дома » Рефераты » ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (մաս 1)
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (մաս 1)

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

Գլխավոր էջ ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (մաս 1)

Հայերի հնամենի ծանոթություններն ու կապերը ռուս ժողովրդի հետ սկիզբ են
առնում շուրջ հազար տարի առաջ և նշանակալից դեր են կատարել երկու ժողովուրդ-

ների քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում, նրանց փոխճանաչման,
մերձեցման, փոխհարստացման գործում:
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Մոսկովյան պետության հետ հայերի
առնչությունները, որոնք սկիզբ առնելով XV դարի վերջերին և XVI դարում’
կարևորվում են հատկապես XVII դարի երկրորդ կեսին: Առևտրա-տնտեսական ակտիվացող
կապերը հիմք են դառնում քա ղա քա կա ն ու մշակութային հարաբերությունների լայն
զարգացմանը:
Դեռևս XV դարի կեսերին ակնհայտ դարձավ այն դերն ու նշանակությունը, որ
կարող էր ունենալ ուժեղացող Մոսկովյան պետությունը հարևան երկրների, մասնավորապես
Վրաստանի ու Հայաստանի ժողովուրդների կյանքում: Դա ինքնին հասկանալի
է, քանի որ Անդրկովկասի և բալկանյան ժողովուրդների վրա կախվեց օսմանյան նը-
վաճման վտանգը, որի նախասկիզբը 1453 թ. Բյուզանդիայի կայսրության
մայրաքաղաք Կոստանդնուպոլսի գրավումն էր թուրքերի կողմից:

XV—XVI դարերի ժամանակագիրները

ցավով են նշում թուրքական նվաճումների
փաստերը’ Տրապիզոնի թագավորության անկումը, Բալկւսնների և Ղրիմի ռազմակալու-
մը, որից տուժեցին Նաև այդ երկրներում վաղուց հաստատված հայերը:
Անդրկովկասի մերձեցյալ թշնամու դեմ պատվար կարող էին դառնալ եվրոպական
պետությունները և հատկապես Մոսկովյան թագավորությունը, որը խնամիական կապեր
էր հաստատել կործանված բյուգանդական կայսրության վերջին ներկայացուցչի հետ,
ժառանգելով «Երրորդ հռոմեական կւսյսրության» ծիրանակիր դառնալու իրավունքը:
Մոսկովյան մեծ իշխան Իվան Ill-ի խելամտության արտահայտությունը եղավ ոչ
միայն Զոյւս-Սոֆյա Պալեոլոգի հետ ամուսնությունը, այլև Մոսկվայի մի շա րք ռուսական
իշխանությունների միավորումը, երկիրը թաթարական լծից ազատելը, որով վերացվում
էր 240 տարվա օտար տիրապետությունը: Ինչպես այս ա ռթիվ նկատել է
Կ. Մարքսը, «Մենք Իվան lll-ին տեսնում են ք միանգամայն անկախ, գահի վրա նստած:
Նրա կողքին’ բյուգանդական վերջին կայսեր դուստրը:

Ոսկե հորդայի բեկորները ժողովվել
են նրա ա րքունիքի շուրջը… Լիվոնյան ասպետները ջա խ ջախված են… Զարմացած
Եվրոպան, որ Իվան Ill-ի թագավորության սկզբում նույնիսկ հազիվ էր նկատում
Մոսկվայի գոյությունը, շշմել էր իր արևելյան սահմանների վրա հսկայական պ ետության
հանկարծակի հանդես գալուց, և ինքը’ սուլթան Բայազեթը, որի առաջ դողում
էր Եվրոպան, առաջին անգամ լսեց մոսկովեցու գոռոզամիտ ճառերը»1 :

Թաթարական լծի թոթափումը

և հետագա համարձակ ու ճկուն դիվանագիտական
և ռազմա քա ղա քա կա ն պայքարը XVI դ. սկզբին Մոսկովյան իշխանությունը դարձրին
Եվրոպայի հզոր պետություններից մեկը, եթե չասենք’ հզորագույնը:
Ռուսական պետության հետագա ուժեղացումը Իվան IV Ահեղի օրոք (1 547—1 584),
Կազանի խանության դեմ տարած հաղթանակը (1552 թ.), Աստրախանի միացումը
(1556 թ.) և ամբողջ Վոլգայի ավազանի անցումը Մոսկվայի տիրապետության տակ
բարենապաստ պայմաններ ստեղծեցին հայ-ռուսական կապերի հաստատման ու զար-
—————————————————-
К. Маркс, Секретная дипломатия XVIII века стр. 81.

գացման համար, առավել ևս այն պատճառով, որ հայերը Վոլգւսյի մայրուղով Մոսկվայի
հետ առևտրական կապեր ունեին շատ ավելի վաղ ժամանակներից:
Հենրիխ Շտադենը Իվան Ահեղի ժամանակների Մոսկվային նվիրված իր գրքում
խոսում է նաև ավանդական ռուս-արևելյան առևտրի մասին, նշելով, որ Պարսկաստանից
ու Անդրկովկասից վաճառականները մշտապես առևտուր են անում Ռուսաստանի
հետ: Հեղինակը գրում է, որ նրանց սովորական ապրանքներն են’ ոսկյա իրեր, տարրեր
տեսակի մետաքսյա գործվածքներ, համեմունքներ և այլ կարգի ապրանքներ 1 :
Հայերը ռուսների հետ Մոսկվայում դիմավորել են Կաղանում հաղթանակ տարած
ռուսական զորքերին: Իվան IV-ը գոհ է մնացել հայերից ու նրանց առանձնաշնորհումներ
է արել: Կազանի ազատագրումը հավերժացնելու նպատակով Իվան IV-ի հրամանով
Մոսկվայում կառուցած Պոկրովսկի կամ Վասիլի Երանելիի տաճարի (1 555—1 560)
հյուսիս-արևմտյան խորանը կոչվեց «Մեծ Հայաստա նի Գրիգոր եպիսկոպոսի» անունով 2:

Հայ-ռուսւսկան կապերի

ընդլայնմանն ու զարգացմանը նպաստում էր նաև վրաց-
ռուսական հարաբերությունների ակտիվացումը, որը հատկապես մեծ վերելք ապրեց
XVII դարի երկրորդ կեսում: Հայ քաղաքակա ն գործիչ Գրիգոր Լուսիկովը ջանք
չէր խնայում Պարսկաստանի շահ Սուլեյմանին համոզելու, որ Ռազինի Կասպյան արշավանքը
ռուսական արքունիքի դրդմամբ և ցանկությամբ չի եղել: Գրիգոր Լուսի-
կովը ձգտում էր ռուս-պարսկական բանակցությունների միջոցով հասնել նրան, որ վրացական
և հայկական հողերը (մինչև Արաքս) տրվեն վրաց արքայորդի Նիկոլայ Դա-
վիդովիչին, և խաղաղ ճանապարհով Վրաստանը (նաև Հայաստանի մի մասը’ երևանի
խանությունը) դառնա Պարսկաստանից անկախ կամ կիսանկախ պետություն: Դրա գլուխ
պետ ք է կանգնած լիներ ռուսական դաստիարակություն ստացած և ռուսական կողմնորոշում
ունեցող վրաց թագավոր Թեյմուրազի թոռը’ իշխան Նիկոլայ Դավիդովիչը: Սա հայ-
վրացական միասնական իշխանություն ստեղծելու նախագաղափար էր’ կապված ռուսական
օգնության հետ:

Գրիգոր Լուսիկովը,

որ պաշտոնապես շահի դեսպանն էր, նմանօրինակ հանձնարարություն
կատարում էր ոչ միայն Սպահանում, այլև Մոսկվայում: Նա ձգտում էր
նպաստել ռուս-պարսկական հարաբերությունների կարգավորմանը, փորձում ամրապնդել
Ռուսաստանի դիրքերը Կովկասում, օգնել հայազգի լեհական դեսպան Բոգդան Գուր-
դեին’ բարելավելու նաև լեհ-պարսկական փոխհարաբերությունները: Այս ամենը նպատակ
ուներ միավորել երեք պետությունների ուժերը’ թուրք-թաթարական ագրեսիայի
դեմ 3:
_______________________________________
1 Г. Штаден, О Московии Ивана Грозного. Записки немца-опричника. М., 1925, стр. 116.
2 В. В. Суслов, Церковь Василия Блаженного в Москве, СПб, 1902, стр. 5.
3 Պարսից շահին Լուսիկովն ասում էր, որ Թուրքիայում եղած ժամանակ լսել է, թե ինչպ ես « թուրքերը
մզկիթներից գոռում էին’ «Ա ստ ված մի արասցե , որ քրիստոնյաները միավորվեն: Եթե լեհերն ու ռուսները
միավորվեն ու բարձրանան, Թուրքիան լիովին կտապա վի» : Центральный Государственный архив
древних актов — ЦГАДА, Ф. 100, д. 1666— 1674 гг. N9 2, л. 142.
Պատահական չէ, որ պարսկական արքունիքում նրան ասել են. «Դու ցարական մեծության դավանանքի մարդ ես,
նրա Նպատակը գիտես և ամեն բանում նրա լավն ես ցանկանում» : Сборник, стр. 78.

6

ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

#Բոգդան_Սալթանով #Богдан_Салтанов

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика