дома » Рефераты » ԽՆԱՅՈՂՈԻԹՅՈԻՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄ
ՀԱԱ (միլիարդ դոլար)

ԽՆԱՅՈՂՈԻԹՅՈԻՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 6.1. ԽՆԱՅՈՂՈԻԹՅՈԻՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:

Ինչու՞ է տատանվում համախառն ազգային արդյունքը: Եղանակի փոփոխություններն
ու բնական աղետները չհաշված, ի՞նչն է ստիպում, որ
արտադրության գետը մի տարի արագ հոսի, իսկ հաջորդ տարին’ դանդաղ:
Հարցը մեզ տանում է դեպի մակրոտնտեսագիտության բուն նպատակը:
Հիմա, երբ գիտենք, թե ինչ է համախառն ազգային արդյունքը, փորձենք
պարզել, թե ինչով է պայմանավորված նրա այդօրինակ բնույթը:
Մի անգամ էլ նայենք արտադրության հոսքին, այս անգամ ուշադրություն
դարձնելով ոչ թե ապրանքների եւ ծառայությունների փաստացի արտադրությանը,
որ գրանցում են առեւտրի նախարարության վիճակագիրները, այլ
դրամարկղների մոտ կանգնած եւ ազգային արտադրանքից օգտվող գնորդներին:
Ինչպես եւ սպասում էինք, երկրի ընտանիքները հավաքվել են
սպառման ապրանքների դրամարկղի մոտ, գործարար ֆիրմաները կուտակվել
են ներդրումների դրամարկղի մոտ, կառավարական գործակալությունները
պետական վաճառասեղանի հաճախորդներն են, իսկ օտարերկրյա
ֆիրմաները, անհատներն ու կառավարությունները սպասում են
վերջին դրամարկղի մոտ:
Այս տեսանկյունից նայելով ՀԱԱ-ին, տեսնում ենք, որ սա ոչ այնքան
ապրանքների հոսանք է, որքան’ գնումների, ծախսերի, պահանջարկի հոսք:
Յուրաքանչյուր ապրանք, որ լողում է արտադրության գետն ի վար, շարժվում
է ինչ-որ մեկի կատարած ծախսերի շնորհիվ: Փողն է ստիպում
ապրանքներին շարժվել: Ադամ Սմիթը կասեր’ «Փողը շրջանառության հսկա
ղեկն է»:
Մեր ուշադրությունը արտադրությունից գնումների վրա սեւեռելով’ ա-
վելի ենք մոտենում այն հարցի պատասխանին, թե ինչու է տատանվում

89

ՀԱԱ-ի մակարդակը: Արտադրությունը տատանվում է, որովհետեւ դրա
նկատմամբ պահանջարկն ավելանում Եւ նվազում է: Սա արտադրության
մակարդակի փոփոխության միակ պատճառը չէ: Երաշտներն ու երկրսւշար-
ժերը, գործադուլները, տեխնիկական հապաղումները, կառավարական հրահանգները
եւս կարող են ազդել արտադրության մակարդակի փոփոխման
վրա: Այս գլխում առաջին անգամ կհանդիպենք «առաջարկի» տնտեսագիտությանը,
որը շեշտում է հարկման անբարենպաստ ազդեցությունը արտադրությունը
խթանելու վրա: Բայց նույնիսկ առաջարկի ամենավճռական
կողմնակիցը կհւսմաձայնի, որ պահանջարկը’ ապրանքներ գնելու ցանկությունն
ու կարողությունը, խիստ էական է արտադրության գետի հոսքի
համար: Մեր ուսումնասիրությունը, այսպիսով, կսկսենք այն հարցից, թե
ինչից է առաջանում պահանջարկը եւ ինչն է ստիպում դրան աճել կամ
նվազել:

90

, ,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика