дома » Рефераты » ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ ԳՈՐԾԸ
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ ԳՈՐԾԸ

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ ԳՈՐԾԸ

Богдан Салтанов Деятельность

Գլխավոր էջ ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ ԳՈՐԾԸ

Ռուսաստանի պատմության մեջ XVII դարը քա ղաքական, տնտեսական ու կուլտուրական
մեծ աշխուժության դար էր: Դարի կեսերից մեծ վերելք են ապրում մանուֆակտուրային
արտադրությունը, լեռնային մետաղագործությունը: ճորտատիրական տըն-
տեսությունը շատ ավելի է ներգրավվում ա պրանքա-դրամային հարաբերությունների
մեջ: Առաջանում են առևտրական նոր ուղիներ:

Ռուսաստանին է միանում Ուկրաինան,
ամրապնդվում է Ղրիմի սահմանը, դիվանագիտական ու առևտրական հիմնավոր կապեր են
ստեղծվում հարևան պետությունների հետ: XVII դ. սրվում է ժողովրդական լայն մասսաների
պայքարը ճորտատիրության ու ազնվականության դեմ: Դրա փայլուն օրինակներն են
1648—1662 թթ. քա ղա քա յին ապստամբությունները և Ստեպւսն Ռազինի գլխավորած
գյուղացիական պատերազմը:
Առանձնակի աշխուժություն է ապրում նաև հասարակական միտքը:

XVII դարի երկրորդ կեսում

առաջին քայլերն են արվում շարադրելու նոր ժամանակների
ռուսական պետության պատմությունը: 1657 թ. Ալեքսեյ Աիխայլովիչի հրամանով
ստեղծվում է «Записной прикази-ը, որի պարտականությունների մեջ էր մտնում
ստեղծել Ռոմանովների ռուսական պետության ամբողջական պատմությունը: Հանդես
են գալիս նաև խրոնոգրաֆներ’ համաշխարհային պատմության շարադրանքներ: Կազ-
մըվում է Սիբիրի տարեգրությունը:
Նշանակալից երևույթ էր նաև գրավոր դրամատուրգիայի հանդես գալը: Սիմեոն
Պոլոցկու «Անառակ որդու մասին» և «Նաբուգոդոնոսոր» դրամաները ռուսական առաջին
ինքնուրույն պիեսներն էին: Մոսկվայի, Կոլոմենսկոյե, Իզմայիլովսկոյե և Պրեոբրա-
ժենսկոյե պալատներում բեմադրվում էին «Հովսեփի մասին», «Ադամի և եվայի մասին»,
«Դավթի ու Գողիաթի մասին» փոխաբերական իմաստավորում ունեցող պիեսները: Պրեոբ-
րաժենսկի նորակառույց պալատում 1672 թվի հոկտեմբերի 17-ին տրվում է թատերական
առաջին պրոֆեսիոնալ ներկայացումը, որը տևում է 10 ժամ և հայտնի է «Ար-
տակսերսովո դեյստվիե» անվան տակ:

Բոլորովին նոր հոսանքներ են նկատվում ճարտարապետության բնագավառում

Եկեղեցական ճարտարապետության մեջ Մոսկվայի պատրիարք Նիկոնը դեմ էր եկեղեցիների
վրանաձև կառուցվածքին, պահանջում էր պահպանել հնգագմբեթ ու եռախորան
կառուցումները: Աշխարհիկ ճարտարապետությունը զարգանում է այսպես կոչված
«Նարիշկինյան» ոճով: Սա նույն եվրոպական բարոկկոն էր’ իր թեթևությամբ, ժան-

________________________________
графический словарьл-ում (СПб, 1904, стр. 67) մի քա ն ի տ ո ղ ն վ ի ր վ ա ծ է Բ ո գ դա ն Ս ա լթա ն ո վի ն : Այնտ
եղ կա Նաև Ն ովգորոդի նա հ ա ն գ ի ց ծ ովա յի ն Իվան Օ սիպ ովիչ Ս ա լթա ն ո վ ը (1774—1809, Տ րիեստ): XX
դարի սկգ բ ն եր ի ն հա յտ ն ի էր Նկարիչ Սերգեյ Ս ա լթա ն ո վը , որի ստ ե ղ ծա գ ո ր ծ ո ւթ յո ւն ն ե ր ի ց ո ւցա հա ն դ ե ս ն ե ր ը
բա ց վ ե լ են 1900, 1909, 1913 թթ.: Վ. Լ ուկոմսկու և Ս. Տրոիցկու կ ողմից 1910 թ. Պ ետ երբուրգում հ րա տ
ա րա կ վա ծ «Указатель к высочайше утвержденным общему гербовику дворянских родов
Всероссийской империи к Гербовику дворянских родов царства польского» ա շխ ա տ ո ւթ յո ւն ո ւմ
Ն շվա ծ է, որ Ս ո ւլթա ն ո վ նե ր ի մա սին կխ ո ս վ ի XII հա տ ո ր ո ւմ (լույս չի տեսել):

24

յականման բազմանախշ դեկորով: Բնական է, որ մշակութային կյանքի այսպիսի աշխուժությունն
ու նոր տարրերով համալրվելը չէին կարող մի կողմ թողնել նաև ռուսական
կերպարվեստը:

Կիրառական արվեստը փայլուն զարգացում էր ապրում

դեռևս XVI դարից և, հիմնականում
խարսխվա ծ լինելով ժողովրդական կենցաղի, գեղեցկի հասկացության ժողո-
վըրդական ընկալման վրա, պահպանում էր իր ազգային ավանդներն ու շարունակում
բազմակողմանի զարգացումը: Դրա հետ միասին XVII դ. սկսում են մեծ տեղ հատկացնել
թանկարժեք իրերին, շքեղ գործվածքներին ու կտորներին: Իր դարավոր ա-
վանդներից սկսում է հեռանալ սրբանկարչությունը: Մոսկովյան սրբանկարչությունը, որը
ձևավորվել էր դեռևս Բորիս Գոդունովի թագավորության ժամանակ և, փաստորեն, փոխարինում
էր Նովգորոդյան դպրոցին (չնայած Ստրոգոնովյւսն սրբանկարչության մեծ
առավելությանը), իր մեջ ուներ ժողովրդական գծեր, առավել ազգային էր ու կյանքի
հետ կապված: Այն իր փայլուն ծաղկմանը հասավ այնպիսի արվեստագետի ստեղծագործության
մեջ, ինչպիսին էր Սիմոն Ուշակովը (1626—1686):

ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

#Բոգդան_Սալթանով #Богдан_Салтанов

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика