дома » Рефераты » ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲՈՐՍԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈԻՄԸ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲՈՐՍԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈԻՄԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 7.4. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲՈՐՍԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈԻՄԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:

Բորսան ինչպե՞ս է ազդում գործարար ներդրման վրա: Երեք տարբեր
ազդեցություն գոյություն ունի: Մեկը, որ բորսան ավանդաբար ծառայում է
որպես գործարարամետ համայնքի ակնկալիքների ընդհանուր ծանրաչափ:
Ասում ենք «գործարարամետ» (այլ ոչ’ «գործարար»), որովհետեւ արժեթղթերի
պահանջարկն ու առաջարկը հիմնականում բխում են արժեթղթեր տարածողներից
(դիլերներ), բորսայական միջնորդներից (բրոքերներ) եւ ներդրում
կատարող հանրության, այլ ոչ թ ե ոչ-ֆինանսական ձեռնարկությունների
կողմից: Բորսայի աշխուժությունը նշան է բարենպաստ գործարար եղանակի,
որն ազդելով, ինչպես Քեյնզը կասեր’ գործադիր ղեկավարների « կենդանական
կենսուրախության» վրա, ոգելորում է առաջ մղվել’ գործն ընդլայնե֊
լու ծրագրերով: Մյուս կողմից, երբ բորսան «ընկնում է», կենսուրախությունն
անհետանում է, եւ ընդհանուր հոռետեսական ֆոնը գործադիր ղեկավարներին
ստիպում է լրջորեն խորհել, նախքան ընդլայնման ծրագրեր մշակելը:
Ավանդական այս փոխհարաբերությունը, համենայն դեպս, մեծապես
թուլացավ, երբ կառավարության ազդեցությունը սկսեց աճել տնտեսության
մեջ: Մի ժամանակ գործարարները բորսային նայում էին որպես ապագայի
ազդանշան, այսօր նայում են Վաշինգթոնին: Ուստի, անցած տասնամյակի
ընթացքում, երբ բորսան տարուբերվում էր, գործարար ներդրումները գործարանների
եւ սարքավորումների մեջ հիմնականում կայուն մնացին: Դա որոշ
առումով գործարար աշխարհի համոզվածությունն էր, որ կառավարությունը
կօժանդակի տնտեսության աճին, ինչ էլ որ բորսան իրենից «հորինի»:
Ներդրման վրա բորսայի երկրորդ ուղղակի ազդեցությունը նոր արժեթըղ-
թեր թողարկելն է: Ներդրման ֆինանսավորման ուղիներից է նոր բաժնետոմսերի
ու պարտատոմսերի թողարկումը, որի եկամուտներով կարելի է
գործարան կամ սարքավորում գնել: Երբ բորսան աշխուժանում է, նոր
թողարկում կատարելը շատ ավելի դյուրին է, քան երբ գներն իջնում են:
Մա մասնավորապես ճշմարիտ է որոշ բնագավառներում, օրինակ, կոմունալ
ծառայությունների ոլորտում, որտեղ նոր կապիտալ ձեռք բերելն ավելի շուտ
կախված է նոր բաժնետոմսերի թողարկումից, քան վաստակած եկամտից:

* Ս ա մ ի ա կ inQfi i ii ji ii « խ ւա լ ւ ւ տ ո պ թ լ ւ » չ է : կւ ւաւ ւ ւփւ ւ լ ւակսւՈ ծ սփ ա ո ւ մ ( ւ հ ր Ը
Ո»ւյՈււ|հ ււ հ Ո թ ա կ ա hfi p u j f i , ւււք>կսւՈիւււ<ւււհււհլ |< տււ<ււ>ւււ(Տւա!Ոհլփ:

107

Վերջապես, երբ բորսան խիստ պասիվ է, խոշոր վաստակ ունեցող
ընկերությունների համար ավելի նպատակահարմար է այլ ձեռնարկություններ
գնելը, քան իրենց ֆոնդերն օգտագործելը նոր կապիտալ ծախսերի
համար: Այլ կերպ ասած, ֆինանսական ներդրումը կարող է փոխարինել
իրական ներդրմանը: Սա օժանդակում է հաջողակ ընկերությունների ընդլայնմանը,
բայց, ընդհանուր առմամբ, տնտեսության համար ուղղակիորեն
աճ չի ապահովում:

108

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика