дома » ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ » ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ

ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ

ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Գլխավոր էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ 
Рефераты. Редкие книги.

Ագռավի ճուտ — Արտաքինով տգեղ
(երեխա)
Ազատ շունչ քաշել — Հոգսերից
ազատվել:

Նոր հավաքածու աղջիկների համար ՖԱԲԵՐԼԻԿ Հայաստան

Նոր հավաքածու աղջիկների համար ՖԱԲԵՐԼԻԿ Հայաստան

Ազնիվ խ ո ս ք — Ասածի ճշմարտությունը
հաստատող երդում:
Աթոռ առաջարկել — (մեկին) Հրավիրել
նստելու: Պաշտոն առաջարկել:
Աթոռ խլել (կամ գրավել) — Մեկի պաշտոնը
խլել, պաշտոնին տիրանալ:
Աթոռից պոկ չգալ — Զբաղեցրած պաշտոնից
կառչել:
Ալանի-ալանի խոսել — Անհամ խոսել,
չարախոսել:
Ալբիոնի զավա կ — Անգլիացի:
Ալուկուլ անել ■ Ստացածը հետ չտալ
յուրացնել:
Ախ անել — Ափսոսալ: Մի բանի կարիքը
ունենալ:
Ախ անելու ժամանակ չունենալ —
Խիստ զբաղված լինել:
Ախորժակը գրգռել (սրել) — Ուտելու
(խմելու) ցանկություն առաջացնել:
Ախորժակը կապվել — Ուտելու ցանկություն
չունենալ:
Ախորժակը ուտելիս է բացվում — Մի
բանի տիրելով ավելին են ձգտում
ունենալ:
Ախորժակը փչանալ — հնչ-որ պատճառով
(տհաճ) չկարողանալ ուտել:
Ախորժակին քա ցա խ — Զուր ակնկալություն:
Ախորժակ պահել ■ Հագենալու չափ չուտել
սպասելով համեղ ուտելիքի:
Մի լավ բանի ակնկալիք ունենալ:
Ախպերն ախպորը չի տա — Թանկարժեք’
ընտիր բան, որ ամենահարա-
զատին չի կարելի տալ զիջել:
Ախպեր տղերք — Մոտիկ մտերիմ ընկերներ:
Ախ ու վա խ անել — Հոգոց հանել:
Ախ քաշել — Ցավից վշտից հառաչել:
Ականջ անել — Լսել, ունկնդրել, անսալ:
Ականջ դնել — Լսել: Գաղտնաբար լսել
ուրիշի ասածը: Հաշվի առնել,
հետևել:
Ականջը կանչի — Որևէ առիթով մեկին
հիշել:
Ականջը կտրել • Տղա նշանել, նշան
դնել:
Ականջը բամբակ կոխել — Չլսելու
տալ, խուլ ձևանալ:
Ականջը գցել — Իմաց տալ, տեղեկացնել,
հայտնել:
Ականջը դինջ — Խաղաղ, հանգիստ,
անվրդով:
Ականջը դռանը — Անհամբեր որևէ լուրի
սպասել:
Ականջը լարել (սրել) — Լսողությունը
լարել, մեծ ուշադրությամբ լսել:
Ականջը ծակ — Շուտ լսել: Խոսքը բանի
տեղ չդնող:
Ականջը ծանր — Լսողությունը թույլ
վատ, կիսախուլ:
Ականջը կա խ — Գաղտնի խոսակցություններ
լսելու պատրաստ: Իր
գործով զբաղվող, ուրիշի գործին
չխառնվող:
Ականջը ձայնի (պահել) — Որևէ լուրի
սպասել, լսելու պատրաստ լինել:
Ականջը մտնել — Հասկանալ, ըմբռնել,
ասածը տեղ հասնել: Գաղտնի մեկին
մի բան հաղորդել տրամադրելով
մի բանի, գլխի գցել:
Ականջը ոլորել (պոկել) — Խիստ
պատժել:
Ականջը պահել մի բանի — Ուշադրությամբ
հետևել մի բանի, հսկել:

300 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Ականջը սրած — Ուշադրությունը լարած,
ուշադիր:
Ականջը սուր — Լավ լսողություն ունեցող,
ուշադիր լսող:
Ականջը տանել — Ձանձրացնել, շա-
տախոսել:
Ականջը քորել — Ինչ անելը չիմանալ,
անզոր զգալ:
Ականջն ընկնել — Լսելի դառնալ,
իմացվել:
Ականջի (հ)ետևը գցել — Անուշադրու-
թյան մատնել: Անտեսել:
Ականջի (հ)ետևը տեսնել — Ասվում է
մի բանի անկարելի լինելը ցույց
տալու համար:
Ականջի ծայրով լսել — Մի բան առանց
ուշադրությունը լարելու, իմիջիայ-
լոց լսել:
Ականջին ընկնել — Ականջին հասնել,
լսվել, իմացվել:
Ականջին հասնել — Լսվել, լսելի դառնալ:
Ականջին օղ անել — Մեկի խրատը
միշտ հիշել’ պահել մտքում:
Ականջի տակ — Շատ մոտ Լւ լսելի:
Ականջի տակով անցնել — Հարևանցի
իմանալ մեկի կարծիքը մի բանի
մասին:
Ականջի տակ քորել — Հեգնել, ծաղրել:
Ականջները թափահարել — Բան չհասկանալ,
որևէ բանից գլուխ չհանել:
Ականջները չորս անել — Համակ ուշադրությամբ
լսել:
Ականջները սրել — Մեծ ուշադրությամբ
լսել:
Ականջները տնկել — Մի բան լսելու
համար ուշադրությունը լարել:
Ականջներին չհավատալ — Լսածին
չհավատալ, լսածից ապշել:
Ականջովը լսել — Անձամբ լսել:
Ականջովը թան չարժե — Բոլորովին
անարժեք, անպետք մարդ:
Ակաս-մակաս դու էիր պակաս — Ասվում
է նրան, ով միջամտում է իրեն
չվերաբերող գործերին նշելով
նրա ավելորդ լինելը:
Ակն ընդ ական’ ատամն ընդ ա տ ա ման
— Աչքի փոխարեն աչքը հանել,
վրեժխնդիր լինել, վատության
դեմ’ վատություն:
Ակռայի (ատամի) տակ բան գցել —
Կաշառք տալ, կաշառել:
Ատամները հաշվել (համրել) — Մեկի
բնավորության թուլությունից
օգտվել’ չարաշահել:
Ահա թե որտեղ է թա ղվա ծ շան գլուխը
— Ահա թե ինչումն է գաղտնիքը,
պատճառը:
Ահ գցել — Վախեցնել:
Ահեղ դա տ ա ստ ան — Այն դատաստանը,
որը կատարվելու է Քրիստոսի
կողմից, վերջին դատաստանը:
Ահը լավ է, քա ն մահը — Լավ է զգույշ
լինել’ նեղություն կրել, քան
վտանգի ենթարկվել:
Ահը սրտում — Երկյուղի մեջ լինել, վախենալով:
Ահ տալ ֊Վախեցնել, սպառնալ:
Ահ ու դողի մեջ ընկնել — Սարսափէդ,
վախենալ:
Ահ ու սարսափ գցել — Վախեցնել:
Աղա մարդ — Մեծահոգի’ առատաձեռն
մարդ:
Աղբյուրը տանել’ ծարավ ետ բերել —
Շատ ճարպիկ, հնարագետ լինել:
Աղբյուրը ցամաքել — Եկամուտները
կտրվել, կյանքը վերջանալ:
Աղբյուրի ջրի պես երկար լինի կյանքը
— Բարեմաղթանք’ երկարակեցության
ցանկություն:
Աղբյուրից ջուր խմել — Մեկից օգտվել:
Ա՞ղդ է պակաս, թե՞ մաղդ — Ի՞նչ
խնդիրք’ պահանջ ունես, ի՞նչ փորացավ
ունես:
Աղի արտասվել • Ողբալ, դառը հեկեկալ:

301 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Աղոթած էշ — Անճարակ’ շվարած’
շշմած մարդ:
Աղոթարանը բացվել — Լույսը բացվել,
լուսանալ:
Աղջի՞կ ես, թե տղա — Գործդ հաջո՞ղ է,
թե ոչ:
Աղվեսն իր պոչը վկա բռնեց — Իր
ասածը հաստատելու համար իր
համախոհին վկա բերեց:
Աղցան անել — Սաստիկ ծեծել:
Աղ ու հացը կտրել — Մեկին պաշտոնից’
ապրուստի միջոցներից
զրկել:
Աղ ու հացը գետնով տալ — Միասին
կերած-խմածը մոռանալ, ապերախտ
լինել:
Աղ ու հացը հարամ լինի — Միասին կերած-
խմածը քթից գա:
Աղուհացով մարդ — Հյուրասեր:
Աղ ու հաց ուտել — Միասին ուտել-
խմել, Բարեկամություն անել:
Աղունը աղալ (մեկի) — Մեկին վնաս
պատճառել, ծեծել:
Աղ ունենալ աղալու — Որևէ խնդիրք
ունենալ, փորացավ ունենալ:
Աղքատ Ղազարոս — Աղքատ թշվառ
վիճակում գտնվող մարդ:
Աղքատ (ու) հպարտ — Ինքնասիրությունից
դրդված ուրիշի օգնությունը
մերժող, ուրիշին չհավանող:
Ամակը ջուրը ընկնել (մեկի) — Մեկի
ջանքերը աշխատանքը լավությունը
իզուր անցնել:
Ամբողջ սրտով — Սրտանց, անկեղծորեն:
Ամեն ա նգամ պապը գաթա չի ուտի —
Ամեն անգամ գետը գերան չի բերի
— Ամեն անգամ չէ, որ մարդու բախտը
բերում է, մարդուն հաջողություն
է սպասվում:
Ամեն ինչի վրա թքել — Ամեն ինչից
հրաժարվել, ամեն ինչ թողնել:
Ամենքին իր սեփական արշինով չափել
— Բոլորին հավասարեցնել իրեն:
Ամերիկա հայտնագործել • Հեգնանքով
ասվում է, երբ վաղուց հայտնի
բանը որպես նորություն են
ներկայացնում:
Ամոթի պատառ — Ափսեում թողնված
վերջին պատառը:
Ամոթից գետին մտնել — Ամոթից մեռնել
— Շատ ամաչել, ամոթահար լինել:
Ամոթով անել (թողնել) — Իրեն չարդարացնելով’
ամաչեցնել, խայտառակել:
Ամոթով մնալ (լինել) — Խոստումը չկատարելու
համար սևերես լինել
խայտառակ լինել:
Ամոթ ունենալ — Ամաչել:
Ամպերում սավառնել — Միշտ երազների
մեջ լինել, երագել:
Ամուսնուն եղջյուրավոր դարձնել —
Ամուսնուն դավաճանել:
Ամուր կաղին — Դժվար հաղթահարելի
(բան):
Ամուր ձեռք г Ուժեղ եռանդուն’ գործունյա
մարդ:
Այբը բենից ջոկել — Մի քիչ կարդալ գիտենալ,
բան հասկանալ:
Այբից մինչև քե — Սկզբից մինչև վերջը,
ամբողջը:
Այբի կտոր չկա փորում — Լրիվ անգրագետ:
Այծերը եկան — Բարկացավ, կատաղեց:
Այծերը ոչխարից ջոկել — Մեղավորն
անմեղից զատել, արդար վճիռ
հանել:
Այն աշխարհից եկած — Առօրյա կյանքին
անտեղյակ:
Այն աշխարհն ուղարկել — Սպանել,
մեռցնել:
Այնպես է նայում, ինչպես թուրքը խ ո զի
մսին — Զզվում է մեկից կամ մի
բանից:
Այոն այո է, ոչը’ ոչ — Իր խոսքի ասածի
տերն է:

302 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի —
Սրա պատճառով դեռ շատ վեճեր
կլինեն:
Այս օրը գցել — Ծւսնր վիճակի մեջ
գցել, թշվառ վիճակի հասցնել:
Այրող հարց — Հրատապ անհետաձգելի
հարց:
Այրված սրտին մխիթարանք — Մեկի
վշտացած սրտին մի աննշան բանով
գոհացում:
Անաղուհաց քրդի շուն — Երախտամոռ,
լավությունը վատությամբ
պատասխանող:
Անառակ որդի — Ծնողներին չհնազանդվող,
հայրենի տունը լքող
զավակ: Չար, անկարգ, ծուռ ճանապարհով
գնացող որդի:
Անարգանքի սյունին գամել — Հրսւ-
պարակավ խայտառակել պարսավել
նշավակել:
Անեծք բռնել — Անեծքը կատարվել
իրականանալ:
Անեծք չար սատանային — Անեծք քեզ,
չար սատանա — Զայրույթի, բարկության
արտահայտություն, փորձանքից
հեռու:
Անզարթնելի քուն — Մահ:
Անզեն աչքով — Առանց օպտիկական
սարքի, սեվւական տեսողությամբ:
Անլվա կատու — Աներես, պնդերես:
Անկողինը արատավորել — Ամուսնուն
դավաճանել:
Անկողին գցել ■ Անկողինը փռել պատրաստել:
Հիվանդացնել:
Անկողին ընկնել — Հիվանդանալ:
Անկողն)ւն գամվել ■ Երկարատև ու
ծանր հիվանդ լինել:
Անկոչ հյուր — Անցանկալի հյուր:
Անկտրել ձմերուկ — Բնավորությամբ
անհայտ մարդ:
Անծուխ կրակ — Օղի:
Անկրակ խորովել — Սաստիկ տանջել:
Անհոտ ծաղիկ — Անօգտակար, անբա-
րեբեր, անպետք, ապաշնորհ:
Անձյուն ձմեռ — Չկամ մարդ: Խեղճ անճարակ
մարդ:
Անձրևից փախչել’ ջուրն ընկնել — Մի
վատ բանից ազատվել, ավելի
վատ դրության մեջ ընկնել:
Անմեղ գառ — Հեզ, հնազանդ, անմեղ
մարդ: Միամիտ, պարզամիտ,
անօգնական:
Անմեղ մեղավոր — Առանց մեղքի մեղավոր
ճանաչված (մարդ):
Անշուն գյուղ մտնել’ անփայտ ման
գալ — Հսկող աչք չլինելու պատճառով
անարգել կատարել իր
ցանկացածը:
Անող-դնող — Աշխատասեր, տնարար
(Կին):
Անոսկոր լեզու — Բամբասող, շաղակրատ:
Անպոչ գդալ — Իրեն չվերաբերող բաների
մեջ մտնող խառնվող:
Անջուր բոբկանալ — Դեռ չեղած որևէ
բանի պատրաստություն տեսնել:
Անվանը մուր քսել — Անունը խայտառակել’
անարգել:
Անտակ ծով — Անչափ շատ, առատ:
Անտակ տակառ — Անհագ, շատ խմող:
Անտառի արքա — Առյուծ:
Անտարբեր աչքով նայել — Անտարբեր
վերաբերմունք ցույց տալ, սառը
լինել:
Անցած-գնացած — Անցյալին վերաբերող,
այլևս չվերադարձող:
Անցած լինի — Մխիթարական խոսք,
վիշտը’ նեղությունը այլևս չկրկըն-
վի, անվերադարձ լինի:
Անցավ գլուխը ավետարանի տակ
դնել — Իրեն չվերաբերող իրեն
օգուտ չբերող խառը գործերի մեջ
մտնել:
Անցավոր աշխարհ(ք) — Վաղանցուկ,
անցնող-գնացող կյանք:
Անուն դնել — Անվանակոչել: Մեկին մականունով
կոչել: Չհավանել:

303 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Անունդ քարին գրեմ — Անեծք թաղեմ
քեզ, մեռնես:
Անունը աշխարհով մեկ անել — Մեկի
անունը հռչակել: Մեկին ամեն
տեղ վարկաբեկել:
Անունը բերան բերել — Մեկի անունը
արտասանել, հիշատւսկել:
Անունը գետնովը տալ — Անունը խայտառակել,
անվանարկել:
Անունը մի մատ մեղը դարձնել — Բամբասանքի’
ծաղրուծանակի առարկա
դարձնել:
Անունը դուրս գալ — Վատ մարդու
համբավ ունենալ:
Անունը ընկնել — Անվանարկել, անունը
կոտրվել:
Անունը թնդալ — Հռչակվել, գովաբանվել:
Անունը ի՞նչ դնենք — Ինչի՞ հիման վրա
(մի բան անել, կատարել):
Անունը լեզվի ծայրին լինել — Մեկի
անունը հիշելուն մոտ լինել (բայց
չկարողանալ տալ):
Անունը ծամոն դառնա լ’ ընկնել բերանները
— Մեկի անունը խոսակցության
առարկա դառնալ, նրա
մասին շատ խոսել:
Անունը կա, ամանումը չկա — Մեկը
կամ մի բան միայն անունով գոյությունը
ունի, բայց իրականում
չկա:
Անունը կոտրել, Անունը հանել — Անունը
խայտառակել:
Անունը մրոտել — Խայտառակել, անվանարկել:
Անունը սև քարին գրել — Անեծք մեկի
մահը ցանկանալ:
Անունը տալ — Անունը հիշատակել: Մի
բանի մասին խոսք բաց անել:
Անունը տուր, սփռոցը փռիր — Ասվում
է այն մարդու մասին, որը հայտ-
նըվում է իր մասին խոսելու պահին:
Անուն հանել, Անուն վաստակել —
Հռչակ բարի անուն ձեռք բերել:
Անունով երդվել — Մեկի անունով երդվելով’
հավատացնել: Մեկին շատ
սիրել համակրել:
Անուշ անել — ճաշակել:
Անփորձ աչք — Ոչ հմուտ, փորձառություն
չունեցող:
Աշխատանքը ջուր դառնալ — Կատարած
աշխատ՛անքը’ վաստակը
իզուր անցնել ոչնչանալ:
Աշխատանքը ջուրը գցել — Աշխատանքի
արդյունքը կորցնել
փչացնել:
Աշխարհք արժե — Մեծ արժեք ունի,
մեծ արժանիքներով է օժտված:
Աշխարհ բերել — Ծնել: Ի հայտ բերել:
Աշխարհ(ք) գալ — Ծնվել: Ծագել, առաջանալ:
Աշխարհը աչքին մթնել (սևանալ) —
Խոր վշտից այլևս ոչինչ չտեսնել,
ոչնչի նշանակություն չտալ:
Աշխարհ(ք)ը գլխին փլվել — Մեծ
ծանր հարված ստանալ, մեծ
դժբախտության հանդիպել:
Աշխարհը դմակ’ մարդը դանակ —
Ամեն մարդ աշխարհը վայելում է
իր հնարավորության, ուժը պատածի
չափով:
Աշխարհը իրենը լինել — Մեծ բախտի
հանդիպել, անչափ ուրախանալ:
Աշխարհը մոռանալ — Հափշտակվել,
հմայվել:
Աշխարհի աչք — Բոլորի կողմից սիրված:
Աշխարհի աչքը հանել — Բոլորին զարմացնել:
Մարդկանց նախանձը
շարժել:
Աշխարհի դարդը մեկին տալ — Անտեղի
տարվել մեծ վշտով, հոգսերով:
Աշխարհի հետ գնալ — Տիրող պայմաններին,
ժամանակին հարմարվել:
Աշխարհի հետ հաշիվները մաքրել —
Հոգին ավանդել, սպասել մահվան:

304 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Աշխարհի հերն անիծած — Սեփական
անձի մասին պետք է մտածել և ոչ
թե աշխարհի հոգսերով զբաղվել:
Աշխարհի չարն ու բարին ճանաչել —
Կյանքի լավն ու վատը հասկանալ:
Աշխարհի չափ — Անչափ, անսահման:
Աշխարհից բան չհասկանալ — Կյանքի
վայելքներից զուրկ մնալ:
Աշխարհից խա բար չլինել — Միամիտ,
անփորձ լինել:
Աշխարհից կտրված — Հասարակությունից,
մարդկանցից հեռացած
առանձնացած, անիրազեկ:
Աշխարհից կուշտ — Կյանքը լիուլի վայելած,
Կյանքից, մարդկանցից
ձանձրացած:
Աշխարհից հեռանալ — Մեռնել:
Աշխարհից հեռու — Աղմուկ-ւսղաղա-
կից հեռու:
Աշխարհ հանել — Երևան հանել, դուրս
հանել:
Աշխարհը չի քանդվի — Փոքր բանից
մեծ վնաս չի լինի:
Աշխարհով մեկ լինել — Շատ ուրախանալ:
Աշխարհ(ք) տ եսած — Հարուստ կենսւս-
փորձ ունեցող:
Աչքալուսանք տալ — Ուրախ դեպքի
մասին լուր հաղորդել:
Աչքաթող անել — Անուշադրության
մատնել:
Աչք ածել — Չորս կողմ նայել:
Աչքակապուկ խա ղալ — Չտեսնելու
տալ, ձևացնել:
Աչք առնել — Չար աչքով զարկվել, չար
աչք դիպչել:
Աչք դնել — Հավանել, սեր տածել:
Աչքերը արյուն կոխել ֊Գազազել, կատաղել:
Աչքերը բա ցա ծ կուլ տալ — Բացահայտ
բոլորի աչքի առաջ յուրացնել:
Աչքերը բաց պահել — Ուշադիր լինել:
Աչքերը բաց մնալ — Ապշել, զարմանալ:
Աչքերը բացել — Ինքնագիտակցության
բերել:
ԱէՔերը բացվել — Այլևս միամիտ չլինել,
սկսել հասկանալ, ըմբռնել:
Աչքերը բռնի — Անեծք լավությունը մոռացողներին:
Աչքերը գագաթը թռչել — Բարկությունից,
զարմանքից աչքերը չռվել:
Աչքերը գետին գցել ֊Ամաչել, անհարմար
զգալ:
Աչքերը թոզ փչել — Խաբել, մոլորեցնել:
Աչքերը կայծակներ արձակել — Խիստ
զայրանալ, կատաղել:
Աչքերը կապել — Խորամանկությամբ
խաբել, մոլորեցնել, աչքին թոզ
փչել:
Աչքերը ճակատը թռչել — Խիստ զարմանալ,
ւսպուշ կտրել:
Աչքերը ճպճպացնել — Անմիտ հայացքով
նայել’ Լռել, գործ չանել:
Շփոթվել:
Աչքերը շաղվել — Աչքերի առաջ մթնել,
լավ չտեսնել:
Աչքերը շոյել — Հաճելի, դուրեկան, ակնահաճո
լինել:
Աչքերը չխփել ‘ չկպցնել — Չքնել:
Աչքերը չհեռացնել — Մեկին սևեռուն
նայել, աչքերով մեկին հետևել:
Աչքերը չռել — Զարմացած նայել:
Աչքերը պլշել — Անկապիշ նայել:
Աչքերը վազեցնել — Արագ աչքի անցկացնել,
մի բան ծայրից ծայր
արագ նայել:
Աչքերը վառվել — Մեծ հուզմունքից,
ուրախությունից, ատելությունից
աչքերը փայլել:
Աչքերը փախցնել — Ուրիշին նայելուց
ամաչել կամ վախենալ, հայացքը
փախցնել:
Աչքերը փոս ընկնել — Նիհարել, հյուծվել,
աչքերը ակնախոռոչներում
խորանալ:

305 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Աչքերը քոռանան — Վշտակցության, ցավակցության
արտահայտություն:
Աչքերը քոռացնել — Շատ կարդալուց
աչքերը տկարացնել: Շատ լաց լինել:
Աչքերի առաջ մթնել — Վախից աչքերը
մթնել:
Աչքերի առաջ մլարը պատել — Խիստ
բարկությունից, սիրուց ամեն ինչ
մոռանալ, իրեն կորցնել:
Աչքերի լույսը մարել — Կուրանալ:
Աչքերի մեջ կարդալ — Աչքերի արտահայտությունից
կռահել դիմացինի
մտադրությունը:
Աչքերի մեջ նայել — Առանց վախենալու
մի բան կատարել, որևէ բանից
չվախենալ:
Աչքերին լույս գալ — Երջանիկ’ ուրախառիթ
բան լինել, երջանկանալ:
Աչքերին չհավատալ — Արտառոց,
ուրախալի կամ դժբախտ դեպքի
հանդիպելիս չհավատալ, ապշել:
Աչքերից արյուն կաթել — Կատաղած
լինել, վրեժը լուծելու տրամադիր
լինել:
Աչքերից կայծեր թափվել — Ուժեղ
հարվածից աչքերի առաջ կայծեր
երևալ:
Աչքերից կրակ թափել — Խիստ բարկանալ,
զայրանալ:
Աչքերով լափել — Ագահությամբ նայել,
աչքերով ուտել:
Աչքերով հարցնել — Աչքերին հարցական
արտահայտություն տալ:
Աչքերով չափել — Աչքերով զննել,
ոտից գլուխ նայել: Արհամարհանքով
մեկին ոտից գլուխ նայել:
Աչքերով ուտել — Տենչանքով կրքով
նայել մեկին, մի բանի: Թշնամությամբ
նայել:
Աչքն անկուշտ — Աչքածակ, ագահ:
Աչքն առածին չափ — Ինչքան որ աչքը
տեսնի, ինչքան որ տեսողությունն
ընդգրկի:
ԱչՔԸ մի թանի մեջ բանալ — Մանկուց
այդ գործի մեջ վարժվել, հմտանալ:
Աչքը բարին տեսնի ■ Աչքը բարի, լավ
բանի հանդիպի, տեսնի:
Աչքը բաց անել (բանալ) • Քնից արթնանալ:
Ուշքի գալ, սթափվել:
Կյանքը ճանաչել:
ԱչՔԸ Բաց գնալ — Մի բանի կարոտով
մեռնել:
ԱչՔԸ Բաց լուսացնել — Ամբողջ գիշերը
չքնել’ արթուն մնալ:
ԱչՔԸ բերանին պահել — Մեկի հրամանին
պատրաստ մնալ, քծնել, շողոքորթել:
ԱչՔԸ գռցել, բերանը բացել — Հայհոյանք
տեղալ, հայհոյել:
ԱչՔԸ Դեռ չթարթած — Անմիջապես,
ակնթարթորեն:
Աչքը թեքել — Ուշադրությունը մի բանից
հեռացնել:
ԱչՔԸ Լալով մնալ — Կորուստը, մահը
ողբալով, սգալով մնալ:
ԱչՔԸ լիանալ — Հագենալ, կշտանալ:
ԱչՔԸ ԼԻ ՜ Ա^ՔԸ կուշւո, հագեցած:
Աչքը ծակ — Ագահ, անկուշտ:
Աչքը ծակել — Նախանձ առաջացնել:
ԱչՔԸ կշտացնել — Հագեցնել, լիացնել:
Կաշառք տալ:
Աչքը կուշտ — Ունեցածով բավարարվող,
գոհ:
Աչքը կոխել — Երեսով տալ, հանդիմա-
նել:
Աչքը հանել — Կուրացնել: Մեծ վնաս
պատճառել:
Աչքը ծամփին — Անհամբեր սպասելիս:
Աչքը ճամփին թողնել — Սպասողական
վիճակում թողնել:
Աչքը ման ածել — Որոնել, աչք ածել,
չորս կողմը նայել:
ԱչՔԸ մեկի ձեռքին լինել — Մեկից շարունակ
նյութական օգնություն
սպասել:

306 ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Աչքը մտնել — Սիրելի դառնալ շողոքորթելով:
Աչքը շոռ — Ցանկասեր, ցանկամոլ, վավաշոտ:
ԱէՔԸ պտտեցնել — Թեթևակի նայել,
զննել:
Աչքը ջուր կտրել — երկար, անհամբեր
սպասել:
Աչքը սևանալ ֊Կուրանալ: Սարսափելի
բան տեսնել:
ԱչՔԸ սուր — Հեռուն լավ տեսնող:
Աչքը վախենալ — Մի բանից վախենալ:
Աչքը տեսածից է վախենում — Նախորդ
փորձը աչքի առաջ ունենալով’
մի բանից զգուշանալ:
Աչքունքը կիտել ֊Նոթերը կիտել, երեսը
խոժոռել, մի բանից դժգոհ լինել:
Աչքը ուրիշի ձեռքին մնալ — Օգնություն
ստանալու հույս ունենալ:
Աչքի անցկացնել — Հապճեպ կարդալ,
նայել:
Աչքի առաջ լինել — Հսկողության տակ
լինել:
Աչքի առաջ ունենալ — Նկատի ունենալ,
հաշվի առնել:
Աչքի լույսի պես պահել — Սիրել, փայփայել:
Աչքի գրող — Ատելի, անցանկալի մարդ:
Աչքի զարկել ֊Նկատվել, երևալ, ուշադրություն
գրավել:
Աչքի ընկնող — Հայտնի, նշանավոր,
երևելի, ուշագրավ:
Աչքի լույս — Շատ սիրելի:
Աչքի լույսը խավարել — Տեսողությունը
վատանալ: Մեծ կորուստ կրել:
Աչքի ԼոլյսԸ չխնայել — Մեկին ոչինչ
չխնայել:
Աչքի ծայրով — Գաղտագողի (նայել):
Աչքի մազ թռցնող — ճարպիկ, աչքի
սուրմա թռցնող:
Աչքի մեջի գերանը չտեսնել — Աեփա-
կան ավելի մեծ թերությունները
չտեսնել:
Աչքին ալաբուլա երևալ — Աչքին տարօրինակ
երևալ, կասկածելի
թվալ:
Աչքին աշխարհը մթնել — Մեծ ցավ
զգալ տեսնել:
Աչքին բան չերևալ — Ոչ մի բանի մասին
այլևս չմտածել:
Աչքին բարձրանալ — Բարձր կարծիք
կազմել մեկի մասին:
Աչքին երևալ ֊Թվալ մեկին:
Աչքին ընկնել — Պատահաբար ուշա-
դըրություն գրավել:
Աչքին թոզ փչել — Խորամանկությամբ
խաբել:
ԱչբիԳ բաց թողնել — Տեսադաշտից
բաց թողնել, չնկատել:
Աչքից Գցել — Այլևս չսիրել, առաջվա
նման չհարգել:
Աչքից ընկնել — Չսիրվել, անուշադրու-
թյան մատնվել:
Աչքից կորչել — Անհայտանալ, չքանալ:
Աչքից հեռու’ սրտից հեռու — Իրարից
որքան հեռու են լինում, այնքան
մոռանում են իրար:
Աչքից հեռու — Տեսադաշտից հեռու:
Աչքից վրիպել — Ուշադրությունից վրիպել:
Աչքի փ ոլ2 ՜ Սաստիկ ատելի:
Աչքի Փոլ2 դառնալ — Սաստիկ ատելի
դառնալ, թշնամանալ:
Աչքն ուտել — Մի բան հավանել, հրապուրել,
դուր գալ:
Աչքով աչք չունենալ — Երեսն անգամ
չցանկանալ տեսնել, չսիրել, ատելով
ատել:
ԱչՔԸ չբանալ — Անընդհատ զբաղված
լինել, ազատ ժամանակ չունենալ:
Աչք ու ականջ — Տեսածն ու լսածը հաղորդող,
լուր տվող:
Աչքից Գցել — Մեկին բամբասելով վար-
կաբեկել, հեղինակազրկել:
Աչքում կշիռ ունենալ — Հարգվել, գնահատվել,
արժեքավորվել

307 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ  էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Աչքում մազ կանաչ ել (բուսնել) —
Շատ չարչարվել, շատ նեղություններ
տանել: Երկար սպասելուց
հոգնել:
Աչք ունենալ — Ուշադրություն դարձնել,
ւոեսնել, մեկին հավանել, սիրել:
Աչք փակել — Չտեսնելու տալ, ներողամիտ
լինել, անտեսել:
Ապտակը կուլ տալ — Վիրավորանքը,
անպատվությունը տանել, հանդուրժել:
Ապուշ կտրել — Ապշած մնալ, շվարել,
զարմանալ:
Ապուր(ը) եփել — Դատաստան տեսնել:
Աջ թև — Մեկի վստահելի օգնականը:
Աջ ձեռք — Մեկի ամենահավատարիմ
օգնականը:
Աջ ու ձախ չգիտենալ — Իր լավն ու
վատը չհասկանալ, տգետ, միամիտ
լինել:
Աջ ու ծախ խոսել — Այստեդ-այնտեղ
ավելորդ խոսել:
Առագաստ պղծել — Ընտանիքի պատիվը
արատավորել, ամուսնուն
դավաճանել:
Առակ (կամ առած) դառնալ — Խոսակցության
ծաղրի առարկա դառնալ:
Առանց աչք թարթելու — Առանց տատանվելու
երկմտելու:
Առանց ետ նայելու — Անհապաղ, անմիջապես:
Առանց կոպեկի նստել — Դրամ չունենալ:
Առանց կրակի ծուխ չլինել — Առանց
պատճառի որևէ բան չլինել:
Առանց սապոնի կմտնի — Սոսկալի շողոքորթ,
քսու մարդ է:
Առաջարկություն անել — Մեկի ձեռքը
խնդրել’ ամուսնանալու նպատակով:
Առաջը գալ — Արածի համար հատուցել:
Երևալ:
Առաջին (մեծության) աստղ — Գիտության’
արվեստի աշխարհում հռչակված
մարդ:
Ականջը քա ր գցել — Խոչնդոտներ
ստեղծել, խանգարել մեկին:
Առաջին ծիծեռնակ — Որևէ երևույթի
առաջին օրինակ, առաջին ավե-
տաբեր:
Առաջին ձեռքից — Ուղղակի սկըզբ-
նաղբյուրից, առանց միջնորդի:
Առաջին ջութակ — Հիմնական դեմք,
ամենաազդեցիկ մարդ:
Առաջն առնել — Շարժումը կանգնեցնել,
կասեցնել:
Առաջնորդը ես եմ, բակլան խա շա ծ
եմ ցանում — Ամեն ինչ առաջնորդի’
գլխավորի քմահաճույքով է
կատարվում:
Առաջ քաշել ֊Պաշտոնը բարձրացնել:
Առատության եղջյուր(ից) — Հորդ աղբյուր,
մեծ քանակությամբ, անչափ
շատ:
Առարկաները (իրերը) իրենց անունով
կոչել — Որևէ բանի կամ որևէ
մեկի մասին ճիշտն ասել:
Առյուծի բաժին — Մեծ մասը:
Առյուծի լեղի ուտել — Անվախ լինել:
Առյուծի սիրտ — Համարձակ, խիզախ:
Առյուծ կտրել ֊Քաջ, խիզախ, անվախ
դառնալ:
Առնել-տալ — Խորհել, կշռադատել:
Առնել-փախչել ֊Հափշտակել:
Առ ոչինչ համարել — Ոչնչի տեղ չդնել,
չեղյալ հւսմարել:
Առոք-փառոք — Փառավոր կերպով,
փառավորապես:
Առ ու կուլ ֊Հափշտակություն, թալան:
Առու թռչել ֊Կրոնն ուրանալ: Պոռնկել:
Առուն ջուր գալ — Երազն իրականանալ,
փափագը կատարվել:
Առ ու փ ա խ — Հափշտակություն:
Ասածը ասած է — Հաստատ խոսք է
ասածը, ասածից չի հրաժարվում:
Ասելու բան չի — Ամոթ է ասել:

307 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Ասեղ գցելու տեղ չկա • Բոլորովին
ազատ տեղ չկա:
Ասեղի ծակից կանցնի — Չափազանց
նիհար է:
Ասեղի ծակով անցկացնել — Շատ
բծախնդիր լինել:
Ասեղ մաշկող — Խաբեբա, խիստ
ագահ, ժլատ:
Ասեղի վրա (նստել) — Խիստ անհանգիստ
լինել:
Ասող-խոսող — Զրուցասեր մարդամոտ:
Ասպարեզ բերել — Ի հայտ բերել, հրապարակ
հանել:
Ասպարեզ գալ — Ի հայտ գալ, երևան
գալ, դուրս գալ:
Ասպարեզ իջնել — Որևէ գործունեություն
սկսել, հրապարակ իջնել:
Ասպարեզ տալ — Հնարավորություն
տալ:
Աստծո գառ — Հլու՜հնազանդ, անմեղ:
Աստծո հույսին թողնլ — Անուշւսդրու-
թյան մատնել:
Աստծու աղոթած — Տխմար, հիմար,
ապուշ (մարդ):
Աստծո աչքը մեկի վրա քաղցր պ ա հել
— Բարի աչքով նայել մեկին,
նրան միշտ օգնել:
Աստծո աչքից ընկնել — Աստծու շնորհքից
զրկվել, չարքաշ, դժբախտ
վիճակում լինել:
Աստծու ավանակ — Ապուշ, բթամիտ,
տխմար:
Աստծու բարևը մոռանալ — Այնքան
շփոթված, հուզված լինել, որ նույնիսկ
մոռանալ բարևել:
Աստծու բարիք — Բնության պարգևած
բարիքները:
Աստծու դուռ — Աղոթարան:
Աստծու դատա ստան — Արդար դատաստան:
Աստծու երեսին թքել — Սրբապիղծ լինել,
հանցանք գործել:
Աստծու կրակ (պատիժ) — Չարաճճի:
Դաժան, անգութ:
Աստծու կրակը թափել — Չարաչար
պատժել, չար անեծքներ թափել:
Աստծու կրակն ուտել — Աստծուց
պատժվել:
Աստծու մատը կա — Աստծու գիտությամբ
է, աստված է արել:
Աստծուն փա ռք տալ — Աստծուց գոհ
լինել, շնորհակալ լինել:
Աստծու պ ա հա ծ գառը գայլը չի
ուտի — Ում որ աստված պահում է,
նրան թշնամին չի կարող վնասել:
Աստծու պա տիժ — Չարություն աղետ
բերող, անգութ:
Աստծու տակին — Այս աշխարհում,
երկրի վրա:
Աստծու տ վա ծ — Բնության պարգևած,
բնության բարիքներ:
Աստծու տվածով գոհ լինել — Եղածով,
հասանելիքով բավարարվել:
Աստծուց երես դարձնել — Աստծուն
չհավատալ:
Աստծուց պ ա տ ժվա ծ — Անհաջողակ,
դժբախտ:
Աստծու փեշը բռնել — Հույսը աստծու
վրա դնել:
Աստծու օրհնած — Բախտավոր, երջանիկ:
Աստղը բացվել — Մեկի բախտը բացվել,
գործերը հաջողակ գնալ, երջանկանալ:
Աստղը ընկնել — Ձախորդության հանդիպել,
դժբախտանալ:
Աստղը խավարել — Հեղինակությունը
կորցնել: Ձախորդության հանդիպել:
Աստղը շողշողալ — Գործերը հաջող
ընթանալ, փառքի արժանանալ:
Աստղով լինել — Բախտավոր լինել,
հաջողության մեջ լինել:
Աստղով մարդ — Հաճելի, դուրեկան
մարդ:
Աստղ վեր բերել — Հրաշք գործել, անկարելին
կատարել:

309 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Աստված ազատի — Շատ վտանգավոր,
դաժան մարդ:
Աստված անիծի — Ամենածանր պատիժը
կրի, ոչնչանա:
Աստված գիտե (գիտի) — Ես ինչ գիտեմ,
ես չգիտեմ, աստծուն է
հայտնի:
Աստված դուռ բաց կանի — Անելանելի
դժվար վիճակից դուրս գալու համար
աստված մի ելք ցույց կտա:
Աստված երկու երնեկը մեկին չի տա
— Մարդ բոլոր կողմերով չի կարող
երջանիկ լինել:
Աստված իր հետ — Ինքը գիտի, ինչպես
որ ինքը կամենում Է:
Աստված կվերցնի — Արածդ աստծուն
դուր չի գա, անարդար Է:
Աստված ղրկեց — Դժվար, անելանելի
վիճակում օգնություն ստանալ:
Աստված հեռու տանի — Չպատահի,
մարդ չտեսնի:
Աստված հոգին առնի — Մեռցնի:
Աստված ճակատին գրել է — Աստված
վաղօրոք սահմանել Է, այդպես Է
նախացանկացել:
Աստված մարդուց մի ձեռքով առնում
է, մյուս ձեռքով տալիս —
Աստված նախախնամությունը,
մարդուն որքան չարիք, այնքան Էլ
բարիք Է գործում:
Աստված մեծ է — Հույսը աստծու վրա
ենք դրել, Աստված ամենակարող
Է:
Աստված մի արասցե — Աստված չանի,
վատ բան չկատարվի, երանի թե
այդպես չլինի:
Աստված որ ագռավի ձայնը լսի’
վարդավառին ձյուն կգա — Աստված
չար խոսք չի լսում:
Աստված չի վերցնի — Աստված թույլ չի
տա, Աստծու կամքին հակառակ Է:
Աստված չունենալ — Անխիղճ, անգութ
լինել, դաժան լինել:
Աստված սարը կտեսնի’ ձյունը կդնի
— Վատ մարդը իր վատության համար
համապատասխան հատուցում
կստանա:
Աստված տա — Երանի թե այդպես լինի:
Ասում ես, : էլի — Անտեղի ես ասում,
ճիշտ չես ասում:
Ասուպի պես երևալ — Ուշ-ուշ և հանկարծ
երևալ ու իսկույն չքանալ:
Ավարա լինել — Չնչին բանի վրա ժամանակ
կորցնել:
Ավարա ման գալ — Աննպատակ թրև
գալ:
Ավգյան ախոռ — Խիստ կեղտոտված,
ծայրահեղ թափթփված (տեղ,
գործ):
Ավգյան ախոռները մաքրել — Երկար
ժամանակ կեղտոտածը մաքրել:
Ավելորդ մարդիկ — Հասարակության
համար անպետք մարդիկ:
Ավել-պակաս — Տեղի-անտեղի, թերություններ:
Ավետյաց երկիր — Ըստ հրեական
ավանդության Պաղեստինը, որ
աստված խոստացել Էր տալ ժառանգություն
հրեաներին: Բաղձալի,
ցանկալի երկիր:
Ավուր պատշաճի — Սովորական, ինչ
որ պատշաճ Է այդ օրը, տեղին
ժամանակին համապատասխան:
Ատամը բռնել — Ուժը պատել, կարողանալ
մի բան հաղթահարել:
Ատամը կտրել — Մի բանի վրա ուժը
պատել, համարձակվել:
Ատամը քարի առնել — Ուժը չպատել, ի
վիճակի չլինել արգելք հաղթահարելու:
Ատամի ժանգով ապրել — Խիստ նեղությունով
ապրել:
Ատամին տալ — Մեկին կամ մի բան
փորձել, ստուգել:
Ատամի տակ ընկնել — Բամբասանքի,
ծաղրի չարանենգ քննադատության
առարկա դառնալ:

310 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Ատամի տակ մի բան կա — Մի ասելիք,
մի գաղտնիք ունի:
Ատամ կոտրել — Չկարողանալ հաղթահարել:
Ատամները բաց անել — Ծիծաղել,
հռհռալ:
Ատամները թափել — Ուժից զորությունից
զրկել, անզոր անվտանգ
դարձնել:
Ատամները հաշվել — Մեկի թույլ կողմերը
ճանաչել, դրանից օգտվել
շահագործել:
Ատամները հանած գայլ — Նախկինում
գիշատիչ եղած, տվյալ պարագայում
այդ հատկանիշներից
օգտվել չկարողացող մարդ:
Ատամները հուպ տալ — Իրեն զուսպ
պահել, համբերել:
Ատամները ջարդվել — Պարտվել,
ջախջախվել, նպատակին չկարողանալ
հասնել:
Ատամները սեղմած — Ատելությամբ,
տհաճությամբ (խոսել):
Ատամները սրել — Պատրաստվել մեկի
վրա հարձակվելու: Ձգտել որևէ
բանի տիրանալ:
Ատամները ցույց տալ — Ծիծաղել:
Պատրաստ լինել մեկին հակահարված
տալու:
Ատամները փշրել — Ջախջախել, հակահարված
տալ:
Ատամները փորն ածել — Ուժեղ հար-
վածել բերանին:
Ատամների արանքով — Կիսաձայն,
բերանը չբացելով: Բարկացած,
սրտնեղած:
Ատամներով բռնել — Շատ ուժեղ
կպչել, որևէ բանից չնահանջել:
Ատամներով պաշտպանել — Շատ
ուժեղ պաշտպանել կամ հովանավորել:
Ատամն ընդ ատ աման — Վատության
չարիքի դեմ’ վատություն ու չա-
Րիք:
Ատամ ունենալ — Ոխ ունենալ: Ուժ, զորություն
ունենալ:
Արանքը ճղել — Թաքուն փախչել:
Արգելված պտուղ — Որևէ ցանկալի
բան, որի գործածելը արգելված է
մեկին:
Արգոսի աչքեր — Ծածուկ, շատ ուշադիր
հետևող աչքեր:
Արդար յուղի տեղ ընդունել — Խարդախվածը
իսկականի տեղ ընդունել:
Արդար քրտինքով — Արդար վաստակով:
Արեգակի կտոր — Շատ գեղեցիկ:
Արեգակի վրա գծեր կան — Պակասություն
չունեցող մարդ չկա: Անթերի
մարդ չկա:
Արևդ ապրի — Օրհնանք կյանքդ եր-
կար լինի:
Արևդ մեռնի — Անեծք մեռնես:
Արևը հանգչել — Մեռնել:
Արևը մարել — Մեռցնել, սպանել:
Արևը սևանալ ■ Դժբախտանալ, զոհվել:
Արևը սև է — Դժբախտ, ապերջանիկ է:
Արևը վա տ տեղ է մայր մտել ■
Աննպաստ, ինչոր հանգամանքների
պատճառով չկարողանալ կատարել:
Արև խնդրել — Կյանք, ողջություն
խնդրել:
Արև տեսնել — Կյանք տեսնել, լույս
տեսնել:
Արիստոֆանյան դիմակ — Կատակասեր,
կատակաբան:
Արխիվից հանել — Մոռացությունից
դուրս բերել:
Արծվի բույն — Անմատչելի ամուր
վայր:
Արծվի հայացք — Մուր հայացք:
Արձան կտրել — Քարանալ, անզգայանալ,
ապշել:
Արյան գնով — Իր կյանքը չխնայելով:

311 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Արյան ծարավ — Ոխ, քեն, սպանելու
ցանկություն:
Արյան ծով — Եղեոն, զանգվածային կոտորած:
Արյան կանչ — Սգակցության զգացում:
Արյան հոտ առնել — Մարդասպանության
վտանգ զգալ, գուշակել:
Արյան մեղքի տակ ընկնել — Անմեղ
մարդու սպանության կամ մահվան
պատճառ դառնալ:
Արյան մեջ կա — Ցեղական է:
Արյան տակ ընկնել — Մեկի սպանության
պատճառ դառնալ, մեկին սպանել:
Արյուն-արտասուք — Դառնակսկիծ,
աղիողորմ լաց:
Արյուն(ը) բորբոքել — Գրգռել, հուզել:
Արյունը արյունով լվանալ — Սպանության
վրեժը սպանությամբ լուծել:
Արյունը գլխին խփել — Խիստ զայրանալ,
հուզվել:
Արյունը եռալ — Գործունյա լինել: Զայրանալ:
Արյունը երակներում սառչել — Սարսափել,
անզգայանալ, ցնցվել:
Արյունը ծծել — Մեկին կեղեքել, սնանկացնել:
Արյուն թափել — Սպանություն գործել:
Արյունը ծով անել — Շատ արյուն թափել:
Արյուն պղտորել — Մեկին վրդովել,
հուզել, բարկացնել:
Արջի ծառայություն — Անտեղի, անմիտ
ծառայություն, որը օգուտի փոխարեն
վնաս է բերում (Կռիլովի
հայտնի առակից):
Արտասուք թափել — Լալ, արտասվել:
Ափերից դուրս գալ — Յորդել, վարարել:
Զայրանալ:
Աքիլլեսյան գարշապար — Որևէ մեկի
խոցելի, թույլ տեղը («Իլիական
»^):
Աքլորի բեռ — Չնչին ունեցվածք:
Աքցանով դուրս քաշել — Որևէ մեկին
զոռով խոսեցնել, նրանից խոսք
քաշել:

Բ
Բաբելոնյան աշտարակ — Ըստ հին
Կտակարանի Աստծուն հասնելու
նպատակով հին Բաբելոնում կառուցված
աշտարակ:
Բաբելոնյան աշտարակաշինություն
(կամ խառնակություն) — Ըստ
Հին Կտակարանի Աստված, զայրանալով
բաբելացիների դեմ,
կործանեց աշտարակը և նրանց
տարալեզու դարձրեց, դրա
հետևանքով նրանք, միմյանց լեզու
չհասկանալով, իրար խառնը-
վեցին, սկսեց իշխել անկարգությունը:
Աղմուկ, ժխոր, անկարգություն:
Բաբելոնյան գերություն — Մշտնջենական,
ցմահ գերություն, խավար
կյանք:
Բաբելոնյան անառակուհի — Ծայրահեղ
անբարոյական, ցոփ կին:
Բաբելոնյան (բաբելական) կրակ —
Առասպելական այն կրակը, ուր
ըստ ավանդության բաբելացի
երեք մանուկներին գցեցին մեջը:
Խիստ չար երեխա:
Բազար անել — Սակարկել, առևտուր
անել, աղմկել:
Բաժակ բարձրացնել — Կենաց առաջարկել:
Բաժակը լցվել — Համբերությունը
հատնել, այլևս համբերել չկարողանալ:
Բաժակի մրուրը քամել — Ծայրահեղ
վշտեր կրել, տառապել, տանջվել:
Բաժանիր, որ տիրես — Մասերի բաժանել,
առանձնացնել հեշտ տիրելու
համար:
Բաժինը բերել — Մասնակցություն
ունենալ, մասնակցել:
Բա խտ ախաղի դնել — Շահ օգուտ քա ղելու
հույսով որևէ բան վտանգի
ենթարկել: —

312 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Բախտավոր աստղի տակ ծնվել — Ասվում
է հաջողակ մարդու մասին,
որի գործերը միշտ հաջողակ են:
Բախտավոր մեր գլուխը — Մեզ որտեղի՞ց
այդպիսի բախտ, մեզ ո՞վ է
տվել այդպիսի բախտ:
Բախտդ ընկնեմ — Թախանձանք խընդ-
րում եմ, աղաչում եմ:
Բախտը բանել — Մեկի գործերը իրենից
անկախ հաջողվել, բախտը
բերել:
Բախտը բացվել — Հաջողության հասնել:
Ամուսնանալ (աղջիկը):
Բախտը երես դարձնել — Անհաջողության
մեջ ընկնել, ձախորդության
հանդիպել:
Բախտը ժպտալ — Գործը հաջողվել,
բախտը բերել:
Բախտը փորձել — Հաջողության հասնելու
հույսով որեւէ բան նախաձեռնել:
Բախտի անիվ — Կյանքի իրադրության
կամ գոյության վիճակ, որ կախում
չունի մարդուց:
Բախտի բան է — ճակատագրից, պատահականությունից
է կախված:
Բախտի բերմամբ — Բարեբախտաբար,
պատահաբար:
Բախտի գլխին քա ր գցել (քացի
տալ) — Իր հաջողությունից հրաժարվել,
սխալ արարքով բախտի
ընձեռած հնարավորությունը ձեռքից
բաց թողնել: Մեկին հաջողությունից
զրկել:
Բախտակից լինել — Նույն բախտի արժանանալ:
Բախտի տերը դառնալ — Իր կյանքը,
իրավունքը ինքը անձամբ տնօրինել:
Բախտից գանգատվել — Իր կյանքից,
վիճակից դժգոհել:
Բախտից Երես առած — Հղփացած,
շփացած:
Բախտից փախչել — Բարենպաստ
պայմաններից, ստեղծված լավագույն
առիթից չօգտվել:
Բախտի քմահաճույքին թողնել —
Թողնել անտեր-անտիրական,
առանց օգնության, լքել:
Բախտ խնդրել — Սեր, բարօրություն
խնդրել:
Բախտն անիծել — ճակատագրից
դժգոհել:
Բախտ որոնել — Լավ ապահով կյանք
փնտրել:
Բակը (բանջարանոցը) քար գցել —
Մեկի հասցեին ակնարկներ անել:
Բաղնիսի բոխչա — Խայտառակության,
բամբասանքի հավաքածու:
Բամբակ դառնալ — Կակղել, մեղմանալ,
հնազանդ դառնալ:
Բամբակով ջուր կաթեցնել — Ասվում է
ծանր հիվանդի մասին, որը ջուր
անգամ չի կարողանում խմել:
Բամբակ կշռել ֊Նստած տեղը նիրհել:
Բամբասանքի բույն — Միշտ բամբասող,
բամբասասեր:
Բայց-մայց չկա — Առանց հակաճառելու:
Բան ասա, բան լսենք — Այնպես խոսիր,
որ հաճելի լինի լսել:
Բան ասա, բան հասկանանք — Այնպես
խոսիր, որ հասկանալի լինի:
Բանդ կտրվե՞լ է — Այլևս ուրիշ անելիք,
գործ չունե՞ս:
Բան եմ ասում քեզ — Ինձ լսիր, իմ խոսքին
հետևիր:
Բանը այնտեղ հասավ — Գործն այնքան
բարդացավ, գործն այնպիսի
ընթացք ստացավ:
Բանը բամբակ դառնալ — Գործը վատ
ընթացք ունենալ, անհաջողության
հանդիպել:
Բանը բանի նման չէ — Տհաճ, տգեղ
երևույթ է, իրենից որևէ բան չի
ներկայացնում:

313 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Բանը բանից անցկացնել — Բոլոր
սահմաններից անցնել, ուշ լինել
նախկին վիճակի բերելու:
Բանը բանից անցնել — Արբեն ուշ լինել,
ւսյլևս հնարավորություն չլինել
որսէ բան կանխելու, օգնելու:
Բանը բուրդ է — Գործերը վատ են:
Բանը գետնին մնալ — Գործը առաջ
չգնալ, գործը կիսատ մնալ:
Բանը գլուխ բերել — Գործն ավարտել
հաջողեցնել:
Բանը պրծած է — Վիճակն անհուսալի
է, օգնելն ապարդյուն է:
Բանը վերջացնել գեղական կարգով —
Միջադեպը հարթել, իրար հետ լեզու
գտնել, համաձայնության գալ:
Բանի անունն ի նչ է — Ի՞նչ գործ է կատարում,
ինչո՞վ է զբաղված, այսինքն
անգործ է:
Բանիդ կաց — Մի անհանգստացիր,
գործդ արա, գործովդ զբաղվիր:
Բանին գնալ — Միայն իր գործին
հետևել:
Բանի վրա գլուիս կոտրել — Օանր
խնդիր հարց լուծել:
Բանի տակն ու գլուխն իմանալ —
Գործի մանրամասնությունն իմանալ,
գործի բուն էությունը հասկանալ:
Բանի տեղ դնել — Յւսշվի առնել,
կարևորություն տալ:
Բանից գցել — Աշխատանքը խանգարել,
աշխատանքից ուշացնել,
կտրել:
Բանհոգի անել — Տեղն ու տեղը մեռցնել,
սպանել:
Բան-ման — Զանւսզւսն բաներ, ինչ-որ
գործ, իր:
Բանը ականջի ետևը գցել — Անուշադ-
րության մատնել, անուշադիր
թողնել:
Բանն այն է — էականն այն Է, գործը
հետևյալն Է:
Բանն ինչո՞ւմն է — Ի՞նչ Է պատահել,
ի՞նչ Է գործի Էութլունը:
Բան չկա — Վնաս չունի:
Բան ուտել — Կերակրվել:
Բառերը քամուն տալ — Դատարկախո-
սել, ւսպարղյուն խոսել:
Բարակ մանել — Հիվանդությամբ աստիճանաբար
հյուծվել մաշվել:
Բարակ մանող — Սաստիկ նիհար:
Բարդուղիմեոսյան գիշեր • Զանգվածային
դաժան կոտորած ջարդ:
Բարև, աստծու բարին դադարեցնել
(կտրել) ■ Իրարից նեղանալ,
այլևս չբարևել, հարաբերություններին
վերջ տալ:
Բարևը մոռանալ — Շփոթվել:
Բարև տաս’ բարեկենդանին կգւս ■
Աներեսի մեկն է (երես տաս, աստառ
կուզի):
Բարև տալ բարևը չառնել ■ Բարևին
չպատասխանել, մեկից խռով լինել:
Բարի աչքով նայել — Բարյացակամ լինել:
Բարի աստղի տակ ծնվել — Յաջողակ,
բւսխտավոր լինել:
Բարի եղեք — Խնդրելու, ւզահանջելու
քաղաքավարական արտահայտություն:
Բարձդ բարին ■ Բարեմաղթություն մեկին
առողջանալու առթիվ՛
Բարձը փոխել — Կինը կամ տղամարդը
ուրիշ կնոջ կաս տղամարդու հետ
կենակցել, ամուսնական առագաստը
արատավորել:
Բարձիթողի անել — Անուշւսդրության
մատնել:
Բարձի տակին ուտել (ուտես) — Անեծք
այն մարդուն, որ անօրինաբար
զրկում է մարդկանց դիզած
հարստությունը հիվանդ վիճակում,
անկողնում վայելի:
Բարձրից նայել — Արհամարհանքով
նայել:

314 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Բարք ու վարք — Կենցաղ, սովորություն,
նիստ ու կաց ապրելակերպ:
Բաց աչքով — Անքուն, արթուն, զգոն,
աչալուրջ:
Բաց աչքով լուսացնել — Գիշերը անքուն
մնալ:
Բաց բերան — Անգաղտնապահ:
Բաց թևերով ընդունել — Գրկաբաց,
ուրախությամբ ընդունել:
Բաց ձեռք — Առատաձեռն, շռայլ:
Բաց ճակատ — Յանցանք, զանցանք
չգործած, պարզերես, ազնիվ:
Բաց սիրտ — Անկեղծ, սրտաբաց,
ուրախ, մարդամոտ:
Բաց սրտով — Ուրախությամբ:
Բաքոսի երկրպագու — Հարբեցող, գինեմոլ:
Բաքոսի տաճար — Գինետուն:
Բաքոսյան խնջույք — Զեխություն,
անառակություն, սանձարձակ
խնջույք խրախճանք:
Բեղերը կրծոտել — Լուռ զայրանալ,
ինքն իրեն ուտել:
Բեղի տակ ժպտալ — Ինքնիրեն, ծածուկ
ժպտալ:
Բեռը ուսից գցել — Մի որևէ բւսն ասելով
կամ անելով’ իր պարտականությունները
կատարած համարել,
իրեն հանգիստ համարել:
Բերանդ չորանա — Անեծք խոսելուց
զրկվես:
Բերանը բանալ — Խոսել, խոսք բաց
անել, սկսել խոսել:
Բերան-բերան ընկնել — Տարածվել,
բերանից բերան անցնել:
Բերանը բարի բաց անել — Լավ, բարի
բանի մասին սկսել խոսել:
Բերանը բաց — Զարմւսցած, հիացած:
Գւսղտնիք չպահող:
Բերանը բաց մնալ — Զմայվել, հիանալ,
զարմանալ:
Բերանը դուռ չունենա/ — Բերանը փակել
չկարողանալ, անգաղտնապահ
լինել:
Բերանը լեզու դնե[ — Թելադրել, տոն
տալ, սովորեցնել գրգռել մեկի
դեմ խոսելու:
Բերանը ծեփել — Խիստ պատասխանելով
լռեցնել, թույլ չտալ խոսելու:
Բերանը կա պա ծ — Անլեզու, խոսել,
պատասխանել չկարողացող,
անգրագետ:
Բերանը համ ընկնել — Որևէ բան ճաշակելով’
հաճույք զգալ և ցանկություն
ունենալ կրկնելու, ախորժակը
բացվել:
Բերանը հոտեցնել — Հայհոյել, անպատկառ
խոսքեր ասել:
Բերանը մտնել — Խիստ մոտիկ կանգնել:
Բերանը յուղոտել — Հարստանալ, մի
բանից օգուտ շւսհ ստանալ:
Բերանը յուղոտ պատառ գցել — Կաշառել,
սիրաշահել:
Բերանը պ ա տ ոա ծ — Սանձարձակ,
հանդուգն, պոռոտախոս:
Բերանը ջուր առնել — Լուռ մնալ, ոչ մի
բան չարտասանել, չխոսել:
Բերանը փակել — Մեկին լռեցնել, թույլ
չտալ, որ խոսի: Չխոսել:
Բերանը սրբել — Ստացածն ուրանալ,
չվերադարձնել:
Բերանի թիքեն կտրել — Ապրուստից
զրկել:
Բերանի ծամոն դառնալ — Բոլորի խոսակցության
բամբասանքի առարկա
դառնալ:
Բերանի կապը կտրած — Խոսելու չա-
փը, կշիռը չիսւսցող, թարս ու շիտակ
խոսող:
Բերանին կողպեք (փակ) դնել — Մեկին
թույլ չտալ, որ խոսի:
Բերանին մտիկ չանել — Մեկի ասածին
ուշադրություն չդարձնել, բանի
տեղ չդնել, արհամարհել:
Բերանին տալ — Հանդիմանական խոսքերով
լռեցնել, պապանձեցնել:

315 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Բերանի պատառը ուրիշին կերցնել —
Ուրիշի նկատմամբ չափազանց
գթասիրտ լինել, առատաձեռն և
ուշադիր լինել:
Բերանից գեշ — Հայհոյասեր:
Բերանից թույլ — Գաղտնիք չպահող,
շատախոս (մարդ):
Բերանից խ ոսք խլել — Ուրիշի խոսքը
կտրել, կիսատ թողնել, ընդհատել,
ինքը խոսել:
Բերանից կաթի հոտ գալ — Երեխա:
Բերանից վարձ ուզել — Քչախոս,
լռակյաց:
Բերան ծռել — Խնդրել:
Բերան չի, ավետարան է — Խելոք,
իմաստուն խոսք ասողների մասին
է ասվում:
Բերանում թուքը չորանալ — Սաստիկ
վախենալ:
Բերանում լեզուն չորանալ — Պապանձվել,
այլևս խոսել չկարողանալ:
Բզի գլխին բռունցքով տալ — Իրեն
իզուր վնասելով’ անիրականանալի
բանի ձգտել, տիրող ուժին, իշխանությանը
հակադրվել:
Բմբուլները քամուն տալ — Հողմացրիվ
անել, ջախջախել, ոչնչացնել,
պատժել:
Բոլորը նույն զուռնան են փչում —
Միևնույն բանն են ասում:
Բոլոր խաղաթղթերը խառնել — Մեկի
ծրագրերը’ մտադրությունը խափանել:
Բոլոր կամուրջները այրել — Վերադարձի
ճամփա չթողել, նահանջի
տեղ չթողնել:
Բոլոր ճանապարհները Հռոմ են տ ա նում
— Բոլոր միջոցներն էլ
միևնույն նպատակին են հասցնում:
Բոխչան բաց անել — Ասելիքը արտահայտել,
գաղտնիքները հաղորդել:
Բոստանը քար գցել — Մեկին վնաս
հասցնել, մեկի մասին չարախոսել:
Բոան մեջ առնել’ հավաքել — Իր իշխանության
տակ առնել, իրեն ենթարկել:
Բռունցք բարձրացնել -Ապառնալ, ծեծել:
Բռունցքը թափ տալ — Մեկին սպառ-
նալ:
Բռունցք իջեցնել — Խփել, հարվածել:
Բուկը թրջել — Մի քիչ խմել:
Բուկը լցնել — Ագահաբար ուտել, լափել,
կաշառել:
Բուկը պահել — Ուտել-խմելու մեջ
զգույշ, չափավոր լինել, նաև
ուրիշի հաշվին ապրել:
Բուրդը գզել — Խիստ ծեծել: Խիստ
քննադատել:
Բուրդը քամուն տալ — Աաստիկ ծեծել,
վնաս պատճառել:
Գ
Գաբոսայի նման — Հաղթանդամ հսկա
մարդ (ըստ հունական դիցաբանության
Գաբոսան հասկացվել է
որպես չար ոգի):
Գաթա չեն բաժանում — Հաճույքի կամ
զվարճանալու տեղ չէ, կյանքին
վտանգ սպառնացող վայր է:
Գահից ընկնել — Իշխանությունից զըրկ-
վեէ:
Գայլից վախենալով’ անտառ չգնալ —
Դժվարությունից խուսափելով’
որևէ լուրջ գործ չանել, գործից
խուսափել:
Գայլի ախորժակ — Չափազանց շատ
ուտելու ցանկություն:
Գայլի աչքը էլի սարին է — Գայլի
գլխին էլի ավետարան կարդալ,
իր նախկին մտադրությունից
չհրաժարվել:

316 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Գայլի ավետարան — Իզուր խոսքեր,
ապարդյուն խրատներ:
Գայլի բերանն ընկած գառ — Հոշոտման
ենթակա, մեծ փորձանքի մեջ
ընկնել:
Գայլի բերան(ն) ընկնել — Մեծ փորձանքի
մեջ ընկնել:
Գայլի գլխին ավետարան կարդալ —
Ապարդյուն կերպով ջանալ մեկին
ուղիղ ճանապարհի բերել խրատել:
Գայլի թոզ է — Խաբեբայություն է, մոլորեցնելու
համար է (նկատի է ւսռնը-
վում խաբելու նպատակով գայլի
հանած փոշին):
Գայլի հետ ուտել’ տիրոջ հետ վայ
կանչել — Գողերի հետ իր մեղսակցությունը
ծածկելու նպատակով
տուժողին ցավակցել, ծպտված
գող, ավազակ լինել:
Գայլի ստամոքս — Շատ, ագահաբար
ամեն ինչ ուտելու ունակություն:
Գայլի և աղվեսի եղբայրություն —
Առերևույթ թվացող բարեկամություն,
երբ յուրաքանչյուրը հարմար
առիթով պատրաստ Է մյուսին
խաբելու կամ հոշոտելու:
Գայլի և գառան համերաշխություն —
Ուժեղի և թույլի, հոշոտողի և հոշոտվողի
պայմաններով համերաշխություն:
Գառան մորթի հագնել ■ Արտաքուստ
միամիտ ձևանալ:
Գառը գայլին պահ տալ — Անվստահելի
անհավատարիմ մարդու մի բան
պահ տալ, մի գործի վրա դնել:
Գայլերն ուլերից ջոկել — Արդարներին
(անմեղներին) մեղավորներից
տարբերել:
Գասպարյանի շարադրություն — Անկապ,
անկանոն շարադրանք:
Գավազան երկաթյա — Բռնություն,
բռնապետություն, բռնի, դաժան
իշխանություն:
Գարի ուտող — Ավանակ:
Գարու հոր ընկնել — Լիության, առատության
մեջ ընկնել:
Գարուն աշուն իրար խառնել — Խառնակել,
կեղտոտել, ապականել:
Գարուն հասակ — երիտասարդություն:
Գարուն կգա’ յոնջա կբուսնի — Զուր
հույսեր չպետք Է կապել ապագայի
հետ:
Գդալ-գդալ հավաքել’ շերեփ-շերեփ
դուրս տալ — Երկար ժամանակ
խնայողությամբ, դժվարությամբ
հավաքել, կարճ ժամանակում
անխնա վատնել:
Գդակ դնել — Տղամարդ լինել, տղամարդու
հատկություններով օժտված
լինել:
Գդակը բարձր դնել — Համարձակ,
ինքնավստահ լինել, գործերը հաջող
գնալ:
Գդակը գետնով տալ — Մեկի պատիվը
վիրավորել:
Գեներալ Կուտուզովի տղան — Ասվում
Է որպես հանդիմանություն նրա
մասին, ով իրեն իր շրջապատից
բարձր Է դասում:
Գեշ աչքով նայել — Վատ վերաբերվել,
չսիրել: Տարփական նպատակ
ունենալ:
Գետատար լինել ■ Անտեղի զոհ գնալ,
զոհվել:
Գետը գցել — Կորցնել, կործանել:
Գետը չտեսած’ բոբիկանալ — Առանց
հիմքի կամ նախապայմանների’
սկսել գործել, առանց լուրջ հիմքի,
ժամանակից շուտ ոգևորվել:
Գետի երեսն ընկած տաշեղ — Անզոր,
անօգնական, բախտի քմահաճույքին
ենթարկված:
Գետին գցել — Տապալել:
Գետինը գցել (խոսքը) — Չկատարել,
անուշադրության մատնել:
Գետինը մտնել — Սաստիկ ամաչել:
Չքանալ, մեռնել:

317 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Գետինը կոխել — Սաստիկ ամաչեցնել,
անպատիվ անել:
Գետինը ճանկռել — Սաստիկ ցավից
տանջվել:
Գետինը մտնել — Սաստիկ ամաչելուց
չհամարձակվել մարդկանց երեսին
նայել, երևալ:
Գետինը լիզել — Շողոքորթել, կեղծավորել:
Գետինը ընկածը օձից էլ է բռնում —
Իր կյանքը փրկելու համար մարդ
ամեն ինչի կարող է դիմել:
Գետնի երեսին չերևալ — Շատ ցածրահասակ
լինել:
Գետնին կպած — Ցածր, ոչ բարձր:
Գետնին հավասար անել — Ոտնատակ
տալ, փչացնել, անպետք դարձնել,
ոչնչացնել,
Գետնով(ը) տալ — Ջարդել, ուժով գեւո-
նին խփել:
Գերանդին քարին առնել — Անհաջողության
հանդիպել, ի վիճակի չլինել
հաղթահարել՜
Գերեզմանի դուռը հասնել — Ծերանալ,
ծանր հիվանդանալ:
Գերեզմանից քա շա ծ — Սաստիկ հյուծված:
Գերեզման տանել ֊ Մեռնել չասելով,
չհաղորդելով իրեն հայտնի որևէ
գաղտնիք:
Գերեզման փորել — Մեկի մահը, կոր-
ծւսնումը նախապատրաստել, մեկիս
դավել:
Գիժ դամար — Զայրույթի, կատաղության
նոպա կամ տրամադրություն:
Գիժ դամարը բռնել — Խենթանալ,
սկսել խենթություններ անել, կատաղել,
զայրանալ:
Գիժ եզ — Բարկությունից իրեն կորցրած
մարդ:
Գինը գցել — Գինը իջեցն ել, uipctb”
քազրկել, վարկը գցել:
Գինը հանել — Գնված ապրանքը գործածելուց
կամ վաճառելուց հետո
տված արժեքը վերականգնել:
Գինն ընկնել — Արժեքազրկվել, արժեքը
կորցնել:
Գին չունենա/ — Արժեք չունենալ, Շատ
արժեքավոր լինել, շատ մեծ գին
ունենալ:
Գինու տոպրակ — Խիստ հւսրբեցող:
Գիշերային թռչնակ — Անբարոյական
կին:
Գիշերը տարի դառնա — Երանի գիշերը
երկարի, երկար տևի:
Գիշերով փնտրել’ ցերեկով գտնել ֊
Մեկին երկար փնւորել և անսպասելի
գտնել:
Գիսավոր աստղի նման Երևալ — Շատ
ուշ-ուշ երևալ:
Գիտության գրանիտը կրծել — Ուսանել,
գիտելիքներ ձեռք բերել, գիտությամբ
զբաղվել:
Գիր անել — Կախարդել, գրով հմայել:
Գիրկ գրկի — Գրկախառնված, գիր-
նընդխառն:
Գիրկը բացել — Սիրով մեկին ընդունել:
Գիրկը գալ — Վերադառնալ սիրելի կամ
նվիրական մեկի գիրկը, մեկի մոտ
կամ մի տեղ:
Գիրկը դառնալ — Վերադառնալ:
Գիրկն ընկնել — Հեշտությամբ տրվել,
հանձնվել, ւսնձնատուր լինել,
իրեն մեկի գիրկը գցել:
Գլխահան անել — Մեկին համոզելով,
խաբելով ճիշտ ուղուց շեղել, մոլորեցնել:
Գլխատակին փափուկ բարձ դնել —
Սուտ հույսերով խաբել, քնեցնել,
միամտացնել:
Գլխարկը վերցնել — Տեսնելիս կամ
հրաժեշտի ժամանակ ողջունել:
Գլխարկի ծանոթ — Մակերեսային հարաբերության
մեջ գտնվող, թեթև
ծանոթ:

318 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Գլխից հասել — Գլխահան անել, ճանապարհից
շեղել: Մոռանալ, մի
բանից հրաժարվել:
Գլխիս (կամ աչքիս) վրա — Սիրով, հաճույքով,
մեծ ուրախությամբ:
Գլխի գցել — Սեկին մի բան հասկացնել,
բացատրել, պարզաբանել:
Գլխի ընկնել ■ Հասկանալ:
Գլխի ճարը տեսնել — Դժվար անելանելի
վիճակից դուրս գալու փրկության
միջոց գտնել:
Գլխի մազի չափ — Անթիվ, անհամար:
Գլխի մեջ մեխել — Հիշողության մեջ
ամրապնդել:
Գլխում միտք ծագել — Միտք հղանալ:
Գլխին ալելուիա կարդալ — Խրատներ
տալ, խրատելու նպատակով եր-
կար-բարակ խոսել:
Գլխին աղուն աղալ ֊Տանջել, չարչարել,
նեդել:
Գլխին ավետարան կարդալ — Հորդորել,
համոզել, խրւսւոել.
Գլխին, արևին տալ — Կոծել, գլուխը
ծեծել՛
Գլխին արյուն թավւվել — Մարդասպանության
սլւստճառ դառնալ, մար-
դասպւսնության մեջ մեղավոր լինել:
Գլխին բերել — Մեկին որևէ վնաս
պատճաոել:
Գլխիս գայլի ավետարան կարդալ —
Մեկին իզուր, անտեղի, անօգուտ
իյրւստներ տալ:
Գլխին գեներալ լինել — Հրամայել,
կարգադրել գեներալի նման:
Գլխին գլխա ցա վա ն ք դառնալ —
Իզուր տեղը հոգս պատճառել,
փորձանք դառնալ:
Գլխին գործ փաթաթել — Մեկին
զրպարտությամբ ամբաստանել:
Գլխին դատավոր դառնալ — Մեկի
վրա իրավունք բանեցնել, մեկի
նկատմամբ կարգադրողի դերում
լինել:
Գլխին դնել — Սիրել, երես տալ, լկտի
դարձնել:
Գլխին զոռ տալ — Անմիտ բաներ ասել:
Գլխին էշի (իշի) պատա րա գ կարդալ
— Հիմար-հիմար դուրս տալ, անմիտ
բաներ ասել:
Գլխին ընկույզ կոտրել — Մեկին փորձանքի
բերել, մեկի գլխին նստել,
իր քմահաճույքները պարւուսդրել:
Գլխին թափել — Որեէ գործով ծանրաբեռնել:
Հավաքել, ժողովել, կուտակել:
Գլխին թուր շողացնել — Սպառնալ,
մահվան սպառնալիք տւսլ:
Գլխին թուք ու մուր թափել — Խիստ
անպատվել, խայտառակ անել:
Գլխին իջնել — Գլխին հարվածել,
գլխին տալ:
Գլխին լաչակ ծածկել — Տղամարդ չլինել,
կանացի հատկություններով
օժտված լինել, վախկոտ, թույլ լինել՛
Գլխին լոլո կարդալ — Գիտեցած
հայտնի բանի մասին ավե[որդ
զուր տեղը խոսել:
Գլխին լվացքաջուր թափել — Խիստ
անպատվել, գլիփն շան լափ թա-
փել:
Գլխին խ ա թա բերել — Գլխին փորձանք
բերել:
Գլխին խ ա թա դառնալ — Գլխացավանք
դառնալ:
Գլխին խա ղ խաղալ — Մեկի գլխին
ւիորձանք բերել, փորձանքի մեջ
գցել:
Գլխին կանգնել ֊Անսպասելի հայտնը-
վել: Մեկին պաշտպան կանգնել:
Մի բան գլխավորել:
Գլխին կարկուտ թափել — Շատ հանդիմանություններ
անել:
Գլխին կեղտաջուր լցնել — Մեկին
զրպարտել, խայտառակել, բամբասել:

319 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Գլխին կիտել — Իր մոտ հավաքել,
գլխին հավաքել:
Գլխին կոտրել — Զայրույթը մեկի վրա
թափել, հանցանքը բարդել մեկի
վրա:
Գլխին հարամ անել — Թույլ չտալ
խանգարել վայելելու, խոչընդոտել:
Գլխին հարսանիք սարքել(դնել) — Մեկի
վրա խիստ բարկանալ:
Գլխին ճառ կարդալ — Գլխին քարոզ
կարդալ, ապարդյուն խրատել:
Գլխին յուղ քսել — Խաբելով համոզել,
միամտացնել:
Գլխին նստել — Երես առնել, լպիրշանալ,
իշխել:
Գլխին ջուր մաղվել — Փշաքաղվել,
սարսափել, հուսահատվել, շվարել:
Գլխին չաքուչ կոտրել — Մեկին ծանր
կացության մեջ դնել, բռնանալ,
տանջել:
Գլխին պ ատիժ դառնալ — Ավելորդ
հոգս, անախորժություն պատճա-
ռել:
Գլխին սառը ջուր մաղել — Մի անակըն-
կալ խոսքով կամ գործով մեկին
հիասթափեցնել, ոգևորությունը
կոտրել, հուսալքել:
Գլխին սև ամպ կուտակվել — Մեկին
վնաս սպառնալ, վտանգ գուշակվել:
Գլխին սև բերել — Մեկին դժբախտության
փորձանքի մեջ գցել:
Գլխին սև գալ — Ծանր աղետի ենթարկվել,
փորձանքի հանդիպել,
դժբախտանալ:
Գլխին սուր կախել կամ ճոճել — Մեկին
մահով սպառնալ, մահվան
սպառնալիքի տակ դնել: Սպւսռ-
նալ, վախեցնել:
Գլխին վայ տալ — Մգալ, ողբալ, կոծել,
զղջալ:
Գլխին վեր ընկնել — Մեկի հաշվին ապրել,
բեռ դառնալ:
Գլխին տեր ունենալ — Պաշտպան, հովանավոր,
ամուսին ունենալ:
Գլխին ցավ բերել — Մեկին ավելորդ
հոգս, գլխացավանք պատճառել:
Գլխին փիլիսոփա դառնալ — Անհասկանալի’
խրթին դատողություններ
անել:
Գլխին փորձանք բերել — Մեկին կամ
իրեն դժբախտության, անհաջողության
մեջ գցել:
Գլխին փչել — Մեկի մտքով անցնել,
անհեթեթ, պատահական մտադրություն
ունենալ:
Գլխին քար գցել — Որևէ բանի իրագործումը
խանգարել, խոչընդոտել:
Մի բան անխնա, արագ սպառել,
վատնել, շռայլել: Գլխին փորձանք
բերել:
Գլխին քար ընկնել — Մի գործ ձախողվել,
չհաջողվել:
Գլխին օյին բերել — Մեկին փորձանքի
մեջ գցել:
Գլխին օյին դնել — Խիստ նախատել,
անարգել:
Գլխին օրը մթնել — Մեծ ւիորձանքի,
դժբախտության մեջ ընկնել:
Գլխիս վրա — Սիրով, հաճույքով, մեծ
ուրախությամբ:
Գլխի վրա դնել — Մեկին շատ հարգանք
մատուցել, մեծարել:
Գլխի վրա մոլորվել — Շփոթվել, անե-
լիքը չիմանալ, շվարել:
Գլխի վրայով — Իրազեկ չդարձնելով,
մեկին անտեսելով, շրջանցելով:
Գլխի վրա շուռ տալ — Շրջել, տապալել:
Գլխի տակ փափուկ բարձ դնել — Մեկին
քաղցր, սնոտի խոստումներով
միամտացնել, խաբել, հանգըս-
տացնել:
ԳլԽԻԳ ազատել — Իրենից հեռացնել,
զերծ պահել:

320 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Գլխից անցնել (անց կենալ) — Մեկի
հետ որևէ բան պատահել: Կյանքից
հրաժարվել, կյանքից ձեռք
քաշել, կյանքը չխնայել:
Գլխից բարձր բան բռնել — Իր ուժերից,
կարողությունից վեր գործ
բռնել, ձեռնարկել:
Գլխից դուրս տալ — Անհեթեթ, անմիտ
խոսել:
Գլխից թռչել — Որևէ հարցում մեկին
վերադասին անտեսել:
Գլխից հանել ֊Մոռանալ: Մի բան իրենից
հորինել: Մոլորեցնել:
Գլխից ցանել — Իրենից հեռացնել, մեկից
ազատվել:
Գլխով անել — Գլխի շարժումով համաձայնություն,
հավանություն տալ:
Ողջունել:
Գլխով ա նցած — Մեկի հետ պատահած
դեպք, իրադարձություն:
Գլխով անցնել — Որևէ բանի մասին
մտածել, խորհել, կասկածել:
Գլխով-ոտքով կորչել — Կործանվել:
Չերևալ, անհայտանալ:
Գլխով քամի անցնել — Փորձության
հանդիպել: Անոտի, ունայն բաներ
մտածել:
Գլխում քամի է — Անհաստատակամ,
փոփոխամիտ է, տարօրինակ ոչ
իրական բաների մասին է մտածում:
Գլորել ցեխի մեջ — Վարկաբեկել, խայտառակել,
անարգել:
Գլուխ բարձրացնել — Ըմբոստանալ,
ապստամբել:
Գլուխ բերել — Որևէ գործ հաջողությամբ
ավարտել, հաջողացնել:
Գլուխ գալ — Մի գործ հաջողվել հաջողությամբ
պսակվել:
Գլուխ գլխի դնել — Միասին մի բան
որոշել, միաբանել, վճռել:
Գլուխ գովել — Պարծենալ, ինքն իրեն
գովել:
Գլուխ գործոց — Լավագույն գործը,
գործերի մեջ լավագույնը, կատարյալը:
Գլուխը դատարկ — Հիմար, անխելք:
Գլուխը դարմանով լի — Հիմար,
ապուշ, անխելք:
Գլուխ դնել — Մի տեղ պառկել հանգըս-
տանալու: Խոսքի բռնվել, վիճել:
Ուշադրություն դարձնել: Ղեկավար
նշանակել:
Գլուխ դնելու տեղ չկա — Ապաստւսնե-
լու, օթևանելու, հանգստանալու
տեղ չկա:
Գլուխը ետ դնել — Կյանքը չխնայել մեկին,
իր անձը զոհաբերել մեկի
կամ մի բանի համար:
Գլուխը լցնել — Աովորեցնել, ուսուցանել:
Մեկին համոզելով’ ուրիշի դեմ
լարել:
Գլուխը խոնարհ — Հնազանդ, հեզ:
Գլուխը ծանր պահել — Լուրջ լինել,
չթեթևանալ, հավասարակշռված
լինել:
Գլուխը կացնի տակ դնել — Իր կյանքը
վտանգի տակ դնել, իրեն զոհաբերել:
Գլուխը կախ — Ամոթահար, հեզ: Իր
գործով տարված:
Գլուխ կոտրել — Շատ չարչարվել, մի
բանի ձգտել:
Գլուխը կորցնել — Շփոթվել, խուճապի
մատնվել, խելքը թռցնել:
Գլուխը հաստ — Բթամիտ, ապուշ:
Գլուխը ղալմաղալի տակ դնել — Իր
անդորրությունը խախտել, ավելորդ
նեղություն քաշել:
Գլուխը մոլորել — Գլուխը կորցնել:
Գլուխը մտնել — Մի բան դժվարությամբ
հասկանալ, ըմբռնել:
Գլուխը յուղել ֊Քաղցր խոսքերով շոյելով,
հորդորելով համոզել, խաբել:
Գլուխը յուղոտվել — Բարեկեցիկ կյանքի
հասնել, բախտավոր կյանք
վայելել:

321 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ  էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Գլուխը շատ բան տեսնել — Կյանքում
շատ բաների հանդիպել, գլխով
շատ բան անցնել:
Գլուխը շոյել — Համոզել, գովելով խաբել:
Գգվել, գուրգուրել:
Գլուխը շրջել (գլուխը շուռ տալ) —
Ուշադրության չարժանացնել,
ուշադրություն չդարձնել, արհամարհել:
Գլուխը ո՞ր քարին տալ — Դժվար կացության
մեջ անելը չիմանալ,
չկողմնորոշվել:
Գլուխը չոր քարին դնել — Տանջանք,
չարչարանք կրել, տառապել, չարչարվել:
Գլուխը չոր քարին մնալ — Անտուն,
անօթևան, անապահով լինել:
Գլուխը պայթեցնել — Մի բանի մասին
շատ մտածել, շատ տանջվել:
Գլուխը պ ա տ եպ ա տ տալ — Որևէ գործ
հաջողեցնելու համար չարչարվել,
այս ու այն կողմ ընկնել:
Գլուխը պրծացնել — Գլուխն ազատել,
վտանգից մի կերպ փրկվել:
Գլուխը սխտորել — Սպանել, անհետ
կորցնել:
Գլուխը վայր (վեր) դնել — Քնել,
հանգստանալ:
Գլուխը վրան — Զգոն, զգաստ լինել,
ուշքը վրան լինել:
Գլուխը տանել — Ձանձրացնել, տհաճություն
պատճառել:
Գլուխը տանել-բերել ֊Գլուխը շարժելով
տարակուսանք, դժկամություն,
ափսոսանք կամ անհամաձայնություն
արտահայտել:
Գլուխը ցավի տակ դնել — Նեղություն
քաշել, չարչարվել, փորձանքի ենթարկվել,
իրեն վտանգել:
Գլուխը ուտել — Մահվան պատճառ
դառնալ, սպանել:
Գլուխը փորձանք բերել — Իրեն դժվարության,
նեղության մեջ դնել:
Գլուխը փչել — Գովեստներով, խոստումներով
և այլ միջոցներով համոզել,
համաձայնեցնել:
Գլուխը քամի մտնել — Անհեթեթ, տարօրինակ
մտադրությամբ օժտվել:
Գլուխը քարին տալ (զարկել) — Անելանելի
վիճակի մեջ ընկնել, դեսուդեն
ընկնել:
Գլուխը քարը — Ինչ ուզում է թող լինի,
թող կորչի, ինչ եղել է, եղել է:
Գլուխ թափել — Մեկից կամ մի բանից
ազատվել:
Գլուխ կանգնել — Գլխավոր, ղեկավար
դառնալ, տնօրինել:
Գլուխ հանել ֊Հասկանալ, կողմնորոշ-
վել, հաջողեցնել:
Գլուխն ազատել — Մի կերպ փրկվել,
մի վտանգավոր բանից մի կերպ
ազատվել:
Գլուխն արդուկել — Համոզելով խա-
բել:
Գլուխ չգալ — Մի գործ չհաջողվել, անհաջողության
մատնել, չիրագործվել:
Գլուխ չկա — Տրամադրություն չկա, •
տրամադրություն չունենալ:
Գլուխ չունենալ — Տրամադրություն
ցանկություն չունենալ (կատարելու),
այդ բնագավառից բան չհասկանալ,
չսիրել:
Գլուխ պահել — Ծուլություն անել: Մի
կերպ ապրել:
Գլուխ տալ — Հարգանք մատուցել,
բարևել, ողջունել:
Գլուխս խ ե՞լք ես թողել — Գլուխս
խառն է, շփոթված եմ, ինչ անելս
չգիտեմ:
Գլուխ տանել — Ձանձրացնել:
Գլուխ ցավեցնել — Երկարաբանությամբ
ձանձրացնել, գլուխը տանել,
գլխացավանք պատճառել:
Չարչարվել, նեղություն կրել, լարված
և երկար մտածել (մի բանի
մասին):

322 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Գլուխ ունենալ — Խելոք, գիտուն, հասկացող
լինել: Հնարավորություն,
ցանկություն չունենալ (ունենալ):
Գլխավոր ունենալ:
Գլուխը քորելու ժամանակ չունենալ
— Չափազանց զբաղված լինել:
Գնալ-գալ ունենալ — Այցելել, հաճախել,
այցելություն կատարել:
Գները ուռճացնել — Բարձր գին սահմանել:
Գոգի քարը թափել — Վատ մտադրությունից
հետ կանգնել, չհամառել,
հանգստանալ, զիջել:
Գոգին նստել, մորուքը փետել — Մեկին
սիրելի դառնալով, նրա շնորհիվ
ապրելով նրան վնասել:
Գոտին լայն կապել — Շռայլ ապրել:
Գոտին ձգել — Կիսաքաղց, աղքատ
ապրել:
Գոտին պնդացնել — Կուշտ ուտել:
Գոտկից կախ ընկնել — Աղաչել, թախանձել
(պնդերեսությամբ, ստորանալով):
Գորդյան հանգույց — Դժվար լուծելի,
կնճռոտ խնդիր գործ:
Գորդյան հանգույցը լուծել — Լուծել
դժվար, խճճված խնդիրը, գործը:
Գործ բանալ — Դատի տալ, դատական
գործ սկսել: Զբաղմունք, աշխատանք
ստեղծել:
Գործ դրստել — Որևէ գործ ւսպօրինի
ճանապարհով լուծել:
Գործը գլուխ բերել — Գործը հաջողեցնել:
Գործը գլուխ գալ — Գործը հաջողվել:
Գործը գցել մեկի վրա -Իրեն վերաբերող
գործերը իրենից հեռացնել,
ուրիշին թողնել:
Գործը երեսի վրա թողնել — Իր գործով
չզբաղվել, գործը կիսատ վիճակի
մեջ թողնել:
Գործը ձա խ գնալ — Անհաջողության
մատնվել, գործը ձախողվել:
Գործը մեկին ընկնել — Որևէ գործի
հարցի լուծումը մեկից կախված
լինել:
Գործը վատ տեղ մթնել — Որևէ ձեռնարկում
անհաջողությամբ
ավարտ(վ)ել, վատ վախճան ունենալ:
Գործը քնեցնել — Գործին ընթացք
չտալ, գործի ընթացքը ձգձգել:
Գործիդ անունը ի՞նչ է — Գործդ այդ է,
ուրիշ գործ չունե՞ս (նախատական):
Գործի դնել — Մեկին աշխատանքի տեղավորել,
մեկին որևէ գործ տալ
կաւոարելու:
Գործի ձեռք զարկել — Որևէ աշխատանք
ձեռնարկել, սկսել:
Գործի մարդ — Գործունյա աշխատող,
գործնական մարդ:
Գործի մեջ մատը խառը լինել — Գործին^
սովորաբար չար գործին
մասնակից լինել:
Գործին նայել — Իր գործով զբաղվել:
Գործիք դառնալ մեկի ձեռքին — Մեկի
կամակատարը դառնալ:
Գործ չունենալ — Չվերաբերվել (իրեն),
հարաբերության մեջ չմտնել:
Գորտի արյուն ունեցող — Աառնարյուն
(մարդ):
Գրասենյակի մուկ (արհամարհական)
— Բյուրոկրատ, ձևամոլ,
ձևապաշտ (ծառայող):
Գրի մի երեսը կարդալ — Հարցին միակողմանի
ոչ խորը մոտենալ, հարցին
բազմակողմանի չմոտենալ:
Գրողը քեզ հետ — Ինչ ուզում ես արա,
ինչ ուզում է թող լինի, ինձ չի վերաբերում:
Գրողի ծոցը գնալ — Անեծք սատանայի
մոտ գնալ, չարաչար մեռնել,
դժոխք գնալ:
Գըիչը վայր դնել — Ատեղծագործելը
դադարեցնել:
Գրողի ծոցը ուղարկել — Ոչնչացնել,
սպանել, ասպարեզից հեռացնել:

323 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 2300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Գրչի մեկ հարվածով — Առանց երկար
կշռադատելու հետևանքների մասին,
միանգամից, հապճեպ:
Գրչի մշակ — Գրող:
Գրպանր դատարկ — Դրամ չունեցող,
աղքատ:
Գրպանր լայն բաց անել — Մեկի համար
ոչինչ չխնայել, շռայլորեն
ծախսել:
Գրպանը մտնել — Գրպանից գողություն
կատարել:
Գրպանին դիպչել — Մեկի շահին դիպչել:
Գրպանում մկներ խաղալ — Փող չունենալ:
Գրպանը ծակ — Առատորեն շռայլորեն
ծախսող, վատնող: Դրամ չունեցող:
Գրքերի մեջ թաղվել — Շատ կարդալ,
տարվել ընթերցանությամբ:
Գույները խտացնել — Չափազանցությունների
մեջ ընկնել, որևէ բան
պատմելիս ուռճացնել:
Գույնը գցել — Խունանալ, գունաթափվել:
Գունատվել, սփրթնել:
Գույնը թռչել — Խիստ հուզմունքից,
վախից գունատվել:
Գույնը պատի ծեփ դառնալ ֊Վախից
սփրթնել, գունատվել:
Գույնը տեղը գալ — Երեսի նախկին
գույնը վերստանալ, հուզմունքն
անցնել:
Գույն տալ, գույն առնել — Խիստ հուզմունքից,
վախից կամ ամոթից
երեսի գույնը փոխել:
Գույնը տեղը չլինել — Տկար, վատա-
ռողջ լինել:
Գույնը փոխել — Քաղաքական ուրիշ
համոզմունքի դառնալ, համոզմունքները
փոխել:
Դ
Դադար տալ ֊Վերջացնել, վերջ տալ:
Դամարը բռնել (մտնել) — Մեկի թույլ
կողմից օգտվելով’ նրա բարի
տրամադրությունն օգտագործել:
Դամ պահել ֊Նվազողին կամ երգողին
ձայնակցեր
Դամոկլյան սուր — Մարդու գլխին
կախված վերահաս, մշտապես
սպառնացող վտանգ:
Դանակ խփ ես’ արյուն չի գա — Մի բանի
համար կամ որևէ պատճառով
չափազանց տխրել սուգ պահել,
վատ տրամադրության մեջ լինել:
Աաստիկ վիրավորված լինել:
Դանակը ոսկորին հասնել — Համբերությունը
սպառվել, այլևս չկարողանալ
դիմանալ:
Դանակի պես կտրել — Կտրականապես
մերժել, կտրուկ պատասխան տալ:
Դանակի տակ ընկնել — Վիրահատու-
թյան ենթարկվել:
Դանայան նվեր — Դավադրական նպատակով
տրվող նվեր (ըստ ավանդության’
տրոյական պատերազմի
ժամանակ դանայացիները (հույները)
կառուցում են փայտե ձի’
թողնելով տրոյացիներին նվեր,
որն էլ դառնում է նրանց կործանման
պատճառը):
Դանայան տակառ (աշխատանք) —
Անտակ ւոակառ, չլցվող, տակը
ծակ: Ապարդույն, աննպատակ
աշխատանք:
Դանթեւսկան դ ժ ոխ ք — Տանջանք,
ցավ: Աարսափելի տանջանքներով
կյանք:
Դառը բաժակը լցվել — Համբերությունից
դուրս գալ, վիշտն այլևս չկարողանալ
տանել:
Դառը բաժակը մինչև հատակը խմել
— Աաստիկ տառապանքներ կրել:

324 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 300-324 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*
*

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика