дома » Рефераты » ԲԱԶՄԱԶԳ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԲԱԶՄԱԶԳ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 19. 4. ԲԱԶՄԱԶԳ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

6. Երեք անգամ վեց հավասար է…
3 х 6 = …

ԲԱԶՄԱԶԳ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ
Բազմազգ ձեռնարկությունները ոչ միայն փոխել են միջազգային տնտեսական
գործունեության դեմքը, այլեւ նկատելիորեն ավելացրել են պրոբլեմները’
կապված տեղական տնտեսությունների վերահսկման հետ: Ենթադրենք,
թե մի երկիր ցանկանում է դանդաղեցնել իր տնտեսության ընթացքը
այնպիսի դրամական քաղաքականության միջոցով, որը նախատեսում է
նվազեցնել գործարանների եւ սարքավորումների ծախսերը: Սահմանափակող
դրամական քաղաքականությունը կարող է վտանգվել, եթե բազմազգ
ձեռնարկությունը պարտք վերցնի արտասահմանից’ այդ երկրում ներդրումը
ֆինանսավորելու համար: Եվ ընդհակառակը, երկրի տնտեսության խթանմանն
ուղղված դրամական քաղաքականությունը կարող է ավարտվել վարկերով,
որոնք կմեծացնեն արտադրությունը մեկ ուրիշ երկրի տնտեսության
մեջ: Ազգային տնտեսության քաղաքականության արդյունավետությունը կը-
թուլանա: Ավելին, դժվար է առաջարկել, որ դրամական քաղաքականությունը
համաձայնեցվի երկրների միջեւ, քանի որ տարբեր երկրների տնտեսական
կարիքները կարող են տարբեր լինել, այն, ինչը տփալ պահին ճիշտ է մի
երկրի համար, մյուսի համար կարող է սխալ լինել:
Հատկանշական է, որ պետությո ւնների եռանդագին պահանջները, որոնք
ձգտում են ազգային հսկողությո ւն պահպանել իրենց երկրի ներսում տնտեսական
գործունեության վրա, եւ համազգային ընկերությունների հզոր
ներխուժումը օտար վայրեր’ նոր շուկաներ ձեռք բերելու համար, մեծ
լարվածություն են մտցնում միջազգային ասպարեզում: Մի կողմից, բազմազգ
ընկերությունը կարող է սակարկել այն երկրի հետ, ուր ձգտում է
ներխուժել, որովհետեւ այն նոր տեխնոլոգիաների եւ կառավարման ձեւերի
հիմնական կրողն է, որոնց ձգտում է յուրաքանչյուր երկիր: Հետեւաբար,
եթե որեւէ երկիր, օրինակ, Հնդկաստանը, մերժում է որեւէ ընկերության
մուտքը, ապա այդ ընկերությունը հաջողությամբ կարող է իր գործարանները’
արտադրողականության թանկարժեք տնտեսական բեռով, տեղադրել
մեկ այլ երկրռւմ’ անհնազանդ պետությանը համաշխարհային զարգացման
մրցավազքում թողնելով պարտվածի վիճակում:
Մյուս կողմից, ճնշումը բնավ միակողմանի չէ, քանզի օտար երկիր
մտնելով’ բազմազգ ընկերությո ւնը դառնում է տփալ երկրի պատանդը: Այն
այժմ կաշկանդված է այդ երկրի օրենքներով եւ ստիպված է իրեն «խ ո ր թ »
գործունեություն ձեռնարկել: ճապոնիայում, օրինակ, չգրված օրենք է, որ
հսկա ձեռնարկությունների վարձած աշխատողները երբեք չեն ազատվում
աշխատանքից, դառնում են մշտական աշխատողներ: ճապոնիան ծայրահեղ

244

———

դժկամությամբ է թույլ տալիս օտարերկրյա կապիտալին իր հողում արտադրություն
հիմնել’ հարուցելով օտարերկրյա ընկերությունների բուռն
վրդովմունքը: Իսկ եթե ճապոնիան « բաց վ ի » ամերիկյան ու եվրոպական
կապիտալի առաջ, ինչն այժմ հավանական է թվում, կարող ենք համոզված
լինել, որ ամերիկյան կամ եվրոպական ընկերություններն իրենց աշխատողներին
կվերաբերվեն ճապոնական ձեւով: Սա հեշտ չի լինի, քանի որ
այս ընկերությունները հավանաբար չեն ստանա այն հատուկ աջակցությունը,
որ ճապոնիան ցույց է տալիս իր խոշոր ձեռնարկություններին:
Կամ, վերցնենք այն բազմազգ ընկերության պրոբլեմը, որը ստիպված
է պահանջարկի անկման հետեւանքով կրճատել արտադրության ծավալը:
էւփստ տնտեսական քաղաքականությանը համապատասխան ընդունած որոշումները
ստիպելու են վւակել իր առավել անշահութաբեր գործարանը:
Բայց սա կարող Է տնտեսական լուրջ հետեւանքների հանգեցնել այն
երկրռւմ, ուր գտնվում Է այդ գործարանը, այնքան լուրջ հետեւանքների, որ
կառավարությունը կսպառնա միջոցներ ձեռնարկել, եթե գործարանը փակվի:
Ինչպիսի՞ թելադրանքի կհետեւի այդ դեպքում ձեռնարկությունը’ սովորական
հաշվապահությա՞ն, թե քաղաքական հաշվարկների:

245

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика