Գլուխ 20. 1. ԵՎ ՈԻՐ ԵՆՔ ԳՆՈԻՄ:
ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ
Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:
Եվ այսպես, գրքի վերջում վերադառնում ենք նախնական թեմային’ տնտեսության պատմության հետագծին: Փաստորեն, առաջին անգամ մեր առջեւ հառնում են այն իշխող, բայց դժվարամարս հարցերը, որոնց առնչվել էինք առաջին էջերում: Ու՞ր է միտում կապիտալիզմը: Որո՞նք Են մեր տիպի հասարակության ապագայի նախանշանները: Եթե առհասարակ որեւէ բան, ապա ի՞նչ կարող է վտանգվել գալիք տարիներին: Հարցեր, որոնք տնտեսագետների իրավասությունից դուրս են: Վերջին հաշվով քաղաքական բարոյական ոգու եւ հավատամքի, հասարակական համաձայնության, գաղափարախոսության եւ համոզմունքի նկատառումներն են որոշելու Միացյալ ՆաԻանգների, ճապոնիայի, Ֆրանսիայի կամ Շվեդիայի ապագան ճիշտ այնքանով, կամ ավելի, որքանով որոշելու են դրանց ընդհանուր տնտեսական մեխանիզմները: Այնուամենայնիվ, կան բաներ, որ տնտեսագետները կարոդ են ասել ապագայի վերաբերյալ, քանզի կապիտա լիզմի եւ սոցիալիզմի գործունեության մասին ինչ-որ բան սովորել ենք, որ վերաբերում է ապագային (անգամ եթե չի էլ որոշում ապագան):
Որո՞նք են կապիտալիզմի հզոր մրցակցի’ ներկայիս սոցիալիզմի տնտե սական (ոչ թե քաղաքական կամ սոցիալական) առավելություններն ու թերությունները: Թեման այնքան ընդգրկուն է, որ կարող է մի քանի գրքի նյութ կազմել, ուստի այս համառոտ գլխում չենք հավակնում վերլուծել սոցիալիզմի տնտեսագիտությունն ամբողջությամբ, այլ փորձել ենք մի ընդհանուր ակնարկով ներկայացնել պլանավորումն ու ազատ շուկայի սոցիալիստական տարբերակը:
248
Ինչպե՞ս է կատարվում պլանավորումը: Հարցն ավելի քան էական է. քանի որ պլսսնավորվող տնտեսությունների հիմնական դժվարությունը նախանշած գլխավոր նպատակի իրագործումն է: Մի բան է պլանավորել 6 տոկոսի աճ, այլ բան է հրամանագրեր արձակելով’ այդ աճն ապահովող հարյուր հազարավոր ապրանքների բառացիորեն ճշգրիտ քանակություն արտադրել: Խորհրդային Միությունում պլանավորման այս բարդ մեխանիզմն իրա գործվում է հաջորդական փուլերով: Ընդհանուր նպատակները նախապես ձեւավորում է պլանավորող պետական վարչությունը’ պետպլանը: Երկարա ժամկետ ընդհանուր պլանն այնուհետեւ տրոհվում է կարճատել, տարեկան պլանների: Արդյունաբերության հիմնական ճյուղերի արտադրանքի ծավալ ները նշող մեկամյա այս պլաններն այնուհետեւ փոխանցվում են, օրինակ, պողպատի արտադրությամբ, տրանսպորտով, փայտամթերմամբ զբաղվող համապատասխան նախարարություններին: Նախարարությունները, իրենց հերթին, տարեկան պլաններն իջեցնում են արդյունաբերական խոշոր ձեռ նարկությունների տնօրեններին, փորձագետներին ու խորիրդատուներին եւ այլն: Յուրաքանչյուր փուլում ընդհանուր պլանը, այսպիսով, մասնատվում է բաղադրիչների մինչեւ արտադրական գործընթացի հնարավոր վերջ- նակետը’ գործարանի փաստացի գործունեության համար պատասխանատու անձինք: Օրինակ, տնօրենը ստանում է հաջորդ տարի իր գործարանից պահանջվող արտադրանքը սահմանող պլանային առաջադրանքը: Խորհրդակցում է իր արտադրության ղեկավարների հետ, քննարկում է գործարանի մեքենասարքավորումների վիճակը, աշխատուժի առկայությու նը, այնուհետեւ, առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ պահանջներն ըստ աստիճանակարգի փոխանցում վերել: Այս ճանապարհով, ճիշտ այնպես, ինչպես պահանջը հրահանգների շղթայով փոխանցվում է ներքեւ, մատակարարման անհրաժեշտ տվյալները հոսում են ետ, դեպի վեր’ հասնելով պլանավորող իշխանության գագաթը’ պետպլանին: Այս պլանների համադրումն ու ամբողջացումը ահավոր բարդ խնդիր է: Վերջերս սովետները յուրացրել են համակարգչային վերլուծության մեթոդը, ինչը զգալիորեն պարզեցրել է խնդիրը: Պլանավորման կատարելագործված տեխնիկայի կիրառումով հանդերձ, պլանավորման գործընթացը, միեւնույն է, մնում է բյուրոկրատական, ծանրաշարժ ու սխալամետ: Խորհրդային գործարանի տնօրենն արտադրատեսակից կամ արտադրության գործոնների համակցումից շեղվելու չնչին հնարավորություն ունի: Արտադրության գոր ծոններն ու արտադրանքը մանրամասն նշված են պլանի մեջ: Տնօրենից պարզապես պահանջվում է գերազանցել պլանային առաջադրանքը, իր գործարանին հանձնարարված արտադրատեսակի գերարտադրության միջո ցով: Իհարկե, տնօրենի վարձատրության 30-ից 50 տոկոսը կախված է
249
պլանի գերակատարման պարգեււսվճարից, այնպես որ, «բարձր ցուցւսնիշ- ների» հասնելու անձնական մեծ դրդապատճառ ունի: Այս ամենը բավական խելամիտ է թվում: Անախորժությունը, այնուամե նայնիվ, առկա է, որովհետեւ տնօրենի’ պլանային առաջադրանքը գերա զանցելու շարժառիթը հակում ունի խաթարելու արտադրանքի որակը’ արտադրանքը ստացողի տեսանկյունից: Օրինակ, եթե մանվածքային ֆաբ րիկայի պլանն արտահայտվում է գործվածքի մետրերով, ապա գայթակղու թյուն է առաջանում կտորը հնարավորին չափ նոսր գործել’ թելի տվյալ քանակից առավելագույն մետրեր ստանալու համար: Կամ, եթե պլանը պահանջում է սոսկ կշռով արտահայտված արտադրանք, ապա բոլոր դրդա պատճառները կան, միմիայն կշռի վրա ուշադրություն դարձնելով, անտեսել որակը, դիզայնը կամ վերջնամշակումը: Ռուսական «Կրոկոդիլ» երգիծական հանդեսը ծաղրանկար է պատկերում, թե ինչպես է մեխի գործարանը հպարտ-հպարտ ցուցադրում իր ռեկորդային արտադրանքը’ վիթխարի ամ բարձիչից կախված մի հսկայական մեխ: Մյուս կողմից, եթե մեխի գործա րանի արտադրանքը նախատեսված է արտադրվող մեխերի քանակով, ապա բարձր ցուցանիշների հասնելու շարժառիթը հակված է արտադրելու շատ մանր ու բարակ մեխեր: Ո՞րն է այս երկընտրանքից դուրս գալու ելքը: Բարեփոխումների կար ճատել քամին Խորհրդային Միությունում փչեց անսպասելի տեղից: Հանգուցյալ տնտեսագետ Ե, Գ. Լիբերմանի ղեկավարությամբ, հարաճուն պահանջ առաջադրվեց կշռի, երկարության եւ այլնի ապակողմնորոշող հրահանգները ստորադասել հաջողության նոր ցուցանիշի, որը տնօրենին կարող է անկախորեն ուղղորդել դեպի բոլոր առումներով խելամիտ արդյունք: Իսկ ո՞րն էր այդ գերակշիռ ցուցանիշը: Շահույթն էր, որ գործարանի տնօրենը կարող էր ապահովել իր ձեռնարկության համար: Այս շահույթի վերաբերյալ հարկ է որոշ բան նշել: Նախ եւ առաջ, այն չէր ենթադրում, որ գների ձեռնածության արդյունք է լինելու: Գործարանի տնօրենները պետք է շարունակեին աշխատել պլանավո րողների սահմանած գներով, բայց հումքը ստանալու եւ պատրաստի ար տադրանքը սոսկ առաքելու փոխարեն կարող էին համապատասխանաբար գնել եւ վաճառել: Մա նշանակում էր, որ յուրաքանչյուր գործարան պետք է արձագանքեր պատվիրատուների առանձնահատուկ պահանջներին, եթե ցանկանում էր իրացնել իր արտադրանքը: Նույն ձեւով, իհարկե, գործարանի մատակարարները պետք է ականջալուր լինեին գործարանի կարիքներին, եթե իրենք էլ էին ձեռք բերելու վերջինիս արտադրանքը: Երկրորդ, շահույթը պետք է պատկաներ ոչ թե գործարանին կամ դրա ղեկավարներին, այլ պետությանը: Իհարկե, շահույթի մի մասը կբաշխվեր պարգեւավճարի կամ խրախուսման այլ ձետվ, որպեսզի գործարանն արդյու-
250
նավետ աշխատեցնելու անմիջական շարժառիթ լիներ, սակայն վաստակի հիմնական մասը փոխանցվելու էր պետությանը: Այսպիսով, շահույթների նկատմամբ շահագրգռությունը բնավ չէր նշա նակում, թե Խորհրդային Միությունը դառնում էր կապիտալիստական, այլ այն, որ միայն կենտրոնացված պլանավորման միջոցով արդյունաբերական համակարգը կառավարելու մեթոդն իր տեղը զիջում էր պլանավորման եւ շուկայական մեխանիզմի համակցությամբ կառավարելու փորձերին: Իսկ պատճառը, անշուշտ, գաղափարախոսությունը չէր’ վերադարձ դեպի մաս նավոր սեփականության սրբություն սրբոց կապիտալիստական հավատամ քը: Աովետների շարժառիթները շատ ավելի պրագմատիկ էին: Շուկան տնտեսության արդյունավետության հասնելու միջոց էր: Նույն կերպ, ոչ միայն շահույթ, այլեւ տոկոսավճար (կապիտալիստական տերմին, որ Ատա- լինի օրոք սրբապղծություն կհամարվեր նշել) պիտի ներդրվեր պլանավոր ման մեխանիզմի մեջ, որպեսզի գործարանների տնօրենները կարողանային ինքնուրույն որոշել ինչպես իրենց ձեռնարկությունների, այնպես էլ ընդԻա- նուր առմամբ ողջ տնտեսության արդյունավետ գործելակերպը: Դեպի շուկայական մեխանիզմ այս շեղումը տակավին զգուշավորությամբ է կատարվում Խորհրդային Միությունում եւ հայտնի չէ, ի վերջո, որքան կխորանա: Ամենավերջին պլանները շեշտը դնում են սպառողական ապ րանքների եւ «տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների էլ ավելի լայն կիրառման» վրա, ինչը ենթադրում է, ավելի շուտ, Իամակարգիչների կի րառում, քան կտրուկ անցում ավելի ազատ առեւտրին: Ինչեւէ, խորհրդային տնտեսագետները սնաբժատ-\\’ մատակարարման փոխարեն խոսում են տարգավատ֊ի’ առեւտրի մսւսին: Թվում է’ շուկւսյական մեխանիզմներն աստիճանաբար ներթափանցում են խորհրդային տնտեսա կան համակարգ: Այն տակավին շուկայական հասարակարգ չէ, շատ է հեռու դրանից, բայց այդպիսին է նրա դանդաղ ընթացքի ուղղությունը: Հընթացս, Արեւելյան Եվրոպայի զգալի մասը բավական առաջադիմել է շուկայի ճանապարհով, առավելապես’ Հունգարիան ել Հարւսվսլավիւսն: Այնտեղ շուկան իշխում է գրեթե նույնքան, որքան Արեւմուտքի կապիտա լիստական երկրներում: Չնայած դրան, հունգարացիներն ու հարավսլավցի- ներն իրենց տնտեսությունները, անկասկած, սոցիալիստական են համարում: Ինչպես եւ ԽԱՀՄ-ում, ձեռնարկության շահույթը ոչ թե արտադրության «տ երերինն» է, այլ բաշխվում է որպես խրախուսական պարգեւավճար կամ օգտագործվում ներդրումների ել այլ նպատակների համար’ պետության համընդհանուր ղեկավարության ներքո: Եվ դարձյալ ինչպես ԽԱՀՄ-ում’ շուկան օգտագործվում է ավելի շուտ որպես սոցիալական վերահսկողության «զգույշ» գործիք եւ ոչ թե ինքնին հասկանալի ինստիտուտ: Այսպիսով, ներդրման հիմնական վճիռը, սպառողական ապրանքների արտադրության
251
ընդլայնումը, եկամտի հիմնական բաշխումը, — այս ամենը շարունակում է մնալ կենտրոնի իրավասությունը, որպես մաս պլանային տնտեսության: Կենտրոնացված պլանը, համենայն դեպս, աստիճանաբար թույլատրվում է իրականացնել առավելապես բարձր ինքնավարություն ունեցող ձեռնար կությունների շահութամետ գործողություններով, քան պլանի բոլոր ման֊ րամասները տնտեսության վզին փաթաթելով:
252