10.4. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
Ամորտիզացիան ոչ նյութական ակտիվի ամորտիզացվող գումարի
պարբերական բաշխումն է օգտակար ծառայության ընթացքում: Ամորտիզացվող
գումարը ակտիվի սկզբնական արժեքի կամ դրան փոխարինող այլ գումարի և
մնացորդային արժեքի տարբերությունն : Ոչ նյութական ակտիվների օգտակար
ծառայության ժամկետը որոշելիս հաշվի են առնում մի շարք գործոններ: Դրանցից
են.
• տվյալ ակտիվի օգտագործման հնարավորությունը,
իրավաբանական և այլ սահմանափակումները;
• նմանատիպ ոչ նյութական ակտիվի օգտագործման հնարավոր և
տիպիկ կենսաշրջանը, ինչպես նաև նմանատիպ ակտիվի
օգտագործման վերաբերյալ հրապարակային
տեղեկատվությունը;
• տեխնիկական, տեխնոլոգիական հնացածությունը;
• այն ճյուղի կայունությունը, որում գործելու է ոչ նյութական
ակտիվը, ինչպես նաև ակտիվից ստացվող արտադրանքի
նկատմամբ շուկայական պահանջաքէէփ^փոփոխությունը;
• ակտիվի նկատմամբ վերահսկողության ժամանակաշրջանը;
• մրցակիցների կամ պոտենցիալ մրցակիցների կողմից
. ակնկալվող գործողությունները;
• ոչ նյութական ակտիվի օգտակար ծառայության կախվածությունը
այլ ակտիվների օգտակար ծառայությունից:
161 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Ոչ նյութական ակտիվի մնացորդային արժեքը սովորաբար ընդունվում է 0,
բացառությամբ այն դեպքերի, երբ կազմակերպությունը մտադրություն ունի
վաճառել ակտիվը օգտակար ծառայության վերջում կամ գոյություն ունի գործող
շուկա (օրինակ’ ազատ շրջանառող լիցենզիաների համար): Ոչ նյութական
ակտիվների ամորտիզացիոն ժամկետը սահմանված է 20 տարի: Շահութահարկի
մասին օրենքով այդ ժամկետը սահմանված Է 10 տարի:
Հաշվարկված ամորտիզացիայի գումարով պարբերաբար նվազեցվում Է
ակտիվի արժեքը և ամորտիզացված գումարը ներառվում Է ծախսերի մեջ: Այլ կերպ
ասած ամորտիզացիայի ծախսը փոխհատուցվում Է ոչ նյութական ակտիվի օգտագործումից
ստացված եկամտի հաշվին: Հետևաբար, ամորտիզացիայի
հաշվարկման կիրառվող մեթոդը պետք է արտացոլի այն մոդելը, որով
կազմակերպությունը սպառում Է ակտիվի տնտեսական օգուտները:
Ակտիվի օգտակար ծառայության ընթացքում ամորտիզացվող գումարը
պարբերական հիմունքով բաշխելու համար կարող են կիրառվել ամորտիզացիայի
հաշվարկման տարբեր մեթոդներ, որոնցից են գծային հավասարաչափ
հաշվարկման մեթոդը, նվազող մնացորդի մեթոդը, արտադրանքի միավորի մեթոդը
և այլն: Ակտիվի ամորտիզացիայի հաշվարկման մեթոդն ընտրվում և հետևողականորեն
կիրառվում Է ժամանակաշրջանից ժամանակաշրջան, բացառությամբ այն
դեպքերի, երբ փոփոխություն Է տեղի ունենում այդ ակտիվից ստացվելիք
տնտեսական օգուտների սպառման ակնկալվող մոդելում: Դժվար Է պատկերացնել
համոզիչ վկայություն ոչ նյութական ակտիվի ամորտիզացիայի այնպիսի մեթոդի
օգտին, որը հանգեցներ կուտակված ամորտիզացիայի ավելի փոքր գումարի, քան
այն, որ կլիներ գծային մեթոդի կիրառման դեպքում: Անհրաժեշտության դեպքում
ամորտիզացիայի ժամանակաշրջանը և կիրառվող մեթոդը վերանայվում են, որը
կատարվում Է յուրաքանչյուր հաշվետու տարվա վերջում: Ոչ նյութական
ակտիվների ամորտիզացիայի հաշվապահական հաշվառումը տարվում Է 132. «Ոչ
նյութական ակտիվների ամորտիզացիա» պասիվային կարգավորող հաշվով, որի
կրեդիտում արտացոլվում են ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրված
գումարները, իսկ դեբետում’ օտարված ոչ նյութական ակտիվների*
կուտակված ամորտիզացիայի դուրսգրումը: Հաշվապահական հաշվառումը
տարվում Է այդ հաշվին կից բացված երկրորդ կարգի հաշիվներով:
Հաշվեգրված ամորտիզացիայի գումարով ձևակերպվում Է.
Դտ 713 «Վարչական ծախսեր»
Դտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
Դտ 821 «Հիմնական միջոցների կառուցման /ստեղծման/ ծախսումներ»
Դտ 824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ»
Կտ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»:
Եթե նախորդ ժամանակաշրջաններում պակաս հաշվարկված
ամորտիզացիայի գումարը ուղղելիս նվազեցվում Է չբաշխված շահույթի
սկզբնական մնացորդից, ձևակերպվում է
Դտ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների
ճշգրտում»
Կտ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»:
162 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
bpp վերահաշվարկված ամորտիզացիայի գումարը ներառվում է հաշվետու
տարվա ֆինանսական արդյունքում, ձևակերպվում է. j
Դտ 741 «Նախորդ տարիների ծախսեր»
Կտ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»:
Ավել հաշվարկված ամորտիզացիայի ուղղման դեպքում, երբ դա ավելացվում
է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին, ձևակերպվում է.
Դտ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»:
Կտ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների
ճշգրտում»
Հաշվետու տարվա ֆինանսական արդյունքին վերագրելիս ձևակերպվում է.
Դտ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»:
Կտ 641 «Նախորդ տարիների եկամուտներ»:
Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկման կարգը ցույց
տանք օրինակով:
«Ա» կազմակերպությունը 2007թ. մարտին «Բ» կազմակերպությունից ձեռք է
բերել արտոնագիր’ նմանատիպ արտադրանք թոդարկելու համար’ վճարելով
500.000 դրամ: Արտոնագրի համար վճարված գումարը ճանաչվել է որպես ոչ
նյութական ակտիվ և հաշվային քաղաքականությամբ որոշվել, որ այն պետք է
ամորտիզացվի 5 տարվա ընթացքում’ գծային հավասարաչափ մեթոդով:
Ձեռք բերված և որպես ակտիվ ճանաչված արտոնագրի սկզբնական
արժեքով ձևակերպվում է.
Դտ 1316 «Արտոնագրեր» 500.000
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» 500.000
Հաշվարկված ամորտիզացիայի գումարը, ըստ տարիների, կկազմի.
2007 թ. 500.000/ 5 X 9/12 =75.000 դրամ
2008 թ. 500.000/ 5 =100.000 դրամ
2009 թ. 500.000/ 5 =100.000 դրամ
2010 թ. 500.000/ 5 =100.000 դրամ
2011 թ. 500.000/ 5 =100.000 դրամ
2012 թ. 500.000/ 5 X 3/12 = 25.000 դրամ
Յուրաքանչյուր տարվա վերջին հաշվարկված ամորտիզացիայի գումարով
ձևակերպվում է.
Դտ 8135 «Արտադրական նշանակության ոչ նյութական
v ակտիվների ամորտիզացիա»
Կտ 1326 «Արտոնագրերի ամորտիզացիա»
163 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
2012թ. մարտի վերջին լրանում է օգտակար ծառայության ժամկետը, և
դադարեցվում է ամորտիզացիայի հաշվարկը:
164 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ