дома » Рефераты » ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

13.4. ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ֆինանսական ակտիվների կազմում առանձին խումբ Են կազմում
ամորտիզացված արժեքով հաշվառվող մինչև մարման ժամկետը պահվող
երկարաժամկետ ներդրումները, ոչ առևտրական երկարաժամկետ դեբիտորական
պարտքերը և տրամադրված երկարաժամկետ փոխառությունները, որոնք
սկզբնական ճանաչումից հետո ամորտիզացվում են արդյունավետ տոկոսադրույքի
մեթոդով: Ամորտիզացված արժեքը այն գումարն Է, որով ֆինանսական ակտիվը

200 ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

չափվել էր սկզբնական ճանաչման պահին’ հանած հիմնական գումարի
մարումները, գումարած կամ հանած սկզբնական գումարի և մարման գումարի
տարբերության կուտակված ամորտիզացիան և հանած անհավաքագրելիությւսն
գծով դուրս գրված գումարները: Արդյունավետ տոկոսադրույքը այն դրույքաչափն է,
որով մինչև մարման ժամկետը կամ, շուկայի իրավիճակից ելնելով, մինչև մյուս
վերանայումը դրամական միջոցների ակնկալվող բոլոր հոսքերը զեղչվում են մինչև
ֆինանսական ակտիվի զուտ հաշվեկշռային արժեքը:
Ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների
հաշվառումը իրականացվում է ձեռքբերման պայմանագրի և դրան կից մարման
ժամանակացույցի հիման վրա:
Ամորտիզացված արժեքով հաշվառվող
ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռքբերումը ձևակերպվում է.
Դտ 144
Դտ 145
Կտ 252
Կտ 521
Կտ 311
Կտ 312
Կտ 611
«Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների
գծով ստացվելիք համախառն մուտքեր »
«Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով
ստացվելիք համախառն մուտքեր»
«Հաշվարկային հաշիվ»
«Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
կանոնադրական
«Կանոնադրական կապիտալ» կապիտալի
ձևավորման հիմնադիրների որպես տրամադրելիս ժամանակ կողմից ներդրում
Կտ 614
Կտ 621
Կտ 622
այլ ակտիվների հետ
‘Փոխանակման դեպքում
Չվճարված կապիտալ
«Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
«Գործառնական այլ եկամուտներ»
«Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ»
Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ
Չվաստակած ֆինանսական եկամտի գումարով ձևակերպվում է.
Դտ 145 «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով
ստացվելիք համախառն մուտքեր»
Դտ 144 « Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների
գծով ստացվելիք համախառն մուտքեր »
Կտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով
հաշվառվող ֆինանսական ակտիվների գծով»
Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով համախառն
մուտքերի կարճաժամկետ մասով’

201 ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դտ 236 «Տրամադրված երկարաժամկետ Փոխառությունների գծով
համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
Դտ 233 « Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների
գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս »
Կտ 145 «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով
ստացվելիք համախառն մուտքեր»
ԿՏ 144 «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների
գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Չվաստակած ֆինանսական եկամտի հաշվետու տարվա եկամուտներին
հաշվեգրված գումարով (առաջին տարվա վերջին)’
Դտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված
արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների գծով»
Կտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
Ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ներդրումների
հաշվարկման կարգը կարելի է ներկայացնել տրված Փոխառությունների օրինակով.
«Ախթամար» վարկային կազմակերպությունը 2007թ. հունվարին «Գարուն»
ԲԲԸ-ին տրամադրել է 10.000.000 դրամի փոխառություն’ 10 տարի ժամկետով: Ըստ
փոխառության մարման ժամանակացույցի, յուրաքանչյուր տարվա վերջին
«Գարուն» ԲԲԸ-ն պետք է մարի 1.917.178 դրամի պարտավորություն ստացված
վտխառության դիմաց: Ըստ վտխառության պայմանագրի, ֆինանսական ակտիվի
ճանաչումը պետք է կատարվի վերջնահաշվարկի ամսաթվով (դրամը տալու օրվա
դրությամբ):
Փոխառության պայմանագրի և դրամական միջոցների արտահոսքը հիմնավորող
փաստաթղթի հիման վրա «Ա» կազմակերպությունում ձևակերպվում է.
Դտ 145 «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների 19.171.780.
գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» 10.000.000
Կտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված 9.171.780
արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների գծով»
Միաժամանակ կազմակերպությունը կատարում է ստացման ենթակա
գումարների և դրանց վերաբերող չվաստակած ֆինանսական եկամտի
վերլուծութուն’ դրանց ընթացիկ մասը որոշելու և ընթացիկ ակտիվների կազմ
տեղափոխելու նպատակով:
Հաշվարկվում է արդյունավետ տոկոսադրույքը ըստ տարվա ցուցանիշների,
այսինքն այն տոկոսադրույքը, որով 19.171.780 դրամը կզեղչվի մինչև 10.000.000
դրամ սկզբնական արժեքը: Անուիտետի ներկա արժեքի որոշման աղյուսակներից
պարզվում է, որ արդյունավետ տոկոսադրույքը հավասար է 14%-ի: Չվաստակած
ֆինանսական եկամտի յուրաքանչյուր տարվա բաժինը հաշվարկվում է հետևյալ
ձևով.
1-ին տարվա համար’ 10.000.000×0,14=1.400.000: Դրանից հետևում է, որ
հիմնական փոխառության գումարից 1-ին տարում պետք է մարվի
1.917178-1.400.000=517.178 դրամ:

202 ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

2-րդ տարվա համար’ (10-000.000-517.178)х0,14=1.327.595 դրամ: Դրանից
բխում է, որ համախառն մարվող գումարից որպես հիմնական փոխառության
մարում պետք է ճանաչել 1.917178-1.327.595=589.583 դրամ: Նույն կարգով’
մնացած տարիների համար կատարված հաշվարկների արդյունքում ստանում ենք
հետևյալ պատկերը.

ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Յուրաքանչյուր տարվա վերջին «Ախթամար» կազմակերպությունում,
վերոհիշյալ հաշվարկից ելնելով, համապատասխան գումարներով ձևակերպվում է.
ա) տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով համախառն
մուտքերի կարճաժամկետ մասով’
Դտ 236 «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների 1.917.178
գծով համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
Կտ 145 «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների 1.917.178
գծով ստացվելիք համախառն մուտքեր»
բ) չվաստակած ֆինանսական եկամտի հաշվետու տարվա եկամուտներին
հաշվեգրված գումարով (2007թ. վերջին)’
Դտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված 1.400.000
արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների գծով»
Կտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» 1.400.000
Ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ներդրումների համար
բնութագրական է նաև այն տարբերակը, երբ փոխառուի կողմից պարտավորության
մարումը կատարվում է միանվագ: Նման դեպքում, չվաստակած ֆինանսական
եկամտի’ յուրաքանչյուր ժամանակաշրջանի ընթացքում եկամուտներին
վեքոււգրվող գումարի հաշվարկման կարգը ցույց տանք հետևյալ օրինակով.
«Ախթամար» կազմակերպությունը 2007թ. հունվարին «Գարուն» կազմակերպությանը
տրամադրել է 11.000.000 դրամի փոխառություն երեք տարի

203 ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ժամկետով: Ըստ պայմանագրի, «Գարուն» կազմակերպությունը 2010թ. հունվարին
պետք է վերադարձնի 15.000.000 դրամ:
Ըստ փոխառության պայմանագրի ձևակերպվում է.
Դտ 145 «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների 15.000.000
գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» 11.000.000
Կտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված
արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների գծով» 4.000.000
Ներկա արժեքի հաշվարկման աղյուսակներից պարզում ենք, որ
արդյունավետ տոկոսադրույքը մոտավորապես հավասար է 9%-ի: Յուրաքանչյուր
տարվա վերջին, չվաստակած ֆինանսական եկամտի’ հաշվետու տարվան
վերագրվող եկամտի գումարը համապատասխանաբար կկազմի.
2007թ. (15.000.000-4.000.000) X 0,09 = 990.000 դրամ
2008թ. [15.000.000-(4.000.000- 990.000)] X 0,09 = 1.079.100 դրամ
2009թ. հաշվեգրվող եկամտի գումարը որոշվում է մնացորդային եղանակով’
4.000.000- 2.069.100 = 1.930.900 դրամ:
Պայմանագրային ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա վերջին
հաշվարկված համապատասխան գումարներով ձևակերպվում է.
Դտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով
հաշվառվող ֆինանսական ակտիվների գծով»
Կտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
Երբ ամորտիզացվող արժեքով պահվող ֆինանսական ակտիվները
ապաճանաչվում են մինչև պայմանագրային ժամկետի լրանալը, ապա չվաստակած
եկամտի գումարով նվազեցվում է ստացվելիք համախառն մուտքերի գումարը:

204 ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика