дома » Рефераты » ԴՐՍՄՍՏՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ԴՐՍՄՍՏՆՍՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ԴՐՍՄՍՏՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Տնտեսագիտություն բոլորի համար: ՀԱՎԵԼՎԱԾ: ԻՆՉՊԵՍ է ԳՈՐԾՈԻՄ ԴՐՍՄՍՏՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Դրամատնային գործը թե’ անլուրջ վերաբերմունք է հարուցում եւ թե’ ակնածանք: Երկուսն էլ վկայում են մեր անհաճո այն զգացումը, որ չենք հասկանում դրամատների աշխատանքը, չգիտենք՝ փոդ են ստեղծում, թե ինչ են անում: Այս հարցերն ենք պարզաբանում ստորեւ: Բացատրությունն առանձնապես բարդ չէ, բայց անհրաժեշտ է մինչեւ վերջ, դանդաղ կարդալ’ գործընթացն ըմբռնելու համար: Չենք ասում, թե անպայման պարտավոր եք հասկանալ դրամատան աշխատանքը, շատ դրամապաններ (բանկիրներ) իրենք էլ կարգին չգիտեն: Իսկ եթե հետաքրքրվում եք, ստորեւ կգտնեք պատասխանը: Սկսենք հաշվապահության երկու հիմնական տարրերից’ ակտիվ եւ պարտավորություններ: Յուրաքանչյուր ուսանող, երբեւէ, տեսել է որեւէ ձեռնարկության հաշվեկշիռը, շատերն էլ զարմացել են, թե ինչպես է, որ ընդհանուր ակտիվը հավասար է ընդհանուր պւսրտավորություններին: Շատ պարզ: Ակտիվն այն ամենն է, ինչ ձեռնարկությունն ունի’ կանխիկ փող, ստանալիք հաշիվ, գործարան, սարքավորում եւ այլն: Պարտավորություն- ները պահանջներ են ակտիվի հանդեպ’ մի մասը պարտատերերի պա­ հանջներն են, մի մասը’ սեփականատերերի (վերջինս կոչվում է ձեռ­ նարկության զուտ արժեքը) : Քանի որ ակտիվը ցույց է տալիս այն ամենը, ինչ ձեռնարկությունն ունի, իսկ պարտավորությունները ցույց են տալիս, թե պահանջներն այդ ամենի հանդեպ ինչպես են բաշխված պարտատերերի ու սեփականատերերի միջեւ, ակնհայտ է, որ հաշվեկշռի երկու կողմերն էլ ճիշտ նույն ընղհանուր գումարը պիտի նշեն: Ակտիվի ընդհանուր գումարը եւ պարտավորությունների ընդհանուր գումարը միշտ նույնն են: Ձեռնարկություններն իրենց ֆինանսական վիճակը պատկերում են հաշ­ վեկշռի մեջ, որի ձախ կողմի բոլոր նշումները ներկայացնում են ակտիվը,

260

իսկ աջ կողմի բոլոր նշումները’ պարտավորությունները: Երկսյունակ, պարզ հաշվեկշռի էջի օրինակով կարող ենք հետեւել, թե ինչ է լինում, երբ դրամատանն ավանդ ենք դնում, կամ երբ դրամատունը վտխառություն է տրամադրում, կամ ներդրում է անում: Սկսենք հետեւյալ օրինակով: Սի նոր դրամատուն ենք բացում’ կանխիկ փողով եւ այլ դրամատների վրա վճարագրերով, ընդհանուր’ մեկ միլիոն դոլար գումարով: Հետեւաբսւր, առաջին իսկ նշումով հաշվեկշռի մեջ ցույց ենք տալիս այս գործարքի երկու կողմը: Նկատենք, որ մեր դրամատունը մեկ միլիոն դոլարի (կանխիկ փող եւ վճարագրեր, որ ունենք) ակտիվ ունի, միաժամանակ’ մեկ միլիոն դոլարի պարտավորություններ (ավանդներ, որ պարտք է իր ավանդատուներին, որոնք կարող են ետ վերցնել իրենց փողը):

ԴՐՍՄՍՏՆՍՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ԴՐՍՄՍՏՆՍՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

Ինչպես արդեն գիտենք, դրամատունն իր ամբողջ կանխիկ փողն ու վճարագրերը դրամարկղում չի պահում: Կանխիկի մի մասը կարող է պահել, իսկ բոլոր վճարագրերն ու փողի այն մասը, որի կարիքը չունի, ավանդ կդնի կենտրոնական դրամատանը’ իր հաշվին:

Հա շվեկշիռն այս տեսքը կունենա փոխանցումից հետո: Ցա նկա ցած դրամատան հաշվեկշիռը զննելով’ կտեսնեք, որ սրանք թվա րկված են որպես «Կանխիկ եւ դրամատներից ստանալիք»: Սա նշանակում է’ իրենց դրա­ մարկղում կանխիկ փողը’ գումարած հաշվեկշիռը կենտրոնական դրամատան հետ:

261

Դրամատները փող ստեղծող հիմնարկ են: Հետեւաբար, մեր դրամատու­ նը նույնպես չի ուզում այս դյուրիրւսցվելի, բայց խիստ անշահութաբեր վիճակում մնալ: Համաձայն օրենքի, իր ավանդների միայն մի որոշակի մասը պետք է պահի կանխիկ կամ կենտրոնական դրամատանը, մեր ենթադրյալ օրինակում’ 20 տոկոսը: Մնացածը ազատ է փոխ տալ կամ ներդրում անել: Բայց հիմա մեկ միլիոն դոլար պաշար ունի, 800 000 դոլարով ավելի, քան իրեն պետք է: Ուստի, ենթադրենք, թե վճռում Է այս ավելցուկ պաշարը գործի մեջ դնել’ փոխ տալով մի վստահելի գործի (նկատի առեք, որ դրամատներն իրենք չեն տալիս ավելցուկ պաշարը: Այդ պաշարը, կանխիկ փողը եւ կենտրոնական դրամատանն ունեցած ավանդ­ ներն այնտեղ Էլ մնում են: Դրանց դերն այն Է, որ դրամատներին տեղյակ պահեն, թե որքան կարող են փոխ տալ կամ ներդնել): Այժմ ենթադրենք, թե «Ս մ ի թ » ընկերությունը’ հայտնի մի ձեռնար­ կություն, 800 000 դոլար փոխառություն Է խնդրում: Մեր դրամատունը հաճույքով տրամադրում Է այդ գումարը: Բայց փոխառություն տրամադրել չի նշանակում, թե դրամատունն իր դրամարկղից կանխիկ փող Է տալիս ընկերությանը, այլ’ մի Նոր ընթացիկ հաշիվ է բա ցում ընկերության անունով’ 800 000 դոլար մուտքագրելով (կամ, եթե «Ս մ ի թ » ընկերությունը արդեն հաշիվ ունի մեր դրամատանը, որ հավանական Է, հենց այդ հաշվին Էլ փոխառությունը կմուտքագրի): Մեր նոր հաշվեկշռի մեջ արդեն կա հետաքրքրական որոշ փոփո­ խություն.

ՄԵՐ ԴՐԱՄԱՏՈՒՆԸ

ՄԵՐ ԴՐԱՄԱՏՈՒՆԸ

Հարկ Է որոշ բաներ նշել այս գործարքի վերաբերյալ: Առաջին, մեր դրամատան պաշարը (կանխիկ փողը եւ ավանդը կենտրոնական դրամա­ տանը) փոփոխության չի ենթարկվել, մեկ միլիոնի պաշարը կա: Երկրորդ, ուշադրություն դարձրեք, որ «Ս մի թ » ընկերության փոխա­ ռությունը դրամատանը «նստ ա ծ» Է որպես մի նոր ակտիվ, քանի որ դրամատունն այժմ այդ գումարի չափով օրինական պահանջ ունի ընկե

262

րության հանդեպ (Փոխառության տոկոսները հաշվեկշռի մեջ չեն նշվում, իսկ երբ վճարվեն, կնշվեն որպես հավելում դրամատան կանխիկ փողին): Երրորդ, ավանդները 800 000 դոլարով ավելացել են: Բայց, մի մոռացեք, որ այս 800 000-ը որեւէ մեկի հաշվից չի տրվել «Ս միթին», այլ բոլորովին նոր ընթացիկ հաշիվ է, որ նախկինում չկար: Հարդյունս, փողի առաջարկը նույնպես աճում է: Այդ մասին’ քիչ հետո: Վտանգավոր բան չէ՞ր ընկերության անունով այս նոր հաշիվը բացելը: Տեսնենք, թե մեր պաշարն այժմ բավակա՞ն է «Ս մ ի թ » ընկերության, ինչպես նաեւ սկզբնական ավանդային հաշիվները ծածկելու համար, թե ոչ: Պարզվում է’ ամեն ինչ կարգին է: Դեռեւս մեկ միլիոնի պաշար ունենք’ 1 800 000 դոլար ավանդների դիմաց: Սեր պաշարի հարաբերությունը շատ ավելի մեծ է օրենքով պահանջվող 20 տոկոսից: Այնքան մեծ, փաստորեն, որ թերեւս կարելի է մեկ այլ փոխառություն տրամադրել հաջորդ հաճա­ խորդին’ ընդլայնելով վաստակելու մեր կարողությունը: Բայց փորձված դրամապանը գլուխը կօրորի. ««Ս մ ի թ ը » այդ փողը չվերցրեց ու համաձայնեց տոկոս էլ վճարել, որ «տակը դնի, նստի», — բացատրում է նա, — շատ շուտով դուրս կգրի ապրանքների ու սպասարկությունների դիմաց վճարելու համար, եւ այն ժամանակ ամեն մի կոպեկը մեզ պետք կգա»: Այդպես էլ կա: Մի քանի օրից տեսնում ենք, որ կենտրոնական դրամատան մեր հաշվին 800 000 դոլարի վճարագիր է ներկայացվել «Ս միթի» կողմից’ հօգուտ «Ձ ոնս» ընկերության, որ հաշիվ ունի մեկ ուրիշ դրամատանը: Տեսեք, թե մեր հաշվեկշիռը ինչպես է փոխվել.

Փոխառուն մարում է փոխառությունը:

Փոխառուն մարում է փոխառությունը:

Փոխառուն մարում է փոխառությունը: Պարզենք, թե ինչ է կատարվել: Նախ, «Ս մ ի թ » ընկերության վճարագիրը ներկայացվել է կենտրոնական դրամատան մեր հաշվին եւ 900 000 դոլարից կրճատել մինչեւ 100 000 դոլար: Մեր առձեռն 100 000 կանխիկի հետ սա մեր պաշարը դարձնում է 200 000 դոլար

263

Երկրորդ, «Ս մ ի թ » ընկերության ավանդը լրիվ դուրս է եկել, թեպետ նրա փոխառության պայմանագիրը մնում է մեր ակտիվում: Սեր պաշարը վերանայելով’ տեսնում ենք, որ ամեն ինչ կարգին է. ունենք օրենքով պահանջվող 200 000 դոլար կանխիկ կամ կենտրոնական դրամատան մեր հաշվին’ մեկ միլիոն դոլար ավանդների դիմաց: ճիշտ այնքան, ինչից սկսել ենք: Սեր դրամատունն արդեն փոխ տալու բան չունի: Իսկ դրամատնային համակարգը’ ունի: Մինչ այժմ հետեւում էինք, թե ինչ եղավ մեր դրամատան հետ, երբ «Ս մ ի թ » ընկերությունը ծախսեց իր ավանդային հաշվի գումարը: Հիմա տեսնենք, թե այս գործողությունն ինչ հետեւանքներ կունենա ուրիշ դրամատների ավանդների ու պաշարի վրա: Սկսենք այն դրամատնից, որտեղ «Ձ ո ն ս » ընկերությունը ավանդ է դնում «Ս մ ի թ ի ց» հենց նոր ստացած վճարագիրը: Հաջորդ աղյուսակը ցույց է տալիս, որ «Ջ ո ն ս » ընկերության դրամատունը ճիշտ նույն վիճակում է, ինչ մեր դրամատունը, երբ բացվեց մեկ միլիոն դոլար ավանդներով, մի բացառությամբ, որ դրամական հավելումը այս Երկրորդին ավելի փոքր է, քան մեր դրամատանը:

ԵՐԿՐՈՐԴ -------- ԴՐԱՄԱՏՈՒՆԸ

ԵՐԿՐՈՐԴ
———
ԴՐԱՄԱՏՈՒՆԸ

Երկրորդ դրամատան ավանդներն աճել են: Ինչպես տեսնում ենք, երկրորդ դրամատունը ձեռք է բերել 800 000 դոլար’ կանխիկ եւ ավանդ: Ել քանի որ դրա միայն 20 տոկոսն է իրեն անհրաժեշտ’ պահանջվող պաշարի համար, պարզվում է, որ 640 000 դոլար ավելցուկ պաշար ունի, որը կարոդ է ազատ անօրինել’ փոխ տալ ել ներդրում անել: Ենթադրենք, թե սա էլ փոխառություն է տրամադրում «Բրաուն» ընկերությանը, իսկ «Բրաունը» այդ փոխառությունը ծախսում է «Բ լե ք » ընկերության հետ գործարքի մեջ, վերջինս էլ այդ գումարն ի պահ է տալիս մեկ այլ’ երրորդ դրամատան: Ստորեւ բերվող հաշվեկշիռները ցույց են տալիս, թե ինչ է լինում բոլոր ավանդների հետ:

264

ԵՐՐՈՐԴ ԴՐԱՄԱՏՈՒՆԸ (ԵՐԲ «Բ ԼԵ Ք » ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐՐՈՐԴ ԴՐԱՄԱՏՈՒՆԸ (ԵՐԲ «Բ ԼԵ Ք » ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Գործընթացն այսւոեղ կրկնվում է, քանի որ երկրորդ դրամատունը փոխատվական իր կարողությունն օգտագործում է «Բ րա ուն» ընկերությանը ֆինանսավորելու համար: Հաջորդ սխեմայից երետւմ է, որ գործընթացը կանգ չի առնում, այլ կարող է շարունակվել մի դրամատնից մյուսը այնքան ժամանակ, քանի դեռ փոխատվության միջոցներ կան: Ուշադրություն դարձրեք, սակայն, որ այս միջոցներն աստիճանաբար նվազում են, ի վերջո, հասնելով զրոյի

265

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՎԵԼՎԱԾ

266

 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика