Տնտեսագիտություն բոլորի համար:
Գլուխ 5.3. ԻՆՉ է ԱՍՈԻՄ ՄԵԶ ՀԱԱ-Ը:
Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:
Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:
Կարծում ենք, հասկանալի է, թե ինչից է բաղկացած ՀԱԱ-ը: Իսկ
որքանո՞վ է այն կարեւոր: Կարելի» է ՀԱԱ-ի չափով ճշգրիտ իմանալ’ ավելի
լա՞վ ենք ապրում, թե ոչ: Լա՞վ է, երբ ՀԱԱ֊ը աճում է եւ վատ’ երբ նվազում
է: Եվ այո, ել ոչ: Այո-ն հեշտ է Իասկանալ: Երբ արտադրության ծավալն
աճում է, հավանաբար, ավելի շատ կլինի աշխատողների քանակը: Երբ
ընդԻանուր արտադրանքի ծավալն աճում է, հաստատապես ւս^ում են նաեւ
եկ ւմուտները: Այսպիսով, ակնԻայտ կապ կա ՀԱԱ-ի չափի եւ աշխատողների
քանակի ու ազգային եկամտի միջեւ: ՀԱԱ-ի չափը ծառայում է նաեւ որպես
85
ընդհանուր չաւիանիշ’ ապրանքների ու սպասարկությունների այն քանակի,
որ կարող ենք գնել անհատաբար եւ միասին: Ահա թե ինչու, հաշվի առնելով
այս ամենը, աճող ՀԱԱ-ը միշտ ողջունելի է, իսկ նվազողը’ անցանկալի:
Բայց եւ այնպես, ՀԱԱ-ը բարեկեցության նաեւ թերի ու ապակողմնորո-
շող չափանիշ է, եւ պետք է հասկանանք այս անչաւի կարեւոր, եզակի
տնտեսական ցուցանիշի թույլ եւ ուժեղ կողմերը:
Նախ, ՀԱԱ-ը գործ ունի ղոլարային’ գումարային ծավալների, այլ ոչ
նյութական միավորների հետ: Հետեւաբար, այն ճշտման կարիք ունի’ ըստ
գնաճի: Ինչպես նախորդ գլխից գիտենք, բարդություններ են ի հայտ գալիս,
երբ մի տարվա ՀԱԱ-ը համեմատում ենք մեկ այլ տարվա հետ’ որոշելու,
թե երկիրն ավելի՞ հարուստ է. թե’ ոչ: Եթե երկրորդ տարվա գները բարձր
են. ՀԱԱ-ն ավելի մեծ կստացվի, նույնիսկ եթե վւաստացի արտադրանքի
ծավալը անւիոփոխ է կամ’ ավելի փոքր:
ՀԱԱ-ն, այսպիսով, բարեկեցության ճշգրիտ ցուցիչ է, եթե միայն մի
տարին մյուսի հետ համեմատելիս կարողանանք ճշգրտորեն դուրս Իանել
գնաճի գործոնը: Հնարավո՞ր է: Մասամբ’ այո, լիովին’ ոչ: Այսօրվա
«իրւսկան» ՀԱԱ-ը երեկվա ցուցանիշի հետ համեմատելու մեջ մշտապես
որոշակի անստուգություն կա:
ՀԱԱ-ի երկրորդ թույլ կողմն էլ դրա անճշտությունն է’ որպես ժամանակի
ընթացքում «իրական» միտումների ցուցիչ: Բարդությունն այստեղ ապրանքների
ու սպասարկությունների որակի փոփոխություններն են: Տեխնոլո-
գիապես առաջադիմող հասարակություններում ապրանքների որակը, սովորաբար,
ժամանակի ընթացքում բարելավվում է, եւ անընդիատ նորանոր
ապրանքներ են ներկայացվում: Միեւնույն ժամանակ, հարաճուն բնակչությամբ,
խիտ բնակեցված երկրներում այլեւայլ ապրանքների որակը
կարող է նվազել: Օդանավային ուղեւորությունն այսօր ավելի գերադասելի
է, քան երեսուն տարի առաջ, մինչդեռ մետրոյով երթեւեկելը’ ոչ: Կառավարական
վիճակագիրները փորձոա են ՀԱԱ-ի վիճակագրությունը հարմարեցնել
որակի այսպիսի փոփոխություններին, սակայն անստուգության եզրը,
ակնհայտորեն, այստեղ եւս առկա է:
ՀԱԱ-ի հետ կապված երրորդ բարդությունը «կուրությունն» է արտադրանքի
վերջնական օգտագործման նկատմամբ: Եթե մի տարի ՀԱԱ-ը աճում
է մեկ միլիարդ դոլարով’ շնորիիվ կրթության վրա կատարված ծախսերի,
իսկ մի այլ տարի նույնչափ աճում է’ ծխախոտի արտադրության աճի
պատճառով, թվերը երկու դեպքում էլ աճի նույն քանակն են ցույց տալիս:
Նույնիսկ այնպիսի արտադրանք, որն, ինչպես պարզվում է, անտեղի է
կամ լիովին անօգուտ, ինչպես հանրահայտ «էդսել» ավտոմեքենան, որը
ոչ ոք չուզեց, կամ սպառազինությունը, որ թողարկման պահից հնացած է,
բոլորն էլ հաշվում են որպես ՀԱԱ-ի մաս: Մեկ այլ բարդություն է շրջակա
միջավայրի աղտոտումը: ՀԱԱ-ի աճի որոշ տեսակներ ուղղակիորեն նպսւս-
86
աում են աղտոտմանը, օրինակ, ավտոմեքենաները, թղթի կամ պողպատի
արտադրությունը: ՀԱԱ-ի աճի այլ տեսակներ անհրաժեշտ են աղտոտումը
կասեցնելու համար (աղբամշսւկման գործարաններ կամ էկոլոգիսւպես մաքուր
ներքին այրման շարժիչի արտադրություն):
ՀԱԱ-ի մեր սովորական չափանիշը չի տարբերակում արտադրանքի այս
տեսակները: Օրինակ, մոտակա գործարանի ծխից մեր հագուստը մաքրելու
համար լվացքատանը մուծված վճարը դառնում է ՀԱԱ-ի մաս, թեպետ
հագուստի լվացումը չի բարձրացնում մեր բարեկեցությունը, այլ սոսկ
վերադարձնում է այն իր նախնական վիճակին: Նմանօրինակ հարցերը
նույնպես մշուշում են ՀԱԱ-ի իմաստը:
Վերջապես, ՀԱԱ-ը ոչինչ չի ասում ապրանքներն ու սպասարկությունները
բնակչության մեջ բաշխելու մասին: Հասարակությունները լայնորեն
տարբերվում են միմյանցից իրենց բնակչության մեջ ապրանքների ու
սպասարկությունների բաշխման հարցում: Համեմատեք Շվեդիան եւ Աեք-
սիկան, որոնց ընդհանուր ՀԱԱ-ի ծավալը մոտավորապես նույնն է, կամ’
Շվեդիան եւ ԱՄՆ-ը, որոնց մեկ շնչին ընկնող ՀԱԱ-ը գրեթե հավասար է:
ՀԱԱ-ի ծավալը կամ մեկ շնչին ընկնող ՀԱԱ-ն իմանալը, այսպիսով, ոչինչ
չի ասում տվյալ ՀԱԱ-ի սոցիալական հետեւանքների մասին: Հարուստ
երկիրը կարող է բազմաթիվ աղքատ բնակիչներ ունենալ եւ անտարբեր
կամ, թերեւս, անկարող լինել նրանց վիճակը բարելավել, իսկ որեւէ աղքատ
երկրռւմ կարող են մի քանի միլիոնատեր ընտանիքներ լինել (հնդկական
իշխաններից ոմանք, սովորաբար, ամեն տարի իրենց քաշով մեկ ոսկի էին
պահանջում իրենց ժողովրդից):
Բոլոր այս կասկածներն ու վերապահումները (դրանց մի մասն էլ չենք
նշում) պետք է զգուշություն ներշնչեն մեզ’ ՀԱԱ-ը որպես սոցիալական
բավարարվածռւթյան կամ երջանկության հստակ չափանիշ կիրառելու հարցում:
Տնտեսագետ էդուարդ Դենիսնը նկատել է, որ ոչինչ, թերեւս. այնպես
չի ազդում ազգային տնտեսական բարեկեցության վրա, որքան եղանակը,
որը, ինչ խոսք, ՀԱԱ-ի հաշվարկի մեջ չի մտնում: Հետեւապես, թեեւ ԱԱՆ-ում
մեկ շնչին ընկնող ՀԱԱ-ը գուցեեւ ավելին է, քան, ասենք, ճապոնիայում,
դեռեւս չի նշանակում, թե կյանքն ԱԱՆ-ում ավելի բարվոք է: Կարող է եւ
ավելի վատ լինել: Առողջապահության ցուցանիշներով կամ հանցագործությունների
թվով, փաստորեն, գուցեեւ վատթար է:
Այնուամենայնիվ, իր բոլոր թերություններով հանդերձ, ՀԱԱ-ը տնտեսության
գործունեության ընդհանուր մակարդակի հանրագումարի մեր իմացած
պարզագույն ուղին է:
Ւսկ եթե տնտեսության բարօրությունն ենք ցանկանում քննել, ավելի
ճիշտ կլինի սոցիալական բնորոշ ցուցիչները դիտարկել’ կյանքի տետ-
ղությունը, նյութական վիճակը, որակյալ բուժսպասարկման մատչելիությու
87
նը, սննդի առատությունն ու բազմազանությունը եւ այլն, որոնցից Եւ ոչ
մեկի մասին ՀԱԱ-ի թվերը ոչինչ չեն ասում: Բարեկեցությունը, սակայն,
միշտ չէ, որ հետաքրքրում է մեզ, մասամբ այն պատճառով, որ չափազանց
բարդ է մեկ չափանիշով ներկայացնելու համար: Օրինակ, առողջապահության
կամ հանցագործությունների ցուցանիշները ավելի բարվոք են
ճապոնիայում, քան Միացյալ Նահանգներում, իսկ մեկ անձին ընկնող
բնակելի մակերեսի ցուցանիշը’ ոչ: Բազմաթիվ այլեւայլ տվյալներ կարող
ենք քաղել: ՀԱԱ-ը խիստ արժեքավոր է նրանով, որ հինգ մատի պես
ճանաչված լինելով, ամբողջ աշխարհում ընդունված համեմատության, լավ
թե վատ, չափանիշ է եւ ապագայում էլ դեռ երկար կմնա որպես տնտեսագիտության
բառապաշարի առանցքային հասկացություններից մեկը:
88