дома » Рефераты » ՇՈՒԿԱՆ’ ՄԻ ԱԿՆԱՐԿՈՎ
Տնտեսագիտություն բոլորի համար

ՇՈՒԿԱՆ’ ՄԻ ԱԿՆԱՐԿՈՎ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 15. 6. ՇՈՒԿԱՆ’ ՄԻ ԱԿՆԱՐԿՈՎ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

ՈՒ՞մ է հարմար այս բիզնեսը:

Որոշ առումով արտաքին ազդակների խնդիրը զգալիորեն տարբերվում
է հանրային ապրանքների խնդրից: Տարբերությունն այն է, որ եթե հնարավոր
է թողնել, որպեսզի շուկայական համակարգը վերոնշյալ եղանակներով
ինքնուրույն լուծի աղտոտման «աներեւույթ» ծախքերի խնդիրը, ապա
այն պարզապես անզոր է որոշել, ասենք, արդարադատության համակարգի
սպասարկությունների արտադրության կամ սպառման չափը: Հետեւաբար,
մասնավոր ապրանքների արտադրության արտաքին ազդակները փոխհատուցելիս
խուսափում ենք որոշ կամայականությունից, որը մեզ մտահոգում
է հանրային ապրանքների ապահովման դեպքում: Կարող ենք աղստտման
ծախքերը արտաքին ազդակներից վերածել ներքինի, ընդ որում հաշվի
առնելով, որ հանրային ապրանքները չեն կարող մասնավորեցվել կամ
որպես շահույթի աղբյուր ծառայեցվել: Մի բան պետք է լավ հիշել, շուկայական
համակարգն իր կառուցվածքային բնույթին բնորոշ թույլ կողմեր
կամ անարդյունավետ ոլորտներ ունի: Նման դեպքերում քաղաքական որեւէ
միջամտություն’ օրինակարգում, հարկում, լրավճարում է պահանջվում,
քանզի այլ ապավեն չկա, երբ ինքնակարգավորվող տնտեսական մեխանիզմները
ձախողվում են:
Այս եզրակացությունը չպետք է ընդունել որպես պետական ավելի մեծ
միջամտության արդարացում: Շուկան խստագույնս քննադատող շատ տնտեսագետներ
կողմնակից են «ավելի քիչ» պետության’ անշուշտ, նվազ բյու

195

————

րոկրատական, ամեն ինչին չխառնվող, ժողովրդավարական պետության:
Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ շուկայի երբեմն անկանոն աշխատանքի
առկայությունն ու պատճառները կառավարության որոշակի միջամը-
տությունը դարձնում են անխուսափելի: Ուստի, կարող ենք փորձել օգտագործել
պետական իշխանությունը’ շտկելու շուկայի այս կամ այն ձախողումը,
համակարգի, որպես ամբողջության, աշխատանքը զորացնելու նպատակով:
Շուկայական համակարգի այսքան խիստ քննադատությունից հետո,
թերեւս, արժե եզրափակել’ դրա ուժեղ կողմերը վերհիշելով, որոնք հիմնականում
երկուսն են: Առաջին, շուկան խրախուսում է անհատների
եռանդը, հմտությունը, փառատենչությունը, խիզախելու, ռիսկի դիմելու ունակությունը
տնտեսական կենսագործունեության մեջ: Սա շուկայական
համակարգը դարձնում է վերին աստիճանի ճկուն, կենսունակ, հնարամիտ,
բարեփոխվող: Բոլոր ձախողումներով հանդերձ, շուկայական տնտեսություններն
ապշեցուցիչ աճ են արձանագրել, եւ այդ աճի աղբյուրը բացառապես
գնորդների ու վաճառողների գործունեությունն է:
Երկրորդ, համակարգը նվազագույնի է հասցնում պետական վերահսկողության
անհրաժեշտությունը, չնայած վերոնշյալ մի շարք պատճառներով
չի կարող լիովին խուսափել դրանից: Սխալ կլինի ենթադրել, թե պետական
միջամտության յուրաքանչյուր դեպք ազատության սահմանափակում է, կամ
շուկայական գործունեության յուրաքանչյուր բնագավառ ազատության նմուշ
է: ճշմարտությունն այն է, որ պետությունն ու շուկան հավասարապես ունակ
են աջակցել ազատությանը կամ առիթ տալ ճնշումների: հնչեւէ, աշխարհում,
ուր պետական իշխանության կենտրոնացումը մարդկության մեծագույն
դժբախտությունների պատճառ է եղել, արժե բարի խոսք ասել հօգուտ մի
մեխանիզմի գոյության, որ ունակ է լուծել հասարակության հիմնական
տնտեսական խնդիրները’ քաղաքական իշխանությունից նվազագույն կախվածությամբ:

196

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика