дома » Рефераты » ՉՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏԱ ՆԻՔՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԸՍՏ ԶՈՒՏ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ

ՉՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Տնտեսագիտություն բոլորի համար:
Գլուխ 3.4 ՉՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:

Ինչպե՞ս են բնութագրվում չքավոր ընտանիքները: Ահավասիկ դրանցից
մի քանիսը.
տարեց, չքավորների մեկ տասներորդը թոշակառուներ են,
երիտասարդ, ավելի հավանական է, որ չքավոր ընտանիքի գլխավորը
մինչեւ 2 5 տարեկան է, քան 25-ից 64,
գույնը, չքավորների շուրջ 30 տոկոսը սեւամորթներ են (սեւամորթ
ընտանիքների մոտավորապես մեկ երրորդը),
սեռը, չքավոր ընտանիքի գլխավորը կրկնակի հավանական է, որ կին է
եւ ոչ թ ե տղամարդ,
կրթությունը. բոլոր չքավոր ընտանիքների համարյա կեսի աշխատողները
դպրոց չեն ավարտել:
Իհարկե, շատ բնութագրեր հաստատում եւ լրացնում են իրար’ չքավոր
ընտանիքները հաճախ ծերեր Են, սեւամորթներ ել կրթություն չունեցողներ:
Ոչ մի բնութագիր վճռորոշ չէ’ ընտանիքը չքավոր «դարձնելու» համար:
Օրինակ, ընտանիքները չքավոր Են ոչ թ ե հենց կրթություն չունենալու
պատճառով, այլ կրթություն չունեն, որովհետեւ չքավոր են: Չքավորությունը
ծնում է չքավորություն:

ԸՆՏԱ ՆԻՔՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԸՍՏ ԶՈՒՏ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ

ԸՆՏԱ ՆԻՔՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԸՍՏ ԶՈՒՏ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ

Դժվար չէ տեսնել, որ ընտանիքների մեկ երրորդը, փաստորեն, առհասարակ
հարստություն չունի: Սա ակնհայտորեն ներառում է ստորին հինգերորդ
շերտը («չքավորներին») եւ բանվոր դասակարգի ստորին մասը:

55

Բոլոր ընտանիքների մեկ երրորդը համեստ կարողություն ունի, որը
հիմնականում ընդգրկում է նրանց տների, ավտոմեքենաների, խնայողությունների
հաշիվների զուտ արժեքը: Տվյալ հատվածը ներառում է բանվոր
դասակարգի ընտանիքները’ ընդհուպ մինչեւ միջին դասը: Այստեղ ունեցվածքի
արժեքը փոքր-ինչ աճում է եւ աստիճանաբար հասնում վերին դասի
շեմին, որին բնորոշ ընտանիքի հարստությունը հասնում է մինչեւ քառորդ
միլիոն դոլարի (հիմնավոր տուն, որոշ ապահովագրություն եւ խնայողություններ,
ինչպես նաեւ բաժնետոմսեր ու պարտատոմսեր): Ամերիկացիների
17 տոկոսը, ենթադրաբար վերին 17 տոկոսը, ունի նաեւ արժեթղթեր:
Վերջին թվերը հասարակության վերին հատվածում հարստության բաշխման
վերաբերյալ լրացուցիչ տվյալներ Են արտահայտում: 1983 թվականին
կային 1,3 միլիոն ընտանիքներ, որոնք ունեին 1 միլիոն կամ ավելի զուտ
հարստություն’ բոլոր ընտանիքների թվաքանակի 2 տոկոսը: Սրանց կարողությունը
ներառում էր ընտանիքների մասնավոր ձեռնարկությունների
եւ տների արժեքը: Եթե հաշվենք 1 միլիոն դոլարի ֆինանսական գույք,
այսինքն’ բաժնետոմսեր, պարտատոմսեր եւ ապահովագրություն ունեցող
ընտանիքները, ապա դրանց քանակը կիջնի մինչեւ 250 000′ բոլոր ընտանիքների
0,5 տոկոսը:
Որքա՞ն հարստություն ունեն միլիոնատերերը միասին վերցրած: Հաստատ
չգիտենք: 1960-ականների գնահատումները ցույց են տվել, որ միլիոնատեր
ընտանիքները տնօրինել են բոլոր բաժնետոմսերի, պարտատոմ-
սերի եւ մասնավոր անշարժ գույքի արժեքի կեսից մինչեւ երեք քառորդը:
Այս թվերը կարող են փոխվել գնաճի վերելքի եւ վայրէջքի կամ բորսայի
տատանումների հետ: 1960-ականների վերջում եւ 1970-ականների ընթացքում,
Երբ գնաճը թափ էր առնում, արժեթղթերի գինը փաստորեն չփոխվեց:
հ հետեւանս, արժեթղթերի միջին չափի ծրար ունեցող ընտանիքն այդ
տարիներին իր իրական հարստության զգալի կորուստ կրեց: Իսկապես, 1
միլիոնանոց ծրար ունեցողը 1981 թվականին կիսով չափ կկորցներ իր
գնողունակությունը 1972 թ, համեմատ: Ինչեւէ, 1981 թվականից սկսած
արժեթղթերի գները սկսեցին բարձրանալ, եւ 1985-ին ու 1986-ին ականատես
եղանք բումի, որի ընթացքում արժեթղթերի գները կրկնապատկվեցին:
Այսպիսով, եթե 1972 թվականի միլիոնատերը սպասեր մինչ այդ պահը, նրա
ծրարի կրած կորուստը կվերականգնվեր ու դեռ մի բան էլ ավելի:

56

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика