ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՃԳՆԱԺԱ՞Մ
Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:
Այսպիսով, պարզ է, որ շուկայական մեխանիզմը, ինչպես եւ պլանային տնտեսությունը, ունի իր յուրովի վնասաբեր, թերի կողմերը: ժամանակն է քննարկել դրանք որպես մասը մի մեծ խնդրի, որը հպանցիկ ենք արծարծել նախորդ գլուխներում: Դա կապիտալիզմ կոչվող սոցիալ-տնտեսական ողջ համակարգի հարատեւ կենսունակության եւ առաջընթացի պահպանման խնդիրն է: Մեր ուսումնասիրության այս վերջին փուլում մեկ անգամ եւս փորձենք տեսնել մեր տնտեսությունը պատմական հեռանկարում’ ոչ թե «Որտեղի՞ց ենք գալիս», այլ «Ո՞ւր ենք գնում» հարցադրումով: Բավական վկայություններ կան, որ կապիտալիզմն այսօր, համաշ խարհային առումով, լարված ու անառողջ վիճակում է, մեկ բառով հաճախ ասում են’ ճգնաժամ: Փաստորեն բոլոր կապիտալիստական երկրներում ճգնաժամը դրսեւորվում է գործազրկության աճով, լճացմամբ, աներետւյթ կամ իրական գնաճով, ֆինանսական անկայունությամբ եւ, հատկապես երիտասարդության շրջանում, շփոթվածության ու անհանգստության նշան ներով: ճգնաժամի պատճառները հստակ չեն: Մեկը, ինչպես նախորդ գլխում տեսանք, թերեւս, լարվածությունն է կենտրոնի եւ ծայրամասերի միջեւ: Մյուսը կարող է լինել միջազգային մրցակցության ահռելի ճնշումը ապշե ցուցիչ եւ հեղաշրջող տեխնոլոգիաների մեր դարում: Մեկ այլ պատճառ կարող է լինել հասարակական ակնկալիքների ընդհանուր մակարդակը, հենց այն ժամանակ, երբ սկսում ենք վտանգել մեր երկիր-տիեզերանավի կրողունակությունը: հնչպիսին էլ լինեն պատճառները, խոր արմատներ արձակած հիվան դությունները կարծես տանջահար են անում կապիտալիստական երկրներին: Չենք կարծում, թե սրանք Մարքսի կանխատեսած մահվան հոգեվարքի վերջին ջղաձգումներն են, քանզի արդի սոցիալիզմը նույնպես տագնապի մեջ է: Այնուամենայնիվ, ճգնաժամը, որը կապիտալիզմի պատմության մեջ
256
անկասկած առաջինը չէ, հավանաբար թեւակոխում է կառուցվածքային փոփոխությունների եւ հարմարեցման մի շրջան: Ինչպիսի՞ փոփոխությունների եւ հարմարեցման: Թվում է’ ապագայում դրանք դեպի կապիտալիստական պլանավորում տանող ինչ-որ ձեւ կընդու նեն: Վերոհիշյալ պատճառներով (կապիտալիզմի ձախողումը Իանրային ապրանքներ ապաԻովելու հարցում, նրա բարոյական կուրությունը եւ սո ցիալական անտարբերությունը) շուկան, զարգացած կապիտալիստական հա սարակություններում, պլանավորման պահանջ է առաջադրում ճիշտ այնպես, ինչպես զարգացած վարչահրամայական համակարգերի կարծրությունը շու կայական մեխանիզմների պաԻանջ է զգում: Երկու դեպքում էլ, դա հա մակարգերի արձագանքն է իրենց էությունից բխող դժվարություններին: Շուկան սոցիալիզմի ընդերքում հայտնվում է տնտեսությանը հույժ անհրա ժեշտ ճկունություն հաղորդելու եւ մասնավոր կարիքները բավարարելու համար: Պլանավորումը կապիտալիզմի ընդերքում հայտնվում է հանրային կարիքները հոգալու համար, ինչը շուկան անկարող է ինքնուրույն ձե- ւակերպել կամ այն վերքերը դարմանել, որոնց պատճառը գուցեեւ ինքն է: Սա, իհարկե, չի նշանակում, թե կապիտալիզմը ցուցակագրվել է կենտ րոնացված պլանային Իասարակարգ դառնալու: Ընդհակառակն, առավելա գույնս արդյունավետ պլանավորումը, թվում է, թե պետք է լինի անուղղակի, ճկուն, հարմարվող: Իսկապես, ինչպես տեսնում ենք, պլանավորումը պետք է կապիտալիստական համակարգին օգնի դիմագրավելու տարբեր դժվա րություններ’ հանրային Իատվածի կարողությունները մասնավոր հատ վածին ավելացնելով, այլ ոչ թե մասնավոր հատվածը ուռճացված պլանա վորող ապարատով փոխարինելով: Այսպիսով, կապիտալիստական պլանաւխրումը կարող է ել արդեն ըն դունել է բազմազան ձեւեր: ճապոնիայում, ինչպես տեսանք, կատարվում է կառավարության, խոշոր ձեռնարկության եւ դրամատների բաց համա գործակցության միջոցով: Ֆրանսիայում գոյություն ունի արդյունաբերու թյան, աշխատուժի, քաղաքային ծառայությունների ել խորհրդարանի խնամ քով մշակված, նպատակամետ ընթացակարգ: Շվեդիայում ինչպես պահպա նողական. այնպես էլ սոցիալ-դեմոկրատական կառավարություններն իրենց իշխանությունն օգտագործեցին շվեդական տնտեսության ընթացքը փոխելու նպատակով, իսկ արհմիութենական հզոր շարժումը վերանայեց իր սոցի ալական նպատակները: Արեւմտյան Գերմանիայում պաշտոնապես պլանա վորում գոյություն չունի, սակայն դրամատները սերտորեն համագործակցում են կառավարության հետ’ երկրի ներդրումային քաղաքականությունը հա մակարգելու նպատակով, իսկ արԻմիությունները, որ օրենքով խոշոր ձեռ նարկությունների վարչության անդամ Են, խորհրդակցական ազդեցիկ ձայնի իրավունք ունեն:
257
Իսկապես, կապիտալիզմի ժառանգական, պահպանողական կամ սոցիա լիստական հակում ունեցող տարատեսակների սպեկտրը զննելով’ տեսնում ենք, որ ղրանք բոլորն էլ խորապես ապավինում են պետության եւ մաս նավոր հատվածի համագործակցությանը’ միկրո ել մակրո նպատակներին հասնելու, կապիտալիզմի գործելակերպի պրոբլեմները նվազագույնի Իւսսցը- նելու հարցում: Այս սպեկտրում Միացյալ Նահանգները ել Մեծ Բրիտանիան գրեթե միայնակ Են պետության ազդեցությունը ետ մղելու եւ շուկայի ինքնաբուխ ուժերը համակարգի գլխավոր ուղեցույցի դերում տեսնելու իրենց Իռչակած հավատամքի մեջ: Չենք կարծում, թե պետությունից «բաժանվելու» այս փորձը հեռուն գնա կամ հարատեւ լինի: Մեր տեսակետով, կապիտալիզմի տեղածին հատ կությունները’ տնտեսական վերելքներն ու անկումները, գերտարածվելու միտումը, տեխնոլոգիական պայթունակությունը, բոլոր բնագավառներում գործունեությունն ընդլայնելու մղումը, առեւտրային ախորժակը, բարդու թյուններ են հարուցում, որոնք կարոտ են պետական հոգածության: Այս տեսակետից, սխալ է պնդել, թե մասնավոր Իատվածը միշտ լավ արդյունք է տալիս, իսկ հանրայինը’ վատ, նաել ապսւկողմնորոշիչ է ենթադրելը, թե պետությունն ու գործարարությունը մշտապես սուր հակամարտության մեջ են: Փոխարենը, մենք հանրային ոլորտն ընդունում ենք որպես մասնավոր ոլորտը լրացնող պարտադիր մաս եւ պատմության ընթացքն ընկալում որպես դրանց ենթադրաբար ընդգծված տարբերությունների աստիճանական թուլացում կամ վերացում: Այս տեսակետը դատապարտվում է ձախերի եւ պախարակվում’ աջերի կողմից: Բացի այդ, երկու կողմերն էլ հայտարարում են, որ պլանավորումը չի գործում: Անշուշտ, ճիշտ են, որ պլանավորումն այնքան էլ լավ չի գործում: Ի՞նչը կարող է դրա ավելի համոզիչ ապացույցը լինել, քան բոլոր կապիտալիստական երկրներում առկա ճգնաժամը, չնայած դեպի պլանա վորման տարբեր ձեւեր տեղաշարժին: Աակայն այս առարկությունն անտե սում է գլխավոր նկատառումը, արդի սոցիալական, քաղաքական եւ տեխ նոլոգիական ուժերի առկայության պայմաններում հասարակության ղեկսՒ վարման ոչ մի ձեւ, սկսած ամենակենտրոնացվածից մինչեւ ամենա- la isse z ֊ faire-ը, չի կարող անխափան գործող համակարգ ստեղծել. Ներկայիս մեր տագնապների հիմքում ընկած տարրերը’ հարուստ եւ աղքատ երկրները բաժանող լարվածությունը, սարսափազդու հզորության տեխնոլոգիաների ազդեցությունը, բնապահպանական հանդուրժողականության նեղացումը, անցյալի հասարակական ֆատալիզմի անհետացումը պետք է մտահոգեն ցանկացած տնտեսական համակարգի եւ կառավարության: Միայն կապիտա- լիզմը չէ, որ ճգնաժամի մեջ է, ճգնաժամի մեջ է ողջ ժամանակակից արդյունաբերական հասարակությունը: Իրատեսորեն, պլանավորումից ոչ թե հրաշքներ պիտի ակնկալել, այլ բավարար չափով լավ աշխատանք:
258
Մեր Ժամանակների ճգնաժամի մասին շատ երկար կարելի է խոսել, հիմնականում’ տնտեսագիտության լեզվով: Եզրափակենք: Տնտեսագի տությունը, այժմ արդեն պարզ է, դժվար չէ: ժպտացի՞ք: Իհարկե, իր տեխնիկական դժվարություններն ունի, իր մշուշոտ կողմերը, ժարգոնը: Սակայն մի բան պետք է պարզ լինի այս էջերից: Մեր ժամանակի իրական մարտահրավերը տնտեսական խնդիրները չեն, այլ քաղաքական եւ բա րոյական արժեքները, որոնք մշտապես առկա են մեր տնտեսական վճիռ- ներում: Տնտեսագիտությունը լեզու է, որը գործածում ենք մեր համակարգի գործունեության եւ ազատության մասին խոսելիս: Դա այն լեզուն չէ, որով գնահատում ենք համակարգի արժեքը կամ որոշում, թե ինչը պահպանենք, ինչը’ ոչ: Քաղաքականությունը եւ բարոյականությունը’ մեր միացյալ կամքը եւ մասնավոր արժեքների համակարգը, մնում են հասարակության հիմնա քարը: Մեր ժամանակների ճգնաժամի ելքը կարտացոլի այդ կամքի ուժը եւ այդ արժեքների որակը:
259