дома » Рефераты » ԹԵՐԶԱՐԳԱՑԱԾ ԱՇԽԱՐՀԸ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԹԵՐԶԱՐԳԱՑԱԾ ԱՇԽԱՐՀԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 19. 5. ԹԵՐԶԱՐԳԱՑԱԾ ԱՇԽԱՐՀԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

6. Երեք անգամ վեց հավասար է…
3 х 6 = …

ՌԵՐԶԱՐԳԱՑԱԾ ԱՇԽԱՐՀԸ
Այս բոլոր պրոբլեմները յուրահատուկ նշանակություն են ստանում
բազմազգ ընկերությունների եւ թերզարգացած երկրների միջեւ հարաբերություններում,
քանզի բազմազգ ընկերություններն այժմ հիմնական խողովակն
են արեւմտյան կապիտալիզմի եռանդուն, «անզուսպ» ներխուժման
եւ «քնեած » , դեռեւս ծանրաշարժ ծայրամասերի’ Ասիայի, Աֆրիկայի ել
Լատինական Ամերիկայի միջեւ: Սա շատ բարդ խնդիրներ է առաջադրում:
«Որեւէ երկրի կառավարություն ինչպե՞ս կարող է վստահորեն տնտեսական
ծրագիր կազմել,- պարզասրտորեն հարցրել է նախկին արտաքին գործերի
փոխնախարար Ջորջ Բոլը,- երբ հինգ հազար մղոն հեռվում տնօրենների
խորհրդի ժողովը, գնման եւ արտադրության իր մոդելը փոխելով’ կարող
է մեծապես ազդել երկրի տնտեսական կյանքի վրա»:
Այս եւ նման այլ պատճառներով, թույլ զարգացած երկրներում բազմազգ
ընկերությունների նկատմամբ դրսեւորվում է բավանակաչափ կասկածամիտ
եւ անհաճո վերաբերմունք: Եվ պատճառներն էլ հիմնավոր Են: Խիստ
անախորժ մի բան կա ազգային սննդին փոխարինելու եկած նսւխաճսւշերի
ու կոկա-կոլայի (հաճախ’ ի վնաս թերսնման եզրին գտնվող մարդկանց),
ազգային զվարճալիքներն ու զարդարանքները դուրս մղող տեսաձայնա-
գրիչների ու պլաստւհււսայե արդուզարդի, խղճուկ հյուղակների հարեււս-

245

———

նությւսմբ վեր խոյացող « Հ ի լթ ն » 44 հյուրանոցների, գյուղացիական աշխատանքն
ու արհեստները դուրս մղող միապաղաղ ու բթացնող գործարանային
աշխատանքի մեջ: Նա, ով ճամփորդել է հետամնաց երկրներում, ցնցվել է
այն քարսիրտ դաժանությունից, որով բազմազգ ընկերությունները արմատախիլ
են արել ավանդական ապրելակերպը, անվարժ ու անպատրաստ
մարդկանց նետելով ժամանանակից տեխնոլոգիայի եւ արժեքների փո-
թորկուն գիրկը, եւ այս ամենը հանուն շահույթի, այլ ոչ, իհարկե, հանուն
մարդկային առաջադիմության շահերի:
հնչեւէ, վրդովվելը շատ հեշտ է, բայց եկեք մի լավ ծանրութեթեւ անենք:
Հասարակությունները, որոնց մասնատել են բազմազգ ընկերությունները,
միաբանության եւ կայունության իսկապես մեծ ավանդույթներ ունեն, եթե
չունենային, վաղուց վերացած կլինեին: Սակայն նրանք իրենց տոկունությո ւնը
ձեռք են բերել ծանր ու չարքաշ կյանքով, իրենց ստորին խավերն ու
դասակարգերը, կանանց անգրագիտության, դաժան ճնշման ու շահագործման
մեջ պահելով: Այս տեսանկյունից, բազմազգ ձեռնարկությունները,
միամիտ ախորժակների ու հնազանդ աշխատուժի անգութ շահագործմամբ
հանդերձ, նաեւ սոցիալական հարաբերությունների եւ տեխնիկական կարողությունների
կրողն են, առանց որոնց հետամնաց աշխարհն անհույս
ստորակարգության մեջ կմնար Արեւմուտքի անհաղթելի նյութական ու
կազմակերպչական հնարավորությունների հանդեպ:
Բայց արդյո՞ք բազմազգ ընկերությունների գերիշխանությանն այլընտրանք
չկա, ասենք, Աֆրիկայի եւ Հարավարեւելյան Ասիայի, Չինաստանի եւ
Լատինական Ամերիկայի ժողովուրդներին տեխնոլոգիաներ եւ սոցիալական
բարեկեցություն փոխանցելու ավելի ներգործուն միջոցներ: Կապիտալիստական
աշխարհի միջուկի եւ ծայրամասերի փոխհարաբերության հարցը,
իսկապես, կարոտ է լուրջ ուսումնասիրության: Այս փոխհարաբերությո ւնը,
որը պատմականորեն շատ կարեւոր է կապիտալիզմի համար, ներկայումս
ծանր ու լարված շրջան է ապրում, որովհետեւ թերզարգացած աշխարհը,
որ անհուսալիորեն պարտք է Արեւմոււոքին, ձգտում է թուլացնել վերջինից
իր կախվածությո ւնը:
Խնդիրն ամենայն խորությամբ բացատրելը դուրս է մեր գրքի շրջանակներից:
Ինչպիսին էլ եղած լինեն այդ հարաբերությունները, մոտ ապագայո
ւմ որեւէ գործնական այլընտրանք չկա կենտրոնի եւ ծայրամասերի
ներկայիս լարված փոխկախվածությանը: Սոցիալիստական կառավարությունները
բոլոր թույլ զարգացած շրջաններում փորձել են գործի գցել
տնտեսական եւ հասարակական զարգացման գործընթացը’ առանց կապիտալիստական
ձեռնարկության սնուցիչ օգնությանը դիմելու, բայց արդյունքը
լավագույն դեպքում եղել է հիասթափեցնող, վատթարագույն դեպքում’
աղետալի: Բազմազգ ընկերությունների միջոցով սնվող զարգացման գործ

246

————

ընթացը, որքան էլ անհամաչափ ու միակողմանի, մինչ այժմ գերազանցել
է դատարկ տեղում ստեղծված կամ Խորհրդային Միության նմւսն վարչակարգերից
ներշնչվող զարգացմանը: Ի վերջո, «Այ-Բի-էմի» կամ « է ք ս ն ի »
հարուցած պառակտիչ ազդեցությո ւնն ու հասարակական ձեւախեղումները
հաղթահարելը շատ ավելի հեշտ է. քան’ համակարգչային տեխնիկայի կամ
էներգետիկայի նախարարությունների:
Հեաեւաբար, բազմազգ ընկերությունները տեսանելի ապագայում էլ դեռ
ռազմավարական դիրք կզբաղեցնեն աշխարհի տնտեսական գործերում :
Թեեւ, վերջին հաշվով, կասկածելի է թվում, թե աշխարհը կկառուցվի ըստ
հիերարխիկ արդյունավետության նրանց պատկերացման: Շատ բաներ կան,
որ բազմազգ ընկերությունները կարող են անել, իսկ նոր զարգացող
երկրները’ ոչ, սակայն կա մի բան, որ կարող է անել զարգացող ազգը, եւ
չեն կարոդ անել բազմազգ ընկերությունները: Դա մարդկային հոծ զանգվածների
նվիրվածությունը ղեկավարելն է: Մարդիկ իրենց կյանքը կտան
ի շահ իրենց ազգային դիմագծի, սակայն չեն զոհաբերվի հանուն ինչ-որ
ընկերության շահույթի:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ պատմության այս փուլում ե’ւ
ազգային պետությունները, ե’ւ հսկա ընկերությունները անհրաժեշտություն
են: Սրանք թերեւս բացառիկ միջոցներն են, որոնցով կարոդ ենք կազմակերպել
մարդկությանը կատարելու այն քրտնաջան ու անվերջանալի
աշխատանքը, առանց որի նա չէր գոյատեւի: Հավանաբար, երբ կապիտալի
կուտակման երկարատեւ դարաշրջանն ավարտվի, եւ բոլոր ժողովուրղների
համար կապիտալը մատչելի դառնա, այդ ժամանակ միայն կկարողանանք
լրջորեն մտածել հսկա ձեռնարկությունը եւ պետությունը կազմաքանդելու
մասին, որոնք երկուսն էլ գերիշխում են անհատին իրենց կազմակերպված,
զանգվածային ուժով: Որքան էլ այդ վերջնական նպատակը ցանկալի լինի,
մեր ժամանակներում թե’ պետությունը եւ թե’ խոշոր ձեռնարկությունը մեզ
հետ կլինեն, իսկ նրանց միջեւ լարվածությունը կմնա մեր ժամանակների
էվոլյուցիոն դրամայի մի մասը:

247

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика