дома » Рефераты » ՓՈՂ ԵՎ ՊԱՐՏՔ
Տնտեսագիտություն բոլորի համար

ՓՈՂ ԵՎ ՊԱՐՏՔ

ՓՈՂ ԵՎ ՊԱՐՏՔ

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Այս ամենը մի նոր իմաստ է տալիս փողի մասին մեր պատկերացմանը: Ինչպես արդեն ասել ենք, փողը վճարման միջոց Է: Այո, բա յց ի՞նչն ենք օգտագործում որպես վճարման միջոց: Պատասխանը զարմանալի կթվա’ պարտքը, հատկապես առեւտրային դրամատների պարտքերը: Ավանդները, ի վերջո, ոչ այլ ինչ Են, քա ն դրամատան պարտքերն իր հաճախորդներին: Ավելին, ինչպես տեսանք, դրամատնային համակարգի մի նպատակն Էլ տնտեսության այլ միավորներից, օրինակ, ձեռնա րկություններից կա մ պետությունից, պարտքեր գնելն Է’ իր սեփական պարտքերի դիմաց (որոնք փող են): Որովհետեւ, երբ դրամատունը վւոխառություն տրամադրելիս ձ ե ռ ֊

267

Ստրկության անունով հաշիվ է բա ցում կամ պետական պարտատոմս է գնում, ուրիշ էլ ի՞նչ Է անում, եթե ոչ պարտք Է ընդունում (որը օգտագործելի չէ որպես փող) իր ա վա նդա յիյ պարտքերի դիմաց: Վերջիններս, որպես փող, օգտագործելի են: Իսկ ինչո՞ւ փոխառություն տալով դրամատունը փող է ստեղծում, իսկ ես կա մ դուք միմյանց պարտք տալով’ չենք ստեղծում: Որովհետեւ դրամատան պարտքերը (ավանդները) ընդունում ենք որպես փող, իսկ անձնական կա մ որեւէ ձեռնարկության մուրհակով վճարումներ չես անի: «Ջ ենրլ Մոթրզի» մուրհակով չեք կարող սննդամթերք գնել, իսկ ահա 45 «Չ ե յս Մ նհեթն» դրամատան մուրհակով’ ձեր ունեցած հաշվից դուրս գրվա ծ վճարագրով’ կարող եք:

 

1. Ոչ բոլոր փոխառություններն են դրամատնային ավանդների ավելսՒ ցում առաջացնում: Եթե մեր դրամատունը «Ս միթ» ընկերության անունով հաշիվ բացած լիներ այն ժամանակ, երբ մեկ այլ ընկերություն նույնանման մի փոխառություն մարեր, դրամատան ավանդների ոչ մի սկզբնական ընդարձակում չէր լինի: «Ս մ ի թ ի » հաշվին 800 ООО դոլարի հավելումը լրիվ կհավասարակշռվեր մեկ ուրիշի հաշվից 800 000 դոլար նվազումով: Եթե նույնիսկ այդ նվազումը ուրիշ մի դրամատան տեղի ունենար, դարձյալ կնշանակեր, որ երկրի դրամատնային ամբողջ ավանդները չէին աճի, հետեւաբար նոր փող չէր ստեղծվի: Ուստի, փոխառության միմիայն զուտ հավելումներն են, որ ընդարձակիչ ազդեցություն ունեն: Նման զուտ հա­ վելում է առաջանում, երբ ԱՄՆ-ի կենտրոնական դրամատունը պետական արժեթղթեր է գնում (տե’ս էջ 140): 2. Ավանդների միայն մեկ ավելացումից բխող փողի առաջարկի աճը սահմանափակ է: Ինչպես թվերն են ցույց տալիս, ավանդային ընդարձակման շղթայում յուրաքանչյուր հաջորդ դրամատան ավանդներն ավելի նվազ չափով են աճում, որովհետեւ նոր ձեռք բերած կանխիկ փողի կամ վճարագրերի մի մասը որպես պաշար է պահվում: Ուստի, ավելցուկ պաշարի գումարը, որի դիմաց կարող են փոխառություններ տրվել, անընդհատ նվազում է: Ապա, տեսնում ենք, որ դրամական ընդհանուր ընդարձակումը ավանդ­ ների սկզբնական զուտ ավելացումից, որոշվում է մի կողմ դրվող պաշարի չափով: Եթե յուրաքանչյուր դրամատուն իր ավելացած ավանդների մեկ հինգերորդը պաշար պահի, ապա ավանդների սկզբնական ավելացման գումարային ազդեցությունը, համակարգով մեկ տարածվելու դեպքում, սկըզբ- նական ավելացման հնգապատիկը կլինի: Եթե պաշարը մեկ քառորդն է, տարածումը սահմանափակվում է քառակի եւ այլն: 3. Դրամական ընդարձակումը կարող Է գործել հակառակ ուղղությամբ

268

Ենթադրենք, դրամատնային համակարգը, որպես ամբողջություն, ավանդա­ յին զուտ կորուստ է կրում: Դրամատանն ի պահ թողնելու փոխարեն, ժողովուրդը մեկ միլիոն դոլար կանխիկ գումար է հանում: Դրամատունն արդեն շատ քիչ պաշար կունենա եւ ստիպված կլինի կրճատել իր փոխա- տըվությունները կամ վաճառել կապիտալ ներդրումները’ անհրաժեշտ պա­ շար ստեղծելու համար: Իր հերթին, երբ փոխառուներն իրենց վարկերը մարեն, կամ պարտատոմս գնողները արժեթղթերի դիմաց վճարեն, կանխիկ փողը ուրիշ դրամատներում կսպառվի, եւ արդեն սրանց, պաշարը ավանդ­ ների նկատմամբ կնվազի: Հետեւսւբար, սրանք էլ, իրենց հերթին, ստիպված կլինեն ավելի շատ կապիտալ ներդրումներ վաճառել կամ փոխատվություն­ ները «խուզել», որը մեկ այլ խումբ դրամատների «կսեղմի» եւ դրանց պաշարները կկրճատի, ու այդպես շարունակ: Այսպիսով, ճիշտ այնպես, ինչպես ավանդների սկզբնական ընդարձա­ կումն է հանգեցնում բազմակի ընդարձակման, այդպես էլ ավանդների սկզբնական կրճատումը հանգեցնում է բազմակի կրճատման: Կրճատման չափը նույնպես սահմանափակված է պաշարի չափաբաժնով: Եթե դրամա­ տները 25 տոկոսի պաշար պահեին, ապա ավանդների 100 000 դոլար սկզբնական նվազումը կհանգեցներ 400 000 դոլար ընդհանուր նվազման (ընդունելով, որ համակարգը սկզբից եւեթ փոխատվությամբ հագեցած է): Իսկ եթե 20 տոկոսի պաշար պահեին, 100 000 դոլար նվազումը 500 000-ի կհասներ: 4. Ընդարձակման գործընթացը կարող է ավարտին չհասնել: Ընդունել էինք, որ շղթայի յուրաքանչյուր դրամատուն իր ավելցուկ պաշարի չափով է փոխառություն տալիս: Բայց կարող է եւ այդպես չլինել: Երրորդ կամ, ասենք, հինգերորդ դրամատունը կարող է եւ վստահելի փոխառու չգտնել, ուստի գուցեեւ որոշի պաշարը, միառժամանակ, «քնեցնել»: Կամ էլ ավան­ դատուները կանխիկ գումար հանեն ու այդպիսով նվազեցնեն դրամատան փոխատվական կարողությունը: Ենթադրելի ընդարձակումը, այսպիսով, կա­ րող է միայն մասամբ կատարվել: 5. Ընդարձակումը ժամանակ է պահանջում: Ներդրման բազմապատկիչի գործընթացի նման, իրական կյանքում, փողի առաջարկի աճը նույնպես բազում խոչընդոտների է բախվում: Դրամատները, իրենց պաշարն աճելուն պես, փոխառության հասույթն ընդարձակում են ոչ անմիջապես: ժամանակի առումով, դրամատնային գործը խիստ փոփոխական է, եւ հնարավոր չէ ստույգ կանխորոշել, թե սկզբնական ավելացումը որքան ժամանակում կանցնի իր «ճանապարհը» համակարգի մեջ: Երկու-երեք փուլը հաստատ մի քանի ամիս կտեւի: Այժմ, երբ գիտենք փողի առաջարկի տարածման մեխանիզմը, կարող ենք ավելի լավ հասկանալ ԱՄՆ-ի կենտրոնական դրամատան դերը: Կենտ­

269

րոնական դրամատունը, եթե հիշում Եք, իր իշխանությունը գործադրում է երեք ձեւով. պահանջվող պաշարի գումարը մեծացնելով կամ նվազեցնելով, փոխատվության տոկոսը (զեղչատոկոս) փոփոխելով եւ ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի առուվւսճւսռքով (բսւց շուկայական գործառնությունների): Բոլորի վերջնական արդյունքն էլ նույնն է’ ավելացնում կամ նվազեցնում են դրամատների ավելցուկ պաշարները: Ւ հետեւանս, ընդարձակման կամ կրճատման գործընթացը ըստ այդմ էլ ընթանում է: Ահա թե ինչպես է գործում դրամատնային համակարգը:

270

,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика