дома » Рефераты » ԲԵՆԶԻՆԻ ՆՈՐՄԱՎՈՐՈԻՄ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԲԵՆԶԻՆԻ ՆՈՐՄԱՎՈՐՈԻՄ

Տնտեսագիտություն բոլորի համար: Գլուխ 14. 4. ԲԵՆԶԻՆԻ ՆՈՐՄԱՎՈՐՈԻՄԸ ՀԵՇՏ ԲԱՆ է, ԹԵ ՈՉ

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

ՈՒ՞մ է հարմար այս բիզնեսը:

Թեեւ արդեն պարզ է, որ գնային համակարգը նորմավորող համակարգ
է, սակայն երբ ասում ենք «նորմավորող», սովորաբար նկատի Ենք ունենում
կտրոնպյին համակարգ կամ հրապարակավ սահմանված առաջնահերթու-
թյուն: Եթե բենզինի մշտական պակաս լիներ, այսինքն’ ընթացիկ գներով
բենզինի պահանջարկը գերազանցեր առաջարկին, կարող էինք նորմավորել
բաշխումը’ բոլորին հավասար քանակությամբ կամ որոշակի փոխադրամիջոցների,
օրինակ, շտապ օգնության մեքենաների համար առաջնահեր-
թություն սահմանել:
Պրոբլեմի բարդությունն էլ հենց այն ժամանակ է երետւմ, երբ փորձում
ենք կտրոններով կամ առաջնահերթությամբ նորմավորել: Անկասկած, նորմավորման
նպատակն է խոչընդոտել հարուստների «Կադիլակներով» շրջելը,
երբ աղքատներն ի վիճակի չեն աշխատանքի գնալ իրենց «Հոնդաներով»:
Պատկերացրեք, ինքներդ եք բենզինի նորմավորված բաշխման պատասխանատուն:
Հարյուր միլիարդ լիտր պիտի բաշխեք: Ինչպե՞ս: Հարյուր
միլիարդը կբաժանեք բնակչության ընդհանուր թվի վրա’ յուրաքանչյուրին
հավասա՞ր: Այդ դեպքում մեկ ավտոմեքենա եւ բազմաթիվ երեխաներ
ունեցող ընտանիքին հսկայական առավելություն կտաք, իսկ միայնակ մի
մարդու, որի «հույսն ու հավատն» իր մեքենան է, կպատժեք: Իսկ ավտոմեքենա
չունեցող ընտանիքը կտրոնն ի՞նչ անի: Միգուցե բաշխեք ըստ
մեքենա ունեցողների՞, այլ’ ոչ ըստ շնչի: Այս դեպքում էլ վտանգն այն է,
որ բոլոր ավտոմեքենա ունեցողներին միեւնույն բաժնեմասը կտաք’ առանց
կոնկրետ կարիքը հաշվի առնելու: Մի մասը խիստ կարիքավոր է, իսկ
մյուսները, որ հազվադեպ են մեքենա հանում, ստացած ամբողջ կտրոնների
կարիքը չեն ունենա:
Այժմ ենթադրենք, թ ե յուրաքանչյուր չափահասի կտրոններ եք հատկացնում
իր հասանելիք չափով ել թույլ եք տալիս գնել-վաճառել դրանք: Վստահ
եղեք, հարուստները կհայտնվեն կտրոններ գնողի դերում, իսկ աղքատները
կարող Են չվաճառել իրենցը: Եթե վերջիններս իրենց բաժնեմասի կարիքն
ունենան, կպահպանեն իրենց կտրոնները, եթե ոչ’ կվաճառեն: Նման ծրագրի
առավելությունն այն է, որ շուկան օգտագործվում է որպես միջոց, որով
ամեն ո ք կարող է որոշել իր տնտեսական գործունեության ձեւն ըստ իր
սահմանային օգտակարության’ օգուտը համընդհանուր արդարության հետ
համատեղելով, ինչը շուկան ապահովել չի կարող: Կտրոնները կապահովեին
ազգային հարստության մի մասի հիմնականում արդար բաշխումը, բայց
անհատ մարդկանց թույլ կտային առավելագույնի հասցնել իրենց շահը, մի
բան, որ սոսկ նորմավորումը չէր անի:

184

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика