дома » Рефераты » ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (մաս 2)
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (մաս 2)

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

Գլխավոր էջ ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (մաս 2)

1660—1670 թթ. Գրիգոր Լուսիկովն ու Վասիլի Դաուդովը Մոսկվայում

ջանում էին ամրապնդել հւսյ-ռուս-վրացական բարեկամությունը, իսկ Անդրկովկասում մեծ ուժով
խմորվում և նոր ուղղություն էր ստանում ազգային-ազատագրական շարժումը:
Դեռևս 1665 թ. վրաց արքայորդու’ Նիկոլայ Դավիդովիչի դեսպան միտրոպոլիտ եպի-
փանին Մոսկվայում ասում էր, որ թուշ ու փշավ վրաց ցեղերը համառորեն ու հաջողությամբ
կռվում են իրենց անկախության համար, կողմնորոշված են դեպի Ռուսաստանը
և նրան հավատարիմ մնալու երդում են տվել:
Ազատագրական շարժումն ուղղված էր ոչ միայն պարսկական ու թուրքական տիրապետության,
այլև «սեփական» շահագործողների’ հողատերերի, եկեղեցու և վա ճա ռականների
դեմ: Դրա արտահայտություններից էին Մեխլու վանականի գլխավորած շարժումը,
որին մասնակցում էին նաև հայ ու ադրբեջանցի ա շխա տա վորներ1 : ճւսմա-
նուն տրամադրությունների արտահայտություն էր նաև Նոր Ջուղայում ձևավորված’ դերձակ
Թումիկի աղանդը, ուղղված եկեղեցական նախապաշարմունքների և աշխարհիկ
արատների դեմ: Անհրաժեշտ է նշել նաև հայ եկեղեցու որոշակի դրական դերը ա զգապահպանման,
ա զա տագրական շարժման գործում: Նրա կողմից հովանավորվող մշակութային
կյանքի աշխուժացումը ևս որոշակի նպաստ էր ընդհանուր Առաջադիմության
ընթացքում: Լավագույն օրինակներից է տպագրության արագ վերելքը, երբ տ պ ա գիր
գիրքը որոշակի գաղափարների տարածման հզոր աղբյուր էր դառնում (օր. Առաքել
Դավրիժեցու «Գիրք պատմութեանցը», որը գրվել էր Հակոբ Ջուղայեցու առաջարկով,
տոգորված էր ջերմ հայրենասիրական և ազատասիրական ոգով: Հրատարւսկվել
է 1 669 թ., Ամստերդամում)՛

Անգլիայի, Հոլանդիայի և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության

մեջ Արևելքի
հանդեպ ունեցած սեփական շահերի դրվածքը Անդրկովկասի ժողովուրդների համար
պ ա րզ էր դարձնում Ռուսաստանի դերն իրենց ազատագրական պայքարում: Ռուսաստանի
ռա զմա ՜քա ղա քա կա ն և առևտրա՜տնտեսական շահերը հրամայական պահանջ
էին ներկայացնում ռուսական արքունիքին’ գործակցելու Կովկասի իր դաշնակիցների
հետ: Դա հնարավոր կդարձներ միասնական ճակատ ստեղծել թուրքական վտանգի
դեմ, որն ուղղված էր ինչպես Հարւսվ-արևմտյան Ռուսիայի, Դոնի ու Դնեպրի ավազանների,
նույնպես և Կովկասի դեմ:
1670-ական թվականների սկզբին էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսները (Հակոբ
Ջուղայեցին և Պետրոսը), քաղաքական կապեր են հաստատում Ռուսաստանի հետ
և օգնություն խնդրում՜ թուրք-պարսկական տիրապետությունից ազատվելու համար:
Ռուսաստանի արևելյան քաղա քա կա նութ յունը նպատակասլաց ու համարձակ դա րձա
վ XVII դարի վերջին, երբ Պետրոս 1-ը 1695—1696 թթ. թուրք-թաթարական տիրապետությունից
ազատագրեց Ազով բերդը, ռուսական պետության սահմանները մոտեցնելով
Անդրկովկասին: Ամրապնդելով իր երկրի դիրքերը հարավային ծովափին, Պետրոս
l-ը չբավարարվեց հաջողություններով: Կազմելով նշանավոր «Մեծ դեսպանությունը», Նա
ուղևորվեց եվրոպական մայրաքաղաքները’ հակաթուրքական լիգային նոր լիցք հա-
ղորդելու:
________________
գրիգոր Դարանաղցի, ժամանակագրոլթիևն : Երուսաղեմ, 1915:

7

Մի շա ր ք արևմտյան երկրներ, որոնք Թուրքիայի պոտենցիալ կամ փաստական
թշնամիներն էին, այժմ փոխել էին իրենց դիրքորոշումը, կամ օսմանյան կայսրության
կողմն էին, կամ անտարբեր էին ու ձգտում էին ռուսների միջոցով հասնել իրենց
նպատակներին: Այդ նոր իրադրությունը պարզ դարձավ ոչ միայն Պետրոս I-ի շրջւս-
հայաց դիվանագիտությանը, այլև Անդրկովկասի իրատես քաղաքագետներին: Դա էլ
հիմք դարձավ, որպեսզի հայ և վրացի գործիչներն առաջին պլան մղեն Անդրկովկասի
պարսկահպատակ մասի ա զատագրության հարցը: Այս նոր իրադրությանն անտեղյակ
չէր կարող մնալ ավստրիական ղեկավար շրջանների և, մասնավորապես, Պֆալ-
ցի կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ քաղաքական կապերի մեջ գտնվող

Իսրայել Օրին

, որը շուրջ քսան տարի Հայաստանի ազատագրության ուղիներ էր որոնում:

1699 թ. նա եկավ Հայաստան և հայ ավագանու հետ գործողությունների ծրագիր
մշակեց: Որոշվեց պատվիրակություն ուղարկել Ռուսաստան և Արևմուտք:
ճայ ավագանու Անգեղակոթի գաղտնի ժողովը, ինչպես և Իսրայել Օրին և Մի-
նաս վարդապետը դիմեցին նաև Եվրոպայի հակաթուրքական պայքարի կողմնակիցներին
ոչ այնքան ռազմական օգնություն ստանալու հույսով, որքան նրանց բարոյական
օժանդակությունն ու բարյացակամ չեզոքությունն ապահովելու համար: Նույն այդ
նպատակին հետամուտ էր նաև Ռուսաստանը: Եվրոպային դիմելու փաստերը ոչ թե հայ
ազատագրական շարժման «արևմտյան կողմնորոշման» ապացույց են, այլ ռուսական պետության
դիրքերի ամրապնդման ձգտումներ, ռուսական կողմնորոշման ամրապնդման
և պայքարի Նոր միջոցների որոնման ապացույցներ: Անդրկովկասի ազատագրումն ու
միացումը Ռուսաստանին կենսական պահանջ էր դարձել:

Պետրոս l-ը այդ նպատակներն ուներ: Դրա վառ ապացույցներից է այն, որ 1704 թ.
նա Իսրայել Օրիին ուղարկեց Հռոմ՜ կանխելու եվրոպական տերությունների հնարավոր
հակառուսական ձեռնարկումները և շարժելու արևմտյան ծիրանակիրների «գութը»
Ռուսաստանի և հայ ժողովրդի նկատմամբ:

Հայ և վրաց գործիչների պայքարի

դիվւսնագիտական-քաղւսքակւսն ուղղությունն
ակնհայտ էր դեռևս 1699 թ. Թուրքիայի հետ կնքված Կառլովիցի հաշտությունից էլ
առաջ, երբ շուրջ քսան տարի եվրոպական արքունիքների դռները ծեծող հայ գործիչները
(դրանց թվում նաև Իսրայել Օրին) վերջնականապես համոզվեցին, որ Արևմուտքից
արև չի ծագելու: Իսրայել Օրին կարողացավ դիվանագիտական ու հոգեբանական
փայլուն արդյունքի հասնել Պֆալցի կայսրընտիր իշխան Հովհա ն Վիլհելմի հետ
բանակցելիս: Ռուսաստանին դաշնակից Ավստրիայի կայսրին և Վատիկանին դիմելու
համար Եվրոպա ուղարկված Իսրայել Օրին և Մինաս վարդապետը բավական համեստ
արդյունքներով վերադարձան: Հռոմի պապը և Ավստրիայի կայսրը ռեալ օգնություն
չխոստացան հայ ավագանուն, սակայն հավանություն տվեցին հայերի ու վրացիների
ազատագրական շարժմանը, նրանց առւսջարկւսծ ծրագրերին և գրավոր դիմումներ ներկայացրին
Պետրոս l-ին, խնդրելով նրա օգնությունը Անդրկովկասի ա զա տա գրմա ն գործում:
Արևմուտքից ռազմական օգնություն ստանալու մտքից հիասթափված, բայց անհրաժեշտ
երաշխավորագրերով Իսրայել Օրին, Մինաս վարդապետը և լեհահայ գործիչ
Նազար Օրեխովիչը (օրուխենց Դյուլնազարը) 1701 թ. հուլիսի 7-ին գալիս են

8

Մոսկվա, որտեղ սկսվում են կարևոր ու բախտորոշ բանակցություններ ռուսական արքունիքի
ներկայացուցիչների հետ: Հավանաբար, Իսրայել Օրին ուներ իր քարտուղար Պյոտր
Սիմոնեոի ձեռքով գծված’ Հայաստանի ու սահմանակից երկրների քարտեզը, որը պե ք
է ռուսական զորքի հրամանատարությանը պատկերացում տար: Անդրկովկասի ռելիեֆի,
քաղաքների, բերդերի ու ճանապարհների մասին: Բանակցությունները, շարունակվում
են նաև 1702—1703 թթ.: Ռուսական կառավարությունը Օրիից և վրաց գահազուրկ
թագավոր Արչիլից պահանջում է Անդրկովկասի նոր քարտեզներ երկրի ռազմաստրատեգիական
վիճակի մասին ավելի հստակ պատկերացում կազմելու համար:

Армяно-русские отношения в XVII в.

1703 թ. Իսրայել Օրին և Արչիլ թագավորը ներկայացնում են հանգամանալից զեկուցագրեր,
նոր քարտեզներ և շարունակում բանակցությունները: Պետրոս I-ի կառավարությունը
նրանց հետ մշակում է ա պագա համագործակցության ծրագրեր, ըստ էության,
կնքելով ռուս-հայ-վրացական ռա զմա քա ղա քա կա ն դաշինք: Այդ դաշինքի համաձայն
պ ետ ք է նա խապ ա տ րա ստվեր ռուսական զորքերի անդրկովկասյան արշավանքը,
Անդրկովկասի ժողովուրդների ապստամբությունը, որոնք հաջորդելու էին Հյուսի-
սային պատերազմի ավարտին:
Քաղաքական իրավիճակը նպաստում էր, որպեսզի Ռուսաստանում ակտիվանա հայերի
առևտրական-տնտեսական գործունեությունը և հայկական գաղթավայրերի ա ռա ջացումը:
Դեռևս XVI դ. հայտնի են Աստրախանի, Կազանի և Մոսկվայի հայ գաղթօջախները:
Մոսկվայում կար նաև հայկական առևտրական տուն (Армянский двор),
որպիսին XVII դ. ստեղծվում է նաև Աստրախանում:

Հայերը Անդրկովկասի, Պարսկաստանի և Ռուսաստանի միջև աշխույժ առևտրական
կապեր են հաստատում հատկապես XVII դ. 20-ական թթ.: ճրդեհների հետևանքով
ոչնչացել են ռուս-պարսկական առևտրի և հայերի գերակշիռ դերը հաստատող վավերագրերը,
սակայն պահպանվածն ա նգա մ վկայում է Նրանց առևտրի նշանակալից ծավալը
և բնույթը: Բերենք մի քանի օրինակ:
1626 թ. չորս հայ և երկու ադրբեջանցի վաճառականներ Աստրախանի ու Կւս-
զւսնի վրայով Մոսկվա են տանում 3929 ռ. արևելյս^ն ա պ րա նքներ1, որոնց թվում՜
նաև Հնդկւսստանից բերված2: 1641 թ. հայ, ադրբեջանցի և հնդիկ վա ճա ռա կանները’
խոջա Շահնազարը, Սաֆարը, Մուրադը, Ազիզ Բեկը և ուրիշները Սպահանից, Շա-
մախիից, Արդեբիլից Մոսկվայում առևտուր անելու թույլտվություն են խնդրում3: 1 640-ա-
կան թվականներին Աստրախանում և Մոսկվայում մեծ առևտուր էին անում Թավա-
քալովները: 1647 թ. Իվան Թավաքալովը բա զմա թիվ թանկա րժեք ապրանքներ էր տարել
Մոսկվա, որտեղ դիվանագիտական ա շխա տա նքի մեջ էին նրա որդիները:
_______________________________________
1 XVII դա ր ո ւմ 3929 ռ. մեծ գումար էր: Նրանց բերած ապրան ք ն ե ր ի մեջ կային սպ իտ ա կ կտ ա վ
(կինդյա կ), կա պ ույտ ն եր կ (կրուտ իկ), գ ոտ ի ն ե ր (կուշակ), կա րմիր և կա պ ո ւյտ կտ ո ր ն եր (կումա շ), կաշվի
յո ւխ տ (սեկ), ա ր ծ ա թ ե հա վ ե լո ւմ ն ե ր ո վ կտ ո ր ն եր և այլն:
2 Армяно-русские отношения в XVII в. Сборник документов, составленный В. А. Парса-
мяном. В. К. Восканяном и С. А. Тер-Авакимовой, Ереван, 1953.
ճ ետ ա գա յո ւմ ‘ Сборник. ЦГАДА, Ф. 100 (Сношения России с Арменией), д. б. №, 1626 г.
3 Նույն տ եղում: 1641 թ., վավ. 1, թ ե ր թ 1—4:
4 Նույն տեղում: Փ ա ստ ա թ ո ւղ թ № 3: ЦГАДА, Փ . 100, д. 6 / №, 1647 г.

9

1654 թ. Նոր Ջուղայից Մոսկվա է փախչում և ռուս արքունիքում թարգմանչի
պաշտոն ստանում Վասիլի Դաուդով Ալւսմւսրցյանը1 , որը 51 տարի ծառայում է արքունի
Դեսպանական ատյանում (Посольский приказ), կատարելով դիվա նա գիտ ա կան
պ ա տա սխա նա տու հանձնարարություններ և ստանում ազնվականի, օկոլնիչիի, վոե-
վոդի և դեսպանի կոչումներ: Վ. Դաուդովը հայերի և ռուսական արքունիքի միջև կապ
հաստատող անպաշտոն լիազոր-ներկայացուցիչ էր:

XVII դարի կեսերին Նոր Ջուղայի մեծահարուստ վաճառականները

ստեղծում են
հզոր առևտրական ընկերություն (եվրոպական գիլդիաների օրինակով) և կարողանում
են իրենց մենաշնորհը դարձնել մետաքսի գնումն ու վաճառքը ինչպես երկրի ներ-
սում, նույնպես և արտասահմանում: Առևտրական ընկերության ղեկավար խոջա Սսւհ-
րադի որդի Ջա քա րը դեռևս 1656 թ. Մոսկվա է ուղարկում իր առավել ձեռներեց
ներկայացուցչին’ գործակատար Ստեփան Ռոմոդամսկուն’ ռուսական ա րքունիքի հետ
առևտրի ծավալման նպ ա տա կով բանակցություններ վարելու համար: Ստեփանի վերադառնալուց
անմիջապես հետո, Ջաքարի, ինչպես նաև Իրանի շահի մերձավոր պաշտոնյա
էհթիմաթ Դոուլեթի հրամանով, նրան ուղարկում են ձնդկւսստան’ Մոսկվայի ցա րին
ուղարկվելիք գահի համար թանկագին քարեր գնելու նպատակով: Նույն այդ ժա մանակ
խոջա Զա քա րի մյուս գործակատարներ Տուրին և Իվանը Մոսկվա են ուղևորվում
և 1657 թ. ցարական արքունիքին ներկայացնում հսկայական արժեքի պերճանքի
իրեր, որոնց դիմաց ստանում են ոչ միայն ներկայացված իրերի արժեքը (14540 ռ.),
այլև 1000 ռ. վերադիր գումար’ ճանապարիին կրած զրկանքների ու կորուստների
դ ի մա ց2:
1660 թ. Աստրախանի վրայով Սպահանից Մոսկվա եկած վաճառականները Ալեք֊
սեյ Միխայլովիչ ցարին մատուցեցին բա զմա թիվ նվերներ, այդ թվում’ նշանավոր «Ալմաստե
գահը», որը XVII դ. հայկական կիրառական արվեստի բացառիկ ստեղծագործություններից
է (բարձրությունը՜ 161 սմ, լայնքը’ 75,5 սմ, խորությունը’ 51 սմ.,
Մոսկվա, Զինապալատ): Դահի սև թա վշով պ ա տա ծ թիկնակի վրա առավել ընդգըծ-
վում է մանր մարգարիտներով ելուզված, կարմիր կերպասի վրա ա սեղնագործված ուղերձի
շա րա դրա նքը (լատիներեն), «ճզորագույն և անհաղթ Մոսկովյան կայսր Ալեք-
սեյին, երկրի վրա բարեհաջող թագավորողին, մեծ արվեստով ստեղծված այս գահը’
թող երկնային հավերժ երանության նա խանշա նակ լինի: Ամեն, 1659 թ.»: XIX դա րում
գահն օգտագործվում էր ռուս թագուհիների թագադրման ժամանակ:

XVII դարի պալատական մատյաններում

ուշագրավ գրառումներ կան այդ անօրինակ
նվիրատվության մասին:
խոջա Ջա քա րը գրել էր, որ Ալմաստե գահի վրա, 26 տեղում զետեղված են մեծ ու փոքր
ոսկքւ 28 ֆունտ, 7 տեղում արծաթ’ 8 ֆունտ, 897 մեծ ու փոքր ալմաստ, 1298 հակինթ և
18030 փիրուզա: Ջա քա րը նշում է’ «Մենք էլ, մեր խերն (հայրը) էլ էդուր գնին խաբար
չենք, ումբրն մեծ թա քա վորին» 3:
Տարբեր չափի և հղկվածության ալմաստներից գահը ստացավ իր անվանումը:
——————————————-
1 Այստեղ և հ ետ ա գա յո ւմ հա յա զ գ ի ն ե ր ի ա նո ւն ն ե րը տ ր վ ո ւմ են ըստ ռ ուսա կա ն ա ղրյուրների:
2 ЦГАДА, Փ . 100, д. 1660 г., б / №, л. 22— 23, Сборник, стр. 225. *
3 ЦГАДА, Փ . 100, 1660 г., д. 6 / №, л. 34 — 35 и об.

10

ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

#Բոգդան_Սալթանով #Богдан_Салтанов

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика