дома » Рефераты » ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈԻԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ
ԱՆԸՆԴՀԱՏ ԿԱՂԱՊԱՐՄԱՆ ԾԱՎԱԼՈՒՄԸ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈԻԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 13.3. ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈԻԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

ՈՒ՞մ է հարմար այս բիզնեսը:

Միասին վերցրած, անցումը սպասարկությունների ոլորտին, հանքարդյունաբերական
արտադրանքի եւ շինարարության նվազումը կազմում են
արտադրողականության ընդհանուր անկման մեկ երրորդը վերջին մի քանի
տասնամյակներում: Ուստի արտադրողականության պրոբլեմի «հետեւում»
անկնհայտորեն արդյունաբերության այլ ճյուղեր, այլ պատճառներ կան:
Քննարկենք լրացուցիչ այս բացատրություններից միայն մեկը: Ամերիկյան
արդյունաբերությունը կապիտալ սարքավորումների մեջ բավականաչափ
ներդրումներ չի անում’ արեւմտյան իր գործընկերների հետ հավասար
մակարդակի վրա մնալու համար: Անշուշտ, արտադրողականության գաղտնիքը
սոսկ կապիտալ սարքավորումը չէ, բայց, ինչպես կտեսնենք, խնդրի
շատ կարեւոր մասն է:
Դառնանք ավտոմեքենաներին ու պողպատին: Ինչո՞ւ են այս արտադրությունների
գործերն այդքան վատ’ համաշխարհային իրենց մրցակիցների
համեմատ: Պատճառներից մեկը կարծես թե ներքին կառավարումն է, մյուսը’
«արտաքին» կառավարումը: Նախ’ ներքինի մասին:
Ամերիկացիները սովորաբար իրենց բյուրոկրատ չեն համարում: Սակայն
դա սոսկ մեր իսկ կերտած պատկերն է, որն արտադրության կազմակերպման
մեր ձեւի վերլուծությանը չի դիմանա: Կոպիտ ասած, «շնից շատ» «սպիտակ
օձիքավոր» ունենք: Մի մեքենա արտադրելու համար ավելի շատ գրասենյակային
ծառայողներ ունենք, քան մեր հիմնական մրցակիցը’ ճապո-
նիան: Բանը միայն մեքենաները չեն: 1979-ից 1985 թթ. ամերիկյան ֆիր

167

մաներն ընդմիշտ ազատեցին 1,9 մլն բանվորների կամ’ իրենց բանվորների
ընդհանուր թվի 6 տոկոսը: Նույն ընթացքում, արտադրանքն աճեց 15
տոկոսով, չնայած արտադրության աշխատողների թվի կրճատմանը: Նշանակում
է’ գործարանի արտադրողականությունը ըստ մեկ բանվորի արտադրանքի
պետք է զգալիորեն աճած լինի: Եւ իրոք աճել է, տարեկան
մոտ 3 տոկոսով: Սակայն, հընթացս, այս նույն ֆիրմաները 10 միլիոն նոր
«սպիտակ օձիքավոր» են վարձում: Ծառայողների զբաղվածությունն աճեց
21 տոկոսով, ավելի արագ, քան արտադրանքի 15 տոկոս աճը: Եզրակացությունն
անհերքելի է. մինչ բանվորների արտադրողականությունն աճում
էր, ծառայողների արտադրողականությունը նվազում էր: Եվ քանի որ
Ամերիկայում այժմ յուրաքանչյուր բանվորին համարյա երկու ծառայող է
ընկնում, ապա նրանց արդյունավետության նվազումն ավելի է, քան արտադրանքի
աճն ըստ յուրաքանչյուր արտադրողի:
Ինչո՞ւ ամերիկյան ֆիրմաներն ավելի բյուրոկրատ են, քան արտասահմանյան,
ներառյալ Ամերիկայում գործարաններ ունեցող օտարերկրյա ֆիրմաները,
որտեղ ենթարկվում են նույն կանոններին ու սահմանված կարգին,
ինչ ամերիկյան ընկերությունները: Ոչ ոք չգիտի: Բայց ամրապնդվում է
այն կարծիքը, որ ամերիկյան կառավարման (մենեջմենթ) ավանդական
ձեւերը պետք է փոխվեն, եթե առհասարակ ուզում ենք մերն ունենալ ազատ
մրցակցության աշխարհում:
Առկա է նաեւ կառավարման «արտաքին» պրոբլեմը: Նկարագրենք պողպատի
ձուլման եւ ավտոմոբիլաշինության օրինակով: Երկուսն էլ աղետալի
սխալ վճիռներ կայացրին, որոնք ազդեցին նրանց մրցունակության վրա:
Պղնձի արտադրության մեջ որոշվեց թթվածնային հարստացում եւ անընդհատ
կաղապարում չկիրառել, իսկ ավտոմոբիլաշինության մեջ’ որոշվեց
չդադարեցնել մեծ մեքենաների արտադրությունը: Երկու որոշումներն էլ
ահավոր սխալ էին, մասամբ որովհետեւ համաշխարհային մեր մրցակիցները
հակառակ վճիռներ էին կայացրել:
Արդյունքը եղավ այն, որ 1980 թ. ճապոնիան, առաջին անգամ, ավելի
շատ ավտոմեքենա արտադրեց, քան Միացյալ Նահանգները (5,5 մլն’ 4,5
մլն-ի դիմաց), եւ «Տոյոտան»28 ու «Նիսանը»29 փոխարինեցին «Ֆորդին»,
որպես «Չենրլ Մոթրզի» առաջին մրցակիցներ: Հետեւյալ աղյուսակը ցույց
է տալիս, որ Միացյալ Նահանգներն աշխարհում վերջինն անցավ պողպատի
ձուլման անընդհատ կաղապարման Եղանակին: Պատճառը մասամբ այն էր,
որ մեր պողպատաձուլական ընկերություններն իրենց շահույթն օգտագործում
էին այլ բնագավառներում’ ձեռնարկություններ ձեռք բերելու համար,
մինչդեռ օտարերկրյա մրցակիցներն իրենց եկամուտները կրկին պողպատի
արտադրության մեջ էին ներդնում:
Սւսկւսյն վերլուծությունը սրանով չի ավարտվում: Ինչո՞ւ էին ամերիկյան
վարիչներն (մենեջեր) այսպիսի սխալ վճիռներ կայացնում: Պատճառներից

168

ԱՆԸՆԴՀԱՏ ԿԱՂԱՊԱՐՄԱՆ ԾԱՎԱԼՈՒՄԸ. 10 ԵԸԿԸՆԵՐ, 1962-1978

ԱՆԸՆԴՀԱՏ ԿԱՂԱՊԱՐՄԱՆ ԾԱՎԱԼՈՒՄԸ

ԱՆԸՆԴՀԱՏ ԿԱՂԱՊԱՐՄԱՆ ԾԱՎԱԼՈՒՄԸ

մեկը հավանաբար ժամանակի հորիզոնի ընկալման տարբերությունն է, սւյլ
կերպ ասած’ ամերիկյան եւ արտասահմանյան վարիչների հեռաթափանց
մտածողության տարբերությունը: Ամերիկացիների ուշքն ու միտքը, սովորաբար,
իրենց իսկ ասած’ վերջին տողն է, այսօր, այս պահին: Պողպատաձուլարաններն
ու ավտոմեքենայի հավաքման հոսքագծերը, որոնք 1970-
֊ականների սկզբին դեռ եկամուտ Էին բերում, մետաղի ջարդոնի վերածելն
այն տարիներին կնշանակեր ցածր եկամտի կամ ֆինանսական կորուստ
կրելու որոշում ընդունել, հինգ տարի անց բարձր աճի ու միանգամայն
գոհացուցիչ եկամտի հեռանկարի փոխարեն: Եվրոպացի եւ ճապոնացի
վարիչները սովորել են հեռահար աճի տեսանկյունով մտածել, իսկ ամե֊
րիկացիները’ այսրոպեական շահույթի, մի բան, որ շատ թանկ նստեց մեզ
վրա:

169

Բայց սա էլ լիովին չի բացատրում, թե ինչու ձախողւ(եց ավտոմեքենայի
ու պողպատի արտաղրության արդիականացումը: Անցումն առկա սարքավորումից
դեպի նոր գործարաններ ու սարքավորում պահանջում էր ոչ
միայն այսրոպեական շահույթի մտայնությունից հրաժարվել, այլեւ’ համեմատաբար
մատչելի կապիտալ: Պողպատի արտադրության արդիականացումը,
ինչպես եւ մեքենաները «փոքրացնելու» վճիռը բառացիորեն միլիարդավոր
դոլարների ներդրում էր պահանջում: Միայն «Ջենրլ Մոթրզը»
ստիպված էր 20 միլիարդ դոլար ծախսել 1974-1980 թթ. ընթացքում: Եվ-
րոպայում եւ ճապոնիայում շատ ավելի հեշտ էր այդ կապիտալը ձեռք բերել,
քան Միացյալ Նահանգներում: Պատճառը մասամբ այն է, որ այս ազգերն
ավանդաբար ավելի խնայող են, քան ամերիկացիները: Եթե հիշում եք,
ւսրեւմտագերմանական ընտանիքները խնայում են իրենց տարեկան եկամտի
մոտ 15 տոկոսը, ճապոնական ընտանիքները’ 20 տոկոսը, մինչդեռ ամերիկացիները
սովորաբար խնայում են միայն 5 տոկոսը: Նույնիսկ եթե բոլոր
խնայողություններն էլ ի մի բերենք, ապա Միացյալ Նահանգներում ամբողջ
եկամտի միայն մեկ յոթերորդն է օգտագործվում’ հին կապիտալի փոխարինման
եւ նորի ստեղծման համար: Արեւմտյան Գերմանիայում եւ ճապո-
նիայում օգտագործվող ընդհանուր խնայողությունները մեկուկես֊երկու անգամ
շատ են, քան մերը:
Արտասահմանում կապիտալն ավելի մատչելի էր նաեւ այն պատճառով,
որ արդյունաբերական շատ երկրներում պետական իշխանությունն օգտագործվում
է միջազգային ծավալում ունեցող հսկա արտադրություններին
աջակցելու, նույնիսկ ֆինանսավորելու նպատակով: Հատկապես ճապո-
նիայում, որտեղ կառավարության, խոշոր դրամատների եւ կորպորացիաների
սերտ համագործակցությունը զարկ է տվել կառավարություն-գործա-
րարություն համատեղ ջանքերին, ինչ մենք անվանում ենք « J a p an
*
Incorporated» : Սերտորեն համագործակցելով իր դրամատների ու արդյունաբերության
առաջատարների հետ’ ճապոնական կառավարությունը, սովորաբար,
ընտրում է տվյալ արդյունաբերության մեջ առաջատար մեկ-երկու
ֆիրմա, նրանց համար ապահովում է դրամատնային խոշոր վարկեր ել,
ամենաարդիական տեխնոլոգիայով հագեցած, ուղի հարթում դեպի միջազգային
ասպարեզ: Կառավարություն-մասնավոր հատված նման համակարգումը
որոշ չափով կիրառվել է նաեւ արեւմտյան երկրներում: Նույնիսկ
Արեւմտյան Գերմանիայում, ուր կառավարության դերը շատ ավելի փոքր
է, միացյալ ջանքերով ապահովվել է կապիտալի մատչելիությունը, երբ հարկ
է եղել: 1974 թ. տնտեսական հապաղման ժամանակ, օրինակ, դրամատները
թույլ տվեցին հետւսձգել վճարումները (սա հրապարակայնորեն չազդարար-

170

վեց), ինչը «Ֆոլքսվագենին» 30 հնարավորություն տվեց թանկարժեք կապիտալ
ներդրումներ ձեռնարկել’ իր «Բիթլ» դիզայնից հրաժարվելու համար:
Ուստի մյուս հանգամանքը, որի պատճառով պողպատի եւ ավտոմեքենայի
ամերիկյան արտադրողները չկարողացան արտասահմանի մարտահրավերն
ընդունել, մրցակցության անհավասար պայմաններն էին: Ընդունում
ենք, որ շուկայի գնահատման ժամանակ ամերիկացիները թանկ արժեցող
շատ սխալներ թույլ տվեցին եւ չափազանց մեծ ուշադրության հատկացրին
շտապ շահույթին: Բայց այս սխալները նաեւ արտացոլում են «պետություն-
-մասնավոր հատված» կառույցի բացակայությունը, որը թերեւս հնարավորություն
կտար ավելի հեռուն տեսնել եւ փառատենչ ծրագրերի համար
միջոցներ հայթայթել: Մի խոսքով, ամերիկյան ձեռնարկությունը դեռ չի
սովորել կազմակերպել իր ջանքերը նոր, համընդգրկուն իրադրության մեջ,
ուր պետության եւ մասնավորի ավանդական բաժանումը սկսում է վերանալ:
Մեզ կարող է դուր չգալ տնտեսական կյանքի ի հայտ եկող այս ձեւը. բայց
այն գոյություն ունի ել դրա հետ պետք է հաշվի նստել, եթե ուզում ենք
իմանալ, թե ինչու ենք ետ ընկել:
Սա արտադրողականության խնդրի ամենեւին էլ լիակատար վերլուծությունը
չէ: Օրինակ, ոչինչ չասացինք նրանց նախազգուշացումների
մասին, ովքեր մեր «կաղացող» արտադրողականության համար մեղադրում
են զինվորականությանը, իբր գիտական ու ճարտարագիտական տաղանդի
եւ հմուտ աշխատուժի չափազանց մեծ բաժինը ծախսվում է ի շահ միանգամայն
անարտադրողական ռազմական արդյունաբերության: Հաշվի չենք
առել նաեւ այն, ինչ ճապոնացիներն անվանում են «նյութական արտադրողականություն
»’ որպես բարձր տեխնոլոգիայի եւ խոշոր կապիտալի արդյունք,
ի տարբերություն «աննյութական արտադրողականության»’ արտադրանքի
աճ, ի հաշիվ բարոյական ավելի բարձր ոգու եւ համատեղ ջանքերի
անկեղծ զգացումի: Թե ուր կհասնի աշխատանքի արժանապատվության այս
ուշացած գնահատումն ընդդեմ շահույթի հրամայականի եւ արդյունավետության
հանրաճանաչ իմաստության, հարց է, որը կարող է վճռորոշ լինել
ապագայի համար:
Աակայն նպաստաբեր տարրերի երկար ցուցակը շարունակելու փոխարեն,
կգերադասեինք ավարտել երկու կարեւոր հարցով: Առաջինն արդեն
ակնհայտ է մեր ուսումնասիրությունից եւ շարունակելը սոսկ ավելի ակնառու
կդաձնի այն. խնդրի արագ լուծում գոյություն չունի: Հնարավոր չէ
ընթացքը կտրուկ շրջել դեպի սպասարկությունների ոլորտը: Հնարավոր չէ
բնությունն ավելի առատաձեռն դարձնել: Կարող ենք չափավորել բնապահպանական
մեր հոգսերը, բայց այլեւս անհնար է դրանք անտեսել:

* beetle — pt|hq (mGq|.):

171

Ամերիկյան կառավարման մտածելակերպը մի գիշերում չի փոխվի: Ամերիկյան
ընտանիքների խնայողական հակումը վաղը չի կրկնապատկվի: Իսկ
պետության ու մասնավորի երկարատեւ փոխադարձ կասկածամտությունը
լուրջ խոչընդոտներ է հարուցում «պետություն-մասնավոր հատված» կառույցի’
արտասահմանի մարտահրավերն ընդունելու ճանապարհին: Մի
խոսքով, արտադրողականության պրոբլեմն արագորեն չի վերանա:
Երկրորդ, արտադրողականության բարելավումը ցավագին կլինի, վիճահարույց:
Օրինակ, կարող է հանգեցնել այնպիսի արտադրությունների
կամ ֆիրմաների աստիճանաբար դուրս մղմանը, որոնք ի վիճակի չեն
պահպանել իրենց դիրքերը շուկաների համար համաշխարհային պայքարում:
Հագուստեղենի առեւտուրը ոգեւորությամբ կընդունի՞ դա: «Հանուն ամերիկյան
արտադրողականության» դրոշի ներքո «Քրայսլրի» անարդյունավետ
աշխատուժը պատրաստակամորեն կգաղթի՞ «տաք երկրներ», ուր մի այլ
բնագավառում աշխատանք կամ կլինի, կամ՛ ոչ:
Նույնիսկ ներդրումների ավելացումը՝ ամենաքիչ վիճելի միջոցը, ծախսեր
կպահանջի: Ներդրումների ավելացումը պահանջում է խնայողության ավելացում:
խնայողության ավելացումը պահանջում է կրճատել սպառումը,
«հիմա գնիր, հետո կվճարես» գաղափարը անհամատեղելի է «այսօր ներդրում
արա, վաղը աճիր» գաղափարի հետ: Եթե իրոք ուզում ենք ավելացնել
ներդրումները, ապա պետք է լրջորեն մտահոգվենք «ուրախ-զվարթ կյանքի»
հետ ազգովի մեր սիրաբանությամբ: Բարձր արտադրողականության ջատագով
գործարարները կպաշտպանե՞ն սպառման ապրանքների վաճառքը կըր-
ճատող միջոցառումները: Կոնգրեսը, որ ողբում է մեր ներկա վիճակը,
կհամաձայնվի՞ սպառումը (նույնիսկ ամենաթանկ ապրանքների) հարկել’
խնայողությունը քաջալերելու համար:
Հետեւաբար, ամերիկյան արտադրողականության միտումը ետ շրջելը
հեշտ ու հանգիստ չի լինի: Եթե ախտորոշելու լինեինք Ամերիկայի այսօրվա
տնտեսական վիճակը, պիտի արձանագրեինք, որ տառապում է հազարավոր
պատռվածքներից, խայթոցներից, կապտուկներից: Ոչ մի ծանր հիվանդության
դեմ մեն-միակ բուժամիջոց չկա: Բուժումը հազարավոր վիրակապ
կպահանջի հազարավոր վերքերի համար: Եվ ամեն մի վիրակապը ցավ
կպատճառի, հիվանդը չի ենթարկվի: Բոլորն էլ ուզում են վերականգնել
արտադրողականությունը, բայց, արի տես, ուզում են սկսել ուրիշի պրոբլեմներից:
Սակայն, եթե ուզում ենք համաշխարհային շուկաներում ճապոնացիների
ու գերմանացիների հետ մրցել, պիտի արտադրողականությունը
բարձրացնենք, լա՜վ բարձրացնենք: Եթե չկարողանանք մեր մեջ քաղաքական
կամք գտնել որեւէ արդար ձեւով դրա «ծախսը քաշել», հարցը չենք
լուծի եւ վերջ: Ետ ընկած ենք, ետ էլ կմնանք:

172

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика