ՄԱՅՐԱՊԵՏԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ
Հենրի Գյուդնի | Քենտերբերյան Հանելուկներ և այլ Հետաքրքիր խնդիրներ
ГЕНРИ ДЮДНИ | КЕНТЕРБЕРИЙСКИЕ ЗАГАДКИ | (На армянском языке)
Գլխավոր էջ Քենտերբերյան Հանելուկներ և այլ Հետաքրքիր խնդիրներ
Մի օր մայրապետը հետևյալ պատմությունն արեց իր
ոսկեփայլ զարդասեղի մասին, որի միջնամասում թագակիր
А տառն Էր զետեղված:
«Մի անգամ, մի շատ պատվական
տղամարդ նվիրեց ինձ այս զարդասեղը որպես համայիլ՝
տարօրինակ և խորհրդավոր բաներ պատմելով նրա մասին:
Նա ասաց նաև, որ զարդասեղը քառակուսիի վերածվելու
հատկություն ունի, և պատմեց իմաստուն բաներ, որոնք
բարդ թվացին ինձ: Սակայն, մի օր, վանահայրերից մեկը
հայտնեց ինձ, որ այս զարդասեղը իրոք կարելի Է այնպիսի
վարպետությամբ բաժանել չորս մասերի, որ միացնելիս
մի ամբողջական քառակուսի ստացվի, թեև դրա ձևը մինչև
օրս Էլ անհայտ Է մնում ինձ։
Ունկնդիրներն ինչպե՞ս կարողացան լուծել այս հանելուկը։