Home » Рефераты » ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՏՎԱԾ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՏՎԱԾ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 8.4. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՏՎԱԾ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:

Մինչ կառավարությանը քննադատելը, թե ինչ պետք է անի, նախ
Իասկանանք, թե ինչ է անում: Տնտեսագետները, որոնք խիստ տարակարծիք
են կառավարության լավագույն քաղաքականության ընտրության խնդրում,
այնուամենայնիվ, համաձայն են պետական հատվածի գոիծունեության շուրջ
իրենց ըմբռնումների մեջ: Սկսենք հենց շարժառիթների տարբերությունից,
որոնցով ղեկավարվում են պետական ծախսումները’ ի հակադրություն
մասնավորի: Ընտանեկան եւ գործարար հատվածների շարժառիթների հիմքում
ընկած է դրանց համապատասխան միավորների ազատ կամքը: Ը ն տանիքն
իր եկամուտը ծախսում կամ խնայում է ըստ ցանկության: Ֆ ի ր մաները,
նմանապես, ազատ են իրենց կապիտալ ծախսերի վերաբերյալ
ինքնուրույն վճիռ կայացնել: Սակայն պետական հատվածի ծախսերին
անցնելիս միանգամայն այլ շարժառիթի ենք բախվում: Այլեւս սովորույթի
ուժը կամ շաԻը չեն որոշում ծախսման չափը, այլ’ քաղաքական վճիռը,
այն է’ մարդկանց հավաքական կամքը’ ձեւակերպված ել արտահայտված
իրենց տեղական, նահանգային եւ համերկրային օրենսդիր ու գործադիր
մարմինների միջոցով: Որոշակի, քաղաքական կամքի առկայությունը,
այսպիսով, հատուկ նշանակությո ւն է տալիս պետական հատվածին: Սա
միակ հատվածն է, որի եկամուտներն ու ծախսերը ենթակա են կանխահայտ
վերահսկման:
Հասարակական ներգործության միջոցով կարող ենք խիստ կսւրեւոր
ազդեցություն գործել ընտանիքների ու ֆիրմաների գործելակերպի վրա,
սակայն չենք կարող ուղղակիորեն փոխել նրանց տնտեսական գործունեությունն
այնպես մատչելիորեն, ինչպես պետական հատվածի գործունեությունը:
Պետական հատվածի արդի քաղաքականության հիմնական գաղափարը
բավական պարզ է: Ինչպես տեսանք, տնտեսական անկման արմատները

112

թաղված են բավականաչափ ներդրման միջոցով տնտեսության խնայողությունները
փոխհատուցելու մասնավոր հատվածի անկարողության մեջ:
Բայց եթե նվազող ՀԱԱ-ի պատճառը ծախսերի անբավարարությունն է մի
հատվածում, պատասխանը կաըող է բխել հենց մեր վերլուծությո ւնից: Իսկ
չի» կարելի մասնավոր հատվածի թերծախսումը վտխհատուցել ավելի մեծ
ծախսումով մեկ այլ’ օրինակ, պետական հատվածում: Պետական հատվածը
չի՞ կարող լրացուցիչ ուղի հանդիսանալ’ խնայողությունները ծախսերի
վերածելու համար *:
Պատասխանն արդեն գիտենք: Պահանջարկի ճեղքվածքն իսկապես կարելի
է փակել’ խնայողությունները պետական հատվածին փոխանցելով եւ
ծախսելով: Արդեն գիտենք, որ ինչ վերաբերում է բուն գործընթացին,
տարբերություն չկա, թե խնայողությունները վտխառնված են «Էյ-Թի ընդ
Թիի» կողմից եւ ծախսված մասնավոր արբանյակի վրա՞ , թե վտխառնված
են ԱՄՆ-ի գանձատան կողմից եւ ծախսված պետական արբանյակի վրա:
Քաղաքականությունը տարբեր է: Ազդեցությո ւնը գործարար կարծիքի, ակնկալիքների,
վստահության վրա գուցեեւ խիստ տարբեր լինի: Սակայն խիստ
որոշակի իմաստով, թե ինչպես են երկու հատվածները գործում եւ գործակցում,
ամենեւին տարբերություն չկա: Տնտեսագետները, թեեւ մոլեգնորեն
տարակարծիք են կառավարական ծախսումների ներիմաստի եւ երկրորդական
հետեւանքների շուրջ, հազիվ թե չհամաձայնեն, որ անհրաժեշտ է
վերլուծել կառավարության, որպես հատվածի, տնտեսական գործունեությունը’
ի համեմատություն մասնավոր հատվածի:
Սա նշանակում է, որ երբ կառավարույգյունը փոխառնելով եւ ծախսելով’
ընդլայնում է իր գնումները, նպաստ է բերում ՀԱԱ-ին, ճիշտ նույն կերպ,
ինչպես ֆիրմաներն ու առանձին ընտանիքներ (երբ կառավարությունն
ավելի շատ է ծախսում փոխանցումների վրա, կարող է անուղղակիորեն
խթանել ՀԱԱ-ը կամ ոչ, կախված այն բանից, թե փողը ումից է վերցնում
եւ ում է տալիս): Եվ ընդհակառակն, երբ կառավարությունը նվազեցնում է
իր ծախսումները, տնտեսական գործունեության մակարդակն իջնում է
դաիձյալ, ինչպես ֆիրմաների ու ընտանիքների պարագային: Վերջապես,
եթե կառավարությունն ավելի շատ եկամտահարկ կուտակելով, քան ծախսելով’
փող է խնայում, դրանով իսկ բյուջեի ավելցուկ ունենալով, ապա
ստեղծում է պահանջարկի ճեղքվածք, ճիշտ այնպես, ինչպես ընտանիքներն
են խնայում իրենց եկամուտները:

* ՀՍ.Ս.-Ը խ|ծսւհհ|ա ւ!հջ մհկ այ| ոպի կարո>| է ||>0հ|, իհարկե, եկւաէը- տ ա հարկհյւի կրճա տ ումը’ (ւհրււլ»ւււահ|փՈ զ ա ր կ ш ш |ш Րւայաւվ: 1 1 . լ լ u ւջււ ipl յ|ւ կա րէ- Օ ա կ ի ցՕ հ ր ը fihfig դ ա է| m tpiiii hfi m fih|: LT ււաւդիր jh f ij) u ijm n h r ) ւ| ա ա ա ս ւ|ւկհ | Hoqn itn պ ե տ ա կ ա ն ծ ս փ ա ո ւ մ ի hi |ւ վ Օ ա ո ե կ ա մ տ ա հ ա ր կ ի կ ր ճ ա տ մ ա ն : Ն պ ա տ ա կ ն Էր ս ո ս կ ց ո ւ յց տ ա | , որ ս | ե տ ա կ ա հ ծ ա խ ս ո ւ մ ի եւ մ ս ա ն ա վ ո ր ն ե ր դ ր մ ա ն ն մ ա ­ ն ո ւ թ յո ւ ն ն u it|h||i nh ptf ւ Է, ц ш П ս ո վ ո ր ա բ ա ր ը ն դ ո ւ ն վ ո ւ մ Է:

113

Այդ դեպքում, գործարար հատվածը պեւոք է թե’ ընտանիքների, թե’
պետական հատվածի խնայողություններին համապատասխան ներդրումներ
կատարի, այլապես ՀԱԱ-ը կնվազի:

114

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика