дома » Рефераты » ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ԳԾԱՊԱՏԿԵՐ 17.1 ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 17. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

17.1. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Եկամուտների հաշվառումը կարևոր նշանակություն ունի կազմակերպության
ֆինանսական արդյունքի բացահայտման և հարկային պարտավորությունների
կատարման համար:
Եկամուտը կազմակերպության ֆինանսական հաշվետվության տարր է:
Համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի եկամուտը
հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական օգուտների ավելացումն է, որը տեղի
է ունենում ակտիվների ներհոսքի կամ աճի կամ պարտավորությունների նվազման
ձևով, և որը հանգեցնում է սեփական կապիտալի աճի’ բացառությամբ
մասնակիցների կողմից սեփական կապիտալում կատարված ներդրումների
հետևանքով սեփական կապիտալի ավելացման:
Եկամուտների հաշվառումը ավելի դյուրին ուսումնասիրելու և հաշվառելու
համար կարևոր նշանակություն ունի դրանց դասակարգումը:
Եկամուտներն ըստ ստացման բնույթի ստորաբաժանվում են հետևյալ չորս
խմբերի.
1. Գործառնական գործունեությունից եկամուտներ,
2. Ոչ գործառնական գործունեությունից եկամուտներ
3. Արտասովոր եկամուտներ,
4. Նախորդ տարիների եկամուտներ հայտնաբերված հաշվետու տարում:
Գործառնական գործունեությունից եկամուտները բաղկացած են.
ա) Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների
իրացումից հասույթ,
բ) Գործառնական այլ եկամուտներ
Գործառնական այլ եկամուտների մեջ ներառվում են.
1. Այլ պաշարների վաճառքներից եկամուտները
2. Պաշարների արժեքի փոփոխությունից եկամուտները
3. Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի կորուստների
հակադարձումից եկամուտները
4. Գործառնական վարձակալությունից եկամուտները
5. Տույժերից, տուգանքներից եկամուտները
6. Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտները
Ոչ գործառնական գործունեությունից եկամուտների մեջ ներառվում են
ա) Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտները
բ) Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից (օտարումներից)
եկամուտները
գ) Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքներից
(օտարումներից) եկամուտները
. դ) Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների
վերաչափումից եկամուտները
ե) Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտները
у զ) ֆինանսական ներդրումներից եկամուտները

289 ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ: 

է) Ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտները:
Արտասովոր եկամուտները ձևավորվում են արտասովոր դեպքերի
(տարերային աղետներ, քաղաքական ցնցումներ) հետևանքները վերացնելու
համար որպես փոխհատուցում ստացված միջոցներով:
Նախորդ տարիների եկամուտները, դրանք նախորդ
ժամանակաշրջաններում կատարված գործառնությունների արդյունքում ստացված
եկամուտներն են, որոնք հայտնաբերվել են հաշվետու տարում և ըստ ընտրված
հաշվապահական հաշվառման քաղաքականության պետք է ներառվեն հաշվետու
տարվա ֆինանսական արդյունքների մեջ:
Եկամուտների դասակարգումը ներկայացված է գծապատկեր 17.1-ում:
Հաշվապահական հաշվառման նոր պլանով և ստանդարտներով հստակ
առանձնացված են ծախսումներ և ծախսեր տերմինները:

Ծախսումները, դրանք
թողարկված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների
արտադրական ինքնարժեքը ձևավորող տարրերն են:

Ծախսումների միագումարով որոշվում է նաև կազմակերպությունում կառուցվող հիմնական միջոցների և այլ ոչ
ընթացիկ ակտիվների ինքնարժեքը: Ծախսերը այն բոլոր նյութական և
աշխատանքային հատուցումներն են, որոնք անհրաժեշտ են թողարկված
արտադրանքը, ապրանքները, աշխատանքները և ծառայությունները գնորդներին
հասցնելու համար: Արտադրանքի իրացումից ստացված հասույթից հանելով
կատարված բոլոր ծախսումներն ու ծախսերը որոշում են կազմակերպության
շահույթի գումարը:
Հաշվապահւսկան հաշվառման մասին օրենքում բերված է ծախսերի հետևյալ
սահմանումը, ծախսը հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական օգուտների
նվազումն է, որը տեղի է ունենում ակտիվների արտահոսքի կամ նվազեցման կամ
պարտավորությունների առաջացման կամ աճի ձևով, և որը հանգեցնում է
սեփական կապիտալի նվազման, բացառությամբ մասնակիցների միջև սեփական
կապիտալի բաշխման հետևանքով դրա նվազման դեպքի:
Կատարվող ծախսերը բազմաթիվ են և բազմաբնույթ: Դրանց նշանակությունը
և էությունը ճիշտ հասկանալու և հաշվառելու համար կարևոր նշանակություն ունի’
դրանց դասակարգման ուսումնասիրությունը (գծապատկեր 17.2):

ԳԾԱՊԱՏԿԵՐ 17.1 ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

ԳԾԱՊԱՏԿԵՐ 17.1 ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

ԳԾԱՊԱՏԿԵՐ 17.2. ՑԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

ԳԾԱՊԱՏԿԵՐ 17.2. ՑԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

290 ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ: 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика