Տնտեսագիտություն բոլորի համար:
Գլուխ 9.1. ԲԱՆԱՎԵՃ ԿԱՌԱՎՍՐՈԻԹՅԱՆ ՇՈԻՐՋ:
Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:
MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:
Տնտեսության մեջ կառավարության շուրջ բանավեճն արտահայտվում է
երկու հիմնական հարցով. 1) արդյո՞ք կառավարության գործունեությունը
նպաստում է գնաճին, 2) կառավարությունը կարո՞ղ է նպաստել ՀԱԱ-ի
աճին: Պահպանողական կողմը, հատկապես գործարար համայնքի ներսում,
ընդհանուր առմամբ, առաջին հարցին պատասխանում է այո, երկրորդին՝
ոչ: Ազատախոհ կողմն ասում է ոչ, կամ’ «գուցե » , «թե ր ե ւս » ‘ առաջին
հարցին եւ այո’ երկրորդին: Մեր տեսակետը հակված է ազատամիտ կողմին,
բայց ոչ լիովին: Երկու կողմի մասին էլ հարկ է որոշ բան ասել:
Նախ’ գնաճը: Արդյո՞ք կառավարական ծախսումը գնաճ է առաջացնում:
Ինչպես կտեսնենք, այս հարցը բազում հարցականներ ունի: Բացարձակ
միանշանակ պատասխան հնարավոր չէ տալ, սակայն կարող ենք անհամաձայնության
շրջանը նեղացնել’ սկսելով այն տեսանկյուններից, որոնց
շուրջ միաբանությո ւն կա:
Բոլորն են համաձայն, որ կառավարական ծախսումը որոշակի պայմաններում
պետք է գնաճային լինի: Այդ պայմաններն արտահայտվում են
« լր ի վ զբաղվածություն» բառերով, որ նշանակում է մի տնտեսություն, ուր
միայն շատ քիչ թվ ով մատչելի աշխատողներ կան ընթացիկ աշխատավարձով
աշխատանքների համար, եւ գործարանների ու սարքավորումների մեծ
մասն օգտագործվում է նորմալ կարողությամբ: Նման պայմաններում
կառավարական լրացուցիչ ծախսումը վստահաբար զարկ կտա գների
աճին կամ ո րո վհ ետե ւ աշխատանքի հավել յալ պահանջարկը կը-
բարձրացնի աշյ՚խատավարձերը, կամ ավելին արտադրելու, քան
գործարանի կարողությունն է, ջանքերը՛ կբարձրացնեն արտադրանքի ինքնարժեքը:
Այսպիսով, ոչ ոքի մտքով իսկ չի անցնի քարոզել հօգուտ
121
կառավարական ծախսումների աճի, երբ տնտեսությունն արդեն բուռն
վերելքի մեջ է:
Որոշ մեկնաբանություն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է նույնիսկ այս
միանշանակ հարցում: Նախ, լրիվ զբաղվածությունը մի վիճակ է. ուր
ցանկացած կարգի լրացուցիչ ծախսում գնաճ կառաջացնի: Ընտանեկան կամ
գործարար ավելի մեծ ծախսումները կբարձրացնեն աշխատավարձերը կամ
կավելացնեն ինքնարժեքը ճիշտ այնպես, ինչպես կառավարական ավելի
մեծ ծախսումները: Ուստի կարեւորն այն չէ, թե լրացուցիչ ծախսումը
կառավարությունից է բխում, այլ այն, որ լրիվ զբաղվածության դեպքում
որեւէ հատվածի կողմից գնման որեւէ տիպի աճ անախորժության կհան-
գեցնի:
Եթե լրիվ զբաղվածության վիճակում ենք եւ ուզում ենք ընդլայնել
կառավարական ծախսումը, ասենք, ռազմական պատրաստականության կամ
քաղաքաշինական նպատակներով, գնաճից խուսափելու միակ ուղին մեկ
այլ հատվածում ծախսերը «խո ւզելն» է: Լրիվ զբաղվածության մեջ չեք
կարող առավել զինված կամ առավել բարեկեցիկ լինել, առանց արժեզրկիչ
հետեւանքների, եթե ՀԱԱ-ի մեջ կառավարության համար ավելի մեծ տեղ
չապահովեք, ի հաշիվ կամ ընտանեկան, կամ գործարար գնումների, կամ’
երկուսը միասին:
Նվազ միանշանակ է վիճակն այն դեպքում, երբ տնտեսությունը տառապում
է ծավալուն գործազրկությունից եւ արտադրական Իզորությունների
օգտագործման ցածր մակարդակից: Նման հանգամանքներում կարելի՞ է
կառավարական ավելի մեծ ծախսում թույլ տալ’ առանց գների աճի: Վերջին
մի քանի տասնամյակների տրամաբանությամբ’ կարելի էր: Միլիոնավոր
պարապ բանվորների ու մեքենաների առկայությունը հավանական է դարձնում,
որ կարող էիք ավելի շատ փող ծախսել ցանկացած նպատակով’
առանց գներն ու ինքնարժեքը բարձրացնելու: Օերեւս, ամենահամոզիչ
օրինակը Միացյալ Նահանգների փորձն է 1934-1940 թթ., երբ պետական
ավելի շատ ծախսերով խթանված ՀԱԱ-ն աճեց 50 տոկոսով, մինչ գներն
աճեցին նվազ, քան 5 տոկոսով:
Այս համոզվածությունն այսօր նույնքան կայուն չէ, որքան Մեծ ճգնաժամի
տարիներին էր: Առավել զորեղ արհմիությո ւնների եւ ձեռնարկությունների
ծնունդը հնարավոր է դարձնում, որ չնայած ծավալուն գործազրկությանը,
կառավարական ծախսերի աճն այսօր կբարձրացներ աշխատավարձերն
ու գները, օրինակ, ռազմական արդյո ւնաբերության մեջ կամ ռազմավարական
նշանակության մունիցիպալ ծառայություններում: Այլ կերպ ասած,
տնտեսությունը շատ ավելի հակամետ է գնաճի, քան անցյալում էր: Այս
հարցին կրկին կանդրադառնանք 12-րդ գլխում: Այսօր անքան էլ դյուրին
չէ վստահաբար ասել, որ կառավարական ծախսումի աճը, նույնիսկ ծավալուն
122
գործազրկության եւ պարապ գործարանների զգալի քանակի պայմաններում,
չի բերի գների աճի’ ավելի մեծաքանակ զբաղվածության եւ արտադրանքի
հետ միասին: Մյուս կողմից, նույն տխուր եզրակացությունը վերաբերում
է ավելի մեծ ծախսումին մասնավոր հատվածի կողմից կամ սպառողական
գնման բուռն ալիքին: Եթե ապրում ենք գնա&ամետ համակարգում, ապա
պահանջարկի ցանկացած աճ, ոչ սոսկ կառավարական, հավանական է
ուժգին զարկ տա գնաճին:
Ազատախոհներն ու պահպանողականներն այստեղ տարակարծիք են
երկու հարցում: Առաջին, հավելյալ արտադրանքն ու զբաղվածությունը, որ
բխում են կառավարության ծախսերից, արժե՞ն դրա իսկ հսւրուցած հավելյալ
գնաճին: Ազատախոհները, ընդհանուր առմամբ, պատասխանում են այո,
պահպանողականները’ ոչ: Արանք հարցեր են, որոնք դարձյալ քննության
կառնենք գործազրկության վերաբերյալ գլխում: Երկրորդը վերաբերում է
ավելի շատ արտադրանք թողարկելու խնդրում կառավարական եւ մասնավոր
ծախսումների հարաբերական արդյո ւնավետությանը: Պահպանողականներն
այս հարցում պնդում են, որ գործարանի ու սարքավորման վրա
մասնավոր ծախսումը մեծացնում է արտադրելու մեր կարողությունը, դրանով
իսկ նվազեցնելով գնաճը, որովհետեւ ավելի շատ ապրանք կա գնելու:
Պետական ծախսումը, ընդհակառակն, պնդում են նրանք, ոչինչ կամ գրեթե
ih ավելացնում դյուրավաճառ արտադրանքին եւ, հետեւաբար, ուղղակիորեն
զարկ է տալիս գների աճին:
Հարկ է որոշ բան ասել այս բանավեճի առթիվ, բւսյց ոչ այնպես, ինչպես
սովորաբար ասվում է: Երբ հարցը քննվում է պետական ընդդեմ մասնավոր
ծախս արտահայտությո ւններով, ավելի շուտ տրվում ենք գաղափարական
կրքին, քան վերլուծական խորաթափանցությանը: Ի վերջո, պետական
ծախսը կարող է լինել ռմբակոծիչների համար, որն անշուշտ չի նպաստի
դյուրավաճառ արտադրանքին, կամ կրթական նպատակով, որն իսկապես
կավելացնի մեր աշխատուժի արտադրությունը: Մասնավոր արտադրանքը
կարող է կենտրոնացած լինել բարձր տեխնոլոգիայի կամ բարձրահարկ,
շքեղ հյուրանոցների վրա: Ավելին, մասնավոր ծախսումի որոշ տեսակներ
կարելի է ձեռնարկել միայն, եթե ուղեկցվում են կամ նախապատրաստված
են պետական ծախսումով, մինչ ավտոմոբիլային արդյունաբերություն հիմնելը,
պիտի մայրուղիներ կառուցեինք, կամ թեկուզ, քարածխի արտահանումն
ընդլայնելու համար թերեւս հարկ լինի քարածխի բարձման պետական
նավահանգիստ կառուցել: Մեր տեսակետը, ուրեմն, այն է, որ ծախսի որոշ
տեսակներ, իսկապես, ավելի շատ գնաճային են, քան այլք, սակայն այդ
տեսակները պարտադիր չէ, որ անպայման պետական ոլորտում լինեն:
Փաստարկը պետք է մանրազնին քննել, ոչ թե ճոճել որպես մահակ:
Կառավարական գնաճային ծախսումների վերաբերյալ կա մի տեսակետ
123
եա’ կառավարական ծախսումը ֆինանսավորելու ձեւը: Պահպանողականները
վճռական առարկություն չունեն կառավարության’ ուղղակիորեն մասնավոր
հատվածից պարտք անելու խնդրում, օրինակ, դպրոցական շրջանառու
փոխառությունների ձեւով կամ, պարզապես, խնայողական փոխառություններ
թողարկելով: ՚ Նրանց առարկությունը վերաբերում է թերեւս
դրամը ծախսելու նպատակներին, եւ նրանք չեն պնդում, թե ընտանեկան
կամ գործարար խնայողություններ փոխառնելը գնաճային գործոն է:
Իսկապես, ինչու՞ պիտի .մետրոպոլիտենի ցանցը վերանորոգելու նպատակով
պարտք անելն ավելի գնաճային լինի Նյու-Յորք քաղաքի համար, քան
«Քընսոլիդեյթիդ էդիսոնի» .համար’ իր՛ էլեկտրակայանները վերանորոգելու
նպատակով պարտք անելը: :
Գնաճի շուրջ վեճը -հանգում է համերկրային կառավարության’ համերկրային
ռեզերվի դրամատներից ուղղակի փոխառություններին’ գանձատան
իր արժեթղթերը, նրանց վաճառելով: Սա կոչվում է պարտքի կանխիկ
դրամականացում: Պարտքի դրամականացումն ընդլայնում է պարտք տալու
դրամատների հնարավորությունները, որը, ինչպես հաջորդ գլխում կտեսնենք,
նույն բանն է, ինչ համ՜ակարգի մեջ փողի քանակն ավելացնելը:
Բոլոր տնտեսագետներն -էլ .համաձայն են, որ փողի քանակն ավելացնելը,
սովորաբար, գնաճային գործոն է: Ամբողջ կռիվն էլ հենց այն է, թե արդյո՞ք
փողը գլխավոր կամ միակ չարագործն է: Մեր տեսակետն այն է, որ
պետական ծախսերը ֆինանսավորելու համար կառավարական պւսրտւստոմ-
սեր վաճառելը կարող է նպաստել գնաճին’ վարկերն ավելի մատչելի
դարձնելով (ինչպես հետո կտեսնենք), բայց սա ւսմենեփն չի նշանակում,
թե գնաճի գլխավոր պատճառն՛ է: Մինչ փողի եւ գնաճի մեջ խորանալը,
ստիպված պիտի լինենք բա՛վարարվել այս չբացատրված պատասխանով:
124