Home » Рефераты » ԿԱՌԱՎԱՐՈԻԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈԻՆԸ

ԿԱՌԱՎԱՐՈԻԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈԻՆԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 6.4. ԿԱՌԱՎԱՐՈԻԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈԻՆԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:

Բայց դրամարկղների հետ գործը դեռ չենք ավարտել: Տեսանք, թե
ինչպես է աճում պահանջարկը ՀԱԱ-ի նկատմամբ, երբ ընտանիքները
ծախսում են վաստակի մեծ մասը, իսկ ձեռնարկությունները’ իրենց եկամուտների
մեծ մասը, գումարած’ ընտանեկան հատվածից հայթայթած խնայողությունները:
Բայց դեռ չենք քննել, թե ինչ է կատարվում կառավարության
դրամարկղի մոտ կամ այն դրամարկղի մոտ, ուր արտասահմանցիներն են
հերթ կանգնել:
Նախ’ կառավարությունը: Առաջին հայացքից թվում է, թե պետական
հատվածը շատ նման է գործարար կամ ընտանեկան հատվածներին: Կառավարությունը
դիտելով որպես տեղական, նահանգային եւ համերկրային
գնման գործակալությունների ամբողջություն, տեսնում ենք, որ այս հատվածն
իր ապրանքներն ու ծառայությունները գնում է իր ամենօրյա հասույթից’
հարկերից ստացված եկամուտներից, ճիշտ այնպես, ինչպես գործարարներն
ու ընտանիքներն իրենց ծախսերը կատարում են իրենց եկամուտների
հաշվին: Հազվադեպ բացառությունները չհաշված, կառավարությունը

95

սովորաբար չի վաճառում իր արտադրանքը, որքան էլ դա օգտակար լինի:
Վճարովի ճանապարհները եւ օդակայաններում վայրէջք կատարելու համար
վարձը բացառություններ են այն ընդհանուր օրենքից, որ կառավարությունն
իր ծառայությունները տրամադրում է անվճար: Հետեւաբար, նա ստիպված
է իր եկամուտն ապահովել այլ միջոցներով, եւ այսպիսով, պարզապես
բռնագրավում է ընտանիքների եւ ձեռնարկությունների եկամուտների մի
մասը; «Բռնագրավել» բառը գուցե եւ խիստ է հնչում, բայց պետք է
ընդունենք, որ հարկերը սովորական գանձումներ չեն: Որեւէ ընտանիք կամ
ձեռնարկություն կարող է հրաժարվել մեկ այլ ընտանիքի կամ ձեռնարկության
արտադրանքը գնել, բայց կառավարության արտադրանքը գնելուց
հրաժարվել չի կարող: Հարկերը պարտադիր վճարումներ են:
Մյուս կողմից, արժե հիշել, որ հարկերը նաեւ ընտրողների կամքի
արտահայտությունն են, որքան էլ այդ կամքը կոպիտ արտահայտված լինի:
Ավելին, պետք է հիշենք, որ կառավարությունն իր հարկերի դիմաց տրամադրում
է մի շատ կարեւոր ծառայություն, առանց որի ոչ մի ընտանիք
կամ ձեռնարկություն մի սենթ էլ չի վաստակի, այն է’ օրենքի եւ իրավակարգի
պահպանումը եւ սեփականության իրավունքի պաշտպանությունը:
«Միայն քաղաքացիական իրավակարգի հովանու ներքո,- գրել է Ադամ
Սմիթյո,- կարող է արժեքավոր սեփականության տերը գիշերն ապահով
քնել» :
Հսկայական տարբերություն կա հասարակական եւ մասնավոր հատվածների
քաղաքական դերերի միջեւ: Բայց պետք է ընդունել, որ նաեւ
ակնհայտ նմանություն կա, երբ խոսքը վերաբերում է նրանց տնտեսական
համագործակցությանն ու համակարգմանը: Ենթադրենք, օրինակ, որ ընտանեկան
հատվածն իր սովորական խնայողությունները կատարելով’ պահանջարկի
ճեղքվածք է ստեղծում, իսկ գործարար հատվածն ինչ-որ պատճառով
թերանում է լցնել այդ ճեղքվածքը փոխառությունների կամ նոր
բաժնետոմսերի միջոցով, խնայողությունները հավաքելով եւ այլն: Չի՞
կարող արդյոք կառավարությունը փոխ առնել այս չօգտագործված խնայողությունները
եւ փակել պահանջարկի ճեղքվածքը’ այդ խնայողությունները
հանրային նպատակներով, ասենք, որպես ներդրում օգտագործելու համար:
Անշուշտ, կարող է: Եթե պահանջարկի ճեղքվածք կա, որը պետք է
«փակել» ներդրումներով, ապա ինչ տարբերություն, թե այդ ներդրումը
«Էյ-Թի ընդ Թի» ընկերությա՞ն տիեզերական կապի արբանյակի համար է,
թե պետական, կամ’ «Սանտա Ֆե»-ին 20 պատկանող երկաթգծի, թե «Ամթ-
րաքին» 21 պատկանող, երկաթգծի համար, մասնավոր գործարանի, թե

* «Wealth of Nations», p. 670,

96

պետականի, մասնավոր ֆաբրիկայի, թե պետական ամբարտակի համար:
Տարբերություն չկա: Կարեւորն այն է, որ մի հատվածի խնայողություններն
օգտագործվեն մյուսի կողմից, կամ, որ մի հատվածի ներդրումների ծախսերը
խնայվեն մյուսի կողմից:
Իհարկե, գործը սրանով չի ավարտվում: Մեծ վի&աբանությունների
տեղիք Է տալիս այն հարցը, թե արդյո՞ք կառավարությունը կարող Է իր
արած պարտքերը ապահովաբար ծախսել սպառման նպատակներով, ասենք’
սոցիալական ապահովության: Վիճելի Է նաեւ այն հարցը, թե արդյո՞ք
կառավարությունն իր գործունեությունը ծավալելիս կարող Է անվտւթորեն
«դուրս մղել» մասնավոր ձեռնարկությունները:
Կառավարության դերի մասին հարցին այնքան Էլ հեշտ չէ պատասխանել:
Սակայն հեշտությամբ կարելի է ասել, որ կառավարական հատվածը ներդրումների
հարցում նույն դերն ունի, ինչ որ գործարար հատվածը: Ինչպես
եւ գործարար հատվածը, կառավարությունը եւս կարող է պարտքեր վերցնելու
իր հնարավորություններն օգտագործել’ ծախսումների պակասը որեւէ
այլ տեղում լրացնելու համար: Իսկ թե կառավարությունը պե՞տք է սա
անի, թե ոչ, հետո կտեսնենք: Բայց շատ կարեւոր է, որ կառավարությունը,
որպես հատված, կարող է, ավելի ճիշտ’ պետք է իր գործունեությունը
համակարգի մյուս հատվածների հետ: Ոչ մի տնտեսագետ, պահպանողական,
թե արմատական, չի կարող սա ժխտել:
Երկու խոսք պահանջարկի վերջին աղբյուրի մասին: Օտարերկրացիների
դրամարկղը, որտեղ արտասահմանյան գնորդներն ամերիկյան արտադրանքի
համար պահանջարկ են ապահովում’ հացահատիկ, համակարգիչներ,
օդանավեր, սարքավորում գնելով, եւ որտեղ օտարերկրյա վաճառողները
առաջարկում են սուրճ, հանքանյութ, նավթ եւ «Տոյոտաներ», որոնց սպասում
են ամերիկյան գնորդները: ՀԱԱ-ի’ արտասահմանյան պահանջարկին
վերաբերող բաժինը շատ ավելի բարդ է, քան մյուս հատվածներինը: Այս
հարցին կանդրադառնանք ավելի ուշ’ 19-րդ գլխում: Առայժմ կարող ենք
սոսկ նշել դրա գոյությունը’ ուշադրությունը կենտրոնացնելով տեղական
երեք հատվածների վրա’ ընտանեկան, գործարար, կառավարական:
Այսպիսով, եկանք այն համոզման, որ խնայողություն-ներդրում գործընթացը
(այս բառերը գծիկով են միացված շեշտելու համար նրանց կարեւոր
կապը) տնտեսական աճի եւ տնտեսության տատանումների բանալին է,
քանզի ներդրման շնորհիվ ենք ձեռք բերում այն սարքավորումը, որը մեզ
դարձնում է ավելի արտադրողական: Ներդրման շնորհիվ է, որ կառուցվում
են Ադամ Սմիթի ասած գնդասեղի գործարանները’ տասնապատկելով,
հարյուրապատկելով ու հազարապատկելով նյութական ապրանքները: էսնսւ-
յողություն-ներդրում կապը նաեւ ՀԱԱ-ի տատանումների բ՛անալին է, որով-
հետեւ այդ գործընթացը հաստատուն արագություն չունի, այլ արագանում
կամ դանդաղում է, երբ տարբեր գործոններ փոփոխում Են խնայողության

97

հոսքը կամ, ավելի հաճախ, երբ վտփոխում են ներդրման նպատակները:
Սա մեր հաջորդ քննարկման նյութն է:
Եվ վերջապես, հանգեցինք մի շատ կարեւոր համոզման: Պահանջարկը
տնտեսության շարժիչ ուժն է: Ծախսումների ընդհանուր ծավալն Է (ընտանիքի
ծախսերը սպառողական ապրանքների վրա, գործարար ֆիրմաների
ծախսերն արտադրությանն անհրաժեշտ ապրանքների վրա, կառավարության
ծախսերը սպառման եւ ներդրումների ձեռքբերման վրա, օտարերկրացիների
ծսւէսսերը արւոսւհանումների վրա), որ օրըստօրե խթանում Է մեր
համախառն ազգային արտադրությունը: Նույնիսկ «առաջարկի կողմնակից»
տնտեսագետները, որոնք շեշտում են խթանումների դերը արտադրության
համար եւ հարկերի ճնշող ազդեցությունը, պատրաստակամորեն կընդունեն
այս տեսակետը: Երբ որեւէ պատճառով պահանջարկը տատանվում է,
տատանվում է նաեւ ՀԱԱ-ը, իսկ դրա հետ’ զբաղվածությունը ել եկամուտը:
«Առաջարկամետ» եւ «պահանջարկամետ» տնտեսագետների կարծիքները,
ինչեւէ, տարբերվում են այն հարցում, թե ծանր հարկերն ու սահմանափակումները
վերացնելու դեպքում, մասնավոր հատվածի ներդրումներից
առաջացած պահանջարկը կբավսւրարի՞ բավարար աճ ստեղծելու համար:
Առաջարկի կողմնակիցներն ասում են’ այո, պահանջարկի կողմնակիցները
հավատում են, որ կառավարությունը պետք է աջակցող դեր կատարի:
Սա հետագա քննարկում պահանջող կարեւոր հարց է: Բւսյց անօգուտ
կլինի սկսել «առաջարկի» տնտեսագիտությունը քննարկել, քանի դեռ լիովին
չենք հասկացել, թե ինչպես են գործում ընտանեկան, գործարար եւ կառավարական
հատվածները: Դրան էլ հիմա կանդրադառնանք:

98

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика