дома » Рефераты » ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ
ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

ԲԱԺԻՆ I
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ
ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
ԳԼՈՒԽ 1
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
1.1. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
Ամեն ինչ սկսվել է թվերից:
Հաշվառումը իրավիճակը թվերի լեզվով արտահայտելու արվեստ է:
Հայտնի է, որ մարդկության, հասարակության զարգացման ամենավաղ
շրջանում, երբ մարդիկ գրել և կարդալ չեն իմացել, կարողացել են տարբերել շատն
ոլ Քհչը. կատարել գրեթե հավասար փոխանակում և հիշել փոխանակվող բարիքի
քանակը:
Պատմական աղբյուրներից հայտնի է նաև, որ հաշվառումը վաղ շրջանում
իրականացվել է կետերի ու գծիկների օգնությամբ, և գոյություն են ունեցել
«վճարման փաստաթղթեր»: Որպես «վճարման փաստաթուղթ» է ծառայել
հաշվետախտակը: Պատմական աղբյուրները վկայում են, որ այդ
հաշվետախտակների վրա նշվել են ոչ միայն հատային ապրանքներ, այլ նաև
դրանց առանձին խմբերը: Հաշվետախտակներն ունեցել են համարակալում’
գծիկների կամ կետերի տեսքով: Գործարք կատարողները հաշվետախտակը
բաժանել են երկու հավասար մասի, որի մի մասն անդորրագրի դեր է կատարել:
Հաշվետախտակների վրա գրանցումներն անհրաժեշտ են եղել նյութական
բարիքների սպառումը հսկելու համար: Հաշվետախտակը, փաստորեն, մեր նախա-
հայրերի համար տնտեսական գործառնությունների գրանցման կայւևոր
«փաստաթուղթ» է եղել:
Հաշվետախտակների վրա կատարվող պարզ գրանցումները դրեցին
հաշվառման տեսության և պրակտիկայի էվոլյուցիոն զարգացման հիմքը:
Հետագայում այդ պարզ գործողությունները բարդացան, և ստեղծվեցին
անհրաժեշտ նախադրյալներ տեսության զարգացման համար:
Հին Արևելքի երկրներում, այդ թվում և Հայաստանում, գործել են
հաշվառիչների դպրոցներ, և հաշվապահական հաշվառումը հարգի
մասնագիտություն է համարվել: Հաշվառիչներ պատրաստելը հնագույն արևելքի
երկրներից մեկում Ասորեստանում, կատարվել է եկեղեցիներին կից դպրոցներում:
Հաշվառման առաջին եղանակը շատ պարզ է եղել, այսինքն միասեռ
համակցություններ է հաշվառել, օրինակ ընտանի կենդանիների գլխաքանակի
հաշվառումը: Բայց անասնագլխաքանակի միասեռ հաշվառումը բավարար չէր:
Դեռևս մեր թվարկությունից առաջ բոլոր խոշոր շինարարական կառույցների
ծախսերը հաշվառվել և արտացոլվել են շենքերի պատերի վրա: Խոշոր
կառույցների պատերի վրա ծախսերի գրանցումը հնարավորություն է ընձեռել հսկել
փաստացի կատարված ծախսերը: Պետության կողմից խոշոր շինարարական
օբյեկտների վրա կատարվող ծախսերի նկատմամբ առավել խիստ հսկողություն էր
իրականացվում Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում: Հռոմեական

12 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

կայսրությունը տեղում հսկողություն էր իրականացնում պետական հաշվառման
միջոցով: Հաշվառիչները տեղերում կազմում էին հաշվետվություններ և ուղարկում
Հռոմ, որտեղ գործում էր այդ հաշվետվությունները լսողների (քննողների)
ինստիտուտ: Քննողների կողմից լսվում էին տեղերից ստացվող
հաշվետվությունները և ստուգվում հաշվետվությունների հավաստիությունը,
այստեղից էլ այսօր կիրառվող «աուդիտոր» տերմինը, որն առաջացել է audire լսել
բառից:
Հին Արևելքի երկրների տնտեսական կյանքում կատարվող
փոփոխությունները գրանցվել են թե’ ժամանակագրական և թե’ սիստեմատիկ
գրանցումների միջոցով: Քանի որ Հին Հռոմում հաշվառումը բավականիս
զարգացած էր, ապա այստեղ երկու տեսակի գրանցումները ժամանակագրական և
սիստեմատիկ, կատարվել են զուգահեռաբար: Ենթադրվում է, որ դա եղել է երկու
նպատակով՝
1. Հաշվապահական ընթացիկ հաշվառումից տարբեր բնույթի
տեղեկություններ արագ ստանալու համար:
2. Հաշիվներում կատարված գրանցումների ճշտությունը որևէ ժամանակի
դրությամբ ստուգելու նպատակով:
Միջին դարերում հաշվապահությունը գրեթե չզարգացավ, մնաց ստատիկ
վիճակում: Հաշվապահությունը սկսեց զարգանալ խաչակրաց արշավանքից հետո,
Իտալիայում: 15-16-րդ դարերում հաշվապահության զարգացումը և
կատարելագործումը պայմանավորված էր մի կողմից արտադրության
զարգացմամբ, մյուս կողմից՝ տարբեր երկրների միջև առևտրի ընդլայնմամբ: 15-րդ
դարի Իտալիայի հաշվապահության դպրոցի առաջատար մասնագետ ԼՊաչոլին
արտահայտել է այն միտքը, թե, ելնելով անհրաժեշտությունից, հաշիվների քանակը
կարելի է ավելացնել կամ պակասեցնել: Աստիճանաբար հաշիվները բնեղեն ձևից
բացի արտացոլում էին իրերի արժեքները:
Կրկնակի գրանցումը հաշվապահական հաշվառումը դարձրեց կուռ, որի
ոետևանքով հեշտացավ նյութական արժեքների պահպանության, արտադրության
գործընթացների կառավարման նկատմամբ հսկողության իրականացումը և այլն:
Տատ հետազոտողներ պնդում են, որ կրկնակի գրանցումը հաշվապահական
հաշվառում գիտության հիմքը դրեց: Այդ գիտության առաջին տեսաբաններն են
շղել վաճառական, հումանիստ Բենեդետտո Կոտրուլին (1458թ.) և հայտնի մաթեմատիկոս
Լուկա Պաչոլին (1494թ.): Նշված հեղինակներից առաջինը
հաշվապահական հաշվառումը համարում էր ձեռնարկությունների կառավարման
կարևոր միջոց, իսկ երկրորդը Լուկա Պաչոլին, գտնում էր, որ հաշվապահական հաշվառումը
ունիվերսալ մեթոդաբանական գիտություն է: Այս ուղղության
ներկայացուցիչներից մեկը մաթեմատիկոս, բժիշկ և աստղագետ Ջերոլամո
Ջարդանոն (1539թ.), ենթադրում էր, որ հաշվապահական մեթոդաբանությունը
մաթեմատիկայի և սև մոգության միջակայքում է: Գերմանացի Վոլֆգանգ Շվայկերը
1549թ.) առաջինը հստակ սահմանեց կրկնակի գրանցումը որպես
հաշվապահական հաշվառման մեթոդ, հոլանդացի մաթեմատիկոս Սիմոնա
յտևինան (1607թ.) առաջինն էր, որ հաշվապահական գործոնը բնութագրեց որպես
փտություն, իսկ իտալացի Ջուզեպպե Ֆորնին (1790թ.) տվել է գործառնությունների
հաշվապահական նկարագիրը:
հաշվապահական հաշվառումը գտնվում է ճշգրիտ և հումանիտար
փտությունների միջնակետում և հիմնականում օգտվում է բնական թվերից,
տպֆիկներից և մոդելներից: Արտադրության զարգացումը նոր խնդիրներ
սռաջադրեց հաշվապահական հաշվառմանը: Եթե պարզ արտադրության
ժամանակ այն հանդես էր գալիս որպես հսկողության միջոց, ապա արտադրության
13 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

զարգացման բարձր աստիճանում որպես կառավարման միջոց: Այսպիսով,
առաջացավ հաշվապահական հաշվառման ևս մի ֆունկցիա կառավարման
ֆունկցիան: Երբ հաստատվեց, որ հաշվապահական հաշվառումը բացի վերահսկող
ֆունկցիայից կատարում է նաև կառավարման ֆունկցիա, մի շարք հեղինակներ
արտահայտեցին այն կարծիքը, որ հաշվապահական հաշվառումը վերաբերում է
իրավագիտությանը: Այդպիսի հեղինակներից էր էդմոնդ Դեգրաջը (1797թ.), որը
առաջ քաշեց տնտեսական գործառնության մասին հասկացությունը: Այդ
գործառնությանը մասնակցում Է առնվազն երկու անձ: Այստեղից Էլ, ըստ նրա, բոլոր
հաշիվները անձնական հաշիվներ են: Նա սահմանել Է նաև թղթակցության կանոնը,
ով ստանում Է դեբետագրվում Է, ով տալիս է կրեդիտագրվում: Ֆրանսիացի
հեղինակ հպոլիտ Վանին (1840թ.) առաջադրեց թեզ այն մասին, որ հաշիվները
պետք Է տարվեն ոչ թե ըստ սեփականատերերի, այլ ըստ տնտեսության որպես
իրավաբանական անձի: Հաշվապահական հաշվառումը իրավաբանական
գիտություն համարող ուղղության ներկայացուցիչ Նիկոլո դ՚Անաստազին (1803թ.)
արտահայտել Է այն միտքը, որ յուրաքանչյուր տնտեսական գործառնություն
սեփականատիրոջ հաշվում պետք Է արտացոլվի երկու ձևակերպումով: Նույն
ուղղության խոշոր ներկայացուցիչներից Էր Ֆրանչեսկո Վիլոն (1864թ.), որը բոլոր
հաշիվները ներկայացնում Էր որպես գործակալ-պահպանոդներ: Այս հեղինակը
հաշվառման առարկա Էր համարում պայմանագիրը:
19-րդ դարում տնտեսական գործառնությունների վերաբերյալ ուսմունքն Էլ
ավելի զարգացրեց Ջովաննի Ռոսսին (1888թ.): Նա տնտեսական
գործառնությունները բաժանեց երեք խմբի 1) տնտեսական, որը կապված Է
նյութական բարիքների արտադրության, բաշխման և սպառման հետ, 2)
իրավաբանական, որն ուղեկցվում Է իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև
իրավունքների և պարտավորությունների փոփոխմամբ, 3) վարչական, որը
ներառում Է ձեռնարկության ներսում արժեքների շարժը և միջոցառումները
ուղղված դրանց ապահովմանն ու պահպանմանը: 19-րդ դարի սկզբին
հաշվապահական հաշվառումը իրավաբանական գիտության բաղկացուցիչ
համարողներին զուգահեռ հանդես են եկել գիտնականներ, որոնք հաշվապահական հաշվառումը
բնութագրել են որպես տնտեսագիտական գիտություն: Այդ
գիտնականների շարքն Է դասվում Լյուդովիկո Ջուզեպպե Կրիպպան (1888թ.): Ըստ
նրա հաշվապահական հաշվառման, որպես տնտեսագիտական գիտության,
նպատակը տնտեսական գործունեության հետևանքները բացահայտելն ու
հետազոտելն Է, ընդ որում այդ գործունեության հետազոտության օբյեկտ են բոլոր
նյութական արժեքները: Բոլոր հաշիվները բնաիրային են, և չկան անձնական
հաշիվներ: Այսպես, օրինակ, եթե մատակարարների հաշիվն ունի կրեդիտային
մնացորդ, նշանակում Է փողը, որը պետք Է գտնվեր մատակարարների մոտ,
գտնվում Է մեզ մոտ: Բոլոր հաշիվները բացվում են ոչ թե ըստ անձերի, այլ ըստ
ունեցվածքի տեսակների ապրանքներ, դրամարկղ և այլն: Հաշվապահական
հաշվառումը որպես տնտեսագիտական գիտություն Էլ ավելի զարգացրեց
վիեննական դպրոցի հիմնադիր Ֆաբիո Բեստան (1891թ.): Նա առաջինը սահմանեց
հաշվապահական հաշվառումը’ որպես տնտեսական վերահսկողության գիտություն:
Այդ վերահսկողությունը ենթադրում Է երեք խմբի գործողություններ, կապված’ 1)
ղեկավարության, 2) կառավարման, 3) տնտեսության գործակալների
գործունեության ստուգման հետ: Հաշվապահական հաշվառումը առանձին ձեռնարկությունների
հսկողությունն իրականացնում Է գրաֆիկական արտացոլումների
մեթոդի միջոցով: Ըստ Ֆ. Բեստայի, հաշվապահական հաշվառումը միայն
միկրոհաշվառում Է, նույնացվում Է տնտեսական վերահսկողության հետ: Նա
առանձնացրել Է երեք տեսակի վերահսկողություն. 1) նախնական, 2) ընթացիկ, 3)
14 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

հետագա: Ֆ. Բեստան բավականին պարզ ձևով ներկայացնում է տնտեսական
գործառնությունների արդյունքների վերահսկողության մեխանիզմը: Այդ
մեխանիզմի էությունն այն է, որ հաշվապահը գործակալների գործողությունները
փոխադարձ հսկողության с ենթարկում: Նա բերում է փոխադարձ հսկողության
հետևյալ օրինակը, խանութի դրամարկղի հասույթի գումարը պետք է համընկնի
դրամարկղային հաշվառիչի և վաճառողի չեկային գումարին:
Հաշվապահականհաշվառումը որպես տնտեսագիտական գիտություն,
ձևավորվել է 19-րդ դարի սկզբիս 1ւ ներկայացվել Հ.Բ.Արևոլդի /1809թ./,
Ս.Ախմեդովի /1809թ./ աշխատություններում:
Ռուսաստանում այդ ուղղության ամենաճանաչված հետևորդը հաշվապահ
Վ.հ.Հոմբերգն էր (1912թ.): Նա գրում է, որ հաշվապահությունը որպես գիտություն
զբաղվում է առանձին ձեռնարկությունների տնտեսական գործունեության
դրամական գնահատմամբ: Այստեղից դժվար չէ նկատել, որ փորձ է արվել վերլուծել
տնտեսական երևույթները և դրանց գործողության հետևանքները:

15 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика