Տնտեսագիտություն բոլորի համար:
Գլուխ 17. 1. ԵԿԱՄՏԻ ԲԱՇԽՈԻՄԸ:
Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:
4. MLM բիզնես սխեմա (մարքեթինգ պլան)(մաս 1):
ԵԿԱՄՏԻ ԲԱՇԻՈԻՄԸ
Այն հարցին, թե ինչո՞ւ տարբեր մարդիկ տարբեր եկամուտներ ունեն,
շատերը, ենթադրելով, որ ւովյալ անձը մեծ ժառանգություն չի ստացել կամ
ինչ-ինչ հանգամանքների զոհ չի դարձել, հավանաբար, կպատասխանեն,
մարդիկ ունենում են այն եկամուտը, ինչ վաստակում են: Նկատի ունեն
այն, որ անհատը, ընդհանրապես, հասարակությունից ստանում է իր տվածի
մոտավոր համարժեքը:
Տնտեսագետները հաճախ նույնն են ասում, բայց ավելի «բարդ» լեզվով:
Նրանք պնդում են, որ, ընդհանուր առմամբ, եկամուտներն արտացոլում են
տնտեսական գործընթացի տարբեր մասնակիցների սահմանային արտադրողականությունը:
Ավելի ստույգ’ մարդ այնքան եկամուտ է ստանում,
որքան իր կամ այլոց համար կատարած աշխատանքի մոտավոր արժեքն է:
Արդյո՞ք այս բացատրությունն օգնում է հասկանալ հասարակության մեջ
եկամտի փաստացի բաշխումը: Պատասխանը, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում,
հստակ չէ: Այն որոշ չափով լույս է սփռում դիտարկվող հարցերի
վրա, քանի որ հաճախ անհատի արտադրողականությունն ակնհայտորեն
ստեղծում է նրա եկամուտը’ բարձր որակավորում ունեցող բանվորն ավելի
շատ է վաստակում, քան որակավորում չունեցողը: Սակայն, որքան էլ
կարեւոր, արտադրողականությունը բավարար չէ’ ըմբռնելու ամերիկյան
եկամտի «տորթի» վերին եւ ստորին շերտերը, մի հանգամանք, որ կարոտ
է բացատրության:
208