дома » Рефераты » ՍՊԱՌԵԼՈՒ ՀԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Տնտեսագիտություն բոլորի համար

ՍՊԱՌԵԼՈՒ ՀԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 7.2. ՍՊԱՌԵԼՈՒ ՀԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:

Հիմա, երբ տակավին թարմ է ՀԱԱ-ի «շարժիչ ուժերի» տպավորությունը,
ժամանակն է իմանալ, որ գոյություն ունեն խնայողության ազգային չափեր,

99

ինչպես տնտեսագետներն են ասում’ խնայելու հակվածություն, որը զարմանալիորեն
կայուն եւ հուսալի է: Ընտանեկան եկամտի ցանկացած մակարդակի
հետ կապված սպառման (կամ ընդհակառակն’ խնայողության) չափը
որոշելը սակավաթիվ այն հարցերից է, որոնք տնտեսագետները կարող են
մեծ վստահությամբ կանխաաեսել:
Սպառման ծախսումների այս հոսքը, ամեն ինչ հաշվի առած, կազմում
է ՀԱԱ-ի շուրջ երկու երրորդը: Այսինքն, ընտանիքի կատարած գնումներն
ապահովում են պահանջարկ, որից ստեղծվում է մեր ազգային արտադրանքի
երկու երրորդը: Ընտանեկան գնումների շուրջ 40 տոկոսը «ոչ տեւական»
օգտագործման, շուտ փչացող ապրանքներ են (սննդամթերք, հագուստ եւ
այլն): Գնումների մի փոքր ավելի լայն հոսք են կազմում սպառողական
զանազան սպասարկությունները’ օդանավային ճանապարհորդություններից
սկսած մինչեւ ռեստորանները: Մնացածը տեւական օգտագործման իրերն
են’ ավտոմեքենաներ, տնային օգտագործման սարքեր, կահկարասի, որոնք
կոչվում են տեւական օգտագործման սպառման ապրանքներ: Կարելի է
ենթադրել, որ տեւական օգտագործման իրերի պահանջարկն ավելի կայուն
է, քան ոչ տեւականներինը. մարդիկ կարող են հետաձգել, ասենք, հեռուստացույց
գնելը, բայց անպայման պետք է սնվեն: Ուստի, ընտանեկան
գնումների լայնահուն հոսքի սահմաններում անգամ կան ինչպես խիստ
կայուն, այնպես էլ խիստ փոփոխական ենթահոսքեր:
Այնուամենայնիվ, սպառողական ծախսումների էական բնութագիրը կան֊
խատեսելիությունը, վստահելիությունը եւ պասիվ բնույթն են: Տվեք տնտեսագետին
հիմք’ հավատալու, որ ՀԱԱ-ը հաջորդ տարի կկազմի այսքան եւ
այսքան միլիարդ, եւ նա մեկ-երկու տոկոսի ճշգրտությամբ կարող է ասել,
թե ինչպիսին կլինեն սպառողական գնումները: Ահա այս հիմքով են
զանազան տնտեսական մոդելներ ձեռնարկություններին թույլ տալիս կւսն-
խագուշակել ընդհանուր շուկայի հեռանկարները :
Իրականում միայն երեք իրավիճակ կա, որոնցում այս կանխագուշակելի
սպառողական ծախսումները պասիվ ձեւը չունեն: Մեկը պատերազմական
իրավիճակն է: Ինչպես եւ կարելի էր ենթադրել, պատերազմների ժամանակ,
ընդհանրապես, սպառողական ծախսումը դիտավորյալ զսպվում է ծանր
հարկերով’ տեղ բացելով աճող ռազմական ծախսերի համար: Երկրորդ
համաշխարհային պատերազմի ընթացքում, օրինակ, սպառումը ծանր
հարկերի միջոցով կրճատվեց ՀԱԱ-ի կեսից ավելի չափով: Թեեւ պատերազմի
ամբողջ ընթացքում սպառման դոլարային ծախսերն աճեցին, բուն

* Ա. (ւշաշտ, ւփ բան է կա նխ ա ճա շա կ ե ի up ււպււաա)ւււկսւն qGrmffib| i( i այս-
քա հ in սւ յս[ )ան ւ1ի|իսւքւ>յ դպա ր կ կազ մ ե ն , ւսԱ բան կանիաւզու շակհ լ ihjii
կամ ա յն ա պ րա ն ք ի շո ւկայական «ճակ ւա ո ս ւդ ր } ւ » ա մ ե ն lift « ո լո րա ն ը » :

100

ՀԱԱ-ն այնքան արագ աճեց, որ սպառման բաժինը նկատելիորեն նվազեց:
Սպառողներին բաժին հասավ «մեծ կարկանդակի» մի փոքր մասը միայն:
Եվ պատճառներից մեկը, թե ինչու Վիետնամի պատերազմը զարկ տվեց
մեր հաջորդ գնաճին, այն էր, որ այդ պատերազմի ռազմական ծախսերը
չէին փոխհատուցվում սպառումը «ետ գլորող» համապատասխան հարկերով:
Երկրորդ իրավիճակը, որի դեպքում սպառումը հեռանում է իր բնականոն
հակումնային բնույթից, տնտեսության ծայրահեղ անկումներն են: Մարդկային
կարիքներ կան, որոնք մշտապես պիտի բավարարվեն, եւ երբ
գործազրկության պատճառով եկամուտները նվազում են, ծանր պայմաններում
հայտնված ընտանիքները, հնարավոր է, որ ողորմություն մուրան,
պարտքեր անեն եւ, եթե քաղցը ստիպի, գողությամբ զբաղվեն: Իհարկե,
ծանր ժամանակներում ընտանեկան խնայողություններն արագորեն սպառվում
են: Ուստի, սպառումը հակված է կլւսնել ՀԱԱ-ի առավել խոշոր մասը,
անգամ եթե սպառողական ծախսումների փաստացի չափը մնում է ցածր:
Եվ որքան էլ ՀԱԱ-ի «կարկանդակը» փոքրանում է, սպառման բաժինը
կազմում է այդ փոքրացող «կարկանդակի» առավել մեծ մասը:
Ել վերջապես, սպառելու հակումը կարող է նորմայից շեղվել գնաճի
ժամանակ: Պատճառն այն է, որ գնաճային «տենդով վարակված», ընտանիքները
գնում են իրենց անհրաժեշտ իրերը’ նախքան թանկանալը: Գնաճը,
այսպիսով, կարող է խթանել գնումները’ ի հաշիվ բնականոն պայմաններում
արված խնայողությունների: ԱՄՆ-ում, օրինակ, 1980-ականների առաջին
կեսին ընտանեկան խնայողությունները նվազագույնի հասան, որի պատճառները
պարզ չեն, թեեւ որոշ տնտեսագետներ պնդում են, թե գնաճային
սինդրոմի հետեւանք էր դա:
Տնտեսագետները վաղուց են ուսումնասիրում սպառելու հակվածության
երեւույթը: Մեր նպատակների համար, ինչեւէ, բնականոն սպառման հուսալի
եւ կանխագուշակելի բնույթն ունի մի պարզ, բայց էական նշանակություն:
Սպառողական ծախսումը’ ՀԱԱ-ի մինչեւ երկու երրորդը գնող ընտանեկան
ծախսումների լայն հոսքը, տնտեսության ոչ թ ե շարժիչ ուժն է, այլ շարժվող
մասը: Չնայած իր չափերին, այն ոչ թե ՀԱԱ-ի շոգեքարշն է, այլ վագոնը:
Սակայն վստահաբար նման հայտարարություն անելիս պետք է փոքր-ինչ
զգույշ լինել: Արդեն նշել ենք, որ տեւական օգտագործման ապրանքների,
օրինակ, ավտոմեքենաների վրա կատարած սպառողական ծախսումը շատ
ավելի անկայուն է, քան ոչ տեւական օգտագործման ապրանքների կամ
սպասարկությունների համար կատարվող ծախսումը, եւ այդ ծախսումների
տատանումները կարող են տնտեսական ցնցումներ պարունակել:
Օրինակ, 1974 եւ 1979 թվականներին սպառողները ձեռնպահ մնացին
ավտոմեքենաներ գնելուց’ վախենալով բենզինի պակասից, եւ յուրաքանչյուր
դեպքում էլ թեկուզ միայն ավտոմեքենաների վաճառքի այս նվազումը

101

«խփեց» ՀԱԱ֊ին: Ինչեւէ, սրանք բացառություններ են կանոնից: Իրերի
բնականոն ընթացքի դեպքում սպառողները, անկախ իրենց ցանկություններից,
ծախսելի այնքան եկամուտ չունեն, որ իրականացնեն իրենց
ցանկությունները: Ցանկություն ունեն, բայց պահանջարկի բավարարումը
ենթադրում Է ավելին, քան ցանկությունն է’ առձեռն փողը:
Սա առաջ Է քաշում մի բացառիկ կարեւոր հարց: Միայն ցանկությունները
եւ ախորժակը բավական չեն տնտեսության վերընթաց շարժման համար:
Եթե լինեին, ապա տնտեսական անկման ժամանակ, երբ մարդիկ սոված
են, ավելի մեծ պահանջարկ կունենային, քան տնտեսական բումի ժամանակ,
երբ բարեկեցիկ են: Ուստի, անհիմն են այն պնդումները, թե տնտեսության
անկումը կարելի Է բուժել, եթե սպառողներն ավելի շատ գնեն: Բայց ուրիշ
ի՞Նչ կանեին մարդիկ, եթե ոչ’ ավելի շատ գնումներ, եթե հնարավորություն
ունենային: Բացի դրանից, չմոռանանք, որ բազմամիլիարդ արժողության
գովազդային հզոր մեքենան մշտապես հորդորում Է սպառողներին’
ավելացնել իրենց ծախսումները:
Բանն էլ հենց այն է, որ սպառողներն ավելին գնել չեն կարող, քանի
դեռ ավել մեծ եկամուտ չունեն՛. Իհարկե, կարող են կարճ ժամանակով
պարտք վերցնել կամ ժամանակավորապես կտրուկ կրճատել խնայումները,
սակայն յուրաքանչյուր ընտանիքի’ պարտք անելու հնարավորությունները
կամ կուտակած խնայողությունները սահմանափակ են, ուստի, երբ «ցըն-
ցումն» անցնի, խնայելու եւ ծախսելու կայուն, սովորական ձեւերը կվերահաստատվեն:
Այսպիսով, պարզվում է, որ սպառողական հատվածը դի-
տարկելիս’ տնտեսության մի բաղադրիչն ենք միայն քննում, որը, թեեւ
բացառիկ կարեւոր, սակայն ինքնին գործունեության մեծ փոփոխությունների
աղբյուր չէ: Սպառումն արտացոլում է տնտեսական գործունեության փոփոխությունները
որեւէ այլ հատվածում, սակայն մեր երկարաժամկետ տնտեսական
հաջողությունների կամ անհաջողությունների մեծ մասի նախաձեռնողը

102

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика