի բազմազանության պահանջ: Սկսում
են զգալի տեղ գրավել դիմանկարը, պատմական ու կենցաղային թեմաներով պ ա տ կերները,
ձևավորվում է բնանկարի ու նատյուրմորտի հասկացությունը, վերելք է ա պ րում
հաստոցային նկարչությունը: ճասարակության մեջ պատշաճորեն է գնահատվում
նկարչի մասնագիտությունը: Տեղի է ունենում արհեստների ու արվեստների որոշակի
բաժանում: Նկարիչներն զբաղվում են և գեղանկարչությամբ, և կիրառական արվեստով:

XVII—XVIII դարերի հայ կերպարվեստի զարգացումը

հետաքրքիր է ու պ ա տմա կանորեն
արժեքավոր իր ներքին օրինաչափություններով, բազմակողմանի ընդգրկումներով
և շնորհալի անուններով, որոնց ստեղծագործությունները հարստացնում են հայ
կերպարվեստի գանձարանը: Բազմաթիվ անհայտ նկարիչների հետ այդ նշանակալից
պրոցեսում իրենց ներդրումն ունեն նկարիչներ Մինասն ու ճովհաննես Մրքուզը (Նոր
Ջուղա), Մանասեները (Կ. Պոլիս), Բոգուշները (Լվով), Մոզաֆերները (Սիրիա), ճով-
հաննեսը (Երուսաղեմ), ճա ն նա Երուսաղեմցին (Եգիպտոս), Հովնաթանյանները (էջմիածին,
Թիֆլիս) և այլն:
Դրանց շարքում առանձնակի տեղ է գրավում յուրատիպ տ ա ղանդով օժտված
Բոգդան Սալթանովը, որի ստեղծագործական կյանքի 37 տարիներն անցան ժամանակի
խոշորագույն քաղաքներից մեկում’ Մոսկվայում:

ՄԱՆՅԱ ՂԱՏԱՐՅԱՆ
ՎԱՋԳԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Մաս 1
Մաս 2
Մաս 3
Մաս 4
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ ԿՅԱՆՔԸ
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ ԳՈՐԾԸ 
ԳՈՐԾԸ (մաս 2)
ԳՈՐԾԸ (մաս 3)
Առաջին տպագիր Աստվածաշունչը
XVII—XVIII դդ. ռուսական արվեստը 
Սիբիլաների գիրքը
Վասիլիոլոգիոն
Ֆյոդոր Ալեքսեևիչ
Զինապալատ
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (էջ 50-59)
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (էջ 60-69)
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (էջ 70-78)
Աշխատանքների ցանկ
ՊԱՏՄԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ
РЕЗЮМЕ
ՎԵՐԱՏՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Մանյա Միքայելի Ղազարյան
Վազգեն Կարապետի Ոսկանյան
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

Маня Микаеловна Казарян
Вазген Карапетович Восканян
БОГДАН САЛТАНОВ

#Բոգդան_Սալթանով #Богдан_Салтанов

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика