Home » Рефераты » ԲԱՇԽՄԱՆ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ

ԲԱՇԽՄԱՆ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 14. 3. ԲԱՇԽՄԱՆ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

ՈՒ՞մ է հարմար այս բիզնեսը:

Շուկայական գները հետաքրքրություն են ներկայացնում մի շարք պատճառներով,
սակայն, թերեւս ամենակարետրը գների’ ապրանքների բաշխումը
նորմավորող գործառույթն է:
Նորմավորումը մեր պատկերացմամբ ապրանքների բաշխման պաշտոնական,
հաստատված ձեւն է’ մեկ կտրոն, մեկ կիլոգրամ հաց եւ այլն: Սա
կարծես շուկայի ազատ, անարգել հոսանքի ճիշտ հակապատկերը լինի,
բայց որոշ առումով խիստ բազմազան է: Գների մեխանիզմը նորմավորման
գործառույթ է իրականացնում ճիշտ այնպես, ինչպես կտրոնները: Ամենակա-
րեւորն այս գլխավոր նպատակը, որին շուկան ծառայում է, ըմբռնելն է:
Պատկերացրեք շուկա տասը գնորդով, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում
է եւ ի վիճակի է մեկ միավոր ապրանք գնել’ ի’ր համար ընդունելի
առավելագույն գնով: Պատկերացրեք տասն առաջարկողներ, որոնք նույնպես
ցանկանում են եւ կարող Են մեկ միավոր ապրանք վաճառել՝ մեկը մյուսից
տարբեր գներով: Նման շուկան կարելի է ներկայացնել ստորեւ բերվող
աղյուսակի տեսքով.

ԲԱՇԽՄԱՆ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ

ԲԱՇԽՄԱՆ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ

Ինչպես տեսնում ենք, հավասարակշռության գինը 6 դոլար է, քանի որ
6 դոլարի դեպքում շուկայում կլինի յուրաքանչյուրը մեկ միավոր ապրանք
առաջարկող հինգ վաճառող եւ յուրաքանչյուրը մեկ միավոր ապրանք
պահանջող հինգ գնորդ: Տեսեք, թե ինչ է ստացվում: Բոլոր գնորդները,
որոնք ցանկություն եւ հնարավորություն ունեն 6 դոլար կամ ավելի վճարել,
ձեռք կբերեն իրենց ցանկացած ապրանքը, ովքեր չեն կարող’ չեն գնի:
Նմանապես, այն վաճառողները, ովքեր ուզում են եւ կարող են ապրանքն
առաջարկել 6 դոլարով կամ ավելի ցածր գնով, կվաճառեն իրենց ապրանքը
եւ հակառակը:
Այսինքն, հավասարակշռության գին սահմանելով’ շուկան, ըստ էության,

180

ապրանքը բաշխվում է որոշ գնորդների միջեւ’ մյուսներին մերժելով: Որոշ
վաճառողների թույլ է տալիս «բան ծախել», մյուսներին’ ոչ: Այսս|իսով,
շուկան որոշ’ սուղ ղրամսւկան միջոցների տեր կամ առանձնապես ցանկություն
չունեցող հաճախորդների եւ որոշակի գնի դեպքում գործել չցանկացող
կամ անկարող վաճառողների տնտեսական գործունեության ոլորտից
դուրս մղելու միջոց է:
Գների հաւքակարգի, որպես նորմավորող մեխանիզմի, գաղափարը թույլ
է տալիս պարզաբանել շուկայի հետ առնչվելիս հաճախ լսվող պակաս եւ
ավելցուկ հասկացությունները:
Երբ ասում ենք, որ ցածր եկամուտ ունեցող խմբերի համար բնակարանի
պակաս գոյություն ունի, պարզապես նկատի ունենք, որ բավականաչափ
բնակարաններ չկան’ մարդկանց բավարարելու համար: Ցանկացած շուկայում
չբավարարված գնորդներ կան: Վերոհիշյալ փոքրիկ շուկայի օրինակով
նշեցինք, որ այն գնորդները, որոնք չեն կարող կամ չեն ուզում 6
դոլար վճարել, ստիպված են շուկայից ձեռնունայն հեռանալ: Ի՞նչ է սա,
պակա՞ս:
Բնականոն շուկա նկարագրելիս պակաս բառը չի գոիծսւծվում, նույնիսկ
եթե միշտ շուկայից դուրս մղված գնորդներ ու վաճառողներ կան:
Այդ դեպքում ի՞նչ Է նշանակում «պակաս»: Սովորաբար վերագրվում
Է այնպիսի իրավիճակների, երբ որեւէ ոչ շուկայական մարմին, օրինակ,
կառավարությունը, հավասարակշռության գնից ցածր գին է սահմանում: Ի
հետեւանս, որոշ գնորդներ, որոնք սովորական պայմաններում դուրս պետք
է մղվեին շուկայից’ բավականաչափ դրամ չունենալու պատճառով, շարունակում
են մնալ շուկայում, թեեւ նրանց պահանջարկը բավարարող անհրաժեշտ
քանակի ապրանք չկա այնտեղ: Արդյունքը խանութներում ձգվող
հերթերն են, վաճառասեղանի տակից կատարվող առեւտուրը կամ’ «սեւ»
շուկան, ուր ապրանքն ապօրինաբար վաճառվում է պաշտոնապես սահմանված
գնից բարձր:
Ավելցուկի դեպքում հակառակն է տեղի ունենում: Ենթադրենք
կառավարությունը հավասարակշռության գնից բարձր մակարդակ է սահմանում,
ասենք, հացահատիկ արտադրողներին աջակցելու նպատակով’
բերքի սւզւստ շուկայական գնից բարձր գին սահմանելով: Այս դեպքում,
առաջարկվող քանակն ավելին է. քան պահանջարկը: Ազատ շուկայում գինը
կընկներ մինչեւ երկու քանակները հավասարվեին: Բայց եթե
կառավարությունը շարունակում է սատարել որեւէ ապրանքի, ապա մասնավոր
ձեռնարկությունների գնած քանակը կարող է այնքան մեծ չլինել,
որքան ագարակատերերի առաջարկը: Չվաճառված քանակությունը’ ավելցուկը,
գնվում է կառավարության կողմից:
Ավելցուկ ել պակաս բառերը, այսպիսով, նշանակում են մի իրավիճակ,
երբ գնորդներն ու վաճառողները շարունակում են մնալ գործուն եւ չբավա

181

րարված, քանի դեռ գների համակարգը նրանց շուկայից դուրս չի մղում:
Սա էապես տարբերվում է ազատ շուկայից, ուր ընթացիկ գներին չհարմարվող
գնորդներն ու վաճառողները «խաղից դուրս» են մնում: Շատ
մարդիկ, ովքեր թարմ ձկնկիթի պահանջարկ չունեն, մեկ պահածոյատուփը
80 դոլարով չեն գնում եւ ձկնկիթի պակասից էլ չեն գանգատվում: Եթե
ձկնկիթի գինը կառավարության հրամանագրով սահմանվեր կիլոգրամը
երկու դոլար, անմիջապես հսկայական պակաս կառաջանար:
Իսկ հիմա էժան բնակարանների մասին: Ըստ էության, էժան բնակարանների
պակաս ասելիս կոնկրետ այս շուկայական իրավիճակից դուրս
գալու ելքը ոչ տնտեսական տեսանկյունով ենք նայում, Իետո էլ ասում, թե
արդյունքը չի գոհացնում: Շուկայի չափանիշնեիով, աղքատ մարդիկ, ովքեր
ի վիճակի չեն բնակարան գնել, ցանկացած շուկայում առկա նորմավորման
գործընթացի սոսկ մեկ այլ օրինակ են: Երբ որոշակի ապրանք կամ
ծառայություն (օրինակ, բուժսպասւսրկումը) առանձնացնում ենք որպես սուղ,
ուզում ենք ասել, որ կոնկրետ այս դեպքում գնորոշման մեխանիզմը սակավ
ռեսուրսների բաշխման հարմար միջոց չէ: Մեր այս դժգոհությունը չի
նշանակում, թե շուկան երբեք էլ արդյունավետ բաշխիչ չի եղել: Մեզ
պարզապես դուր չի գալիս շուկայական նորմավորման գործընթացի արդյունքը:
Եկամտի սխալ կամ անարդար բաշխումը հասարակական շահի
այլ չսւփանիշերի է բախվում, որոնք ավելի բարձր ենք գնահատում, քան
արդյունավետությունը:
Արդյունավետություն բառը հանգեցնում է շուկայի գործելակերպի վերջին
եւ, հավանաբար, կարեւորագույն դրույթին’ ապրանքներն ու ծառայություններն
ավելի արդյունավետ, քան նորմավորման այլ համակարգերը (մասնավորապես,
պլանավորման այս կամ այն ձեւը) բաշխելու ունակությանը:
Շուկան, անկասկած, մարդկության պատմության մեջ ամենաարտակարգ
սոցիալական հայտնագործություններից է: Եթե Իիշում եք, նախսւշուկա-
յական հնագույն հասարակությունները երկու հիմնական թերություն ունեին:
Եթե գլխավորապես ավանդույթով էին ղեկավարվում, ծանրաշարժ էին,
անգործունյա, անփովտխ: Ավանդապահ տնտեսության մեջ շատ դժվար է
նոր մտածելակերպով ու մոտեցումով գործել: Վարչահրամայական համակարգը,
հին թե ժամանակակից, ներհատուկ այլ պրոբլեմ ունի: Գործը,
լավ, թե վատ. արվոււք է, բայց ինչ գնով’ տնտեսության մեջ քաղաքական
իշխանության նեիկայությամբ’ կամ որպես բյուրոկրատական վիթխարի
ապարատ, կամ քիթն ամենուր խոթող իշխանություն:
Այս երկու բարդությունների փոխարեն գների համակարգը երկու մեծ
առավելություն ունի’ մեծապես շարժուն է եւ ինքնակարգավորվող, այսինքն’
մի կողմից կանաչ ճանապարհ է հարթում’ փոփոխությունները կյանքի
կոչելու համար, մյուս կողմից’ թույլ է տալիս տնտեսական գործունեության
ծավալում’ առանց համակարգի վրա որեւէ մեկի վերահսկման:

182

Շուկայի երկրորդ’ ինքնակարգավորման հատկանիշը Իատկապես օգտակար
է նորմավորման գործառույթի առնչությամբ: Նորմավորման
կտրոնների փոխարեն’ գրեթե անխուսափելի սեւ շուկաներով, ծանրաշարժ
տեսչական մարմիններով, առաջ խցկվող հաճախորդների հերթերով հանդերձ,
գնային համակարգը գործում է առանց տեսանելի որեւէ վարչական
ապարատի կամ կողւքնակի Իեւոեւանքների: Պլանավորման համար ծախսվող
ուժն ու եռանդը կամ դրանից բխող վեճերն ու բախումները հավասարապես
ավելորդ են դառնում ինքնակառավարւխղ շուկայական մեխանիզմի շնորհիվ:
Մյուս կողւէից, շուկայական համակարգն արժանիքների հետ միասին
նաեւ իր թերություններն ունի: Արդյունավետ ու շարժունակ է. բայց’ զուրկ
արժեքներից: Ապրանքի կամ ծառայության ոչ մի պահանջ հաշվի չի առնում,
բացառությամբ նրանց պահանջի, ովքեր հարստություն ու եկամուտ ունեն:
Ով չունի’ ոչինչ չի ստանում:
Շուկան, բացի փողից, ոչինչ Իաշվի չի առնում: Շուկայի այս քար
անտարբերությունը լուրջ պրոբլեմներ է ստեղծում: Ուրեմն, եթե մեկը մեծ
եկամուտ է ժառանգություն ստացել, իրավունք ունի արտադրանքի մեծ
պատառի տիրանալ, նույնիսկ եթե անձամբ ոչինչ չի արտադրել, իսկ նա,
ով հարստություն չունի եւ չի կարող արտադրել, ասենք, վատառողջ է կամ
պարզապես գործազուրկ, ոչ մի կերպ չի կարող տնտեսական մեխանիզմի
միջոցով եկամուտ ստանալ: Բաշխման շուկայական համակարգին հետեւե-
լով’ ստիպված պիտի լինեինք հանդուրժել փողոցում սովամահ լինողներին:
Հետեւաբար, շուկայական ցանկացած հասարակություն ինչ-որ չափով
միջամտում է գների եւ նորմավորման համակարգին: Միջամտում է’ հենց
որ տնտեսական հարցն իր ծիրից ելնելով’ վերածվում է սոցիալականի՛.
Ծայրահեղ իրավիճակներում երկիրը’ վւողի նկատմամբ առաջնություն ունեցող
հատուկ արտոնությամբ խոչընդոտում է հասարակության առավել
հարուստ անդամներին գնել սակավ եւ թանկարժեք իրերի ողջ առաջարկը:
Տուժած վայրերում կարոդ է կենսականորեն անհրաժեշտ սնունդ եւ հագուստ
բաշխել նրանց, ովքեր փող չունեն գնելու: Պատմականորեն, հասարակությունը
հարկերն ու փոխանցիկ հատկացումները հարաճուն կերպով օգտագործել
է դրամը նորմավորված վերաբաշխելու նպատակով, հանուն արդարության
գերիշխող գաղափարի, այլ ոչ թե արդյունավետության չաւիանիշների:
Փաստորեն, տնտեսական արդյունավետության եւ սոցիալական արդարության
պահանջների բախումն էլ հենց պահպանողական եւ ազատամիտ
տեսակետների հիմնական տարաձայնությունն է:

183

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика