дома » Рефераты » ՊԱԿԱՍՈՐԴԱՅԻՆ ԾԱԽՍՈՒՄ
Տնտեսագիտություն բոլորի համար

ՊԱԿԱՍՈՐԴԱՅԻՆ ԾԱԽՍՈՒՄ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 8.5. ՊԱԿԱՍՈՐԴԱՅԻՆ ԾԱԽՍՈՒՄ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:

Տարբերությունը, սւյսպիսով, առկա է, երբ դիտարկում ենք կառավարության՝
որպես Իամագործակցող հատվածի, այլ ոչ թե’ առանձին մեկ
ընտանիքի կամ ֆիրմայի գործունեությունը: Տարբերությունն ավելի ցայտուն
է, երբ դիտարկում ենք կառավարության բոլոր գործողություններից այդ
ամենաթյուրըմբռնելին’ պակասորդային ծախսումը: Պակասորդային ծախսումն
այն է, երբ կառավարությունն ավելի շատ ծախսում է, քան հարկերի
միջոցով կուտակում’ ծախսերի մնացած մասի համար դրամ փոխառնելով:
Փոխառյալ գումարը դառնում է կառավարական պարտքի մի մասը, որի
շուրջ հաճախակի այդքան հանդիմանություններ ենք լսում: Այդ հանդիմանությունները
բխում են կառավարության պարտքը որպես որեւէ առանձին
ընտանիքի կամ ձեռնարկության պարտք դիտարկելու միտումից: «Կառավարությունը,
— ասում են, — չպեաք է իրեն թույլ տա անորոշաբար պարտքեր
անել, ինչպես որեւէ ընտանիք կամ ձեռնարկություն իրենց թույլ չեն տալիս:
Պակասորդ կրող կառավարությունը պարզապես ոտքն իր վերմակով չի
մեկնում»:
Արդյո՞ք ճշմարիտ է: Թվում է’ այո: Սակայն նույնիսկ այն տնտեսագետները,
որոնք այլեւայլ պատճառներով կտրականապես դեմ են պակասորդային
ծախսումին, ընդունում են, որ կառավարությունն անհատ ընտանիքներին
կամ ձեռնարկություններին հավասարեցնող փաստարկները ճշմարիտ
չեն: Քննենք պակասորդի հարցը: Կառավարությունը կարո՞ղ է ապահովաբար
պակասորդ կրել, այսինքն’ պարտք անել, ինչպես նաեւ հարկել:
Հինգերորդ գլխում, երբ առաջին անգամ նշեցինք, թե ինչպես են տարբեր
«գ ն որ դն ե րը » գնում համախառն ազգային արտադրանքը, տեսանք, որ
մասնավոր հատվածն ընդհանուր առմամբ երբեմն-երբեմն ավելի շատ
ծախսում է, քան վաճառքից եկամուտ ստանում: Տարբերությունը, եթե հիշում
եք, ընտանեկան հատվածի խնայողություններն են, որոնք գործարար հատվածը
փոխ է առնում’ իր կապիտալ ծախսերը ֆինանսավորելու համար:
Ինչ խոսք, ոչ մի ֆիրմա նման «չափից դուրս» ծախսումն այսօր պակասորդ
չի կոչում: Երբ «Էյ-Թի ընդ Թին» կամ « է ք ս ն ը » հասարակության խնայողություններն
օգտագործում են նոր գործարան կառուցելու, նոր սարքավորում
ձեռք բերելու համար, իրենց բաժնետերերին ներկայացվող ամենամյա
հաշվետվության մեջ դա որպես վնաս չեն նշում, նույնիսկ եթե ընթացիկ

114

ծախսերի եւ հիմնական միջոցնեիի ծախսերի ընդհանուր գումարը գերազանցի
վաճառքից գոյացած եկամտի գումարը: Փոխարենը, ծախսերը բաժանվում
են երկու խմբի, մեկն ընթացիկ ծախսերը առնչում է ընթւսցիկ
եկամտին, մյուսը հիմնական միջոցների ծախսերը վերագրում է լրիվ
առանձին ֆինանսական հաշվի: Հավելյալ ծախսերը պակասորդ կոչելու
փոխարեն, ձեռնարկություններն այն անվանում են ներդրում:
«Էյ-Թի ընդ Թին» կամ « է ք ս ն ը » կարո՞ղ են իրենց թույլ տալ նման
կարգի պակասորդի մեջ «ընկնել» : Այո, կարող են: Որպեսզի համոզվեք’
խնդրեմ, պարտատոմսերում նշված ժամկետը լրանալուն պես, պարտքերը
պետք է մարվեն: Ընկերությունները դա կարող են անել այդ ընթացքում
իրենց վաստակած գումարից: Թեեւ, սովորաբար, երբ պարտատոմսի ժամկետը
լրանում է, ընկերությունը հին պարտատոմսերին համարժեք նորերն է թողարկում:
Ապա վաճառում է այդ նոր պարտատոմսերը եւ հասույթն օգտագործում
իր հին պարտատերերին վճարելու համար: Մեծ ընկերություններից
շատերը, ինչպես, օիինսւկ, « է ք ս ն ը » կամ «Էյ-Թի ընդ Թին», փաստորեն,
շարունակ «փոխհատուցում» են’ պարտատոմսեր թողարկելով, հների դիմաց
նոր պարտատոմսերով վճարելով եւ իրենց պարտքը, որպես այդպիսին, երբեք
չեն վերադարձնում: «Էյ-Թի ընդ Թին», օրինակ, իր փաստացի պարտքը
աճեցրել է գրեթե տասնապատիկ: 1929 թվականից մինչեւ 1985 թվականը
« է ք ս ն ն » իր պարտքը 170,1 միլիոն դոլարից հասցրել է ավելի քան 4,8
միլիարդ դոլարի: Եվ երկու ընկերություններն էլ այսօր նույնքան, կամ գուցեեւ
ավելի, վստահելի ու բարեհամբավ են, որքան 1929-ին:
Ավելին, գործարար հատվածը մշտապես մեծացնում է իր ընդհանուր
պարտքը: 1975 թվականին Իամընդհանուր երկարաժամկետ պարտքը (ավելի
քան մեկ տարի ժամկետով) հասնում էր 587 միլիարդ դոլարի: 1985-ին այն
անցել էր 1 տրիլիոն դոլարից: Արդյո՞ք սա ապահով բան է: Իսկ ինչու ոչ:
Գործարարության հարաճուն եւ երկարաժամկետ պարտքը պարզապես նրա
իրական, շոշափելի արժեքների, այն է’ հարաճուն գույքի’ մեքենաների,
սարքավորումների, գործարանների մյուս երեսն է:
Մասնավորի նման, պետական հատվածը նույնպես կարող է արդարացնել
իր հարաճուն պարտքը դարձյալ իրական արժեքների’ ճանապաիԻնեիի,
ամբարտակների, քաղաքաշինության եւ այլնի հարաճուն ունեցվածքի ձեւով:
80-ականների ամբողջ ընթացքում համերկրային «ներդրում» տիպի ծախսերը
(մասնավոր ներդրումի նույնականը) մոտավորապես հավասար էին
պակասորդի մակարդակին: Ըստ կառավարման եւ բյուջեի գրասենյակի
տվյալների, կառավարական այս ծախսերը 1984-1986 ֆինանսական տարիներին
կազմել են 581 միլիարդ դոլար, որ բավական մոտ է նույն ժամանակահատվածում
624 միլիարդ դոլարի բարձունքը նվաճած ընդհանուր
պակասորդի հաշվարկային գումարին: Եթե այս սյճ ստեղծող ծախսերը

115

կառավարական այլ ծախսումների վրա չկուտակվեն, պակասորդ գրեթե
*
չէինք ունենա
Փոխարենը, այս ծախսերը կնշեինք որպես հանրային ներդրում, ինչ
իսկապես են, եւ նույնիսկ պատշաճ կհամարեինք դրանք պարտքով ֆինանսավորելը,
որքան պատշաճ ենք գտնում մասնավոր ներդրումը պարտքով
ֆինանսավորելը: ժողովուրդն էլ եռանդը չէր վատնի ու գլուխը ցավեցնի
ապակողմնորոշող այն հարցի վրա, թե պակասորդը մեծ է կամ փոքր, այլ
հաշվի կառներ շատ ավելի իրական ու կարեւոր հարց’ որքա՞ն պետական
ներդրում է մեզ պետք եւ ի՞նչ բնույթի:
Նո ւ յն ի ս կ ավելի էական մի բացատր ություն էլ կա, թե ինչու
կառավարությունը կարող է ապահովաբար պակասորդ ունենալ: Պատճառն
այն է, որ պետական հատվածի եկամուտը գոյանում է հարկերից, եւ հարկերն
էլ արտացոլում են երկրի ընդհանուր եկամուտը: Կառավարության ծախսած
դրամը, այսպիսով, միանում է ՀԱԱ-ի ընդհանուր հոսանքին, որտեղից այն
կարելի է դյուրությամբ ետ գանձել հարկերի ձեւով: Կառավւսիության
«վաստակելու» կարողությունը, հետեւաբսւր, շատ ավելի մեծ է. քան որեւէ
առանձին ձեռնարկության: Այն համեմատելի է միայն ամբողջ մասնավոր
հատվածի վիթխարի կարողության հետ:
Այս պատճառաբանությունն օգնում է մեզ հասկանալ, թե ինչու են
համերկրային ֆինանսները տարբեր նահանգային եւ տեղական իշխանության
ֆինանսներից:
Նյու Յորք քաղաքի կամ Նյու Յորք նահանգի կատարած ծախսը հավանական
է, որ վերածախսվի երկրի այլեւայլ շրջաններում: Հարկելի
եկամուտները, այսպիսով, Նյու Յորքում, ամենայն հավանականությամբ, չեն
աճի, որպեսզի համապատասխանեն տեղական ծախսումներին: Հարդյունս,
նահանգային եւ տեղական կառավարություններն իրենց ֆինանսներին
պետք է նայեն, ավելի շուտ, մեկ առանձին ձեռնարկության տեսանկյունից:
Լրիվ վերագանձման իշխանությունը պատկանում է միմիայն համերկրային
կառավարությանը:
Սահմանափակ ֆինանսական զորությամբ օժտված մեկ առանձին ֆիր-

* Դ ւ ա ո հ ց հ ը իհքհհրդ. մասՈավոր նհրդրա մր եկամուտ է ապ ահովում, прП օգտագործվում է ա յդ Ոհրդրամը ֆիհահսավորոդ պարէաաոոմււհ|փ շահաաոկոս- նհրլւ վճարհրււ համար: 1-ւաուսվարակահ Օհրդրամը շա տ դհպ քհրա մ հկամատ չի բհրում, ա յ| հա վհ|)ա | ՀԷԱ.1* է ս ա հդծա մ : Ռ ա յց ՀԷԱ.1.-ից կ ա ռ ա վ ա ր ո ւմ յհ|0լ> ա վ ե լա ց վ ա ծ հարկհր Է շահում, որով Է| վճարում Է իր պ ա ր տ ք ի շա հ ա տ ո — կոսհհրլւ: Ս.յս հարցի հա վ հ|յա | |ոա ա բա հ մ ա Օ հա մա ր, (jh իհչպհււ հՈ կ ա ռ ա վ ա ր ա կ ա ն ւդակասորդհհրք! ու պարսւ|)հր|> թյուլւըՈկսւլվւււմ, ահ и R o b e r t E i s n e r , « H o w Real is the Federal [deficit ? » (N ew Y ork Press,1986):

116

մայի եւ համեմատաբար սահմանափակ զորությամբ օժտված ազգային
կառավարության միջեւ տարբերությունն էլ հենց այդ երկուսի պակասորդի
առանցքային տարբերությունն Է: Այն օգնում է հասկանալ, թե ինչու կառավարությունը
ֆինանսական գործողություն կատարելու անկապտելիորեն
շատ ավելի վիթխարի կարողություն ունի, քան որեւէ ֆիրմա:
Ֆիրմաները պարտք են իրենցից դուրս որեւէ մեկին, որի նկատմամբ
վերահսկողություն չունեն, անհատ պարտատեր լինի, թե փոխատու դրամատուն:
Հետեւաբար, իր պարտքերը վերադարձնելու համար ֆիրման պետք
է սեփական միջոցները փոխանցի ուրիշներին’ ի սեփականություն: Եթե
անկարող է այս փոխանցումը կատարել, եթե միջոցներ չունի վճարելու իր
պարտատիրոջը կամ դրամատանը, ֆիրման սնանկանում է:
Կառավարության վիճակն արմատապես այլ է: Կառավարության պարտատերերը,
դրամատները, այլ անհատներ կամ հաստատություններ, որոնց
պարտք է, պատկանում են նույն համայնքին, որից իր եկամուտն է քաղում:
Այլ կերպ ասած, կառավարությանը հարկ չկա պարտքը վճարելու համար
միջոցներ փոխանցել որեւէ կողմնակի խմբի: Փոխարենը, հասարակության
այն անդամներից, ում նկատմամբ օրինական իշխանություն ունի (հարկատուներ),
փոխանցում է նույն հասարակության անդամներին (պարտատերեր):
Գրեթե նույն տարբերությունն է, երբ, ասենք, մի ընտանիք պաիտք է մեկ
այլ ընտանիքի, եւ երբ մի ընտանիքում ամուսինը փոխարինաբար դրամ է
վերցրել կնոջից: Կամ, ասենք, երբ մի ֆիրմա պարտք է մեկ ուրիշ ֆիրմայի,
եւ երբ միեւնույն ֆիրմայի մի մասնաճյուղն է պարտք մյուսին: Ներքին
պարտքերը մի հասարակական միջոցները հօգուտ մյուսի չեն պարպում,
այլ սոսկ վերաբաշխում են նույն հասարակության անդամների միջեւ:
Թերեւս, դարձյալ վիճահարույց որոշ կասկածներ մնան: Նկատի առնելով
այն փաստը, որ մեկ շնչին’ յուրաքանչյուր տղամարդուն, կնոջն ու երեխային
ընկնող մեր ազգային պարտքը մոտավորապես 7700 դոլար է, զարմանալի
չէ, որ երբեմն-երբեմն բանականությանն ուղղված կոչեր ենք լսում, թե
որքան ավելի բարվոք կլինեինք առանց այդ պարտքի, եւ թե ինչպես պիտի
մեր թոռները կքեն դրա բեռի տակ:
ճշմարի՞տ է: Մի պահ ենթադրենք, թե որոշել ենք վերադարձնել
պարտքը: Սա նշանակում է, որ մեր կառավարության պարտատոմսերը
վերածվելու են կանխիկ փողի: Իսկ կանխիկ փող հայթայթելու համար
ստիպված պիտի լինենք հարկել ինքներս մեզ (եթե չենք ուզում փող տպող
հաստոցները գործի գցել): Արդյունքում ստացվեց այն, որ դրամը հարկատուներից
փոխանցեցինք պարտատերերին:
Արդյո՞ք սա մաքուր շահույթ է երկրի համար: Վերցնենք կառավարության
բնորոշ որեւէ պարտատիրոջ’ ընտանիք, դրամատուն կամ ընկե-

117

րություն: Այդ պարտատերն ունի աշխարհի ամենաապահով ել մեծ պահանջարկ
վայելող արժեթուղթը, որից պարբերաբար եկամուտ է ստանում:
Պարտքը ետ առնելուց հետո այդ նույն ընտանիքը, դրամատունը կամ
ընկերությունը երկու ընտրություն կունենան. 1) կանխիկ դրամ եւ ոչ մի
եկամուտ, 2) կարող են այդ դրամը ներդնել փոքր-ինչ նվազ ապահով
արժեթղթերի տեսքով: Ի՞նչ շահեցին: Ինչ վերաբերում է մեր թոռներին,
այո, եթե պարտքը վճարվի, այդ բեռի հոգսը չեն կրի: Չեն կրի նաեւ այն
դեպքում, եթե ժառանգեն կառավարական բարեհարմար պարտատոմսերը
եւ զերծ կմնան պարտքի տոկոսները վճարելու համար հարկվելուց: Ավաղ,
կզրկվեն նաեւ գանձատան կանաչ վճարագրերը տարեկան երկու անգամ
շահատոկոս ստանալու համար ավանդելու հաճույքից:

118

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика