дома » Рефераты » ԲԱԶՄԱԶԳ ՁԵՌՆԱՐԿՈԻԹՅՈԻՆԸ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԲԱԶՄԱԶԳ ՁԵՌՆԱՐԿՈԻԹՅՈԻՆԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 19. 1. ԲԱԶՄԱԶԳ ՁԵՌՆԱՐԿՈԻԹՅՈԻՆԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

6. Երեք անգամ վեց հավասար է…
3 х 6 = …

ԲԱԶՄԱԶԳ ՁԵՌՆԱՐԿՌԻՌՑՈԻՆԸ
Խոշոր ձեռնարկության պրոբլեմն ւսմենսւհներից է, ծագել է դեռեւս
Քաղաքացիական պատերազմի3® ավարտից անմիջապես հետո: Սակայն
վերջերս այդ պրոբլեմին նոր կնճիռ ավելացավ’ հսկայական թվով խոշոր
ձեռնարկությունների ի հայտ գալով, որոնց գործարար կայսրությունները
բառացիորեն «հ ե ծն ե լ » են երկրագունդը, խոսքը բազմազգ ընկերությունների
մասին է: Վերցնենք, օրինակ, «Փեփս ի ք ո ն »3 9 : «Փեփսի քոն » իր հանրահայտ
արտադրանքը չի առաքում աշխարհով մեկ’ Միացյալ Նահանգների իր
գործարաններից: Այն «պեպսի կոլա» է արտադրում հարյուրից ավելի
երկրներում գտնվող ավելի քան հինգ հարյուր գործարաններում: Երբ
«պեպսի » եք գնում Մեքսիկայում կամ Ֆիլիպիններում, Իսրայելում կամ
Դանիայում, գնում եք տվյալ երկրռւմ արտադրված ամերիկյան ապրանք:
«Փեփսի քոն » լայնասփյուռ, սակայն ոչ շատ խոշոր, բազմազգ ձեռնարկություն
է: 1985 թվականին Միացյալ Նահանգների 73-րդ խոշոր ընկերությունն
էր: Համեմատեք «Ֆ ո ր դ Մոթր» ընկերության հետ. բազմազգ ձեռնարկություն’
բաղկացած 60 մասնաճյուղերի ցանցից, որոնցից 40-ը գտնվում
է արտասահմանում: Ձեռնարկության 2,5 միլիարդ դոլար ընդհանուր շահույթի
մեկ երրորդը հոսում էր արտասահմանից: Եվ եթե ուսումնասիրելու
լինենք «Ջենրլ Մոթրզի». «Այ-Բի-էմի»40 կամ խոշոր նավթային ընկերությունների
կառուցվածքը, կտեսնենք, որ դրանք եւս բազմազգ ընկերություններ
են, որոնց ընդհանուր հարստության նշանակալի բաժինը ներդրված
է Միացյալ Նահանգներից դուրս գտնվող արտադրություններում:
Եթե ընդլւսյնենք մեր տեսադաշտը’ ընդգրկելու համար Ամերիկայի
առաջին 100 ընկերությունները, կտեսնենք, որ դրանց առնվազն երկու
երրորդը ունի այսպիսի տարասփյուռ արտադրական հզորություններ: Ավելին,
արտասահմանում գտնվող խոշորագույն ձեռնարկությունների թողար-

238

—————

կած արտադրանքի արժեքը գերազանցում է Միացյալ Նահանգներից արտահանվող
ապրանքների արժեքին: 1985 թ. 150 ամենախոշոր բազմազգ
ընկերությունների արտասահմանյան մասնաճյո ւղերի վաճառքի հասույթն
ավելի քան 415 միլիարդ դոլար էր: Նույն տարում. Միացյալ Նահանգների
բոլոր ձեռնարկությունների արտադրանքի արտահանումը կազմեց ընդամենը
207 միլիարդ դոլար’ Ամերիկայի 150 առաջատար բազմազգ ընկերություն-
*
ների արտասահմանյան արտադրության արժեքի կեսը :
Միջազգային արտադրության ակնառու վերելքը տեսնելու մեկ այլ ձեւ
է Միացյալ Նահանգների արտասահմանյան ուղղակի ներդրումների աճին
հետեւելը, այսինքն’ արտասահմանում գտնվող, Միացյալ Նահանգների տնօ-
րինյալ գործարանների ու սարքավորման (եւ ոչ թե Միացյալ Նահանգների
տնօրինյալ պարտատոմսերի կամ բաժնետոմսերի) արժեքը: 1950 թ. Միացյալ
Նահանգների արտասահմանյան ուղղակի ներդրումների արժեքը կազմում
էր 11 միլիարդ դոլար, 1985 թ.’ ավելի քան 210 միլիարդ: Ավելին, այս
թիվը եւս կարիք ունի վերընթաց ճշգրտման, քանի որ ներառում է միայն
արտասահմանում ներդրված ամերիկյան դոլարի ընդհանուր գումարը եւ ոչ
արտասահմանյան կապիտալի այն լրացուցիչ քանակը, որը վերահսկվում է
այս դոլարներով: Օրինակ, եթե ամերիկյան մի ընկերություն 10 միլիոն
դոլար է ներդրել արտասահմանյան որեւէ ձեռնարկությունում, որի ընդհանուր
արժեքը 20 միլիոն դոլար է. Միացյալ Նահանգներում մեր արտասահմանյան
ներդրման պաշտոնական թվերն արտացոլում են միայն ամերիկյան
10 մլն դոլարի բաժինը, եւ ոչ թե այն 20 միլիոն դոլարի գույքը, որ այդ
բաժինը վերահսկում է: Եթե ներառենք արտերկրում մեր ուղղակի ներդրումների
վերահսկած ողջ կապիտալը, Ամերիկայի արտասահմանյան արտադրական
հզորությունների արժեքը կկազմի 300 միլիարդ դոլարից ոչ
պակաս: Ընդհանուր սւոմամբ, մեր խոշորագույն ընկերությունների գույքի
մեկ քառորդից մինչեւ կեսը գտնվում է արտասահմանում: Հետեւաբար,
Ամերիկայի խոշոր ձեռնարկությունն այսօր համաշխարհային խոշոր ձեռնարկություն
է:
Աակւսյն արտադրության միջազգայնացման միտումը զուտ ամերիկյան
երետւ յթ չէ: Եթե ամերիկյան բազմազգ ընկերություններն այսօր ւսմենա-
ազդեցիկն Են (աշխարհի 500 խոշորագույն ձեռնարկություններից ՅՕՕ֊ն
ամերիկյան են), նրանց հավասար մրցակցում են ոչ ամերիկյան բազմազգ
ընկերությունները: «Ֆի լիփս ը » ,41 օրինակ, հոլանդական հսկա բազմազգ
ընկերություն է, որը մասնաճյուղեր ունի 68 երկրներում: 225 000 աշխա-

239

———

տողներից 167 000-ը աշխատում են այլ երկրներում: «Ռոյըլ Դաչ Շե լը »42
մեկ այլ խոշորագույն բազմազգ ընկերություն է, որի հայրենիքը ոչ այն է’
Նիդեռլւսնդներն է, ոչ այն է’ Մեծ Բրիտանիան ( համատեղ տնօրինվում է
երկու երկրների կողմից): Կամ, ասենք, «Ն ե ս լե » 43 շվեյցարական ընկերությունը,
որի եկամտի 97 տոկոսը ստացվում է ղրսից: Սան Պաուլուն,
ելնելով այնտեղ ներդրված շվեդական կապիտալի չափերից, կարելի է
համարել Շվեդիայի երկրորդ խոշոր արդյունաբերական քաղաքը:
1970 թ. Միջազգային առեւտրաարդյունաբերական պալատի մի տնտեսագետ
հաշվել էր, որ համաշխարհային ընդհանուր արտադրությունը’
ամերիկյան արտադրությունն արտերկրում, արտասահմանյան արտադրությո
ւնն ԱՄՆ-ում եւ մյուս երկրներում, տվել է համաշխարհային արտադրանքի
արժեքի մեկ վեցերորդը եւ արդյունաբերական ապրանքների համաշխարհային
արտադրության է’լ ավելի մեծ բաժինը: Այսօր այն ավելի
մեծ է, թեեւ ստույգ չգիտենք, թե որքան է միջազգային արտադրությունը:

240

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика