дома » Рефераты » ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 17. 6. ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

4. MLM բիզնես սխեմա (մարքեթինգ պլան)(մաս 1):

ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ
Մի վերջին հարց եա: Եկամտի բաշխման բոլոր քննարկումներում, վաղ
թե ուշ, անաչառության, արդարության խնդիրը գլուխ է բարձրացնում:
Հաճախ հավասարության, որպես անաչառության իդեալական ձեւի, նկատմամբ
խիստ հակադիր տեսակետներ են առաջադրվում: Հասարակությունը
բեւեռացվում է. մի մասը պնդում է, որ երբ ամեն ինչ ասված ու արված
է, եկամտի արդարացի բաշխման միակ նպատակը պետք է հավասարությունը
լինի, մյուսը նույն Եռանդով պնդում է, որ եկամուտների հավասարությունը
նույնքան անհեթեթ (եւ նույնքան անհասանելի) է, որքան տաղանդի, արտաքինի
կամ որեւէ այլ բանի հավասարությունը:
Հավասարության խնդիրը, անշուշտ, ծեծված է, բայց որոշ վերլուծություն,
կարծում ենք, անօգուտ չէ: Սկսենք այն փաստից, որ ամերիկացիների
մեծամասնությունը եւ. իհարկե, ժամանակակից աշխարհի մարդկանց մեծամասնությունն
իր սոցիալական արժեքների մեջ հակված է հօգուտ հավասարության:
Բոլոր երկրներն էլ ջանում են նվազեցնել տարբերությունը
հարուստների ու աղքատների միջեւ: Ոչ մի տեղ չեն քարոզում հօգուտ
ավելի մեծ անհավասարության: Անգամ այն դեպքերում, երբ ավելի մեծ
անհավասարություն պահպանելու քաղաքականություն է վարվում, օրինակ,
միլիոնատերերի հարկերի կտրուկ իջեցումն արդարացվում է բոլորի եկամուտների
աճի վերջնական արդյունքով:
Հօգուտ հավասարության հակվածությունից ելնելով’ անհրաժեշտ է որոշ
պատկերացում կազմել բացառությունների մասին: Այսինքն’ անհրաժեշտ է
իմանալ եւ ուշադիր դիւոարկել փաստարկները հօգուտ անհավասարության:
Դրանք չորսն են:
Հ-Մենք համաձայն ենք, որ անհավասարությունն արդարացվում է, եթե
ամեն ոք առաջ անցնելու արդար հնարավորություն ունի:
Շատերս դեմ չենք արդյունքի անհավասարությանը, փաստորեն ընդհանուր
առմամբ կողմնակից ենք, եթե հավատացած ենք, որ մրցավազքն
ընթանում է արդար պայմաններում, եւ ոչ մեկի առջեւ մեկնարկային
խոչընդոտներ չեն դրվում:
Ի՞նչ ասել է արդար պայմաններ: Ահա այստեղ է, որ փաստարկները
բարդանում են: էսոշոր ժառանգությունն արդա՞ր է: Ամերիկացիների մեծ
մասը կարծում է, որ ժառանգությունն ինչ-որ տեղ արդար բան է, սակայն
հարկերը պետք է կանխեն ողջ հարստության անցումը մի սերնդից մյուսին:
Իսկ տաղանդի՞ ժառանգությունը: Մշակութայի՞ն ժառանգությունը: Ոչ ոք

218

—-

սրանով առանձնապես չի մտահոգվում: Առժամանակ սկսել ենք մտահոգվել
ետնախորշերում կամ ոչ սպիտակամորթ ծնողներից սերվածների ժառանգական
խոչընդոտներով:
2 .Մենք համաձայն ենք անհավասարությանը, երբ անձնական նախապատվության
արդյունք է:
Եթե տնտեսական խաղի արդյունքը հանգեցնում է անհավասար եկամուտների,
արդարացնում ենք այդ անհավասարությունները, երբ դրանք
ներդաշնակ են տարբեր անձնւսկան ցանկություններին: Մեկն ավելի ջանասիրաբար
է աշխատում, քան մեկ ուրիշը, հետեւապես, արժանի է ավելի
մեծ եկամտի: Մեկն ընտրում է իրավագիտությունը եւ հարստանում, մյուսը’
նվիրվում կրոնական ծառայության եւ քչով բավարարվում: Մենք լռելյայն
ընդունում ենք այս անհավասարությունները, եթե անձնական նախասիրություններ
են արտացոլում:
3.Մենք հարում Ենք անհավասարությանը, երբ արժանիք է արտացոլում:
Արժանիքը որոշակիորեն տարբերվում է անձնական նախասիրությունների
արդարացիությունից: Այն գործ ունի բարձր վարձատրությունների
պատշաճության հանդեպ մեր համոզմունքի հետ, երբ դրանք արդարացվում
են հասարակությանը բերած ավելի մեծ նպաստով: Մենք չենք առարկում
շուկայում մարդկանց տարբեր վարձատրությունների դեմ, երբ կարողանում
ենք ցույց տալ, որ ընդհանուր արդյունքում յուրաքանչյուրը տարբեր չափի
ներդրում ունի: Սա, ինչ խոսք, արժեքների բախում է: Երկու բանվոր են
աշխատում մի հոսքագծի վրա, կողք-կողքի: Մեկը երիտասարդ է, ուժեղ,
ամուրի ու խիստ արտադրողական: Մյուսն ավելի տարիքով է. ամուսնացած,
մեծ ընտանիք ունի, բազմաթիվ ծախսեր եւ ցածր արտադրողականություն:
Արդյո՞ք առաջինը պետք է ավելի բարձր վարձատրվի, քան երկրորդը:
Հավասարամետությունը մեզ հուշում է’ ոչ: Արժանիքի համար արվող
բացառությունն ասում է’ այո: Արժեքների բախման այս եւ նման խնդիրները
ճշգրիտ լուծում չունեն: Եվ դարձյալ, գերակշռում են սոցիալական արժեքները,
երբեմն վճարելով երիտասարդին ավելի, քան տարեցին, երբեմն’
տարեցին ավելի, քան երիտասարդին:
4.Վերջապես, մենք համաձայն ենք խախտել հավասարության սկզբունքը,
երբ համոզված ենք, որ անհավասարությունը բխում է ընդհանուրի շահերից:
«Ընդհանուրի շահեր» արտահայտությունը գործնականում հաճախ
թարգմանվում է որպես համախառն ազգային արդյունք: Այսպիսով, համաձայնվում
ենք անհավասար վարձատրություններ թույլ տալ, որովհետեւ
մենք համոզված ենք (կամ մեզ համոզում են), որ այս անհավասարությունը
վերջին հաշվով բոլորիս է օգուտ բերելու’ բարձրացնելով բոլորիս եկա-

219

մուտները, այդ թվում եւ նրանց, ում բարեհաճության ենք արժանացրել:
Այս Փաստարկը հաճախ է բերվում բարձր եկամուտները պսւշտպանելու
համար, քանի որ դրանք հանգեցնում են խնայողությունների ավելացմանը
եւ բոլորիս հարստացմանը ներդրումների միջոցով:
Հարցը մի կողմից պարզ է, մյուս կողմից’ բարդ: Պարզն այն է, որ
նույն նպատակին հասնելու այլ ուղիներ էլ կան’ առանց ւսնհավասա-
րությանը զիջումներ անելու: Օրինակ, կարելի է հասարակական ներդրումները
ֆինանսավորել ավելի շուտ հարկման, քան խնայողությունների
շնորհիվ կատարվող մասնավոր ներդրումների միջոցով:
Ավելի բարդ կողմը կապված է «ընդհանուրի շահ» արտահայտության
սահմանման հետ: Հասարակական ներդրումն արդյո՞ք մասն է ընդհանուրի
շահի: ԱկնԻայտորեն, տերմինը սահմանելու բազմաթիվ տարբերակներ կան’
բոլորն էլ կապված արժեքների բախման հետ: Անգամ գոյատեւելու ընդհանուրի
շահը, ինչը կարող է արդարացնել խոշոր վարձատրություններ տալը
նրանց, ում ի պաշտոնե վստահված է գոյատեւման գործը, արժեքների
բախում է: Արդյո՞ք բոլոր հասարակություններն արժանի են գոյատեւման:
Նացիստական Գերմանիան արդարացվե՞ց’ ցանակացած գնով գոյատեւելու
ջանքերի համար:
Այս ընդհանուր սկզբունքները չեն նշանակում, թե հենց այսպես պիտի
մտածել անհավասարության մասին: Պարզապես փորձեցինք ցույց տալ, թե
իրականում ինչպես ենք մտածում, փաստարկներ, որոնք առավել հաճախ
լսում կամ ինքներս վկայակոչում ենք ապրանքների, սպասարկությունների
եւ կամ հարստության անհավասար բաշխումը պաշտպանելու նպատակով:
Այս փաստարկներից յուրաքանչյուրը, ինչպես տեսնում ենք, իր խճճված
պրոբլեմների կծիկն է առաջադրում: Եվ բոլոր հիմքերը կան խճճված լինելու,
քանզի եկամտի բաշխումը ցանկացած հասարակության առջեւ դնում է
տնտեսական բոլոր խնդիրներից ամենախրթինը: Մի կողմից, քննադատում
է ցանկացած հասարակության մեջ դրսեւորված բոլոր արտոնություններն
ու անհավասարությունները’ ստիպելով մեզ գլուխ ջարդել, թե ինչու մեկը
կարող է այնքան եկամուտ ստանալ, որ չի էլ հասցնում ծախսել, մինչդեռ
մեկ ուրիշը տառապում է չնչին Եկամտով, որը թույլ էլ չի տալիս մարդավայել
ապրել: Մյուս կողմից, ստիպում է մեզ քննարկել բացարձակ հավասար
եկամուտների հասարակության բարդություններն ու հակասությունները, ուր
յուրաքանչյուր անհատ (կամ ընտանիք) ստանում է նույնը, ինչ մեկ ուրիշը,
անկախ ֆիզիկական ունակությունների, կենսապայմանների եւ հասարակությանը
բերած ներզոր ավանդի:
Սովորաբար, ստիպված ենք լինում փոխզիջման դիմել, պատճառներ
գտնել’ պաշտպանելու այնպիսի բաշխումը, որը ոչ ամբողջապես հավասար
է, ոչ էլ ամբողջապես’ անհավասար: Ահա այստեղ է, որ մասամբ ապավինում

220

————-

ենք աշխատանքի եւ արդյունքի վրա եկամտի բաշխման ազդեցության մեր
ունեցած գիտելիքներին, մասամբ էլ’ մեր արժեքների համակարգին, որն
ընդունելի բացառություններ է սահւքանում մեր հիմնական կանոնից, համաձայն
որի հասարակությունները, իբրեւ նպատակ, պետք է հավասարության
ձգտեն: Մեր արժեքների փոփոխման հետ {իսկ ներկայումս ապրում
ենք մի ժամանակաշրջանում, երբ արժեքները թվում է’ փոխվում են
սրընթաց) տարբեր վւաստարկներ տարբեր կշռով ենք օժտում, որոնցով
ավանդաբար արդարացնում ենք անհավասար եկամուտները

221

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика