дома » Рефераты » ՆՅՈՒԹԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՆՅՈՒԹԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ՆՅՈՒԹԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

14.4. ՆՅՈՒԹԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Պահեստներից նյութերը կարող են բաց թողնվել արտադրական
նպատակներով օգտագործելու համար, վաճառելու (օտարելու), անհատույց այլ
կազմակերպություններին հանձնելու, փոխանակելու, որպես ավանդ այլ
կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդնելու, դուրս գրելու և
այլ ուղղություններով:
Արտադրության մեջ նյութերի ծախսի հաշվառումը կախված է դրանց
կառավարման, արտադրության կազմակերպման և տեխնոլոգիական
գործընթացների առանձնահատկություններից և արտադրական ծախսումների
հաշվառման դրվածքից:
Նյութերի ծախսի հաշվառումը, դրանց պահպանումը կախված է մի շարք
գործոններից, որոնցից են.
մատակարարման և պահեստային տնտեսության ճիշտ
կազմակերպումը,
չափիչ սարքերի և չափող տարայի առկայությունը,
սարքավորումների, աշխատատեղերի տեղադրման
առանձնահատկությունները,
արտադրության մեջ ներդրված տեխնիկայի և տեխնոլոգիայի
կատարելագործումը,
արտադրական կարիքների համար մնացուկների օգտագործումը և
այլն:
Արտադրության մեջ նյութերի ծախսի հաշվառման հարցերը կապված են
արտադրության հաշվառման և արտադրանքի ինքնարժեքի կալկուլյացիայի հետ:
Դրա համար էլ արտադրության մեջ նյութերի օգտագործման ճիշտ հաշվառման
կազմակերպումը հանդիսանում է նյութերի խնայողության, նյութատարության
իջեցման, ներքին ռեզերվների բացահայտման գրավականը:

230 ՆՅՈՒԹԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Նյութերի հաշվառումը պետք է ապահովի օպերատիվ հսկողություն ոչ միայն
դրանց պահպանման վայրերում, ինչպես դա արվում է հիմնականում, այլ շարժման
բոլոր փուլերում արտադրամասերում, բրիգադներում, առանձին
աշխատատեղերում:
Նյութերի բաց թողնումը պահեստներից ձևակերպվում է համապատասխան
սկզբնական փաստաթղթերով, որոնց ձևերը նույնպես կանոնակարգվում են ՀՀ
ֆինանսների և էկոնոմիկայի 2002 թ. փետրվարի 15-ին հաստատված «Պաշարների
(նյութերի, ապրանքների, արագամաշ առարկաների) սկզբնական հաշվառման
փաստաթղթերի և գրւսնցամաւոյանների լրացման ցուցումներ»-ին
համապատասխան: Այդ փաստաթղթերից են լիմիտային բացթողնման քարտերը,
պահանջագրերը, ներքին տեղափոխման բեռնագրերը, հրաման-բեռնսւգրերը:
Լիմիտային բաց թոդնման քարտը (Ձև Պ-20) նախատեսված է արտադրանքի
արտադրության ժամանակ մշտապես օգտագործվող նյութերի (հումքի) բաց
թողնման փաստաթղթավորման համար և կիրառվում է նյութերի բաց թողնման
սահմանափակման (լիմիտի) առկայության դեպքում: Այն կիրառվում է
արտադրական կարիքների համար օգտագործվող նյութերի բացթողնման համար
սահմանված սահմանափակումների (լիմիտների) պահպանման նկատմամբ
ընթացիկ հսկողության համար: Այս քարտը հիմք է հանդիսանում նաև պահեստից
նյութերի դուրս գրման համար: Սովորաբար այս փաստաթուղթը կազմվում է 1
ամսվա համար: Լիմիտային բաց թողնման քարտը լրացվում է երկու օրինակից
նյութի յուրաքանչյուր անվանման (ծածկագրի) համար: Առաջին օրինակը մինչև
ամսվա սկիզբը փոխանցվում է կառուցվածքային ստորաբաժանմանը’ նյութերի
սպառողին, երկրորդը պահեստին: Նյութերը բաց են թողնվում արտադրություն
պահեստի կողմից ստացվող կառուցվածքային ստորաբաժանման
(արտադրության) ներկայացուցչի կողմից լիմիտային բաց թողնման քարտի իր
օրինակը ներկայացնելիս: Պահեստապետը երկու օրինակներում էլ նշում է բաց
թողնված նյութերի քանակը և ամսաթիվը, որից հետո հաշվարկում է լիմիտի
մնացորդը: Լիմիտային բաց թողնման քարտը ստորագրվում է կառուցվածքային
ստորաբաժանման ներկայացուցչի կողմից:
«Լիմիտային բաց թողնման քարտով» իրականացվում է նաև արտադրության
մեջ չօգտագործված (ետ վերադարձված) նյութերի հաշվառումը: Լիմիտի
փոփոխությունը կատարվում է սահմանափակումը (լիմիտը) սահմանոդ անձանց
կողմից, նյութերի բաց թողումը կատարվում է այն պահեստներից, որոնք նշված են
լիմիտային բաց թոդնման քարտում: Պահեստի կողմից լիմիտային բաց թողնման
քարտերի հանձնումը հաշվապահություն կատարվում է լիմիտի սպառվելուց (կամ
համապատասխան ժամկետը լրանալուց) հետո:
«Պահանջագիր-բեռնագիրը» (Ձև Պ-21, էջ 233) նախատեսված է
կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից նյութերի,
արագամաշ առարկաների ստացումը փաստաթղթավորելու համար: Այն կազմվում է
նյութերը, ապրանքները կամ արագամաշ առարկաները ստացող (պահանջող)
կառուցվածքային ստորաբաժանման նյութական պատասխանատու անձի կողմից,
3 օրինակից: Առաջին օրինակը հիմք է հանդիսանում հանձնող կառուցվածքային
ստորաբաժանման կողմից նյութերի, ապրանքների, արագամաշ առարկաների
ելքագրման համար, երկրորդ օրինակը հիմք է հանդիսանում ընդունող
կառուցվածքային ստորաբաժանման կողմից նյութերի, ապրանքների, արագամաշ
առարկաների մուտքագրման համար, իսկ երրորդ օրինակը ուղարկվում է
հաշվապահություն նյութերի, ապրանքների, արագամաշ առարկաների շարժի
հաշվառման համար:

231 ՆՅՈՒԹԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Պահանջագիր-բեռնագրով կարոդ են փաստւսթղթավորվել նաև
արտադրության մեջ չծախսված նյութերի մնացորդների, ինչպես նաև պիտանի
թափոնների և խոտանի պահեստ հանձնումը: Այս դեպքում Պահանջագիր-
բեռնագիրը կազմվում է նյութերը, ապրանքները., արագամաշ առարկաները
հանձնող կառուցվածքային ստորաբաժանման նյութական պատասխանատու անձի
կողմից:
«Նյութերի, ապրանքների կազմակերպությունից դուրս բաց թողնման
բեռնագիրը» (Ձև Պ-30) նախատեսված է կազմակերպության տարածքից դուրս
գտնվող կառուցվածքային ստորաբաժանումներին նյութերի, արագամաշ
առարկաների բացթողնման համար: Այն կազմվում է ելքագրող կառուցվածքային
ստորաբաժանման կողմից երկու օրինակից, համապատասխան փաստաթղթերի
հիման վրա: Առաջին օրինակը մնում է պահեստում որպես նյութերի, արագամաշ
առարկաների բաց թողնման հիմք, երկրորդը փոխանցվում է նյութերի, արագամաշ
առարկաների ստացողին և հիմք է հանդիսանում դրանց մուտքագրման համար:
Որոշ կազմակերպություններում նյութերի բացթողման փաստաթղթերի
լրացման փոխարեն գրանցումները կատարում են անմիջապես պահեստային
հաշվառման քարտերում: Ստացողը ստորագրում է քարտում նախատեսված
հատուկ ստորագրության սյունակում նշելով արտադրական ծախսի ծածկագիրը:
Այդպիսով նյութերի տեսակային հաշվառման քարտը միաժամանակ դառնում է
արդարացուցիչ փաստաթուղթ:
Փաստաթղթերում նյութերի ստացումը և բաց թողնումը արտացոլվում է
քանակային արտահայտությամբ, իսկ գումարները որոշվում են
հաշվապահությունում կիրառելով հաշվառման քաղաքականությամբ սահմանված
պաշարների գնահատման մեթոդը:
Անկախ փաստաթղթային ձևակերպման եղանակներից, նյութերը բաց են
թողնվում նախապես սահմանված լիմիտների (չափաքանակների) հիման վրա:
Դրանց հաշվարկման ժամանակ պետք է ելնել արտադրամասերի արտադրական
ծրագրերի ծավալից և միավոր արտադրանքի կամ աշխատանքի վրա ծախվող
նյութերի նորմայից: Պետք է հաշվի առնել նաև հաշվետու ամսվա ակզբի դրությամբ
արտադրամասերում չօգտագործված նյութերի մնացորդը:
Նյութերի նորմավորման պրոցեսը հանդիսանում է արտադրության
կազմակերպման կարևոր տարր, ունի խնայողության ռեժիմի իրականացման որոշիչ
նշանակություն:
Նյութի ծախսի նորման տվյալ ժամանակահատվածում միավոր
արտադրանքի արտադրության և աշխատանքի կատարման համար հումքի,
նյութերի, վառելիքի, Էներգիայի թույլատրվող մաքսիմալ քանակն Է:
Նյութերի ծախսի ճիշտ արտացոլումը և հսկողությունը դրանց արդյունավետ
օգտագործման վրա ունի Էական նշանակություն արտադրանքի ռեալ ինքնարժեքի
որոշման գործում:
Նյութերի փաստացի ծախսը որոշվում Է արտադրությանը բաց թողնված
նյութերի քանակով և արժեքով, հանած ամսվա վերջի դրությամբ նյութերի
չօգտագործված մասը: Օգտագործված նյութերը, որոնք կազմում են արտադրանքի
հիմքը, արտացոլվում են ըստ յուրաքանչյուր արտադրատեսակի կամ դրանց
միանման խմբերի, նորմաների և նորմաներից շեղումների:

232 ՆՅՈՒԹԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ՆՅՈՒԹԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ՆՅՈՒԹԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Արդյունաբերության շատ ճյուղերում նյութերի ծախսի բաշխումը ըստ
արտադրանքի տեսակների դժվարություն չի ներկայացնում, քանի որ սկզբնական
Փաստաթղթերում կարելի է ցույց տալ այն արտադրատեսակի ծածկագիրը, որի
վրա պետք է ծախսվի նյութը: Սակայն մի շարք արտադրություններում նյութերը
բաշխվում են արտադրատեսակների խմբերի միջև, կիրառելով նորմատիվային կամ
գործակցային եղանակը (տե՛ս գլուխ 23):
Արտադրությանը բաց թողնվող նյութերի փաստացի ինքնարժեքի որոշումը
ըստ ՀՀՀՀԱ 2 «Պաշարներ» ստանդարտի թույլատրվում է կատարել նյութերի
գնահատման հետևյալ մեթոդներից որևէ մեկով.
յուրաքանչյուր կոնկրետ արտադրանքի ինքնարժեքով,
: — միջին կշռված արժեքով,

233 ՆՅՈՒԹԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

գնման կամ ձեռք բերման ժամանակի տեսանկյունից առաջինների
ինքնարժեքով’ «Առաջինը մուտք առաջինը ելք» (ԱՄԱԵ կամ ՖԻՖՈ),
գնման կամ ձեռք բերման ժամանակի տեսանկյունից վերջինների
ինքնարժեքով’ «Վերջինը մուտք առաջինը ելք» (ՎՄԱԵ կամ ԼԻՖՈ):
Ըստ յուրաքանչյուր միավորի ինքնարժեքի նյութերի գնահատման մեթոդը
կիրառվում է կազմակերպության կողմից հատուկ դեպքերում’ թանկարժեք
մետաղների, թանկարժեք քարերի կամ այն նյութերի նկատմամբ, որոնք
սովորական ձևով չեն կարող փոխարինել մեկը մյուսին:

Ըստ միջին կշռված արժեքի նյութերի գնահատման դեպքում որոշվում է միջին
ինքնարժեքը ըստ նյութերի յուրաքանչյուր տեսակի, որը ստացվում է տվյալ
տեսակի նյութի ընդհանուր ինքնարժեքը բաժանելով քանակի վրա (ամսվա սկզբի
մնացորդ գումարած ամսվա ընթացքում ստացված նյութերի ինքնարժեք և քանակ):
Նյութերի գնահատումը ՖԻՖՈ մեթոդով հիմնված է այն հանգամանքի վրա, որ
հաշվետու ժամանակաշրջանում նյութերը դուրս են գրվում դրանց մթերման, ձեռք
բերման հաջորդականությամբ, հաշվի սռնելով ամսվա սկզբին եղած նյութերի
արժեքը:
Գնահատման այս մեթոդի կիրառման դեպքում ամսվա վերջի դրությամբ
պահեստներում եղած նյութերի գնահատումը կատարվում է ձեռք բերման, մթերման
ժամանակի տեսանկյունից վերջինների փաստացի ինքնարժեքով, իսկ, իրացված
արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ հաշվի է
առնվում ձեռք բերման, մթերման ժամանակի տեսանկյունից նախկինների’
առաջինների արժեքը:
ԼԻՖՈ մեթոդի դեպքում բացթոդնված նյութերը պետք է գնահատվեն ձեռք
բերման, մթերման ժամանակի տեսանկյունից վերջինների ինքարժեքով: Այս մեթոդի
կիրառման դեպքում հաշվետու ամսվա վերջում պահեստում գտնվող նյութերի
գնահատումը կատարվում է ավելի վաղ ձեռք բերվածների փաստացի
ինքնարժեքով, իսկ իրացված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների)
ինքնարժեքի մեջ հաշվի է առնվում ավելի ուշ ձեռք բերվածների արժեքը:
Նյութերի ծախսի գնահատման թվարկված մեթոդներից որևէ մեկի կիրառումը
նշվում է կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականության
մեջ, իսկ մեթոդի ընտրությունը կապվում է տնտեսավարման ռազմավարության
հետ: Գների աճի պայմաններում, եթե կազմակերպությունը ցանկանում է հասնել
հնարավոր բարձր շահութաբերության, ապա կիրառում է նյութերի գնահատման
ԱՄԱԵ մեթոդը, որով կրճատվում է թողարկման ինքնարժեքը և աճում շահույթը: Իսկ
հաշվետու տարվա հարկերից թեթևանալու նպատակով կազմակերպությունում
կիրառվում է նյութերի ծախսի գնահատման ՎՄԱԵ մեթոդը, ըստ որի աճում են
թողարկման ծախսերը: Ելքագրված նյութերի գնահատման կարգը ներկայացնենք
հետևյալ օրինակով’

234 ՆՅՈՒԹԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ՆՅՈՒԹԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ՆՅՈՒԹԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Աղյուսակում բերված տվյալների հիման վրա գնահատենք 150 միավոր նյութի
մնացորդը ամսվա վերջում’ վերը նշված տարբեր մեթոդներով և հաշվարկենք
ելքագրված 350 միավոր նյութի ինքնարժեքը, օգտագործելով ապրանքային
հաշվեկշռի բանաձևը (ելք = սկզբնական մնացորդ + մուտք — վերջնական մնացորդ)
1* Միջին կշռված արժեքով □ նահատում’
Նախ որոշենք նյութի միավորի միջին կշռված արժեքը’
189.500 ! 500 = 379 դրամ
Նյութի մնացորդը ամսվա վերջում կազմում է
150×379 = 56.850
Ելքագրված նյութի ինքնարժեքը կկազմի
189.500 — 56.850 = 132.650 դրամ
2. ՖԻՖՈ մեթոդով Օնահատում
Նյութի մնացորդը ամսվա վերջում կազմում է
20 X 350 + 80Х 420 + 50Х 450 = 63.100 դրամ
Ելքագրված նյութի ինքնարժեքը կկազմի
189.500-63.100= 126.400 դրամ
3. ԼԻՖՈ մեթոդով { նահատում
Նյութի մնացորդը ամսվա վերջում կազմում է
100 X 300 + 50х 320 = 46.000 դրամ
Ելքագրված նյութի ինքնարժեքը կկազմի
189.500 — 46.000 = 143.500 դրամ
Նյութերի ելքագրման դեպքում կազմվում են հետևյալ հաշվապահական
ձևակերպումները:
Արտադրական, վարչական, իրացման և այլ նպատակներով օգտագործելու
համար դուրս գրված նյութերի արժեքով ձևակերպվում է

235 ՆՅՈՒԹԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դտ 811 «Հիմնական արտադրություն»
Դտ 812 «Օժանդակ արտադրություն»
Դտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
Դտ 821 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
Դտ 712 «Իրացման ծախսեր»
Դտ 713 «Վարչական ծախսեր» և այլն
Կտ 211 «Նյութեր»
Խոտանի շտկման համար պահեստից բացթողնվւսծ նյութերի գումարով
ձևակերպվում է
Դտ 8142 «Խոտանի ուղղման նյութական ծախսումներ»
Կտ 211 «Նյութեր»
Այլ կազմակերպությանը անհատույց տրված նյութերի հաշվեկշռային
արժեքով ձևակերպվում է’
Դտ 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»
Կտ 211 «Նյութեր»
Հիմնական միջոցների օտարման ժամանակ օգտագործված նյութերի
արժեքով ձևակերպվում է’
Դտ 7211 «Հիմնական միջոցների վաճառքների (օտարումների) ծախսեր»
Կտ 211 «Նյութեր»
Կազմակերպությունում չօգտագործված, ավելորդ նյութերի վաճառքի
դեպքում ձևակերպվում է’
Դտ 7141 «Այլ պաշարների վաճառքների (օտարումների) ծախսեր»
Կտ 211 «Նյութեր»

236 ՆՅՈՒԹԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика