дома » Рефераты » ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ, ԳՈՐԾԱՐԱՐ ԾԱԽՍՈՒՄ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ, ԳՈՐԾԱՐԱՐ ԾԱԽՍՈՒՄ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 6.2. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ, ԳՈՐԾԱՐԱՐ ԾԱԽՍՈՒՄ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:

Մոտենանք առաջին դրամարկղին, ուր երկրի ընտանիքները հերթ են
կանգնել’ երկրում արտադրվող լայն սպառման ապրանքներն ու ծառայությունները
գնելու համար: Ի՞նչ միջոցներով են ընտանիքներն իրենց
ծախսերն անում:
Ծախսերը հիմնականում կատարվում են ընտանիքի վաստակից’ աշխատավարձից,
վարձակալական վճարներից, շահաբաժիններից, շահույթներից
կամ իրենց աշխատանքի դիմաց ստացած այլ վճարումներից: Ծախսերի
մեկ այլ աղբյուր են փոխանցիկ վճարումները, ինչպես, օրինակ’ սոցիալական
ապահովության վճարները: Ծախսերի հոսքը կարող է մեծանալ
առնվազն որոշ ժամանակով, եթե ընտանիքները նվազեցնեն իրենց
խնայողական հաշիվները կամ իրացնեն բաժնետոմսերն ու պարտատոմսե-
րը, բայց մարդիկ հազվադեպ են դա անում’ սովորական սպառման ապրանքներ
գնելու համար: Վերջապես, այդ հոսքը կարելի է մեծացնել
պարտքեր վերցնելով, այնպես, որ որոշ ընտանիքներ որեւէ մի տարի
ծախսեն ավելի շատ, քան իրենց եկամուտներն են, թանկարժեք ապրանք,
օրինակ, ավտոմեքենա գնելու դեպքում:
ճիշտ նույն ձեւով, Եթե նայենք ընտանեկան եկամուտների ընդհանուր
գումարին եւ համեմատենք սպառման ապրանքների վրա կատարած ընդհանուր
ծախսերի հետ, կտեսնենք, որ ընտանիքները, ընդհանուր առմամբ
(որպես «հատված», ինչպես տնտեսագետներն են ասում), պարբերաբար

90

խնայում են իրենց եկամուտների մի մասը : Տարեցտարի այդ մասը կազմում
է շուրջ 5 տոկոս: Սա նշանակում է, որ նույնիսկ այն բանից հետո, երբ
18 ընտանիքը պարտք է արել, սպառել է վարկատոմսը (credit card) , ապառիկ
հաշիվը եւ այլն, ստացածը դարձյալ ավելին է, քան ծախսածը:
Այսպիսով, դժվար չէ հասկանալ, թե որտեղից է ծագում պահանջարկը
ՀԱԱ-ի այն բաժնի հանդեպ, որը բաղկացած է սպառման ապրանքներից:
Լիովին եւ ուղղակիորեն բխում է ընտանիքների վաստակից եւ փոխանցիկ
եկամուտներից, գումարած պարտքերը: Իրականում, երբ ՀԱԱ-ը դիտում ենք
մակրոտնտեսական տեսանկյունից, հարցն այն չէ, թե ինչից է առաջանում
սպառողական պահանջարկը, այլ’ թե ինչ է լինում ընտանեկան վաստակի
այն 5 տոկոսը, որը ոչ թե վերադառնում է տնտեսություն, այլ խնայվում
է:
Հարցը մեզ մոտեցնում է հաջորդ դրամարկղին, որտեղից մասնավոր
գործարարները ներդրման ապրանքներ են գնում: Ինչպես ընտանեկան
հատվածն առօրյա սպառման ապրանքներ գնում է իր վաստակած միջոցներով,
այնպես էլ գործարար հատվածն իր ամենօրյա սովորական գնումները
կատարում է իր արտադրանքի վաճառքից պարբերաբար ստացվող
հասույթից: Գործարար հատվածը պատկերացնենք մի վիթխարի ընտանիք,
որն իրեն անհրաժեշտ աշխատուժը, հումքը եւ կիսաֆաբրիկատները գնում
է իր պատրաստի արտադրանքի վաճառքից գոյացած միջոցներով:
Այնուամենայնիվ, էական տարբերություն կա ընտանեկան ել գործարար
հատվածների միջեւ: Գործարար հատվածը, սովորաբար, իր հասույթի մի
մասը չի խնայում, ընդհակառակն, ավելի շատ ծախսում է, քան ստանում
է իր արտադրանքի վաճառքից: Սա այնքան կարեւոր է, որ նույնիսկ արժե
կրկնել: Գործարար հատվածի համար բնականոն, պարբերական, սթափ եւ
նույնիսկ անհրաժեշտ գործելակերպ է ավելի շատ դրամ ծախսել աշխատավարձի,
հումքի, կիսաֆաբրիկատների, հողի, կապիտալ ներդրումների վրա, քան
իր պատրաստի արտադրանքի վաճառքից ստացած ընդհանուր գումարն է:
Նման բացատրությամբ, գործարար հատվածի գործելակերպը խիստ
անապահով է թվում: Ինչպե՞ս կարող է նույնիսկ ամենախոշոր կորպորացիան
իրեն թույլ տալ տարեցտարի ավելի շատ ծախսեր կատարել, քան
ստանալ իր արտադրանքի վաճառքից: Պատասխանը պարզ է. ձեռնարկությունն
իր ամբողջ հասույթը չի ծախսում: Մի մասը «խնայվում է» որպես
շահույթ, թեպետ կարող է այս շահույթն ամբողջությամբ կամ մասամբ
վճարել որպես շահաբաժին, կամ որպես հիմնական միջոցների ծախսեր:

* Սա ներառում է ընտանիքների ծախսերը ավտոմեքենաների վրա, րայց
ո; աների: Տները համարվում են կապիտալ եւ ոչ |)ե սս|աոման ապրանք:

91

Բայց իր սովորական տարեկան եկամուտներից բացի, մասնավոր հատվածը
հավելյալ ֆինանսական եկամուտ է ստանում’ դրամատներից պարտքեր
վերցնելով կամ իր բաժնետոմսերն ու պարտատոմսերը վաճառելով: Այս
հավելյալ միջոցները’ հայթայթւսծ նոր կապիտալը, նույնպես ծախսվում է
ոչ թե ձեռնարկության ամենօրյա աշխատանքային ծախսերը վճարելու, այլ
դրանց կապիտալ բարելավման համար: «Էյ-Թի ընդ Թի» 19 ընկերությունն
իր թողարկած պարաատոմսերի հասույթն օգտագործում է ոչ թե իր
հեռախոսավարներին աշխատավարձ վճարելու, այլ հավելւալ հեռախոսագծեր,
նոր մասնաշենքեր. նոր արբանյակներ ստեղծելու համար:
Խնայողության եւ ներդրման գործընթացը, այսպիսով, ուղղակիորեն
տանում է դեպի մակրոտնտեսագիտության կենտրոնական հարցը: Գործարար
հատվածն ընտանիքների խնայողությունները «ձեռք է բերում»’ նոր
կապիտալ ապրանքների գնումները ֆինանսավորելու համար: Իր հերթին,
սա դառնում է այն հիմնական միջոցը, որով մեծացնում ենք մեր արտադրողականությունը
եւ ստեղծում ՀԱԱ-ի աճ: Ահա առաջին պատասխանն այն
հարցին, թե ինչպես է աճում ՀԱԱ-ը ել ինչու է այն տատանվում: Այս
բացատրությունից հանգում ենք հետեւյալ Եզրակացություններին.
1.Համւսխառն ազգային արդյունքն աճում է, որովհետեւ խնայողությունները
փոխարկվում են կապիտալ սարքավորման:
2.Ընտանեկան հատվածի խնայողությունները ներդրվում են գործարար
հատվածի կողմից :
3.Համախառն ազգային արդյունքի մակարդակը տատանվում է, որովհե-
տեւ խնայողությունները ներդրումների վերածելու գործընթացը միշտ չէ,
որ կայուն եւ հարթ է:

92

,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика