дома » Рефераты » ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

13.5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Կազմակերպությունների հաշվապահական հաշվառման պրակտիկայում չեն
բացառվում ֆինանսական ակտիվների վերադասակարգումները:
Վերադասակարգումների ժամանակ առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով:
Եթե հանգամանքների բերումով, մինչև մարման ժամկետը պահվող
ամորտիզացված արժեքով հաշվառվող ներդրումները հնարավոր չէ հաշվառել
նախկին ձևով, ապա դրանք պետք է վերաչափվեն իրական արժեքով:
Վերադասակարգման ամսաթվի դրությամբ, հաշվեկշռային արժեքի և իրական
արժեքի միջև տարբերությունը պետք է ձևակերպել իրական արժեքով հաշվառվող
ներդրումների վերաչափումից առաջացող տարբերությունների նման: Մինչև մարման
ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների վերադասակարգումը այլ
ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքով ձևակերպվում է

204 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»;
Դտ 231 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ»
Դտ 232 «Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Կտ 144 «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ֆինանսական
ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»:
Եթե հանգամանքների բերումով, հնարավոր է դարձել նախկինում
սկզբնական արժեքով չափվող ֆինանսական ակտիվը հավաստի չափել իրական
, արժեքով, ապա վերադասակարգման ամսաթվի դրությամբ հաշվեկշռային և
իրական արժեքի տարբերությունը պետք է ձևակերպել իրական արժեքով
հաշվառվող ներդրումների վերաչափումից առաջացող տարբերությունների նման:
Ակզբնական արժեքով հաշվառվող ներդրումների վերադասակարգումը այլ
ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքով ձևակերպվում է.
Դտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Դտ 231 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ»
Կտ 142 «Ակզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ
կապակցված կազմակերպությունների կանոնադրական
կապիտալում»:
Իրական արժեքով վերաչափումից գոյացած շահույթի գումարով
ձևակերպվում է.
ա) երբ ճանաչվում է ֆինանսական արդյունքների մասին
հաշվետվությունում’
Դտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Կտ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչավտւմից և
արժեզրկման հակադարձումից եկամուտներ»
բ) երբ ճանաչվում է սեփական կապիտալում’
Դտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Կտ 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական
արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ»:
Իրական արժեքով վերաչափումից գոյացած վնասների գումարով
ձևակերպվում է.
ա) երբ վերագրվում է ֆինանսական արդյունքին
Դտ 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և
արժեզրկումից ծախսեր»
Կտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
բ) երբ վերագրվում է սեփական կապիտալին’
Դտ 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական
արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ»:
Հա 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»

205 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Եթե, հանգամանքների բերումով, անհնարին է դաոնում իրական արժեքով
չափումը, կամ կազմակերպությունը նպատակահարմար է համարում
ամորտիզացված արժեքով հաշվառել, ապա, վերադասւսկարգման պահի
դրությամբ, ֆինանսական ակտիվի հաշվեկշռային արժեքը դառնում է նրա նոր
ամորտիզացված արժեքը: Այդ ակտիվի գծով նախկինում ուղղակիորեն սեփական
կապիտալում ճանաչված շահույթը կամ վնասը, ըստ ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական
գործիքներ, ճանաչումը և չափումը» ստանդարտի, պետք է հաշվառվի հետևյալ
կերպ,
1. Հաստատագրված մարման ժամկետով ֆինանսական ակտիվների գծով
ուղղակիորեն սեփական կապիտալում նախկինում ճանաչված շահույթը կամ վնասը
պետք է ամորտիզացվի և վերագրվի եկամուտներին կամ ծախսերին մինչև մարման
ժամկետի լրանալը, մնացած ժամկետի ընթացքում:
2. Հաստատագրված մարման ժամկետ չունեցող ֆինանսական ակտիվի գծով
ուղղակիորեն սեփական կապիտալում նախկինում ճանաչված շահույթը կամ վնասը
պետք է մնա այստեղ մինչև ֆինանսական ակտիվի վաճառքը կամ այլ ձևով
օտարումը: Օտարման պահին այդ գումարը պետք է ճանաչվի ֆինանսական արդյունքների
մասին հաշվետվությունում:
Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների
վերադասակարգումը այլ ֆինանսական ակտիվների’ հաշվեկշռային արժեքով
ձևակերպվում է.
Դտ 144 «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների
գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Կտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգման հաշվառման
կարգը ցույց տանք հետևյալ օրինակով: Կազմակերպությունը նպատակահարմար է
գտել հաստատագրված մարման ժամկետ չունեցող ոչ ընթացիկ ֆինանսական
ակտիվների ճանաչման համար հիմք հանդիսացող պայմանագրային պայմանները
փոխելու արդյունքում դրանք վերադասակարգել որպես հաստատագրված մարման
ժամկետ ունեցող ֆինանսական ակտիվներ: Վերադասակարգման պահին արժեթղթերի
գծով եղել են հետևյալ մնացորդները, վաճառքի համար մատչելի ոչ
ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքը վերադասակարգման
պահին կազմում է 785.000 դրամ, իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթի
մնացորդը’ 115.000 դրամ: Վերադասակարգման դեպքում ձևակերպվում է.
Դտ 144 «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ
ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 785.000
Կտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական
ակտիվներ» 785.000

206 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դտ 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների
իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և
վնասներ» 115000
Կտ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների
վերաչափումից և արժեզրկման (անհավաքւսգրելիության)
հակադարձումից եկամուտներ» 115.000

207 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика