дома » Рефераты » ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ԴՐԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ԴՐԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՓԱՍՏԱԹԴԹԱՎՈՐՈՒՄ, ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ

6.1. ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ԴՐԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

 

Տնտեսական հաշվառման երեք տեսակները ուսումնասիրելիս նշեցինք
հաշվապահական հաշվառման փաստաթղթային լինելու պարագաս որպես դրա
ամենաբնորոշ հատկանիշներից մեկը: Առանց համապատասխան ձևի փաստաթղթի
կազմման ոչ մի տնտեսական գործառնություն հաշվապահական հաշվառման
ենթարկվել չի կարող:
Փաստաթղթերում նշվում են գործառնությունների կատարման տեղն ու
ժամանակը, բովանդակությունը’ քանակական U որակական ցուցանիշներով, այն
անձինք, ում միջոցով իրականացվում են այդ գործառնությունները և վավերացվում
են նրանց ստորագրություններով:
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը բնութագրող
տվյալների գրանցումը համապատասխան բլանկներում կոչվում է
փաստաթղթավորում կամ կազմակերպության տնտեսական գործունեության
սկզբնական հաշվառում:
Հաշվապահական հաշվառման մեջ փաստաթղթավորումը կատարում է մի
շարք ֆունկցիաներ.
1. Փաստաթղթավորման միջոցով ստուգվում է կատարված
գործառնությունների ճշտությունը և օրինականությունը:
2. Փաստաթղթերի տվյալները հիմք են հանդիսանում կատարված
գործառնությունների առաջացրած փոփոխությունները սինթետիկ և անալիտիկ
հաշիվներում գրանցելու համար:
3. Փաստաթղթերի տփալները օգտագործվում են կազմակերպություններում
ներքին և արտաքին աուդիտ անցկացնելու համար:
4. Փաստաթղթերի տփալները կարևոր դեր են խաղում տարբեր
կազմակերպությունների միջև հաշվարկային հարաբերությունների կարգավորման
գործում:
Այսպիսով, փաստաթղթերը, հանդիսանալով հաշվապահական հաշվառման
մեթոդի տարրերից մեկը, կարևոր դեր են կատարում հաշվապահական ընթացիկ
հաշվառումը կազմակերպելու և վարելու գործում:
Կատարված գործառնությունների և փաստաթղթերի միջև գոյություն ունի
սերտ կապ. փաստաթղթերը կազմվում են գործառնությունների հիման վրա, մյուս
կողմից գործառնությունները կատարված և հիմնավորված են համարվում միայն
համապատասխան փաստաթղթավորման ենթարկվելուց հետո:
Ըստ Հայաստանի Հանրապետության «Հաշվապահական հաշվառման
մասին» օրենքի 14-րդ հոդվածի’ սկզբնական հաշվառման փաստաթղթերը պետք է
ունենան հետևյալ պարտադիր վավերապայմանները (ռեկվիզիտները)’
ա) փաստաթղթի անվանումը,
բ) հերթական համարը,
գ) կազմելու ամսաթիվը,

85 ՓԱՍՏԱԹԴԹԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ

դ) գործառնության մասնակիցների (մասնակցի) անվանումը (անունը,
ազգանունը),
ե) տնտեսական գործառնության բովանդակությունը,
զ) տնտեսական գործառնության չափման միավորները բնաիրային և
դրամական արտահայտությամբ
է) պատասխանատու անձանց պաշտոնները և նրանց ստո՛րագրությունները:
Հաշվառման փաստաթղթերը կազմվում են գործառնության կատարման
պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության ավարտից անմիջապես
հետո:
Սկզբնական հաշվառման փաստաթղթերում սխալի ուղղումը
համաձայնեցվում է տնտեսական գործառնության մասնակիցների հետ և
հաստատվում տվյալ փաստաթուղթն ստորագրելու իրավունք ունեցող անձանց
ստորագրություններով նշելով ուղղման ամսաթիվը: Դրամարկղային և բանկային
փաստաթղթերում ուղղում չի թույլատրվում:

86 ՓԱՍՏԱԹԴԹԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ

, , ,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика