дома » Рефераты » ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ

16.3. ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

ՀՀ գործող օրենսդրական ակտերի հիման վրա տնտեսավարոդ
սուբյեկտները, անկախ սեփականության ձևից, կարող են արտերկրների
ֆիրմաների հետ մտնել զանազան արտաքին տնտեսական հարաբերությունների
մեջ (սեփական արտադրության արտադրանքի արտահանում, ապրանքների
ներկրում, արտարժույթի վաճառք, գնում և այլն):
Արտարժութային հաշիվ բացելու և վարելու մասին հրահանգին
համապատասախան այն բանկերը, որոնք ունեն ՀՀ կենտրոնական բանկից
ստացված արտոնագիր (թույլտվություն), կազմակերպությունների համար կարող
են բացել արտարժութային հաշիվներ: Արտոնագրեր ունեցող բանկերը կոչվում են
լիազոր բանկեր:
Բանկի բաժանմունքում արտարժութային հաշիվ բացելու համար
կազմակերպությունները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. դիմում, որտեղ նշվում է կազմակերպության լրիվ անվանումը, դրա
իրավաբանական հասցեն, հեռախոսների, հեռաֆաքսի համարները,
դիմողի պարտավորությունը արտարժութային հաշվով
գործառնությունների վարման բանկային կանոնների պահպանման
վերաբերյալ, ստորագրությունները: Դիմումի հակառակ էջում բանկի
աշխատակիցը ֆիքսում է դիմողին կցված հաշվի համարը և արտացոլում
թույլտվության ստորագրությունները,
2. տեղեկանք հարկային տեսչությունում հաշվառման կանգնելու մասին,
3. հիմնադիր փաստաթղթերի կրկնօրինակները (կանոնադրություն,
հիմնադրական պայմանագիր), որոնք հաստատված են նոտարի կամ
գրանցող կազմակերպության կողմից,
4. նոտարի կողմից հաստատված գրանցման մասին կհաստաթղթերի
կրկնօրինակները,
5. տեղեկանք կենսաթոշակային հիմնադրամում հաշվառման կանգնելու
մասին,
6. սահմանված ձևի բանկային քարտ’ ստորագրությունների և կնիքի
նմուշներով, հաստատված նոտարի կողմից:
Համատեղ ձեռնարկությունները և արտասահմանյան ֆիրմաները, բացի
դրանից պարտավոր են բանկ ներկայացնել վկայական այն մասին, որ նրանք
ընդգրկված են արտասահմանյան ներդրումներով ձեռնարկությունների ցուցակի
մեջ:
Ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո (իրավաբանի և գլխավոր
հաշվապահի կողմից) բանկը ձևակերպում է կարգադրություն հաշվի բացման
վերաբերյալ, որի կրկնօրինակը /հաստատված բանկի կողմից) հնարավորություն է
տալիս կազմակերպությանը իրականացնել գործառնություններ արտարժութային
հաշվով:
Ստուգված փաստաթղթերի հիման վրա բանկը պայմանագիր է կնքում
կազմակերպության հետ հաշվարկա-դրամարկղւսյին սպասարկման մասին, որտեղ
նշվում է բանկի ծառայությունների սակագինը, բանկի կողմից բողոքարկումների
ընդունման ժամկետները արտարժութային հաշիվ միջոցների ձևակերպման կամ
դրանց դուրս գրման գծով և այլն: Արտաքին տնտեսական գործունեության
մասնակից կազմակերպությունները ստացված հասույթը (առանց

278 ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ: 

սահմանափակման) լիազոր բանկերի միջոցով կարող են վաճառել արժույթի
շուկայում:
Կազմակերպության արտարժութային հաշիվ կարող են մուտքագրվել
դրամական միջոցներ դրամարկղից և այլ հաշիվներից, դեբիտորական պարտքերի
մարումից, մասնակիցներից (հիմնադիրներից) որպես ներդրում կանոնադրական
կապիտալում, տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական
արժեքի դրական տարբերությունից (էմիսիոն եկամուտ), անհատույց ստացումից,
վարկերի, ճանապարհին գտնվող դրամական միջոցների, արտասովոր դեպքերի
հետևանքների վերացման նպատակով որպես փոխհատուցում ստացումից,
փոխարժեքային տարբերություններից եկամտի ստացումից և այլն:
Կազմակերպության արտարժութային հաշվից դրամական միջոցներ կարող
են դուրս գրվել դրամարկղ և այլ հաշիվներ մուտքագրելիս, գնումների, բանկի
վարկերի, փոխառությունների, ֆինանսական վարձակալության և այլ
պարտավորությունների գծով կրեդիտորական պարտքերի մարման, առհաշիվ
գումարներ տրամադրելու, մասնակիցներին (հիմնադիրներին) շահաբաժիններ
վճարելու, փոխառությունների տրամադրման, բաժնետոմսերի (բաժնեմասերի,
փայերի) հետ գնման, ձեռք բերված ակտիվների, ստացված ծառայությունների,
ինչպես նաև դրանց ձեռք բերման հետ կապված ծախսումների վճարման,
դրամական միջոցների անհատույց տրամադրման, փոխարժեքային
տարբերություններից ծախսի արտացոլման և այլ դեպքում:
Արտարժույթի միջոցների շարժը հաշվառելու համար հաշվային պլանով
նախատեսված է 253 «Արտարժութային հաշիվ» առաջին կարգի հաշիվը, որն իրեն
կից ունի երկրորդ կարգի երեք հաշիվ 2531 «Արտարժութային հաշիվ երկրի
ներսում», 2532 «Արտարժութային հաշիվ արտերկրում», 2533 «Սառեցված
գումարներ արտարժութային հաշվում»:
253 «Արտարժութային հաշիվ» հաշիվն ակտիվային է, դեբետում

արտացոլվում են արտարժութային հաշիվ մուտք եղած դրամական միջոցները, իսկ
կրեդիտում ելք եղած դրամական միջոցները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և
իրենից ներկայացնում է արտարժութային հաշվում առկա դրամական միջոցների
գումարը հաշվետու ա մ սա թվի դրությամբ:

Արտարժույթը հաշվառվում է երկու գնահատմամբ արտասահմանյան երկրի
արժույթով և ՀՀ դրամով:
Բանկի բաժանմունքը կազմակերպությանը տեղյակ է պահում նրա
արտարժութային հաշվում արտարժույթի շարժի մասին, նրան ուղարկելով
քաղվածք այդ հաշվից:
Արտարժութային հաշվին կից տարվում է նաև անալիտիկ հաշվառում ըստ
արժույթների անվանումների:
Դրամական միջոցների մուտքագրումը արտարժութային հաշվում
ձևակերպվում է.
դրամական միջոցների մուտքագրում արտարժութային հաշիվ դրամարկղից և
այլ հաշիվներից
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 251 «Դրամարկղ»
Ատ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 254 «Այլ հաշիվներ բանկերում»
դրամական միջոցների մուտքագրում արտարժութային հաշիվ դեբիտորական պարտքերի մարումից

279 ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ: 

Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Կտ 222 «Դեբիտորական պարտքերր այլ եկամուտների գծով »
դրամական միջոցների մուտքագրում արտարժութային հաշիվ ակտիվների
(ծառայությունների, աշխատանքների) վաճառքներից ւսռանց դեբիտորական
պարտքի ձևավորման, վաճառքի գներով
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների իրացումից հասույթ»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտների»
Կտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ»
Կտ 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից
(օտարումներից) եկամուտներ»

դրամական միջոցների մուտքագրում արտարժութային հաշիվ ճանապարհին
գտնվող դրամական միջոցների ստացումից’
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 255 «Դրամական միջոցներ ճանապարհին»
դրամական միջոցների մուտքագրում վարկերի և փոխառությունների
ստացումից
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք
համախառն գումարներ»
Կտ 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք
համախառն գումարներ»
Կտ 511 «Կարճաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք
համախառն գումարներ»
Կտ 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք
համախառն գումարներ»
Դրամական միջոցների ելքագրումը արտարժութային հաշվից ձևակերպվում
դրամական միջոցների մուտքագրում դրամարկղ և այլ հաշիվներ
Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Դտ 254 «Այլ հաշիվներ բանկերում»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
գնումների գծով կրեդիտորական պարտքերի մարում արտարժութային
հաշվից
Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
շահաբաժինների վճարում մասնակիցներին (հիմնադիրներին)

280 ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ: 

Դտ 529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր
մասնակիցներին (հիմնադիրներին)»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) հետ գնում
Դտ 313 «Հետ գնված կապիտալ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
Ինչպես վերը նշեցինք, արտարժութային հաշվում գրանցումները կատարվում
են երկու գնահատությամբ հաշվետվական արժույթով և արտարժույթով: Ընդ որում
արտարժույթով գործարքները սկզբնական ճանաչման պահին պետք է գրանցվես
հայկական դրամով, արտարժույթի նկատմամբ կիրառելով գործարքի օրվա
դրությամբ առկա փոխանակման փոխարժեքը: Որպես փոխանակման փոխարժեք
ընդունվում է ՀՀ ԿԲփ կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը:
Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ արտարժույթով
դրամական հոդվածները պետք է ներկայացվեն, կիրառելով փակման փոխարժեքը:
Վերջինս փոխանակման փոխարժեքն է հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի
դրությամբ:

Առաջացած փոխարժեքային տարբերությունները կարգավորվում են ՀՀՀՀՍ
21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները»
ստանդարտով սահմանված կարգով: Ըստ նշված ստանդարտի հիմնական
մոտեցման փոխարժեքային տարբերությունները, որոնք առաջանում են դրամային
հոդվածների մարման արդյունքում, պետք է ճանաչվեն որպես եկամուտ կամ ծախս
այն ժամանակաշրջանում, որում դրանք առաջացել են:
Արտարժութային հաշվում առաջացած փոխարժեքային տարբերություններից
եկամտի ճանաչումը ձևակերպվում Է’
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից
եկամուտներ»
Արտարժութային հաշվում առաջացած փոխարժեքային տարբերություններից
ծախսի ճանաչումը ձևակերպվում Է
Դտ 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից
ծախսեր»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»

281 ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ: 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика