Տնտեսագիտություն բոլորի համար:
Գլուխ 12.5. ՍՈՑԻԱԼ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱ.Ն ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:
MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:
Ընդհանուր հակագնաճային քաղաքականության երկու նույնքան ընդհանուր
մոտեցում քննարկեցինք: Մեկը, ինչպես եվրոպացիներն են անվանում,
հասարակական համաձայնության մոտեցումն է: Մեծապես կենտրոնացված
արհմիությունները, խոշոր ընկերությունները (որոնց գործունեությունը հա-
156
ճւսխ համակարգվում է ձեռնարկատերերի ազգային դաշինքի միջոցով) եւ
կառավարությունները բանակցում են աշխատավարձի աճի ձեւերի ու գների
հակազդեցության շուրջ’ տնտեսությունը գնաճային պարույրից պաշտպսւնե-
լու համար: Համաձայնություն է կայացվում որոշակի սահմանագծից վեր
չսւվելացնել ո՞չ աշխատավարձերը, ո՞չ գները ել չփորձել վերականգնել
արտածին ցնցումներով (անհաջող բերքահավաք, ՕՓԵՔ եւ այլն) պարտադրված
եկամտի կորուստները: Այսպիսի կարգավորումը որոշ հաջողությամբ
կիրառվել է գերմանացիների եւ ավստրիացիների կողմից:
Երկրորդ մոտեցումը կիրառում են ճապոնացիները: ճապոնիայի խոշոր
ընկերությունների աշխատողների մեծամասնությունն իր եկամտի նշանակալի
մասը (շուրջ մեկ երրորդը) ստանում է ոչ թե աշխատավարձի, այլ
պարգեւավճարի ձեւով: Երբ արտածին ցնցումներն սպառնում են ապակայո
ւնացնել տնտեսությունը գների եւ աշխատավարձի աճով, աշխատավարձի
համաձայնեցված դրույքները կրճատելու փոխարեն, պարգեւավճար-
ներն են կրճատվում: Սա բավականաչափ դյուրացնում է ամերիկյան տնտեսությունը
վարակած «աշխատավարձ-գներ» մրցավազքից խուսափելը:
Մենք իսկապես չգիտենք, թե արդյոք սոցիալ-հասարակական այսպիսի
կարգավորումները կարո՞ղ են արդյունավետ կերպով կանխել մեկ այլ
գնաճային տասնամյակի կրկնությունը: Մի աշխարհում, որ մեծապես պարփակված
է իր ֆինանսատնտեսական հոսանքներով, ազգային բոլոր ծրագրերը
կարող են զրոյի հավասարվել, եթե գնաճի տենդը նորից բռնկվի’
արտածին ցնցումների կամ որեւէ այլ պատճառով: Բայց այս մոտեցումները
խոստումնալից են, որովհետեւ դրանք իրական եկամտի կրճատումները
հավասար բաժանելու միջոցներ են: Դրանք սոցիալական մեխանիզմներ են,
որ կոչված են կանխելու տնտեսական ցնցումների վերածվելը քաղաքական
աներեւակայելի խառնաշվտթի: Ցավն այն է, որ սրանք պահանջում են
կարգավորումներ եւ մեխանիզմներ, որոնք Միացյալ Նահանգները չունի’
պարգեւավճար, աշխատավորների ու գործատուների հզոր, համապարփակ
դաշինք կամ հանրային եւ մասնավոր հատվածների միջեւ բանակցությունների
կուռ ավանդույթներ: Այս ամենից զուրկ լինելով’ ստիպված ենք
վստահել նվազ ազդեցիկ, հետեւաբար եւ նվազ հաջող միջոցների’ ճնշելու
գնաճի նոր ալիքը կամ դրա դեմ պայքարելու համար, երբ արտածին մի
նոր ցնցում ստանանք: Դիտարկենք երեք այսպիսի գործելակերպ:
157