дома » ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ » ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 201-210
ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 201-210

ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 201-210

Գլխավոր էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ 
Рефераты. Редкие книги.

Սուլել — Շվացնել, շվշվացնել, փչել,
կանչել, շչել:
Սուլոց — Շվոց, շվշվոց, շվվոց, շչոց,
սույլ:
Սուղ — Քիչ, սակավ: Կարճ, համառոտ:
Թանկ, թանկագին, թանկարժեք:
Սույն — Այս, սա, ասիկա (արևմտհ.):
Սուս — Լուռ, անձայն, լռելյայն, սուսուփուս,
անխոս, անշշուկ, լուռումունջ:
Սուսեր — Թուր, սուր: Վարժասուսեր,
մարզասուսեր, ճկասուսեր:
Սուտ — Ստահոդ, անճիշտ, հերյուրածո,
խաբուսիկ, սնոտի, զուր, սխալ, մոլար,
ստապատիր, ստապատում,
պատիր, անհիմն, կեղծ, ծուռ,
թյուր, կարծեցյալ: Շինովի, արհեստական,
սարքովի, հնարովի:
Սուտակ — Լալ, շափյուղա, կայծ, ասկն
(ռուբին):
Սուտմեռուկ — Աղվեսամեռ, աղվեսաքուն,
սուտքուն, կատվաքուն:
Սուր1 — Սրաբերան, սայրասուր, սրածայր:
Կատու, կտրուկ, ազդու:
Սաստիկ, ուժգին: Զիլ, բարձր
(ձայն): Նուրբ, զգայուն (լսողություն,
հոտառություն):
Սուր2 — Թուր, դաշույն, սուսեր, սակր:
Ածելի: Ուժ, բռնություն, իշխանություն:
Սպանդ, կոտորած, ջարդ,
յաթաղան:
Սուրալ — Սլանալ, սրարշավել, արշավել,
թռչել, ճախրել, խոյանալ, վազել,
վարգել (ձին): Սահել, անցնել
(ժամանակը): Փախչել:
Սուրբ — Սաքուր, անարատ, անպիղծ,
կույս, անմեղ, արդար: Նվիրական,
վեհ, սրբազան;
Սուրհանդակ — Թղթաբեր, բանբեր,
թղթատար, պատգամաբեր: Սու-
նետիկ:
Սուրսայր — Սրասայր, սրաբերան, սայրասուր,
սուր:
Սփյուռ — Ցիրուցան, ցանուցիր, ցանուցրիվ,
խառնիխուռն:
Սփյուռք — Ցրվածություն: Գաղութահայություն:
Սփոփանք — Սփոփում, մխիթարություն,
ամոքում, թեթևացում, մեղմացում:
Սփոփել — Ամոքել, մխիթարել, մեղմել,
թեթևացնել, ապաքինել:
Սփռել — Տարածել, ծավալել, ձգել,
փռել, ճապաղել: Ձանձել (լուրը):
Ցանել, ցրել:
Սփռոց — Ծածկոց, փռոց, սեղանածածկոց,
(բրբ.) սուփրա: Գորգ, կարպետ:
Սփրթնել — Դժգունել, սպիտակել, գույնը
գցել, գունատվել:
Սքանչանալ — Կիանալ, զմայլել, հա-
փըշտակվել, հրապուրվել, դյութվել,
գերվել:
Սքանչելի — Կրաշալի, չնաշխարհիկ,
հիանալի, զմայլելի, աստվածային:
Կատարյալ, հոյակապ, ընտիր:
Սքեմ — Պարեգոտ (կրոնավորի), փարաջա:
Սքեմավոր — Կրոնավոր, աբեղա, վանական,
եկեղեցական:
Սքողել — Քողարկել, ծածկել, պահել,
թաքցնել, վարագուրել, պարտակել:

Վ

Վազ — Խաղողենի, որթ, որթատունկ,
թառմա:
Վազել — Ընթանալ, արշավել, սլանալ,
սուրալ, խոյանալ, խուժել: Հոսել,
ծորել, կաթել: Սորել (աչքի ջուրը):
Վազք — Արշավ, մրցավազք, ձիարշավ,
վարգ: Ընթացք, գնացք:
Վալս — Շրջապար, զուգապար:

200 էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 201-210

Վախ — Երկյուղ, սարսափ, զարհուրանք,
սոսկում, ահ, ահաբեկություն,
սարսուռ:
Վախենալ ■ Երկյուղել, սոսկալ, ցընց-
վել, զարհուրել, սարսափել,
սահմռկել, քստմնել, ահաբեկվել,
(փխբ.) դողալ, սարսռալ:
Վախեցնել — Ահաբեկել, սպառնալ,
սարսափեցնել, զարհուրեցնել:
Վախկոտ — Երկչոտ, վեհերոտ, անսիրտ,
անարի, թուլամորթ, թուլասիրտ:
Վախճան — Վերջ, ծայր: Ավարտ: Ելք:
Արդյունք, հետևանք:
Վախճանվել — Մեռնել, մահանալ,
անշնչանալ, (փխբ.) հանգչել:
Վախվորել — Վախենալ, երկյուղել,
սոսկալ, սահմռկել, ցնցվել:
Վահան — Ասպար, մկունդ, ասպիս,
լանջապան:
Վահանակիր — Վահանավոր, ասպարակիր,
ասպարազեն, մկունդավոր:
Վաղ — Շուտ, առաջ: Կանուխ:
Վաղաժամ-Վաղօրոք, կանխօրոք, նախօրոք:
Անժամանակ, տարաժամ:
Վաղահաս — Շուտահաս, կանխահաս:
Վաղամեռիկ — Կարճակյաց, կարճակյանք,
սակավակյաց, վաղամեռ:
Վաղանցիկ — Վաղանցուկ, կարճատև,
վայրկենական, արագասահ,
արագընթաց:
Վաղեմի — Հին, հինավուրց, վաղնջական,
հնօրյա, հնամենի, անհիշելի,
վաղուց:
Վաղնջական — Հին, հնօրյա, հնամենի,
հնագույն, հինավուրց, նախնական:
Վաղորդայն -Առավոտ, լուսաբաց, լուսադեմ,
արշալույս, այգ, այգաբաց,
արևածագ, ծեգ, արևագալ,
այգալույս, լույս, աղոթարան:
Վաղուց — Հնուց, վաղեմի, առաջուց,
շուտուց (ժող.):
Վաղօրոք — Նախօրոք, կանխավ, նախապես,
կանխապես:
Վաճառական ■ Առևտրական, փերեզակ,
մանրավաճառ:
Վաճառատուն — Խանութ, վաճառանոց,
(փոքր) կրպակ, տաղավար:
Վաճառել — օախել, առևտուր անել:
(փխբ.) Մատնել, լրտեսել:
Վաճառք — Առևտուր, առուծախ: Ապրանք:
Վամպիր — Արյունածուծ, արյունարբու,
արյունռուշտ, արնախում:
Վայել — Պատշաճ, համապատասխան,
վայելուչ, հարմար, արժան, սազական:
Վայելել — ճաշակել, ըմբոշխնել, անուշ
անել: Ապրել: Հարմարվել, պատշաճել,
սազել: Գոհանալ, փառավորվել:
Վայելչագեղ — Վայելչադեմ, վայելչատես,
բարեձև, բարեկազմ, բարետես:
Վայելչադեմ — Վայելչատես, սիրունատես,
գեղեցկադեմ, սիրուն, գեղեցկատես:
Վայելչակազմ — Վայելչագեղ, բարեկազմ,
վայելչատես, նրբակազմ,
սլացիկ, բարետես:
Վայելուչ — Պատշաճ, համապատասխան,
հարմար, օրինավոր, արժանավոր:
Բարետես, վայելչատես,
վայելչագեղ, գեղեցիկ:
Վայելք — Հաճույք, զվարճություն,
բերկրանք, բերկրություն:
Վայնասուն — Աղմուկ, աղաղակ, իրարանցում,
կանչ, ճիչ, գոռում-գո-
չյուն: Ողբ, սուգ, կական, շիվան,
լացուկոծ:
Վայր — Տեղ, կայան: Դիրք, տեղանք:
Վայրագ — Անզուսպ, բիրտ, դաժան,
խիստ, բուռն, մոլեգին, մոլագար,
ամեհի, վայրենի, վայրի, կատաղի,
գազանային, բարբարոս, վանդալ:

201 ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 201-210

Վայրագություն ֊Վայրենություն, բարբարոսություն,
գազանություն, մոլեգնություն:
Վայրահաչել — Հայհոյել, հիշոց տալ:
Դատարկաբանել:
Վայրենի — Վայրի, անընտել: Բարբարոս,
վանդալ, վայրագ, կատաղի,
անզուսպ, մոլեգին, գազանաբարո:
Անկիրթ, բիրտ, կոպիտ, անտաշ,
բռի:
Վայրէջք — Զառիվայր, զառիթափ, զառիկող:
էջք:
Վայրի — Վայրենի, վայրագասուն:
Անընտել: Անմշակ:
Վայրիվերո — Խառնիխուռն, անկարգ,
անկանոն, խառնաշփոթ: Անիմաստ,
դատարկ: Թռուցիկ, մակերեսային:
Վայրկենաբար — Վայրկենապես, անմիջապես,
իսկույն, իսկույնևեթ,
ակնթարթորեն:
Վայրկենական — Արագ, ակնթարթային,
կարճատև, րոպեական:
Վայրկյան — Ակնթարթ, պահ, պահիկ:
Րոպե (արևմտհ.):
Վանական — Կրոնավոր, աբեղա, վարդապետ,
կուսակրոն, մենակյաց,
ճգնավոր, ճգնակյաց, ասկետ,
ուխտավոր, սքեմավոր: Վանահայր:
Վանակատ — Կայծքար, սատանի
եղունգ, չախմախաքար, օբսիդ,
օբսիդիան:
Վանահայր — Աբբահայր (կաթոլ.): Վանական,
կրոնահայր, (կաթոլիկ)
աբբա:
Վանատուր — Հյուրընկալ, ասպնջական,
հյուրասեր, հյուրամեծար:
Վանդալ — Բարբարոս, արյունարբու,
արյունռուշտ:
Վանդակ — Սարակ, լարանոց (թռչունների),
արկնոց, գառագեղ (գազանների):
Վանդակապատ — Բազրիք, ճաղ, ճաղաշարք),
բազրիքաշար(ք)
(պատշգամբի): Վանդակակապ,
վանդակորմ, վանդակափեղկ:
Վանել — Հեռացնել, վտարել, վռնդել,
քշել: Հաղթահարել, հալածել:
Վանկ — Հնչում, հեգ:
Վանք — Մենաստան, աբեղանոց, մենարան,
վանատուն: Եկեղեցի:
Վաշխ — Տոկոս, շահ:
Վաշխառու — Տոկոսառու, վաշխավա-
ճառ, տոկոսառ:
Վաչ ■ Օածկասայլ:
Վաչկատուն — Քոչվոր, թափառաշրջիկ,
թափառական: Վրանաբնակ:
Վառ — Բոցավառ, հրաբորբոք: Պայծառ,
փայլուն:
Վառարան — Կրակարան, բուխարիկ:
Թոնիր, ակութ:
Վառել — Բոցավառել, բռնկել, բոցակիզել,
այրել, հրդեհել, հրկիզել, կիզել,
մրկել: Խարկել: Խանձել, խտրել
(վերքը): Տոչորել, բորբոքել,
դաղել: Լուսավորել: Ոգևորել,
խանդավառել:
Վառելանյութ — Վառելիք, վառելափայտ,
կիզանյութ, ցախ:
Վառեկ — Վառյակ, հավիկ, հավձագ,
ճուտ:
Վառոդ — Հրաբամբակ, բարութ (բրբ.):
Վառվել — Բոցավառվել, այրվել, հրդեհվել,
բռնկվել, վառվռել, հրկիզվել:
Մխալ, ծխալ, մրկվել: Հուրհրալ,
հուրհրատել:
Վառվռուն — Աշխույժ, կենդանի, կրակոտ,
եռանդուն: Փայլուն, փայլփլուն,
հրացայտ, բոցավառ:
Վասն — Մասին, վերաբերյալ, համար:
Վասնզի — Որովհետև: Որպեսզի, քանի
որ:
Վաստակ — Աշխատանք, աշխատություն:
Ծառայություն, երախտիք:
Շահ, օգուտ:

202 ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 201-210

Վաստակաբեկ — Պարտասուն, խոնջ
(հոգնած, դադրած):
Վաստակաշատ — Բազմավաստակ,
մեծավաստակ, վաստակավոր:
Վաստակավոր — Բազմավաստակ, մեծավաստակ:
Մշակ, աշխատավոր:
Վաստակել — Շահել, օգտվել, ստանալ,
ձեռք բերել: Աշխատել:
Վավաշոտ — Տռփասեր, տռփոտ: Ցանկասեր,
ցանկամոլ, հեշտասեր,
բղջախոհ, ցոփ, անառակ, անբարոյական,
պագշոտ:
Վավերագիր ■ Փաստաթուղթ, հավաստագիր:
Վավերաթուղթ:
Վավերացնել — Հաստատել, օրինականացնել,
վկայագրել, հավաստագրել:
Վատ — Գեշ, հոռի: Անպետք, անպիտան:
Չար: Անհաճո, անախորժ:
Տգեղ, անշուք: Անընդունակ: Անբավարար,
երկու:
Վատաբախտ — Դժբախտ, անբախտ,
տարաբախտ, ապաբախտ, ապերջանիկ:
Վատաբանել — Պախարակել, անարգել,
վարկաբեկել, պարսավել,
ամբաստանել, զրպարտել, բամբասել,
բանսարկել, անվանարկել,
ստորացնել:
Վատահամբավ — Տխրահռչակ, վատանուն,
վարկաբեկ, անպատիվ:
Վատանալ — Վատթարանալ, գեշանալ,
ձախանալ, հոռանալ:
Վատառողջ — Հիվանդ, հիվանդոտ,
տկար, թուլակազմ:
Վատատես — Կարճատես: Հոռետես:
Վատթար — Վատ, գեշ, հոռի, անարգ,
անպիտան, ցած, ստոր: Ախտավոր,
մոլի:
Վատթարանալ ■ Վատանալ, վւստթա-
րել: Ապականվել: Այլասերվել:
Վատնել — Շռայլել, ծախսել, մսխել,
փչացնել, սպառել, խժռել, շոգիացնել:
Վատորակ — Չարորակ: Ցածրորակ,
անորակ, որակազուրկ, խոտան,
անպետք:
Վատություն — Չարություն, ստորություն,
չկամություն: Թշնամություն:
Տգեղություն:
Վատուժ — Թուլակազմ, նիհար, անզոր,
վտիտ, վատառողջ, տկար, հիվանդոտ:
Վար — Հերկ, ցել, վարուցանք: Խոզա-
նավար:
Վարագույր ■ Առագաստ, շեմաքող,
վարշամակ, վիժակ, սրահակ,
շղարշ:
Վարագուրել — Պատսպարել: Քողարկել,
ծածկել, սքողել, թաքցնել:
Վարազ — Կինճ (վայրի խոզ), խոզ
(արու):
Վարակ — Ախտ, հիվանդություն (տարափոխիկ),
համաճարակ:
Վարակազերծել — Ապավարակել, ախտահանել,
ախտազերծել:
Վարակել — Հիվանդացնել, ախտահարել,
տարափոխել:
Վարակիյ — Տարափոխիկ, տարանցիկ, —
փոխանցիկ:
Վարանել — Երկմտել, տարակուսել,
տատանվել, երկբայել, շվարել,
շփոթվել, տատամսել:
Վարանոտ — Անվճռական, անվստահ,
անհամարձակ, անորոշ, տարտամ:
Վարանում — Վարանք, վարանմունք,
անվճռականություն, շվարում,
շփոթություն, անորոշություն, տարակուսանք,
երկբայություն:
Վարար — Հորդ, հորդահոս, ողողուն,
ուղխ:
Վարարել — Հորդանալ, հորդել, բարձրանալ,
հեղեղել: Առատանալ, շատանալ:
Վարգ — Անգսնգոց (ձիու): Վազք:
Վարգել — Սլանալ, վազել, ընթանալ,
սնգսնգալ:

203 ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 201-210

204 ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 201-210

Վարդաբույր — Վարդահոտ, անուշաբույր,
անուշահոտ, բուրյան:
Վարդագույն — Կարմիր, կարմրագույն,
կարմրաթույր, վարդաթույր:
Վարդանոց — Վարդաստան, վարդենիք,
բուրաստան, ծաղկանոց:
Վարդապետ — Կրոնավոր, աբեղա,
րաբբունի (հրեական): Ուսուցիչ:
Վարդապետել — Ուսուցանել, սովորեցնել,
քարոզել:
Վարդապետություն — Ուսմունք, տե1
սություն: Կրոն, դավանանք: Աբեղայություն:
Վարդավառ — (կրոն.) Պայծառակերպություն:
Համբարձում (տոնը):
Վարել1 — Քշել, մղել, առաջ շարժել:
Կառավարել, ղեկավարել, առաջնորդել:
Վարել2 — Հերկել, ցանել, մշակել:
Վարժ — Հմուտ, ընտել, սովոր, ճարտար:
Վարժապետ — Ուսուցիչ, կրթիչ, դաստիարակիչ,
րաբունի, վարդապետ:
Մանկավարժ:
Վարժապետուհի — Վարժուհի, ուսուցչուհի,
դաստիարակչուհի, օրիորդ
(արևմտհ.):
Վարժարան — Վարժատուն, ուսումնարան,
դպրոց, դպրանոց, կրթարան:
Վարժեցնել — Վարժել, սովորեցնել,
մարզել, կրթել, դաստիարակել:
Վարժվել — Կրթվել, մարզվել, սովորել,
ընտելանալ:
Վարժություն — Մարզանք, հրահանգ:
Վարժվածություն, հմտություն,
պատրաստություն:
Վարիչ — Կառավարիչ, տնօրեն, տեսուչ,
պետ: Գլխավոր, պարագլուխ:
Վարկ — Հարգանք, համարում, պատիվ,
հարգ, անուն:
Վարկաբեկել — Անվանարկել, անարգել,
վատաբանել, անպատվել, պախա-
րակել, պարսավել, զրպարտել,
բանսարկել, ամբաստանել:
Վարկած — Հիպոթեզ, ենթադրություն:
Տեսություն:
Վարձ — Վճար, վարձատրություն: Օրավարձ,
այցավճար: Ռոճիկ, աշխատավարձ:
Վարձակ — Վարձկան (կին, պարուհի),
հարճ: Պոռնիկ:
Վարձակալ — Կապալառու: Վարձաբնակ,
կենվոր, տնվոր:
Վարձահատույց — Երախտահատույց:
Վարձատրել — Վճարել, հատուցել,
վարձահատույց լինել:
Վարձատրություն — Վարձ, վճար: Հատուցում:
Տրիտուր:
Վարձել — Վարձակալել, վարձավորել:
Կաշառել:
Վարձու — Վարձովի, վճարովի:
Վարմ — Թակարդ, որոգայթ, ցանց, որսացանց:
Վարմունք — Վարք, բարք, կենցաղ:
Վարվեցողություն, վարվելակերպ:
Վարշամակ — Թաշկինակ, գլխաշոր,
լաչակ, ապարոշ, քող, խույր
(եպիսկ. գլխանոց): Կտավ, դիա-
ծածկոց: Շղարշ: Սրբիչ, դաստառակ:
Վարչական — Կառավարչական, տնօրինական:
Վարչակարգ-Վարչաձև., կառավարածն.,
կարգ (ռեժիմ):
Վարչապետ — Կառավարության ղեկավար,
պրեմիեր, նախարարապետ:
Կանցլեր:
Վարպետ — Հմուտ, աս, ճարտար, ճարտարամիտ,
ճարպիկ: Մասնագետ:
Վարպետորեն — Վարպետաբար, հմտորեն,
ճարտարորեն, ճարպկորեն:
Վարպետություն — Հմտություն, ճարտարություն,
ճարպկություն, հնարագիտություն:
Վարս — Մազ, ծամ, հեր, գես, գիսակ
(կանանց):
Վարսագեղ -Գեղահեր, գեղամազ, գեղեցկահեր,
գեղեցկագետ

205 ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 201-210

Վարսակալ — Ծամակալ, ծամթել, հերակալ,
գիսակալ, մազկալ, իգա:
Վարսավիր — Սափրիչ, վարսահարդար,
դալլաք (բրբ.):
Վարսել — Գամել, ցցել, մեխել:
Վարվել — Վերաբերվել, շարժվել: Տարվել,
քշվել:
Վարվելակերպ — ւ Վարվեցողություն,
Վարվելաձև — > վերաբերմունք,
պահվածք, վարք, վարքագիծ:
Վարտիք — Անդրավարտիք, շալվար,
տաբատ, փոխան, թումբան (բրբ.):
Վարուժան — Վարուժնակ (արու
թռչուն):
Վարուցանք — Ցանք, ցանքս: Գարնանացան,
աշնանացան:
Վարք — Վարվեցողություն, վարվելակերպ,
վարվելաձև: Վարքագիծ:
Սովորություն, կենցաղ, բարք:
Կենսագրություն, վարքագրություն:
Վարքագիծ ֊Վարք, վարմունք, գործելակերպ,
գործելաձև:
Վարքագրություն — Կենսագրություն,
վարք:
Վեզիր — Նախարարապետ:
Վեհ — Վսեմ, բարձր, մեծ, վես, վեհապանծ,
վեհասքանչ: Կաթողիկոս
(վեհափառ):
Վեհագույն — Մեծագույն, բարձրագույն,
գերագույն, վսեմագույն:
Կաթողիկոս:
Վեհաժողով — Կոնգրես, համաժողով,
ավագաժողով, գագաթաժողով:
Վեհանձն — Մեծանձն, մեծահոգի,
բարձրահոգի, վեհասիրտ, ասպետական:
Վեհաշուք — Փառահեղ, փառապանծ,
փառավոր, մեծաշուք, վսեմաշուք,
շքեղաշուք, պերճաշուք, ազնվաշուք,
ազնվազարմ (տիտղոս):
Վեհապանծ — Փառապանծ, փառավոր,
փառահեղ, վեհաշուք, մեծաշուք,
շքեղաշուք:
Վեհապետ — Թագավոր, կայսր, արքա,
միապետ, ինքնակալ, ցար, շահ:
Վեհարան — Կաթողիկոսարան, հայրա-
պետարան, պատրիարքարան:
Վեհափառ — Վեհաշուք, փառավոր, մեծաշուք,
փառահեղ: Կաթողիկոս:
Վեհերոտ — Վախկոտ, երկչոտ, անարի,
վարանոտ, փատամսոտ, անվըճ-
ռական:
Վեհություն — Վսեմություն, բարձրություն,
փառավորություն, փառահեղություն:
Վեղար — Կնգուղ, քուսիթա (աբեղայի),
փեղույր, խաչգդակ, գլխանոց:
Վեճ — Կռիվ, վիճաբանություն, տարաձայնություն:
Բանավեճ:
Վեմ — Սալաքար, քար: Ապառաժ, ժայռ,
քարաժայռ, առապար:
Վեպ — Վիպակ: Պատմություն, զրույց,
ավանդավեպ, ավանդազրույց:
Վես — Ամբարտավան, գոռոզ, հանդուգն:
Վեհ, վսեմ, բարձր, մեծ:
Վետ — Ալիք, կոհակ, ալյակ:
Վետվետալ — Կոհակվել, ալեկոծվել,
ծփալ, ծփծփալ:
Վերաբաշխել ֊Վերաբաժանել, բաժանել,
կրկնաբաժանել:
Վերաբերել -Պատկանել, հարաբերել,
հարմարել, պատշաճել:
Վերաբերմունք — Վարվելակերպ, վարվելաձև,
վարմունք, դիրքորոշում:
Վերաբերյալ — Մասին:
Վերաբերություն — Վերաբերում, հարաբերություն,
կապ, աղերս:
Վերաբնակիչ — Եկվոր, դրսեցի, օտար:
Վերագնահատել — Վերարժեքավորել,
վերանայել:
Վերագրել — Դասել, համարել, վերաբերել:
Վերադառնալ — Դառնալ, հետ դառնալ,
հետ գալ: Անդրադառնալ:
Վերադաս — Բարձրագույն, գերադաս:
Վերադարձ — Դարձ, հետադարձ:

206 ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 201-210

Վերադիր — Հավելված, հավելում, հարակա:
Մակդիր, որոշիչ: Ստորոգելի:
Վերազինել — Սպառազինել, զինել: Վերափոխել,
արդիականացնել:
Վերածել — Ձևավորել, վերափոխել,
փոխել, շրջել, դարձնել: Հարմարեցնել:
Վերածնվել — Վերակենդանանալ,
վերստեղծվել, հառնել, հարություն
առնել:
Վերածնություն — Վերածնունդ (ռենեսանս,
ռեֆորմացիա): (եկեղ.) Հարություն,
մկրտություն, վերակենդանություն,
վերածնում:
Վերածվել — Դառնալ, ձևափոխվել, վերափոխվել:
Վերականգնել — Նորոգել, վերանորոգել,
վերակառուցել, վերաշինել:
Վերակառուցել — Վերափոխել, վերաշինել,
վերականգնել, վերանորոգել:
Վերակացու — Հոգաբարձու, գործակալ,
վերատեսուչ, տնօրեն, խնամակալ,
մատակարար: Վերահսկիչ,
հսկիչ:
Վերակենդանանալ — Վերածնվել,
հառնել, հարություն առնել: Արթնանալ:
Նորոգվել:
Վերահաս — Մոտալուտ, մոտահաս,
արագահաս:
Վերահսկիչ — Վերակացու, վերատեսուչ:
Հսկիչ:
Վերամբարձ — (փխբ.) Փքուն, ճոռոմ,
ամպագոռգոռ (ոճ): Բեռնաբարձ,
ամբարձիչ:
Վերամիավորվել — Վերամիանալ, միանալ:
Վերանալ — Բաժանվել, անջատվել, հեռանալ:
Վերջանալ, չքանալ, ցնդել
(փխբ.):
Վերանայել — Վերաքննել, վերազննել,
վերստուգել: Փոխել (որոշումը):
Վերանորոգել — Նորոգել, նորացնել,
կարկատել: Բարվոքել, բարենորոգել,
բարեփոխել, բարեկարգել,
բարելավել: Վերականգնել:
Վերանվանվել — Վերակոչվել, մականվանվել:
Վերապահ — Ձեռնպահ: Զգուշավոր,
զգույշ:
Վերապրուկ — Մնացուկ, ավելցուկ,
թերմացք, թափուկ, տականք:
Վերարկու — Կապա (երկայն): Թիկնոց:
Այծենակաճ, յափնջի (բրբ.), թիկնոց
(կարճ), պատմուճան, պարեգոտ,
քղամիդ, ծիրանի: Մուշտակ:
Վերարտադրություն -Օրինակ, պատճեն,
կրկնօրինակ: Օրինակում,
արտատպում:
Վերացնել — Ոչնչացնել, ջնջել, արմատախիլ
անել, բնաջինջ անել:
Վերափոխել — Փոխել, ձևափոխել,
կերպարանափոխել: Վերակառուցել:
Վերելակ — Վերահան, ամբարձիչ
(լիֆտ):
Վերելք — Վերընթաց, առաջընթաց: Զառիվեր,
դարիվեր: Թռիչք, խոյանք:
Վերև — Բարձր, վեր: Վրա:
Վերընթաց — Վերելք: Առաջադիմություն,
առաջընթաց:
Վերընձյուղել — Բուսցնել, շառավիղել:
Վերին — Բարձրագույն, ծայրագույն,
բարձր: Երկնային, աստվածային:
Վերլուծել ֊Բացատրել, մեկնել, վճռել,
լուծել: Բաժանել, տարրալուծել:
Վերծանել — Կարդալ, ընթեռնել (գիրքը,
գրությունը):
Վերհիշել — Մտաբերել, հիշել:
Վերհուշ — Վերհիշում, հուշ, հիշողություն:
Վերնագիր — Խորագիր, վերտառություն,
տիտղոս: Մակագիր:
Վերնահարի — Ձեղնահարկ, վերնատուն,
դստիկոն:
Վերնաշապիկ — Բաճկոն, բլուզ:

207 ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 201-210

Վերնատուն — Վերնահարկ, ձեղնահարկ,
դստիկոն:
Վերոհիշյալ — Հիշյալ, վերոգրյալ, վե-
րասացյալ, վերոնշյալ, վերոբերյալ:
Վերջ — Վախճան, ավարտ, ելք: Պոչ,
ծայր, տուտ, վերջնամաս:
Վերջաբան — Վերջաբանություն: Եզրակացություն,
ավարտ:
Վերջադաս — Հետադաս:
Վերջալույս — Մայրամուտ, արևամուտ,
իրիկնամուտ, իրիկնալույս, մթնշաղ:
Վերջանալ — Ավարտվել, լրանալ: Կատարվել,
գլուխ գալ: Հատնել,
սպառվել:
Վերջապես — Վերջ ի վերջո, ի վերջո:
Ինչևիցե:
Վերջավորություն — Մասնիկ, վերջույթ:
Հանգ:
Վերջացնել — Ավարտել, լրացնել, բոլորել,
կատարել, (արևմտ.) լմնցնել,
կնքել, գլուխ բերել: Սպառել,
պարպել, փակել, դադարեցնել,
պրծացնել:
Վերջընթեր ֊Նախավերջին:
Վերջին — Հետին, ստորին: Վերջնական:
Վերջույթ — Վերջավորություն, մասնիկ:
Վերսկսել — Սկսել, նորոգել:
Վերստին — Նորից, դարձյալ, կրկին:
Վերտառություն — Վերնագիր, խորագիր:
Բնաբան, բնագիր:
Վերցնել — Կրել, տանել: Ընդունել, առնել,
ձեռքն առնել: Հետ առնել:
Բարձրացնել:
Վերք — Խոց, կեղ, պալար:
Վզզալ — Պտտվել, ֆռռալ: Տզզալ:
Վզկապ — Փողկապ, փողպատ, վզնոց:
Վզնոց — Մանյակ: Հուռութք: Պարանոցակապ
(շան):
Վթար — Վթարանք, աղետ:
Վթարել -Վնասել, փչացնել, վտանգել,
խաթարել, ավերել:
Վժժոց — Աղմուկ, աղաղակ, ժխոր, վայնասուն,
գոռում-գոչյուն:
Վիզ — Պարանոց, ճիտ, բուկ, շլինք
(բրբ.): Փող (սրվակի):
Վիթ — Այծյամ, եղնիկ, գազել, կխտար:
Վիթխարածավալ — Մեծածավալ,
հսկայածավալ, ստվարածավալ:
Վիթխարի — Մեծ, հսկա, հսկայական,
խոշոր,: աժդահա, ահռելի, ահագին:
Վիժել — Զավակատել, մանկակորույս
անել: Ձգել, նետել:
Վիհ — Անդունդ, խորխորատ, գահավանդ,
խորվիրապ, խրամ, խանդակ,
փոս:
Վիճաբանություն — Վեճ, բանավեճ,
բանակռիվ, հակաճառություն:
Վիճակ — Դրություն, պայման, դիրք,
հանգամանք: Կացություն, որպիսություն,
տրամադրություն:
Բախտ: (եկեղ.) Թեմ:
Վիճակախաղ — Վիճակահանություն,
բախտախաղ, խաղարկություն:
Վիճակակից — Բախտակից, ընկեր, ընկերակից:
Վիճակահանություն — Խաղարկու- .
թյուն, վիճակախաղ:
Վիճակվել — Հանդիպել, պատահել:
Վիճարկել — Վիճաբանել, հակաճառել,
ընդդիմախոսել, վիճել, բանավիճել:
Խաղարկել:
Վիճել — Հակաճառել, վիճաբանել, ընդ-
դիմախոսել, բանավիճել: Կռվել,
պայքարել: Վիճարկել:
Վիմագիր ֊Վիմատիպ: Վիմագրիչ: Քարագիր:
Վիմափոր — Քարակոփ: Քարտաշ: Վիմատաշ:
ժայռափոր:
Վիշապ — Հրեշ, թաթառ:
Վիշապաքաղ — (դից) Վիշապասպան,
վիշապահաղթ:
Վիշտ — Տրտմություն, թախիծ, ցավ,
կսկիծ, մորմոք, դարդ: Տառապանք:
Վիպագիր — Վիպասան: Պատմիչ,
պատմագիր, մատենագիր:

208 ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 201-210

Վիպասան -Վիպագիր, վիպերգու, արձակագիր:
Վիրաբույժ — Վիրահատ, անդամահատ:
Վիրակապ — Երիզ (բինտ), վիրալաթ:
Վիրահատություն — Անդամահատություն,
վիրաբուժություն:
Վիրապ — Փոս, գուբ, հոր, անդունդ,
խորխորատ: Խորվիրապ:
Վիրավորանք — Նախատինք, թշնամանք,
անարգանք:
Վիրավորել — Խոցել, սվինահարել: Անպատվել,
նախատել, անարգել,
(փխբ.) կծել, խայթել, շանթել:
Վշտացնել, նեղացնել, խոցել:
Վիրավորվել ֊Խոցվել, սվինահարվել:
Նեղանալ, վշտանալ:
Վխտալ — Եռալ, զեռալ, հորդել, թռվը-
ռալ, շարժվել:
Վկա — Դատավկա: Ականատես: (կրոն.)
Նահատակ, զոհ, մարտիրոս:
Վկայաբանություն — (կրոն.) Հայսմավուրք,
վկայագրություն, նահա-
տակագրություն, մարտիրոսա-
գրություն:
Վկայագիր — Վկայական, վկայաթուղթ,
տեղեկանք, հավաստագիր:
Վկայական — Վկայագիր, վկայաթուղթ,
տեղեկանք, հաստատագիր, հավաստագիր:
Ընծայագիր (դեսպանի):
Ավարտական (ուսման):
Վկայել — Հաստատել, հավաստել, վկայություն
տալ: Վկայակոչել:
Վկայություն — Վկայում, հավաստում,
հաստատում: (իրավ.) Ցուցմունք:
(եկեղ.) Մարտիրոսություն, նահատակություն:
Վհատ — Անսիրտ, հուսահատ, հուսաբեկ,
նկուն, սրտաբեկ, սրտակոտոր:
Վհատվել — Հուսահատվել, հուսալքվել,
հուսաբեկվել, ընկճվել:
Վհուկ — Կախարդ, հմայող, դյութ, գուշակ,
հարցուկ, մոգ, ջադու: Ձեռնածու:
Վճար ֊Վարձ, վարձատրություն: Վճարում,
մուծում: Կանխավճար:
Վճարել — Հատուցել: Մուծել, տալ,
ցնծալ (փխբ.):
Վճիռ — Դատավճիռ: Որոշում, լուծում:
Հրաման, հրամանագիր:
Վճիտ — Հստակ, մաքուր, պարզ, ջինջ,
ականակիտ, պայծառ, զուլալ, իստակ
(բրբ.):
Վճռական — Կարևոր, վերջնական,
որոշիչ, բախտորոշ, հատուկ,
կտրուկ:
Վճռել — Որոշել, որոշում ընդունել: Լուծել:
Վնաս — Կորուստ: Վնասակարություն:
Վնասաբեր — Անշահաբեր, կորստաբեր,
վնասարար, վնասատու:
Վնասակար ֊Վնասաբեր, վնասալի(ց),
վնասիչ, զենարար: Վնասատու:
Վնասատու — Վնասարար, վնասակար:
Վնասարար — Վնասագործ, վնասատու:
Չարագործ, ոճրագործ:
Վնասել — Փչացնել, եղծել, վթարել,
ավերել, խեղել (անդամը), պատուհասել:
Վնասվածք — Վնասվածություն, խեղվածք:
Վնգստոց — Վնգվնգոց, վնգոց, կաղկանձ,
հաչոց, հաչ, ոռնոց, կլանչ:
Վնգվնգալ — Կաղկանձել: Սարսռել, դո-
ղալ, դողդողալ, կափկափել:
Վշշալ — Խոխոջել, քչքչալ, կարկաչել:
Վշշոց — Կարկաչ, խոխոջ, քչքչոց, կարկաչյուն,
խոխոջյուն:
Վշտաբեկ — Վշտակիր, վշտահար, ցավատանջ,
սգահար:
Վշտագին — Վշտալի(ց), թախծալի(ց),
թախծագին, կսկծալի, տառապագին:
Վշտալի(ց) — Վշտոտ, վշտագին, տառապալից,
ցավալի, տրտմագին,
դառն, դժնդակ:
Վշտակցել — Կարեկցել, ցավակցել,
սգակցել, տրտմակցել:

209 ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 201-210

Վշտահար — Վշտաբեկ, վշտակիր,
վշտակեզ, վշտամորմոք, սգավոր,
վշտոտ, թախծոտ:
Վշտանալ — Թախծել, տրտմել, տխրել,
ցավել, տառապել, մորմոքել,
սրտնեղել, սրդողել, վիրավորվել,
խոցվել:
Վռնդել — Վտարել, արտաքսել, հեռացնել,
քշել (խսկց.):
Վսեմ — Վեհ, բարձր, բարձրագույն,
գերագույն, փառավոր, սրբազան:
Վսեմաշուք — Վսեմափայլ, ազնվաշուք,
մեծաշուք, մեծապատիվ, մեծափառ,
վեհափառ, վեհաշուք, օգոս-
տոսափառ:
Վսեմափայլ — Մեծափայլ, մեծափառ,
վսեմաշուք, ազնվաշուք, մեծաշուք,
վեհափառ, վեհաշուք, մեծապատիվ,
օգոստոսափառ:
Վսեմություն — Վեհություն, բարձրություն,
գերազանցություն:
Վստահ — Աներկմիտ, աներկբա, համարձակ,
անհողդողդ, աներկյուղ,
անկասկած, հավաստի, ստույգ,
ճիշտ: Ինքնավստահ, անձնավստահ:
Վստահել — Հավատալ, ապավինել,
վստահանալ, հուսալ, հավատ ընծայել:
Վստահելի — Հավաստի, արժանահավատ,
անկասկածելի: Ստույգ: Հավատարիմ
՚ (մարդ): Հուսալի,
ապահով, բարեհույս:
Վստահեցնել — Հավաստիացնել, հա-
վաստել: Երաշխավորել:
Վստահություն — Հավատ, հավաստիք,
գրավական, երաշխիք: Համարձակություն,
աներկյուղություն:
Վտակ — Գետակ, առու, առվակ, շորան
(գարնան):
Վտանգ — Փորձանք, փորձություն, արկած,
տագնապ: Սպառնալիք:
Վտանգալից — Դժվարին, փորձանքալիի),
սարսափելի, վտանգավոր,
տագնապալի(ց):
Վտանգավոր — Փորձանքավոր: Օրհասական:
Վտանգալի(ց), աղետալի:
Վրան — Կոն, ուրդ, տաղավար:
Վտառ — Ձկնախումբ, ձկներամ (ձկնե-
րի), խումբ, նքողնակ (օձերի, սողունների):
Վտարանդի — Տարագիր, թափառական,
աստանդական, նժդեհ,
պանդուխտ, դարիբ: Աքսորական:
Փախստական, բռնագաղթված:
Վտարել — Վանել, վռնդել, հեռացնել,
քշել: Վտարանդել, տարագրել,
արտաքսել, աքսորել:
Վտիտ -Նիհար, լղար, տկար, նիհարակազմ,
անզոր, տխեղծ:
Վրդովել — Հուզել, գրգռել, խռովել,
խանգարել: Վրդովեցնել:
Վրդովեցուցիչ — Զայրացուցիչ: Վրդովիչ,
խռովիչ, տագնապեցուցիչ:
Վրդովմունք — Զայրույթ, հուզմունք,
խռովք: Խռովություն:
Վրդովվել — Հուզվել, ազդվել, խռովել,
գրգռվել, տագնապել, մտատանջվել:
Վրեժ — Ոխ, քեն, քինախնդրություն,
ոխակալություն, վրիժառություն::
Վրեժխնդիր — Վրիժառու, քինախնդիր,
ոխակալ, քինոտ, չարահուշ, հիշաչար:
Վրիժակ — ժանիք (փղի, վարազի), կե-
ռիք:
Վրիժառու — Վրեժխնդիր, քինախնդիր,
ոխակալ, քինոտ, հիշաչար:
Վրիպակ — Սխալ, գրասխալ, տառասխալ,
գրավրիպակ, բացթողում:
Վրիպել ֊Շեղվել, խոտորվել, սխալվել,
սայթաքել: Աչքաթողանել, փախցնել
(աչքից):
Վրնջալ — Վրնջել, խրխնջալ:
Վուշ — Կտավ, քաթան: Կտավատ:
Բաղմ, կտավատունկ:

210 ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 201-210

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика