дома » Рефераты » ԵՐԲ ՇՈՒԿԱՆ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԵՐԲ ՇՈՒԿԱՆ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ

ԵՐԲ ՇՈՒԿԱՆ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Այսպիսով, տեսնում ենք, որ տնտեսական զարգացման որոշակի փուլում շուկայական համակարգերի ի հայտ գալը տրամաբանական է: Իսկ վա՞ղը: Կարո՞ղ ենք ակնկալել, որ շուկան կշարունակի բավարարել հասարա­

254

կության հարաճուն պահանջմունքները նույնքան արդյունավետ կերպով, որքան անցյալում: Այստեղ վերադառնում ենք նախորդ էջերում արծարծված խնդիրներին, բայց այժմ պատմական ավելի լայն ենթաւոեքստում: Գոյություն ունի երեք այսպիսի խնդիր: Առաջին, շուկան անարդյունավեւո գործիք է հասարակությանը (նույնիսկ հարուստ հասարակությանը) այնպիսի ապրանքներով մատակարարելու գոր­ ծում, որոնց համար գնապիտակ գոյություն չունի’ կրթությունը, տեղական իշխանության ծառայությունները, հանրային առողջապահությունը: Շուկայական հասարակությունը հանրային այսպիսի ապրանքներ գնում է այդ նպատակների համար հարկերի որոշ քանակ բաշխելու միջոցով: Նրա քաղաքացիները, այնուամենայնիվ, հակված են այս հարկերը գնահա- տել որպես կեղեքում’ ի հակադրություն այն ապրանքների, որոնք գնում են հոժարակամ: Ուստի, շատ հնարավոր է, որ շուկայական հասարակությու­ նը թերաբաշխի կրթության, քաղաքային իշխանության, հանրային առող­ ջապահության, հանգստի եւ զվարճալիքների ոլորտներին, քանի որ գրան­ ցում ներդրվող միջոցները անհամեմատելի են այն հզոր միջոցներին, որ ներգրավվում են ավտոմոբիլաշինության, հագուստեղենի կամ անձնական ապահովագրության բնագավառներում: Այստեղից էլ’ մասնավոր պերճու­ թյուն եւ հանրային աղքատություն: Նյու Յորքը’ աշխարհիս ամենահարուստ­ ների քաղաքը, փող չունի իր փողոցները մաքուր կամ անվտանգ պահելու: Շուկայական համակարգի Երկրորդ եւ, հավանաբար, նույնիսկ ավելի խորքային թերությունը ճշգրիտ տնտեսական հաշվարկի կիրառումն է մարդ­ կային ցանկությունների ու կարիքների բավարարման գործում: Շուկան անխոնջ սպասավոր է հարուստների համար եւ անտարբեր’ աղքատների հանդեպ: Մի կողմից’ շքեղ առանձնատների ավելցուկ, մյուս կողմից’ էժան տների պակաս, թեպետ վերջիններիս սոցիալական կարիքը անվիճելիորեն գերազանցում է առաջիններին: Կամ էլ’ միջոցներ ու եռանդ չի խնայում պերճանքի առարկաները բազմապատկելու (որոնց գնորդն առավել հարուստ խավերն են), մինչդեռ աղքատների կենսական կարիքները մնում են ան­ տեսված ու չբավարարված: Մա սոսկ տնտեսական թերություն չէ: Բարոյական թերություն է: Շու­ կայական համակարգը նպաստում է բարոյազրկությանը: Շուկայական հա­ մակարգից բխող ՀԱԱ-ի աճը ձեռքբերում ենք համարում, սակայն անտեսում ենք չարչիական ոգին, գռեհկությունը, հոգեկան հիասթափությունն ու անբավարարվածությունը, որոնք նույնպես շուկայական գործունեության ուղեկիցն են: Շուկայական համակարգի թերությունների այս շարադրանքն ավարտենք երրորդ ձախողումով’ միկրո ել մակրո ախտերով, որ ծագում են ի հետեւանս

255

նրա գործողությունների: Այս ախտերից մի քանիսի սրության աստիճանը եւ տեւողությունն արդեն գիտենք միկրո ել մակրո տնտեսագիտության ուսումնասիրությունից: Չպետք է մոռանալ, որ գնաճն ու գործազրկությունը, աղքատությունն ու միջավայրի աղտոտումը ինչ-որ չափով արդյունք են հսկայական կարեւորության, սակայն անտարբեր եւ անգամ վտանգավոր խթանիչ ուժի, որ շուկան հաղորդում է սոցիալական գործընթացին: Սոցի­ ալական յուրաքանչյուր ախտ հարկավոր է կապել տնտեսական այն հա­ մակարգի հետ, որում առաջանում է, բայց պիտի կարողանալ տեսնել նաեւ հաճախ մի ախտը մյուսին կապող օղակը:

256

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика