дома » Рефераты » ՊԱՍԻՎ ՍՊԱՌՈՒՄ, ԱԿՏԻՎ ՆԵՐԴՐՈԻՄ
Տնտեսագիտություն բոլորի համար

ՊԱՍԻՎ ՍՊԱՌՈՒՄ, ԱԿՏԻՎ ՆԵՐԴՐՈԻՄ

Տնտեսագիտություն բոլորի համար:
Գլուխ 7.1. ՊԱՍԻՎ ՍՊԱՌՈՒՄ, ԱԿՏԻՎ ՆԵՐԴՐՈԻՄ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:

Տնաեսական գործունեության բոլոր ձեւերից ամենաքսւջածանոթը ընտանեկան
ծախսումներն են եւ խնայողությունները: Ո՞վ չի մտահոգվել իր
խնայողությունների հաշիվն ավելացնելու, կյանքի ապահովագրության կամ
ներդրումներ անելու հարցերով: Ո՞վ չի պայքարել երկու ցանկությունների
միջեւ. մի կողմից’ ապրել «գնիր հիմա, վճարիր հետո» սկզբունքով, մյուս
կողմից’ իրեն ապահովագրել, ինչպես ասում են’ «սեւ օրվա», ուսումնառության,
թոշակի անցնելու Եւ այլ ղեպքերի համար:
Ծախսերի եւ խնայողությունների միջեւ վճիռ կայացնելու այս փոքր
դրամաները մշտապես «բեմադրվում» են միլիոնավոր ընտանիքներում,
որոնցից յուրաքանչյուրը համոզված է, որ իր հանգամանքներն ուրույն են:
Իհարկե, եթե ընտանեկան հատվածը դիտարկենք որպես մեկ ամբողջություն,
այս դրամաները հանգում են զարմանալիորեն կանխատեսելի
հավաքական ավարտի: Ինչպես արդեն նշվել է վերջին գլխում, ընտանիքները,
ընդհանուր առմամբ, պարբերաբար ծախսում են իրենց ստացած
յուրաքանչյուր դոլարի 95 սենթը եւ խնայում’ 5-ը: Այս հանգամանքն
ամերիկյան ընտանիքները բնութագրում է որպես շռայլ եւ վատնող’ գերմանական
կամ ճապոնական ընտանիքների համեմատությամբ, որոնք խնայում
են իրենց եկամտի համապատասխանաբար 15 եւ 20 տոկոսը: Հետագայում,
երբ կանդրադառնանք արտադրողականության հարցին, կվերադառնանք
ազգային խնայողությունների չափերի այս տարոերություններին:

99

,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика