Տնտեսագիտություն բոլորի համար:
Գլուխ 3.5 ԵԿՍՄՈՒՏՆԵՐԻ «ՇՔԵՐԹԸ»
Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:
Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:
Ենթադրենք, ֆիրմաների վերը նշված «շքերթի» նմանակով դասավորում
Ենք բնակչությունը մեկ գծով’ ըստ եկամուտների: Միջին ընտանիքի «հասակը
» ընդունենք 180 սմ, ինչը արտահայտում է 22 ООО դոլար միջին
եկամուտը 1983 թվականին: Սա կլինի մեր’ դիտորդներիս հասակը: Ի՞նչ
տեսք կունենա շքերթն այս դեպքում: Կսկսվի «ստորգետնյա» մի քանի
ընտանիքներով, քանի որ կան բացասական եկամտով ընտանիքներ, նրանք,
որոնք տարվա ընթացքում կորուստներ են ունեցել: Սրանք գլխավորապես
այն ընտանիքներն են, որոնց կորուստները գործարարությամբ են պայմանավորվում,
եւ որոնց բացասական եկամուտներն ընդհանուր չքավորության
հետ կապ չունեն: Հաջորդը կրնկակոխ գալիս է թզուկների եիկար, ծիծաղաշարժ
շարքը (բոլոր ընտանիքների մեկ հինգերորդը), եւ որոնց հասակը
մեկ մետրից էլ ցածր է: Ոմանք 30 սմ էլ չկան:
Շքերթի մեջտեղից միայն սկսում են երեւալ նորմալ հասակի մարդկանց
դեմքերը, որոնք համընկնում են մեր’ դիտորդներիս դեմքերին: Ապա գալիս
են հսկաները: Շքերթի երկարության վերջին 5 տոկոսը սկսվում է 7 5 ООО
դոլար եկամտով, եւ այստեղ մարդկանց հասակը 6 մետր է: Վերջում
մարդկանց հասակը հասնում է 180-ից մինչ 1 800 մետրի, այսինքն’ 100-ից
մինչեւ 1 ООО անգամ գերազանցում է միջին հասակը:
Որքա՞ն է երկրի ամենամեծ եկամուտը: Հայտնի չէ: Հավանաբաբ մեր
մեկ կամ երկու միլիարդատերեր տարեկան 100 միլիոնից ավելի եկամուտ
ունեն:
57