дома » Рефераты » ՇՈՒԿԱՆ ԸՆԴԴԵՄ ՊԼԱՆԻ
Տնտեսագիտություն բոլորի համար

ՇՈՒԿԱՆ ԸՆԴԴԵՄ ՊԼԱՆԻ

ՇՈՒԿԱՆ ԸՆԴԴԵՄ ՊԼԱՆԻ

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Շեղումը պլանավորումից դեպի շուկա սկզբունքային նշանակության հարց է հարուցում: Իսկ ինչո՞ւ առհասարակ պլանավորել: Ինչո՞ւ թույլ չտալ շուկային ստանձնել համակարգման խնդիրը, որը, ինչպես պարզ դարձավ, արդյունաբերության պլանավորողների համար մի հսկայական խոչընդոտ է: Չէ՞ որ շուկան ինքը պլանավորող մեխանիզմ է: Ի վերջո, շուկայում շահութաբերության ազդանշանն է ծառայում, որպես միջոցների ու աշխատուժի բաշխման ուղեցույց: Պահանջարկը կանխատե- սելով կամ պահանջարկին հետեւելով’ ձեռներեցները մասնավոր ֆոնդերը ռիսկի են ենթարկում, արտադրության միջոցներ ստեղծում, հույս ունենալով, որ ապագայում դրանց կարիքը կզգացվի: Միաժամանակ, արդյունաբերական այդ ելունների աճին զուգընթաց, դրանց շուրջն առաջանում են ավելի փոքր, արբանյակ ձեռնարկություններ’ սպասարկելով դրանց կարիքները: Յուրաքանչյուր ճյուղում նյութերի հոսքն այսպիսով կարգավորվում է մասնավոր պահանջարկի գործոններով, որոնց ազդանշանը գների բարձ­ րացումը կամ իջեցումն է: Յուրաքանչյուր պահ, աճող արտադրությունները մագնիսի պես ձգում են երկրորդական ձեռնարկությունների պահանջարկը, մինչ իրենք, իրենց հերթին, ուղղորդվում, խթանվում կամ դանդաղեցվում են գնողունակ հանրային պահանջարկի ճնշմամբ: Միաժամանակ, ի հակա­ կշիռ պահանջարկի այս ձգողական ուժերին, գործում է «համառ» առաջարկը’ արտադրողների սահմանած գները: Պահանջարկի եւ առաջարկի կիզակե­ տում գործում է զարգացման հանընդհանուր ջանքերը համադրող սոցիա­ լական հրաշալի մի գործիք: Շուկայական համակարգերի այս արտասովոր ունակությունը հարուցում է զարգացման տարբեր աստիճաններին պատշաճող տնտեսական վերա­ հսկման տարբեր մեխանիզւՈյերի հարցը: Պլանավորման որոշ ձեւեր, ինչպի­ սիք կիրառվում են Չինաստանում կամ Աաուդյան Արաբիայում, թվում են անհրաժեշտ’ լճացած, ավանդական տնտեսությունները մեռյալ կետից հա­ նելու համար: Զարգացման գործընթացը թափ առնելուն պես, շուկայի հարաբերական գործառութային արժանիքները եւ վարչահրամայական մե-

252

խւսնիզմները սկսում են փոխվել: Զանգվածային խնդիրների (տնտեսական ու սոցիալական փոփոխություննԵրի կենսագործում, արդյունաբերության ստեղծում, գյուղատնտեսության ռացիոնալացում) պլանավորումից հետո մեկ այլ, առավել կարեւոր խնդիր է ծագում: Դա արդյունավետության, հասա­ րակության անթիվ-անհամար արտադրողական ուժերը համաձայնեցված ու սահուն գործող ամբողջության մեջ ի մի բերելու խնդիրն Է: Զարգացման ճանապարհի ծաղկուն շրջանում շուկայական մեխանիզմը հեշտությամբ գերազանցում Է վարչահրամայական ապարատին, որպես հա­ մակարգման այս դժվարին խնդիրն իրականացնող միջոց: Շահութատենչ յուրաքանչյուր ձեռներեց, արդյունաբերական առեւտրական միջնորդ, մե­ ծածախ գնորդ-գործակալ, ըստ Էության, դառնում են վիթխարի եւ մշտարթուն շուկայական տնտեսության մի մաս: Վարչահրամայական համակարգերը չեն կարող հեշտությամբ կրկնապատկել իրենց ջանքերը: Պարապուրդները, ոչ պիտանի արտադրանքը, սղությունը, վատնումները, ստորակարգության ծան­ րաշարժ, բյուրոկրատական աշխատաձեւն ու բյուրոկրատ պաշտոնյաները, սովորաբար, խոչընդոտում են պլանային տնտեսությանը’ առավելագույն արդյունավետությամբ գործելու: Այս ամենը վաղանցիկ եւ հեշտությամբ հարթվող խնդիր չէ: Քսաներորդ դարի հիմնական դասերից մեկն այն է, որ պլանավորում բառը չափազանց հեշտ է արտասանել եւ չափազանց դժվար’ վերծանել: Երբ նպատակները դեռեւս պարզունակ են, իսկ գործողությունների առաջնաԻերթությունը’ անվիճարկելի, ինչպես, օրինակ, երբ երկիրը փորձում է դուրս գալ ավան­ դական անցյալի ճաԻճից, պլանավորումը կարող է հրաշքներ գործել: Սակայն, երբ տնտեսությունը հասնում է բարդության որոշակի աստիճանի, երբ տասը գործողությունների համակարգումը տեղի է տալիս տասը հազար գործողությունների համակարգման առջեւ, բազմաթիվ պրոբլեմներ են ծա­ գում, որովԻետեւ պլանային տնտեսությունը բնական ներդաշնակություն չի ապահովում մասնավոր ձեռնարկումների եւ հանրային կարիքների միջեւ: Ահա այստեղ է, որ շուկան իր հավասարը չունի: Յուրաքանչյուր ձեռնարկություն պետք է միավորի իր արտադրության գործոնները, «մի աչքը» գների վրա լինի, մյուսը’ արտադրողականության, որպեսզի յուրա­ քանչյուր գործոն հնարավորին չափ արդյունավետ օգտագործվի: Այսպիսով, միայն իրենց շահույթներն առավելագույնի հասցնելու նպատակ հետապնդե- լով’ շուկայական համակարգի միավորները, ակամա, ձգտում են առավելա­ գույնի հասցնել նաեւ շուկայի, որպես ամբողջություն, արդյունավետությունը: Առավել ուշագրավ է, որ ընդամենը մեկ գործող կանոնը բավական է իրականացնելու մասնավոր եւ հանրային նպատակների այս արտակարգ զուգադիպությունը: Այդ միակ կանոնը հետեւյալն է’ առավելագույնի հասցնել շահույթները: Մրցակցային միջավայրում ձեռներեցները, փաստորեն, հա֊

253

մակարդը արդյունավետության են մղում ոչ թե ջանալով առավելագույնի հասցնել ֆիզիկական միավորներով արտահայտված արտադրանքը, ոչ թե խրթին կանոնադրություններով ղեկավարվելով, այլ կենտրոնանալով հաջո­ ղության այդ միակ չափանիշի վրա: Այլ խոսքով, կապիտալիզմի պայման­ ներում շահույթը սոսկ արտոնյալ եկամուտների աղբյուր չէ, նաեւ հաջո­ ղության բազմակողմանի ել օգտակար ցուցանիշ է մի համակարգի, որը ձգտում է տրված միջոցներից առավելագույն Ինարավոր արդյունք ստանալ: Բացի այդ, շուկայական մեխանիզմը տնտեսական պրոբլեմները լուծում է սոցխսլական եւ քաղաքական նվազագույն վերաԻսկողության պայմաննե­ րում: Շուկայական հասարակությանը ներհատուկ դրդիչներից մղվելով’ շուկայի անհատ մասնակիցը կատարում է իր տնտեսական գործառույթը’ առանց իշխանությունների մշտական ուշադրությանն արժանանալու: Ի հակադրություն կենտրոնացված վարչահրամայական հասարակության իր նմանակի, որը հաճախ հարվածներ է կրում, խաբվում է կամ անգամ երկյուղում գործել այնպես, ինչպես սեփական շահերն են պահանջում, շուկայական համակարգի դասական մասնակիցը անառարկելիորեն են­ թարկվում է շուկայի պահանջներին, որպես իր անձնական շուկայական «ազատության» հոժարակամ գործադրում: Ուստի, զարմանալի չէ, որ վարչահրամայական հասարակարգերում շու­ կայական մղիչ սկզբունքներ են ներդրվում: Եվ երբ այս հասարակարգերը քիչ թե շատ կարգավորված հունի մեջ ընկնեն, նույնպես կարող են օգտագործել ցանկությունն ու փողի ձգող ուժը’ իրենց հիմնական պլանների կատարումը դյուրացնելու համար: Տնտեսական ազատությունը, ինչպիսին մեզ Իայտնի է Արեւմուտքում, դեռես իրողություն կամ, նույնիսկ, պաշտոնական նպատակ չէ այդ երկրնե- րից որեւէ մեկում: Գործադուլի իրավունքը, օրինակ, ճանաչված չէ, ոչ էլ սպառողների շահերին արձագանքող, շարժունակ շուկայական համակարգին թույլ է տրվում անարգել ներգործել տնտեսական զարգացման գլխավոր ուղղության վրա: Սակայն գործարանային մակարդակով գործողությունների հարաճուն ազատության ներմուծումը համոզիչ կերպով հավաստում է, որ պլանային հասարակարգերում, տնտեսական զարգացման համապատասխան փուլում, շուկայական սկզբունքները հակված են որոշակի հող գտնելու:

254

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика