дома » Рефераты » ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՏՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՏՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 10.3. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՏՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:

Տարիներ ի վեր դրամատներն իրենք էին որոշում ցպահանջ ավանդների
դիմաց պահվող կանխիկ դրամի ապահով պաշարի հարաբերակցությունը:

131

Ինչեւէ, խոշոր դրամատների մեծ մասն այսօր անդամակցում է երկրի
դրամատնային գործունեությունն ամրապնդելու նպատակով 1913 թվականին
հիմնադրված կենտրոնական դրամատնային համակարգին: Կենտրոնական
դրամատնային համակարգի շրջանակներում երկիրը բաժանվում է տասներկու
շրջանների, որոնցից յուրաքանչյուրն ունի Կենտրոնական դրամատան
մասնաճյուղ, որը տնօրինում է այդ շրջանի իր անդամ-դրամատները:
Իր հերթին, այդ տասներկու մւսսնաճյուղ-դրամատներն իրենց գործունեությունը
համաձայնեցնում են Վսւշինգթոնում գտնվող յոթ անդամներից
կազմված Կենւռրոնական դրամատնային խորհրդի հետ: Քանի որ ԱՄՆ-ի
նախագահը, սենատի խորհրդով եւ համաձայնությամբ, նշանակում է Կենտրոնական
դրամատնային խորհրդի անդամներին 14-ամյա ժամկետով, նրանք
կազմում են մի մարմին, որը հատուկ հիմնադրվել է որպես ւսնկախ
դրա մա կան իշխ ան ո ւթյ ո ւն:
Խորհրդի հիմնական գործառույթներից մեկը. Կոնգրեսի կողմից որոշված
շրջանակներում, տարբեր կարգի դրամատների համար պաշարի
հսւրբերություններ սահմսւնելն է: Պատմականորեն պաշարի այս հարաբերությունները
տատանվում են ցպահանջ ավանդների 13-ից 26 տոկոսի
չափով’ քաղաքային դրամատների եւ փոքր-ինչ նվազ’ գյուղական դրամատների
համար: Այսօր պաշարի հարաբերությունները որոշվում են դրամատների
չափերով ու ավանդների ձեւերով եւ փովտխվում են 18 տոկոսից’
խոշոր բանկերի, մինչեւ 8 տոկոս’ փոքրերի համար: Կենտրոնական դրամատնայ
ին խորհուր դը պաշարի պահանջներ Է սահմանում նաեւ
ժամկետային ավանդների համար (խնայողական ավանդների տեխնիկական
տերմինն Է), դրանք տատանվում են 1-ից մինչեւ 6 տոկոսի սահմաններում’
կախված դրամը հանելու դյուրությունից:
Մասնաճյուղ- դրամատների երկրորդ կարեւոր գործառույթը իրենց ան-
դամ-դրամատներին սպասարկելն Է ճիշտ նույն կերպ, ինչպես վերջիններս
սպասարկում են հասարակությանը: Անդամ-դրամատներն այլ դրամատներից
ստացած բոլոր վճարագրերը ինքնաբերաբար ավանդում են Կենտրոնական
դրամատան իրենց հաշիվներին: Հարդյունս. դրամատները Կենտրոնական
դրամատնային համակարգի միջոցով մշտապես վտխադարձաբար փակում
են իրենց ընթացիկ հաշիվները, որովհետեւ իրենց ավանդատուները մըշ-
տապես վճարագրեր են գրում որեւէ մեկի անունով, որը հաշիվ ունի որեւէ
այլ դրամատանը: Միաժամանակ, հավասարակշռությունը, որ յուրաքանչյուր
անդամ-դրամււատւն պահում է Կենտրոնական դրամատանը (իր «ընթացիկ
հաշիվն» այնտեղ), համարվում է ավանդների դիմաց իր պաշարի մասը,
ճիշտ այնպես, ինչպես փողը’ դրամարկղներում:
Այսպիսով, տեսնում ենք, որ դրամատները գործում են այսպես կոչված
հատվածային պաշարի համակարգով: Այսինքն’ բոլոր ցպահանջ ավանդների
որոշակի մասը պետք է միշտ ձեռքի տակ լինի, որպես կանխիկ դրամ,

132

կամ’ կենտրոնական դրամատանը: Վերահսկողության նպատակով նվազագույն
հատվածի չափը որոշվում է կենտրոնական դրամատան կողմից (սրան
շուտով կանդրադառնանք) : Այն չի որոշվում, ինչպես մեզ կարող է թվալ,
դրամատան մեր ավանդների հուսալի պահպանությունն ապահովելու
նպատակով:
Ցանկացած հատվածային համակարգի պայմաններում, եթե բոլոր ավանդատուները
որոշեն բոլոր դրամատներից հանել իրենց հաշիվները, որպես
թղթադրամ եւ ստակ, դրամատներն անկարող կլինեն կանխիկ դրամի նման
պահանջը բավարարել եւ կփակվեն: Սրան ասում ենք գրոհ դրամատնային
համակարգի վրա, որը զարհուրելի եւ քայքայիչ տնտեսական երեւույթ է:
Այսօր այլեւս այդքան սարսափելի վտանգ չի ներկայացնում դա, որովհետեւ
կենտրոնական դրամատան մասնաճյուղերն իրենց անդամներին կարող են
կանխիկ դրամի հսկայական քանակ մատակարարել , ինչպես ստորեւ
կտեսնենք:
Բայց ինչու՞ ենթարկվել գրոհի ռիսկի, որքան էլ այն փոքր լինի: Ո՞րն
է հատվածային դրամատնային համակարգի օգուտը: Հարցին պատասխանելու
համար վերադառնանք դրամատուն:
Ենթադրենք ավանդատուները դրամատանն ի պահ են տվել մեկ միլիոն
դոլարի ավանդներ, իսկ կենտրոնական դրամատնային խորհրդի պահանջները
20 տոկոս են (թվերը կամայական են, վերցված սոսկ պարզության
համար): Գիտենք նաեւ, որ դրամատունը պարտավոր է ցանկացած պահի
ունենալ 200 000 դոլար կամ կանխիկ’ իր դրամարկղում, կամ որպես
ցպահանջ ավանդներ’ կենտրոնական դրամատանը:
Բայց պահանջը հոգալուց հետո, ավանդների մնացած մասն ի՞նչ է
անում: Եթե պարզապես թողնում է անձեռնմխելի, կամ’ իր պահեստարանում,
որպես կանխիկ դրամ, կամ’ կենտրոնական դրամատանը, որպես
ավանդներ, ապա դրամատունը շատ «իրացվել ի » կլինի, այսինքն’ կունենա
վայրկենաբար ծախսելի կանխիկ մեծ գումար, սակայն’ եկամտի ոչ մի
հնարավորություն: Մնում է’ վճարտգրային ծառայությունների համար բարձր
գին սւսհմանել, այլապես ստիպված կլինի փակվել:
Սակայն դրամատունը եկամուտ վաստակելու ակնհայտ հնարավորություն
ունի’ արժեքավոր ծառայություններ մատուցելու դիմաց: Կարող է
վարկավորել ձեռնարկություններին, ընտանիքներին, ֆինանսական ներդրումներ
անել բաժնետիրական կամ պետական պարտատոմսերի ձեւով’
օգտագործելով կանխիկ դրամի եւ վճարագրերի պահանջի այն մասը, որը
պահելու կարիք չունի: Դրա շնորհիվ դրամատունը ոչ միայն եկամուտ
կվաստակի, այլեւ կաջակցի գործարար ներդրումներին ու պետական (փոխառություններին:
Այսպիսով. հատվածային պաշարը դրսոքատներին թույլ է տալիս իրենց
ի պահ տրված ավանդների մի մասը պարտքով տրսո/աղրել կաւէ ներ-

133

դրումներ անել: Բայց սա դրամատների միակ օգտակար նպատակը չէ:
Ինչպես հաջորդ գլխում կտեսնենք , հատվածայ ին պաշսւրները
կենտրոնական դրամատանը հնարավորությ ո ւ ն ենտալիսկարգավորել
դրամատների կողմից պարտքեր տրամադրելն ու ներդրումներ անելը: Այլ
կերպ ասած, հատվածային պաշաղները այն լծակն են, որի միջոցով
դրամատան իշխանությունները կարող են վերահսկել փողի քանակությ ու նը
համակարգում, այն է’ ավանդների քանակը, որը դրամատներն ի
վիճակի են ընդունել:

134

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика