дома » Рефераты » ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Տնտեսագիտություն բոլորի համար

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 16. 3. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

4. MLM բիզնես սխեմա (մարքեթինգ պլան)(մաս 1):

Տնտեսական «հաշվեկշիռ» կազմելը, այսպիսով, ամենեւին էլ հեշտ գործ
չէ: Միշտ չէ, որ օգուտը մի կողմում է, վնասը’ մյուս կողմում: Թեեւ
արդյունավետության եւ տնտեսական «մաքրաբարոյության» համար հիմք է
վերցվել կատարյալ մրցակցության մոդելը, համոզված ենք, որ իրական
աշխարհը շատ ավելի բարդ է:
Մի նկատառում եւս: Իշխանությունը: Տնտեսագետներն իշխանության
մասին շատ չեն խոսում, որովհետեւ բնականոն համարվող մրցակցային
պայմաններում իշխանությունն անհետանում է: Սպառողի ինքնիշխանության
հայեցակարգի առանցքն այն գաղափարն է, որ ձեռնարկությունն իշխանություն
չունի, արդյունաբերողը չի կարող իր կամքը ււ|արտադրել ոչ իր
աշխատողներին, ոչ էլ նրանց, ում սպասարկում է:
Միանգամայն այլ է պարագան անկատար մրցակցության իրական աշխարհում:
Ահա թե ինչու իշխանության վերահսկման խնդիրն ավելի է
կարեւորվում ոչ թե պետության ոլորտում, ուր միշտ էլ փիլիսոփաների եւ
քաղաքական մտածողների հիմնական մտահոգությունն է եղել, այլ աշխատանքի
եւ աշխատուժի մասնավոր ոլորտներում: Հարցն ավելի մեծ նշանակություն
է ստանում, երբ ընդունում ենք, որ դաշտը, ուր ձեռնարկությունները
գործադրում են իրենց իշխանությունը, ոչ թե այս կամ այն երկիրն
է, այլ համայն աշխարհը: Բազմազգ ձեռնարկությունը, որ իր արտադրության
միջոցները հայթայթում է աշխարհի մի ծայրում, գործարանները տեղադրում’
մի այլ ծայրում, արտադրանքը վաճառում’ մի երրորդում, գործարարության
նոր որակ է, որը լիովին չենք էլ ըմբռնել (հետագայում մի ամբողջ գլուխ
կնվիրենք այս հարցին): Իսկ առայժմ’ ինչպե՞ս վարվել խոշոր ձեռնարկությունների
հետ դրանց ազգային սահմանների ներսում: Ահա
առաջարկվող մի քանի պատասխան:

201

Ոչինչ չանեք

Առաջին առաջարկությունը սերտորեն կապված է Միլթն Ֆրիդմնի անվան
հետ, որի մոնետարիստական հայացքներին անդրադարձանք 11-րդ գլխում:
Ի՞նչ պետք է անի ձեռնարկությունն իր հասարակական պարտւսվորություն-
ները կատարելու համար հարցին Ֆրիդմնը շատ պարզ պատասխան է
տալիս’ փող աշխատի: Հասարակության մեջ գործարար կազմակերպության
դերը, ասում է Ֆրիդմնը, որպես արտադրության արդյունավետ գործակալ
ծառայելն է եւ ոչ թե սոցիալական վիճակի բարելավումը: Շահույթի ձգտելով’
այն լավագույնս է կատարում իր արտադրական դերը’ համակերպվելով,
այղ ընթացքում, հասարակության հիմնական կանոններին եւ իրավական
նորմերին: Բարիք գործելը բիզնեսի գործը չէ, իսկ չարագործությունն
արգելելը պետության գործն է:
Ավելին, ասում է Ֆրիդմնը, հենց որ գործարարը փորձում է փող
վաստակելուն չվերաբերող օրենքներով շարժվել, այլոց’ օրինակ, քաղաքական
իշխանություններին իրավամբ պատկանող իրավասություններ է
ստանձնում: Ֆրիդմնը նույնիսկ կարգելեր ձեռնարկություններին’ փող տալ
համալսարաններին կամ բարեգործական կազմակերպություններին: Նրանց
գործը, հասարակության նկատմամբ նրանց պատասխանատվությունը, պըն-
դում է նա, արտադրությունն է: Թող շահաբաժին ստացող բաժնետերերը
ծախսեն այն փողը, որը նրանց վճարում են ձեռնարկությունները, սակայն
թույլ մի տվեք, որ դրանք հասարակության սոցիալական բարեկեցության
գործակալություններ դառնան:

Պահանջեք ձեռնարկությունների
արհեստավարժ պատւտփւանատվաքոյուն

Հետաքրքրական է, որ քիչ ձեռնարկությունների ղեկավարներ են ըն-
դունտւմ Ֆրիդմնի տեսակետը: Նրանք այն կարծիքին են, որ հսկա ձեռնարկությունը,
շնորհիվ իր վիթխարի չափերի եւ հզորության, ուզի թե
չուզի, «պարտադրված» իշխանություն ունի: իյնդրի լուծումը, ինչպես իրենք
են հասկանում, ձեռնարկության ղեկավարների իշխանությունն արհեստավարժ
օգտագործելն է, բազմաթիվ խմբերի, որոնց հանդեպ պատասխանատու
են (աշխատուժ, բաժնետերեր, գնորդներ, հասարակությունն ընդհանուր
առմամբ), պահանջների արդարացի բավարարումը:
Կասկածից վեր է, որ ձեռնարկությունների բազմաթիվ բարձրաստիճան
ղեկավարներ մրցակցող խմբերի միջեւ իրենց դատավորի դերում Են զգում
ել, վճիռներ կայացնելիս, զգուշավորությամբ ու հեռատեսորեն են գործա

202

դրում իրենց իշխանությունը: Դժվար չէ այս փաստարկների թուլությունները
տեսնել: Որպես պատասխանատու ղեկավար որակավորվելու որեւէ չափանիշ
գոյություն չունի: Ոչ էլ որեւէ, անգամ ամենաբարեխիղճ ղեկավարի համար,
պատասխանատվություն իրականացնելու հստակ ուղեցույց կա: Արդյո՞ք
ղեկավարը շրջակա միջավայրի աղտոտման իր մտահոգությունն ավելի
բարձր պիտի դասի շահույթի տարեվերջի հաշվետվության, աշխատավարձի
բարձրացման կամ արտադրանքի գների իջեցման մտահոգությունից: Ձեռնարկության
նպաստը բարեգործությանը կամ կրթությանը ղեկավարի՞, թե
գնորդների կամ աշխատավորների նախապատվությունն է: «Մոբիլը»3° 1
իրավունք ունի՞ օգնելու հանրային հեռարձակումների գործին, կամ հրազեն
արտադրողները’ հրաձգության ազգային ընկերակցությանը: Հարցեր են, որ
ցույց են տալիս սոցիալական պատասխանատվության խնդրի բարդությունը
եւ իրենց գործողությունների համար հասարակության առջեւ ոչ հաշվետու
մասնավոր անձանց կողմից կարեւոր սոցիալական վճիռներ կայացնելու
ներթաքույց պրոբլեմները:

Պատասխանատվության խնդրի լուծման համար կա մեկ այլ մոտեցում
եւս: Այն ենթադրում է, որ խոշոր ձեռնարկության իշխանությունը պետք է
սանձվի դրանց’ ավելի մանր միավորների տրոհումով: Մի շարք ուսումնասիրություններ
ցույց են ավել, որ արդյունաբերական արդյունավետության
համար պահանջվող’ գործարանի մեծագույն չափը շատ ավելի փոքր է
(ֆինանսապես արտահայտված), քան «Ֆորչընի»32ցանկի վերին 500 արդյունաբերական
հսկաների չափերն Են (կամ, եթե գործը դրան հասավ, ապա
հաջորդ 500-ինը եւս): Հետեւաբար, բազմաթիվ տնտեսագետներ առաջարկել
են, որ խստագույնս կիրառվի հակամենատիրական օրենսդրությունը’ ոչ
միայն միաձուլումներն արգելելու, այլ նաեւ հսկա ձեռնարկությունները
տրոհելու նպատակով, օրինակ, «Ջենրլ Մոթրզը»’ իր իրական բաղադրիչ
միավորների, ինչպես «Բյուիք», «Օլդսմոբիլ», «Շեւրոլե» ընկերությունները
եւ այլն:
Տակավին մի քանի տասնամյակ առաջ տնտեսագետները, ըստ էության,
միաձայն ընդունում էին, որ խմբատիրության պրոբլեմների ամենաարդյու-
նավետ լուծումներից մեկը հակամենատիրական օրենքների խստիվ կիրառումն
է: Այսօր այդ տեսակետը երերում է: Պատճառներից մեկն այն է, որ
տնտեսագետներն արդեն համոզվել են, որ մեկ-երկու հսկա եւ բազմաթիվ
մանր ընկերություններ ունեցող արդյունաբերության գործելակերպը շատ
չի տարբերվում (եթե առհասարակ տարբերվում է) հինգ կամ վեց առաջատար
հսկաներից բաղկացած արդյունաբերության գործելակերպից: Նույնիսկ «Ալ-

203

քոայի»33 գերիշխանությամբ գործող գրեթե մենաշնորհ ալյումինի արդյունաբերության
տրոհումը շուկան ւոնօրինող չորս ընկերությունների արդյունաբերության,
չփոփոխեց ալյումինի գները կամ գնորոշման քաղաքականությունը:
«Մա Բելի»34 տրոհումը ոչ թե իջեցրեց, այլ բարձրացրեց
տեղական հեռախոսային սպասարկման վարձը:
Հակամենատիրական օրենսդրության պաշտպանները լրջորեն չեն քըն-
նում այս փաստերը: Աներեւակայելի է, իրոք, որ «Ջենրլ Մոթրգը», իր
հսկայական չավւերով հանդերձ, երբեւիցե «կփշրվի» հազար ձեռնարկությունների’
յուրաքանչյուրը 60 մլն դոլար կապիտալով: Շատ-շատ, երեք-չորս
հսկա ընկերությունների կտրոհվի’ յուրաքանչյուրը մոտ 15 մլրդ կապիտալով
եւ դարձյալ շուկայական վիթխարի հզորությամբ:
Տնտեսագետները սկսել են մեծ ուշադրություն դարձնել նաեւ այն
փաստին, որ խոշոր ձեռնարկությունների անօրինյալ արդյունաբերություններն
ունակ Են տեխնիկական առաջադիմության: ժամանակի ընթացքում
մրցակից շատ արդյունաբերություններ մնացել են տեխնոլոգիապես անշարժ
վիճակում, մինչդեռ խմբաշնորհ արդյունաբերությունները, որոշ բացառություններով,
նորարարներ են եղել:
Երրորդ նկատառումը հակամենատիրական դատավարությունների հետ
կապված ժամանակի կորուստն է: Հակամենատիրական տեւական դատավարությունը
կարող է 20 կամ 30 տարի ձգձգվել’ մինչեւ հանգուցալուծումը:
Հարցնող լինի, թե վերջնական արդյունքն արժե՞ արդյոք դատական վիթխարի
ծախսերին:
Վերջապես, տրոհման ջատագովների մեծ եռանդը մարեց այսօրվա
միջազգային, այլ ոչ սոսկ ազգային մասշտաբով ծավալված մրցակցության
փաստի առջեւ: Վերջին տարիների փորձը լավ «դաս» էր, որ անգամ
«Քրայսլրի», «Ֆորդի» կամ «Ջենրլ Մոթրզի» (էլ չենք խոսում «Յ ու ֊էս
Սթիլի» կամ «Բեթլհմ Սթիլի»35 մասին) պես հսկաները կարող են դաժանորեն
ճզմվել ճապոնական, գերմանական եւ օտարերկրյա այլ ընկերությունների
կողմից: Վերջիններիս հզորության աղբյուրներից մեկը պետական
հովանավորությունն է: Ընդդեմ այս հզոր հանրային-մասնավոր մրցակիցների,
հակամենատիրական գործողությամբ մասնատումն ավելի
անհրապույր է թվում, քան մինչ պետականորեն աջակցվող նման ձեռնարկության
գոյությունը: Այս հարցին կրկին կանդրադառնանք, երբ բազմազգ
ընկերություններին հասնենք 19-րդ գլխում:

Կանոնակարգումն ամերիկյան վաղեմի պատասխանն է եղել ձեռնարկությունների
իշխանության պրոբլեմին, փորձել է ազդել այղ իշխանության

204

վրա Եւ արգելել բազմաթիվ բնագավառներում’ գնորոշման, գովազդի, արտադրանքի
արդյունաբերական նախագծման մեջ, արհմիությունների կամ
փոքրամասնությունների հետ առնչություններում:
Բազմաթիվ ուղիների առկայությամբ, զարմանալի չէ, որ կանոնակարգման
գործընթացը շատ անհարթ է: հնչեւէ, նշենք երկու գլխավոր հատկանիշ,
որոնք ազդում են կանոնակարգիչ մարմիններից շատերի վրա:
Առաջին, տնտեսական իրադարձությունները հակված են ավելի արագ
փոփոխվելու, քան դրանց կառավարող կանոնակարգերը: Քաղաքաշինության
օրենսգիրքը, որը լիովին պատշաճ էր ընդունման պահին, դարձավ
հնացած եւ դրանով կասեցրեց նոր մեթոդների ել նյութերի կիրառումը,
որոնք ավելի արդյունավետ եւ անվտանգ կլինեին: Ինչո՞ւ կանոնակարգումը
համաքայլ չէ տնտեսական անցուդարձին: Մասամբ որովհետեւ քաղաքական
գործընթացները պարզապես ետ Են մնում տնտեսական գործընթացներից,
մասամբ էլ որովհետեւ ցանկացած կանոնակարգ շատ շուտով ծնում է իր
պաշտպաններին: Գործող օրենսգրքի շուրջ ձեւավորված կայուն շահերը
պայքարում են կանոնակարգի փոփոխությունների դեմ:
Երկրորդ, կանոնակարգիչ մարմինները հաճախ որդեգրում են հենց այն
բնագավառի տեսակետը, որի աշխատանքը կոչված են վերահսկելու, ո-
րովհետեւ իրենց աշխատակազմը համալրելու համար պետք է դիմեն տվյալ
բնագավառի ներկայացուցիչների մասնագիտական օգնությանը: Ուստի, կարգավորող
մարմնի’ իր խնամարկյալի գերին դառնալն ընդհանուր երեւույթ
է: Երկաթուղային տրանսպորտի գործունեությունը կանոնակարգելու նպատակով
1887 թվականին հիմնված Միջնահանգային առեւտրի հանձնաժողովը
դերերի այդպիսի շրջման լավագույն օրինակ է: Հանձնաժողովի
ստեղծման պահին երկաթուղին մենատեր էր, եւ պետական վերահսկողության
խիստ անհրաժեշտություն կար: Ավտոտրանսպորտը դեռ գոյություն
չուներ, ուստի, շատ վայրերում մեծածավալ փոխադրումների այլընտրանքային
շատ քիչ միջոցներ կային:
XX դարի առաջին քառորդի վերջում, սակայն, երկաթուղին արդեն
արդյունավետ փոխարինողներ ուներ: Մարդատար ու բեռնատար ավտոմեքենաները,
ավտոբուսները, ինքնաթիռները, խողովակաշարերը’ բոլորն էլ
արդյունավետ մրցակցություն ապահովեցին: Արդեն հանձնաժողովը շահագրգռվեց’
ավելի շուտ երկաթուղային տրանսպորտը մրցակցությունից
պաշտպանելով, քան երկաթուղայինների չարաշահումները կանխելով: Փոխադրականի
այլընտրանքային ձեւերը մեկ առ մեկ, մտան Միջնահանգային
առեւտրի հանձնաժողովի (կամ կարգավորիչ այլ գործակալությունների)
«թեւի» տակ, եւ սահմանվեցին գրեթե մենաշնորհ գներ, հենց որ յուրաքանչյուր
ճյուղում փոքր կայսրություններ հիմնվեցին:
Ի հետեւանս, վերջերս լայն քննարկումներ տեղի ունեցան աշխատանքի

205

ավելի բարձր մակարդակ վերահաստատելու նպատակով հենց իր’ շուկայական
մեխանիզմի օգտագործման վերաբերյալ: Այնտեղ, ուր կանոնակարգումն
ինքնագոհ, «գիրուկ» կիսամենատերեր է ստեղծում, ապակա-
նոնակարգումը կարող Է վերաբերմունքի ել վարվելակերպի թարմացնող
փոփոխություն ներարկել: Այս մոտեցումն արդեն հանգեցրել Է ուղեվարձի
խիստ կրճատման ապականոնսւկարգված օդային փոխադրումներ կատարող
ընկերություններում եւ կարող Է օգտագործվել այլ բնագավառներում եւս
գործը դյուրացնելու համար: Դեռ պիտի տեսնենք, թե վերադարձը դեպի
կոշտ մրցակցությունը ապակարգավորողների ակնկալած արդյո՞ւնքն Է տալիս,
թե արդյունաբերությունը պարզապես պայքարի մեջ Է մղում, որը
հանգեցնելու Է կարգավորման մի նոր պահանջի:
Այս բոլոր դժվարությունները պարզորոշ նշում են, որ սոցիալական
պատասխանատվության խնդրի լուծումը (անգամ նաեւ սահմանումը) հեշտ
չի լինելու անկախ մեր ընտրած քայլերից, սկսած ոչինչ չանելու պարագայում’
laissez faire-ից, մինչեւ լիակատար սւզգայնացումը: Եւ խոշոր ձեռնարկության
հետ կապված այս պրոբլեմներից յուրաքանչյուրի համար
կարելի Է հակառակը ստեղծել’ արհմիությունների կամ հենց կառավարության
գործունեության վերահսկումը:
Ուրեմն, ինչպե՞ս վարվել: Մի շարք ուղղություններ -ակնհայտ են: Մեկը
խոշոր ձեռնարկության օրինական պատասխանատվության ընդլայնումն Է’
ընդգրկելով գործունեության այնպիսի ոլորտներ, որոնց համար նրանք
գրեթե կամ լիովին հաշվետու չեն, օրինակ, բնապահպանությունը, սպառողի
շահերի պաշտպանությունը եւ այլն:
Երկրորդ քայլը կարող Է լինել հասարակության առջեւ հրապարակավ
հաշվետու լինելու աստիճանի բարձրացումը: Ձեռնարկություններից կարելի
Է պահանջել, որպեսզի հասարակական մարմիններին հաշվետվություն ներկայացնեն
աղտոտման վերահսկման, օրենսդիրների վրա ազդելու եւ այլ
ծախսերի վերաբերյալ: Հարկային գանձումները կարելի Է բաց պահել
հասարակական վերահսկման համար: Արհմիություններից եւ ձեռնարկություններից
կարելի Է պահանջել, որպեսզի նրանք փոքրամասնությունների
աշխատանքի ընդունման, առաջքաշման եւ աշխատավարձի չափի վերաբերյալ
հարցերը հասարակության դատին ներկայացնեն:
Գործողության մեկ այլ ուղի կարող Է լինել խոշոր ընկերությունների
տնօրենների խորհուրդներռւմ կամ խոշոր արհմիությունների գործադիր
մարմիններում հասարակայնության անդամների նշանակումը’ հանձնարա-
րելով նրանց պաշտպանել սպառողների շահերը եւ զեկուցել հասարակության
շահերը վտանգող փաստերի մասին: Տնօրենների խորհրդում
ներգրավված բանվոր-անդամները նույնպես կարող են օգտակար այդպիսի
նպատակների ծառայել (այդպիսի անդամներ կան Գերմանիայում. իսկ

206

———

եվրոպական մի շարք երկրներում գործում է է «Բանվորների հետ համատեղ
վճիռներ» շարժումը):
Վերջապես, առկա է նվիրյալ անհատների ուղղիչ դերը: Կարելի է բերել
Ոալֆ Նեյդրի օրինակը, որը ՛հռչակվեց ավտոմեքենաների անվտանգության
հարցում արդյունաբերողների թերացումները մերկացնելով, եւ որի հարձակման
թիրախն են դարձել միջավայրի աղտոտումը, ձեռնարկությունների
անպատասխանատու այլ գործողություններ, պետական բյուրոկրատիայի
անարդյունւսվետ գործելակերպը: Հասարակական նման ճնշումը, անշուշտ,
պատահական եւ սովորաբար կարճատել երետւյթ է, բայց միշտ էլ սոցիալական
փոփոխությունների հզոր աղբյուր է եղել:
Սակայն, սխալ կլինի այս թվարկումից եզրակացնել, թե խոշոր ձեռնարկության
(կամ արհմիության, կամ կառավարության) իշխանությունը
կարող է հեշտությամբ վերահսկվել օրենսդրական մի քանի բարեփոխումների
կամ հասարակական կարծիքի ուժի միջոցով: Անշուշտ, կարելի է շատ
չարաշահումներ կանխել եւ հասնել հասարակության սոցիալական նկարագրի
շատ ավելի լավ մակարդակի:
Ինչեւէ, զանգվածեղ կազմակերպությունները, կարծես, բարձր տեխնոլոգիաների
եւ աճող սոցիալական փոխկախվածության մեր դարաշրջանի
անխուսափելի ուղեկիցները լինեն: Հարկ է նշել, որ, կախված մեր շահերից,
շեշտը դնում ենք այս համապարփակ երեւույթի տարբեր տեսակետների
վրա: Ոմանց համար, ում սարսափեցնում է հսկաների շարունակվող աճը,
ամենակարեւորը դրանց իշխանությունը վերահսկելու մեր անկարողությունն
է: Այլոց կարծիքով, ովքեր մտահոգված են խոշոր արհմիությունների ի
հայտ գալով, ամենավտանգավորը աշխատուժի’ արդյունավետ վերահսկումից
խուսափելն է: Մյուսների համար էլ, ովքեր խիստ անհանգստացած են
պետական ապարատի ուռճացումով, գլխավոր պրոբլեմը պետական իշխանության
աճն է:
Այսպիսով, տնտեսական իշխանության հարցը մնում է, լավագույն դեպքում,
միայն մասամբ լուծված: Շատ տարիներ առաջ Ա.Ա.Բեոլը36 գրել է.
«Այս ձեռնարկություններից շատերի մասին կարելի է մտածել որեւէ համանման
ձեւով, ինչպես մինչ այժմ մտածել ենք պետությունների մասին»:
հ տարբերություն պետությունների, այնուհանդերձ, նրանց իշխանությունը
չի ամրագրվել օրենքներով, լիովին չի փորձարկվել գործնականում եւ
փիլիսոփայորեն ճշգրիտ չի սահմանվել: Անտարակույս, արտադրական խոշոր
կենտրոնների քաղաքական ու սոցիալական ազդեցությունը եւ տնտեսական
հզորությունը առաջադրում են պրոբլեմներ, որոնց լուծմամբ կապիտալիզմը
(եւ, իսկապես, բոլոր արդյունաբերականացված հասարակությունները)
դեռ երկար պիտի զբաղվեն:

207

,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика