Home » Рефераты » ԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 14. 2. ԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

ՈՒ՞մ է հարմար այս բիզնեսը:

Միկրոտնտեսագիտության տեսանկյունն անմիջապես հանգեցնում է գների
հարցին, որը լիովին անտեսել ենք, բացառությամբ, երբ խոսքն առհասարակ
բոլոր գների մասին է եղել գնաճի պայմաններում: Մինչդեռ միկրոտնտեսագիտությունը
ջանում է բացատրել, թե ինչպես է այս կամ այն
առանձնակի գինը որոշվում վաճառատեղի կոչվող այդ մրցասպարեզում:
Ուստի, միկրոտնտեսագիտությունն սկսվում է առաջարկի եւ պահանջարկի
ուսումնասիրությունից, բառեր, որ ամեն օր ասում եւ լսում ենք’ առանց
հստակ պատկերացնելու իմաստը:
Առաջարկ եւ պահանջաըկ ասելիս հաճախ կարծում ենք, թե խոսքը
տնտեսական կյանքի ինչ-որ ընդԻանուր օրենքի մասին է: Հիշո՞ւմ եք, նման
մի «օրենք» արդեն նշել ենք’ «ինչ թանկանում է, անպայման կէժանանա»:
Բայց այդպիսի օրենք գոյություն չունի, եթե անգամ լիներ էլ, ապա դա
առաջարկի եւ պահանջարկի օրենքը չէր լինի: Փոխարենը, առաջարկը եւ
պահանջարկը ուղի են հասկանալու, թե գնորդների ու վաճառողների
բախումն ինչպես է շուկան «հավասարակշռող» գներ առաջացնում (ինչ
ասել է «հավասարակշռել»’ շուտով կտեսնենք), կամ թե ինչու այդ բախումը
երբեմն չի կարողանում այդպիսի գներ առաջացնել: Այլ կերպ ասած,
առաջարկը եւ պահանջարկը տեղեկացնում են, թե շուկան ինչպես է որոշ
կարգ ու կանոն ստեղծում համակարգում’ կազմակերպելով տնտեսությունը,
ինչպես Երկրորդ գլխում ակնարկեցինք’ տնտեսական աշխաիհի մասին
Ադամ Սմիթի հայեցակարգը քննարկելիս:
Նախ պարզաբանենք, թե ինչ ենք հասկանում պահանջարկ ասելով:
Շատերի կարծիքով, այդ բառը սոսկ որոշակի ծավալի ծախսումներ է
նշանակում, ինչպես, օրինակ, ասում ենք’ ավտոմեքենաների պահանջարկն
ընկել է կամ ոսկու պահանջարկը բարձր է: Սակայն տնտեսագետը այդ
նկատի չունի, երբ սահմանում է պահանջարկը որպես շուկայի իր բացատրության
բաղադրիչ: Պահանջարկը նշանակում է ոչ թե պարզապես որքան
ենք ծախսում տվյալ իրի վրա. այլ, թե որքան ենք ծախսում այդ իրի համար
հենց տվյալ գնով եւ որքան կծախսեինք, եթե գինը փոխվեր:
Ավելին, տնտեսագետները կարեւոր ընդհանրացում են անում գնումներ
կատարելու մեր վարվելակերպի վերաբերյալ’ ի պատասխան փոփոխվող
գների: Օրինակ, գինը բարձր է’ քիչ ենք գնում, ցածր է’ շատ: Չափազանց
պարզունա՞կ է: Հիմա կտեսնեք, թե ինչքա՜ն բան կարող է կառուցվել այս
հիմքի վրա: Տնտեսագետներն ընդունում են այս պարզ ճշմարտությունը
երկու պատճառով: Առաջին, երբ գներն ընկնում են, ի վիճակի ենք լինում

175

շատ գնել, որովհետեւ մեր եկամուտները բավականացնում են: Երկրորդ,
երբ գներն ընկնում են, ուզում ենք շատ գնել, որովհետեւ տվյալ ապրանքն
ավելի էժան գնով ավելի գրավիչ է թվում, քան այլ ապրանքներ :
Այս հավանական դատողությունից տնտեսագետները կառուցում են գնողական
մեր վարվելակերպի լայնորեն գործածվող եւ շատ օգտակար’
պահանջարկի կոր կոչվող նկարագիրը: Սստրեւ բերվող գծապատկերը
ներկայացնում է այդպիսի մի կոր: Ենթադրենք, այս կորի նպատակն է
ցույց տալ, թե տարբեր գներով որքան վերնաշապիկ կգնվի հանրախանութում
մեկ շաբաթվա ընթացքում: Կետագծերով նշված այս (երեւակայսւկան)
օրինակը ցույց է տալիս, որ եթե վերնաշապիկն արժենա 50 դոլար, ապա
միայն 50 վերնաշապիկ կգնվի, եթե արժենա 25 դոլար, 100 վերնաշապիկ
կգնվի, 10 դոլարի դեպքում’ 200:

ԱՌԱՋԱՐԿԻ ԵՒ Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Ր Կ Ի ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒՄԸ

ԱՌԱՋԱՐԿԻ ԵՒ Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Ր Կ Ի ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒՄԸ

176

Իսկ ի՞նչ կարելի է ասել առաջարկի մասին: Ինչպես եւ սպասվում Էր,
վաճառողները նույնպես արձագանքում են գների փոփոխությանը, բայց
գնորդներին ճիշտ հակառակ ուղղությամբ: Գինը որքան բարձր, վաճառողներն
ի վիճակի կլինեն եւ կցանկանան ավելի շատ ապրանք վաճառքի
հանել, գինը որքան ցածր, այնքան’ քիչ: Խոսքն այն մասին չէ, թե չի՞
կարող արդյոք արտադրողն ավելի էժան ու ավելի շատ արտադրել, այլ,
թե «Ջենրլ Մոթըրզը» կամ որեւէ ագարակատեր ցանկություն կունենան եւ
կկարողանան ավելի շատ արտադրանք առաջարկել գնորդներին !лւ[յսւլ
պաԻին’ առկա Իողակտորի վրա կամ առկա սարքավորումով աշխատելով,
եթե գները բարձր են: Ակնհայտորեն’ այո: Հետեւաբար, առաջարկի կորը
պատկերում ենք որպես աճող’ ի տարբերություն պաիանջարկի նվազող
կորի: Կորի թեքության աստիճանը կախված է այն բանից, թե գնի բարձրանալու
դեպքում մատակարարը որքան ապրանք կարող է արագորեն
վաճառքի հանել: Ագարակատերը երեւի այնքան, որքան բերքը թույլ տա,
«Ջենրլ Մոթրզը», արտադրությունը եռահերթ կազմակերպելով’ կարող է
մեծացնել ավտոմեքենայի արտադրությւսն ծավալը: Ահա թե ինչ տեսք ունի
կարճաժամկետ առաջարկի բնոբոշ կորը.

ինչպես է շուկայական մեխանիզմը գործում

ինչպես է շուկայական մեխանիզմը գործում

Հիմա տեսնենք, թե ինչպես է շուկայական մեխանիզմը գործում: Կռա­ հեցիք, անշուշտ, թե խոսքն ինչի մասին է: Այն փաստը, որ գնորդների ու վաճառողների «առաջարկ-պահանջարկ» վարքագիծը տարբեր եւ հակադիր է, հնարավորություն է ընձեռում համակարգին որոշելու այն գինը, որը «հավասարակշռում» է շուկան: Առաջարկ-պահանջարկի մեխանիզմն ըմբռնելու լավագույն միջոցը երե- ւակայական որեւէ օրինակի վերլուծությունն է: Ենթադրենք, թե խանութը բաճկոն է վաճառում հատը 29,95 դոլարով: Պահեստը լիքն է, որը մի

177

ամսում պետք է սպառվի: Խանութպանը տեսնում է, որ ապրանքը «չի
գնում», այսինքն’ բաճկոնները 29,95 դոլարով բավարար պահանջարկ չունեն
սպառողների շրջանում, հետեւաբար, իջեցնում է գինը մինչեւ 10,95 դոլար:
Բաճկոններն սկսում են «գնալ» եւ այնքան արագ, որ խանութպանը փորձում
է նոր խմբաքանակ պատվիրել, բայց նախկինից բավական ցածր գնով,
այնպես, որ նույն գնով’ 10,95 դոլարով վաճառի ու էլի ՛շահույթ ունենա:
Սակայն պարզվում է, որ բաճկոն արտադրողը ցածր գնով պատվերը չի
կարող կատարել: էժան բաճկոնի մեծ պահանջարկ կա, իսկ առաջարկ չկա:
Հարց է ծագում, կա՞ մի գին, որ երկուսին էլ գոհացնի: Իհարկե, կա.
այն գինը, որի դեպքում բաճկոնների պահանջվող քանակը հավասար է
առաջարկվող քանակին, ինչը շատ պարզ երետւմ է այս գծապատկերում:

Կետագիծը նշում է եկամտի աճի հետեւանքով գոյացած նոր, ավելի բարձր պահանջարկի աճող կորը

Կետագիծը նշում է եկամտի աճի հետեւանքով
գոյացած նոր, ավելի բարձր պահանջարկի աճող կորը

Ակնհայտ է, որ ինքնաԻոսի թողնված շուկան ինքնաբերաբար կհանգի
հավասարակշռության գնի: Բայց շուկան հազվադեպ է ինքնահոսի թող-
նըվում, գրեթե’ երբեք: Գնորդի ճաշակն ու եկամուտը, վաճառողի ծախսերը
մշտապես փոփոխվում են, հետեւաբար, գնորդը կարող է ավելի շատ
ապրանք ուզել նախկին գնով կամ կարող է չգնել այնքան, որքան նախկինում:
Վաճառողն էլ իր հերթին կարող է ցանկանալ եւ ի վիճակի լինել
որեւէ գնով ավելի շատ կամ ավելի քիչ ապրանք աոաջարկել: Հետո ի՞նչ:
Այն, որ գները ւհոխվում են: Երբ ցանկություն ունենք ել ի վիճակի
ենք ավելի շատ գնելու, ւսսում ենք’ պահանջարկն աճում է. եւ բոլորն էլ
գիտեն, որ աճող պահանջարկի հետեւանքը գների բարձրացումն է: Սա
երետւմ է հաջորդ գծապատկերում: Հոծ գծով պատկերված են պահանջարկի
ու առաջարկի կորերը եւ հավասարակշռության գինը’ կորերի հատման
կետը, մինչեւ որեւէ փոփոխություն, ասենք, ավելի բարձր եկամուտը պահանջարկի
աճ առաջացնի: Կետագիծը նշում է եկամտի աճի հետեւանքով
գոյացած նոր, ավելի բարձր պահանջարկի աճող կորը եւ հավասարս!-

178

կշռության նոր, ավելի բարձր գինը: Իհարկե, այս սխեման գործում է նաեւ
հակադարձաբար’ եկամտի նվազումը հանգեցնում է պահանջարկի, ինչպես
նաեւ գնի նվազման:

ապրանք առաջսւրկելոԼ վաճառողների ցանկությունը

ապրանք առաջսւրկելոԼ վաճառողների
ցանկությունը

Ամփոփելու համար մեկ այլ գծապատկերով ներկայացնենք, թե ինչ է
լինում, երբ նույն քանակներով ապրանք առաջսւրկելոԼ վաճառողների
ցանկությունը նվազում է, օրինակ, բարձր ծախքերի պատճառով: Երբ
առաջարկը նվաղում է, գները բարձրանում են: Ակնհայտ է նսւեւ, որ
առաջարկի աճը հանգեցնում է ցածր գների:
Իհարկե, առաջարկը եւ պահանջարկը կարող են փոփոխվել նաեւ միաժամանակ,
ինչը եւ հաճախ լինում է: Հարդյունս’ գները կարող են աճել,
նվազել կամ նույնիսկ մնալ անփոփոխ, նայած թե ինչպես կգործի շուկայական
ուժերի նոր հավասարակշռությունը:

179

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика