дома » Рефераты » ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

12.2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ֆինանսական վարձակալության հաշվառումը վարձակալի և վարձատուի
մոտ կատարվում է վարձակալության պայմանագրի և ակտիվների շարժը
հիմնավորող, հաշվապահական հաշվառումը կարգավորող լիազոր մարմնի կողմից
(ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն) հաստատված սկզբնական հաշվառման
փաստաթղթերի և գրանցամատյանների հիման վրա:
Ֆինանսական վարձակալության դեպքում վարձակալը վարձակալված
օբյեկտի տնտեսական ծառայության մեծ մասի ընթացքում ստանում Է
վարձակալված ակտիվի շահագործումից առաջացող տնտեսական օգուտները
պարտավորվերով այդ իրավունքի համար վճարել մի գումար, որը մոտավորապես
հավասար է ակտիվի իրական արժեքի և համապատասխան ֆինանսական վճարի
հանրագումարին: Վարձակալի հաշվապահական հաշվեկշռում ֆինանսական վարձակալությունը,
այսինքն վարձակալված օբյեկտը պետք Է ճանաչվի որպես ակտիվ,
իսկ դրա դիմաց վճարվելիք վարձակալական վճարը որպես պարտավորություն:
Վարձակալության սկզբում ակտիվը և ապագա վարձավճարները մուծելու պարտավորությունը
հաշվապահական հաշվեկշռում ճանաչվում են միևնույն գումարներով:
Ֆինանսական վճարը վարձակալության ժամկետի ընթացքում, ըստ
ժամանակաշրջանների, բաշխվում է այնպես, որ ստացվի հաստատուն
պարբերական տոկոսադրույք յուրաքանչյուր ժամանակաշրջանի
պարտավորության մնացորդների նկատմամբ:
Ֆինանսական վարձակալությունը յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար
առաջացնում Է ակտիվի մաշվածության ծախսումներ և ֆինանսական ծախսումներ:
Մաշվածքի հաշվարկման քաղաքականությունը պետք Է համապատասխանի
սեփական ակտիվների մաշվածքի հաշվարկման քաղաքականությանը, իսկ մաշվա-
ծության հաշվարկը պետք Է կատարվի համաձայն ՀՀՀՀՍ 16. «Հիմնական
միջոցներ» ստանդարտի:
Եթե վարձակալը վարձակալության ժամկետի վերջում ձեռք Է բերելու
սեփականության իրավունքը, ապա ամորտիզացման ժամկետը համընկնում Է
ակտիվի օգտակար ծառայության հետ: Եթե վարձակալության ժամկետը լրանալուց
հետո օբյեկտը պետք Է վերադարձվի վարձատուին, ապա դրա արժեքը (հանած
չերաշխավորված մնացորդային արժեքը) պետք Է ամորտիզացվի
վարձակալության ժամկետի ընթացքում:
Վարձատուն ֆինանսական վարձակալության հանձնելով ակտիվը,
յուրօրինակ վարկավորում Է կատարում (վարձակալին ապրանքային վարկ Է
տրամադրում): Հետևաբար նվազագույն վարձավճարները ոչ միայն պետք Է փակեն
ակտիվի իրական արժեքը, այլև ապահովեն լրացուցիչ վարձահատուցում (տոկոս):
Նվազագույն վարձավճարների ներկա արժեքի հաշվարկման ժամանակ
զեղչման գործակից Է համարվում վարձակալության ենթադրվող տոկոսադրույքը:
Դա զեղչման այն դրույքն Է, որը վարձակալության սկզբի դրությամբ ապահովում Է,
որպեսզի նվազագույն վարձակալական վճարների և չերաշխավորված
մնացորդային աժեքի հանրագումարի ներկա (զեղչված) արժեքը հավասարվի
վարձակալված ակտիվի իրական արժեքին:

178 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Չերաշխավորված մնացորդային արժեքը վարձակալված ակտիվի
մնացորդային արժեքի այն մասն է, որի իրացումը վարձատուի կողմից ապահովված
չէ կամ երաշխավորված է միայն վարձատուի հետ կապված անձի կողմից:
Հաշվապահական հաշվեկշռում վարձատուն ֆինանսական վարձակալության
տրված ակտիվները ճանաչում է դեբիտորական պարտք վարձակալությունում
զուտ ներդրումների մեծությանը հավասար գումարով: Քանի որ ֆինանսական
վարձակալության դեպքում սեփականության իրավունքի հետ կապված գրեթե բոլոր
ռիսկերը և օգուտները վարձատուի կողմից փոխանցվում են վարձակալին, ուստի
վարձակալության դիմաց վարձավճարների գծով դեբիտորական պարտքերը
֊վարձատուի կողմից դիտվում են որպես իր ներդրումների հիմնական գումարի
մարում և ֆինանսական եկամուտ, այսինքն որպես իր ներդրումների և
ծառայությունների դիմաց հատուցում:
Վարձատուն վարձակալության ժամկետի ընթացքում ֆինանսական
եկամուտը պետք է բաշխի պարբերական և արդյունավետ հիմունքով: Եկամտի
այդպիսի բաշխումը արտացոլվում է ֆինանսական վարձակալության
շրջանակներում վարձատուի չմարված զուտ ներդրումների հաստատուն պարբերական
հատույցն արտացոլող գրաֆիկում: Հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող
վարձակալական վճարները հանվում են վարձակալությունում համախառն
ներդրումներից կրճատելու համար թե հիմնական պարտքը և թե’ չվաստակած
ֆինանսական եկամուտը:
Վարձակալական պայմանագրի շուրջ բանակցելիս և այդ պայմանագրերը
կնքելիս, հաճախ, վարձատուի կողմից կատարվում են սկզբնական ուղղակի
ծախսումներ, ինչպիսիք են միջնորդական և իրավաբանական ծառայությունների
դիմաց վճարները: Ֆինանսական վարձակալության դեպքում սկզբնական ուղղակի
ծախսումները կատարվում են ֆինանսական եկամուտ ստանալու նպատակով,
որոնք կամ անմիջապես ճանաչվում են եկամտում (հանվում են), կամ
վարձակալության ժամկետի ընթացքում բաշխվում են այդպիսի եկամտի դիմաց:

Հաշվառումը վարձակալի մոտ:

Վարձակալի մոտ ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական
միջոցների առկայության և շարժի հաշվառումը կատարվում է 119. «Ֆինանսական
վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» ակտիվային հաշվում, որի
դեբետում արտացոլվում է ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական
միջոցների արժեքը, իսկ կրեդիտում վարձակալի սեփականություն դարձած կամ
վարձատուին հետ վերադարձրած հիմնական միջոցների արժեքը:
Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների
պայմանագրային արժեքով ձևակերպվում է.
Դտ 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական
միջոցներ»
Կտ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն
գումարներ»:

ֆինանսական վարձակալությանը վերաբերող ուղղակի ծախսումների
գումարով ձևակերպվում է.

179 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դտ 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված , հիմնական
միջոցներ»
Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների
գծով»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»:
Ստանձնսւծ պարտավորության ճշտումը կատարվում է 4143. «Չկրած
տոկոսային ծախսեր ֆինանսական վարձակալության գծով» ակտիվային,
կարգավորող հաշվով, որի դեբետում արտացոլվում է նվազագույն
վարձավճարների և այն գումարի տարբերությունը, որով ճանաչվում է
վարձակալված ակտիվը վարձակալության սկզբում, իսկ կրեդիտում այդ
տարբերության վերագրումը ծախսերին: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից
ներկայացնում է ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերի
գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում
ներառվում է բացասական նշանով:
Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերի
(ֆինանսական վճարի) գումարով ձևակերպվում է.
Դտ 4143 «Չկրած տոկոսային ծախսեր ֆինանսական վարձակալության գծով»
Կտ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն
գումարներ»:
Վարձակալական պայմանագիրը ձևակերպելուց հետո, վարձակալության
ընթացքում յուրաքանչյուր տարի ձևակերպվում է ֆինանսական վարձակալության
գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասը.
Դտ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն
գումարներ»:
Կտ 515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն
գումարների կարճաժամկետ մաս»
Վարձատուին փոխանցված գումարով ձևակերպվում է.
Դտ 515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն
գումարների կարճաժամկետ մաս»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» և այլն
Ֆինանսական վարձակալության գծով տոկոսային ծախսերի ճանաչման
դեպքում, երբ ֆինանսական վճարը վերագրվում է ծախսերին, ձևակերպվում է.
Դտ 7272 «Ֆինանսական վարձակալության գծով տոկոսային ծախսեր»
Կտ 4143 «Չկրած տոկոսային ծախսեր ֆինանսական վարձակալության
գծով»:
Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների
մաշվածության գումարով ձևակերպվում է.

180 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դտ 713 «Վարչական ծախսեր»
Դտ 811 «Հիմնական արտադրություն»
Դտ 812 «Օժանդակ արտադրություն»
Դտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
Կտ 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»
Վարձակալության ժամկետի վերջում ֆինանսական վարձակալությամբ
ստացված հիմնական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի
ձեռքբերման դեպքում ձևակերպվում է.
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
Դտ 115 «Հողամասեր»
Կտ 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական
միջոցներ»:
Այդ օբյեկտի համար վարձակալության ընթացքում կուտակված
մաշվածության գումարը վերաձևակերպվում է որպես սեփական հիմնական
միջոցների մաշվածություն.
Դտ 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների
մաշվածություն»
Կտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն»:
Վարձատուին հետ վերադարձված ֆինանսական վարձակալությամբ
ստացված հիմնական միջոցների կուտակված մաշվածության և արժեզրկումից
կորուստների դուրսգրման դեպքում ձևակերպվում Է.
Դտ 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների
մաշվածություն»
Դտ 1245 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների
արժեզրկում»
Կտ 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական
միջոցներ»:
Վարձատուին հետ վերադարձված ֆինանսական վարձակալությամբ
ստացված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրսգրման դեպքում
ձևակերպվում է.
Դտ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն
գումարներ»
Կտ 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական
միջոցներ»:

Հաշվառումը վարձատուի մոտ:

Ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների սինթետիկ
հաշվառումը վարձատուի մոտ տարվում Է հետևյալ ձևով:

181 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Վարձակալության տրված օբյեկտի հաշվեկշռային արժեքով ձևակերպվում է.
Դտ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն
մուտքեր»
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»:
Գործնականում հնարավոր է վարձակալության տրվող օբյեկտի
հաշվեկշռային արժեքը շեղվի պայմանագրային գնից: եթե պայմանագրային գինը
մեծ է վարձակալության տրվող օբյեկտի հաշվեկշռային արժեքից, ապա
տարբերությամբ ձևավորվում է ակտիվի օտարումից եկամուտ: Այդ գումարով
ձևակերպվում է’
Դտ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն
մուտքեր»
Կտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ»:
Հակառակ դեպքում կազմակերպությունը ունենում է կորուստ, որը
ձևակերպվում է որպես արժեգրիկում:
Դտ 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների
վերաչափումից ծախսեր»
Կտ 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում »
Դտ
և
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում »
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»:
Ելնելով պայմանագրային ժամկետից որպես վարձավճար հաշվարկված
չվաստակած ֆինանսական եկամուտը ձևակերպվում է.
Դտ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն
մուտքեր»
Կտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով
հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»:
Վարձակալության ընթացքում յուրաքանչյուր տարի ձևակերպվում է
ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասը և ֆինանսական
վարձակալությունից ճանաչված եկամուտները:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ճանաչված ֆինանսական եկամտի
գումարով ձևակերպվում է.
Դտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով
հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»:
Կտ 6273 «Ֆինանսական վարձակալությունից եկամուտներ’ հաշվի առած
գործարքի հետ կապված ծախսումները»:
Հաշվետու տարում ընթացիկ դեբիտորական պարտքերի կազմ փոխանցված
երկարաժամկետ դեբիտորական պարտքի կարճաժամկետ մասով ձևակերպվում է.
Դտ 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն
մուտքերի կարճաժամկետ մաս»
Կտ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն
մուտքեր»

182 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Ստացված վարձավճարի գումարով ձևակերպվում է.
Դտ. 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն
մուտքերի կարճաժամկետ մաս»:
Վարձակալից հետ ստացված օբյեկտի մնացորդային արժեքով վարձատուն
ձևակերպում է’
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»:
Կտ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն
մուտքեր»
Ֆինանսական վարձակալության գծով հաշվետու տարում ճանաչված ծախսը
և եկամուտը դուրս են գրվում ֆինանսական արդյունքի հաշվին:
‘ Ֆինանսական վարձակալության հաշվառումը վարձակալի և վարձատուի
մոտ, ցույց տանք օրինակով:
Օրինակ: 2007թվականի հունիսի 1-ին «Ա» կազմակերպությունը «Բ
կազմակերպությանը ֆինանսական վարձակալության պայմանագրով, 10 տարի
ժամկետով, սեփականության իրավունքի փոխանցման պայմանով
վարձակալության է տվել արտադրական շենք: Շենքի իրական արժեքը
վարձակալության ամսաթվի դրությամբ կազմել է 3.000.000 դրամ, իսկ
հաշվեկշռային արժեքը՝ 2.400.000 դրամ: Ըստ վճարումների ժամանակացույցի
յուրաքանչյուր տարվա վերջին վարձակալը պետք է վճարի 620.732 դրամ, 10
տարվա համար’ 6.207.320դրւսմ:

Վարձակալության սկզբի դրությամբ, վարձակալված շենքի և վար*
ձավճարների գծով պարտավորության գումարով ձևակերպվում է.
Դտ 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական
միջոցներ» 3.000.000
Դտ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված 3.207.320
արժեքով»
Կտ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք
համախառն գումարներ» 6.207.320
Ֆինանսական հաշվարկներում էական դեր է խաղում դրամի արժեքը
ժամանակի մեջ, քանի որ ներկա պահին առկա դրամական միավորն ավելի թանկ է
(կամ էժան), քան այն դրամական միավորը, որը պիտի ստացվի ապագայում: Դա
բացատրվում է դրամի արժեզրկմամբ (կամ արժեվորման), ինչպես նաև
շրջանառությամբ և ռիսկով: Ելնելով այն պայմանից, որ վարձավճարների ներկա
արժեքը v պետք է հավասար լինի իրական արժեքին’ հաշվարկում ենք վարձակալության
ենթադրվող տոկոսւսդրույքը: Հավասար ժամանակահատվածներում
հավասար գումարների վճարման կամ ստացման ներկա արժեքի որոշման
գոէ)£ընթացը կոչվում Է անուիտետ: Հաշվարկները ներկայացվում են

183 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

աղյուսակներով: Անուիտետի պայմաններում ներկա արժեքը հաշվարկվում է
հետևյալ բանաձևով’ PV=Z X *1/(1 +r)n, որտեղ
PV — զեղչված արժեքն է
X — ամենամյա վճարվող գումարը
R — վարձակալությամբ ենթադրվող տոկոսադրույքը
ո — տարիների թիվը
Ըստ այդ աղյուսակների որոշում ենք, որ ենթադրվող տոկոսադրույքը
մոտավորապես հավասար է 16 % ( 3.000.000=620.732 х X, Х=4.833, որին
հւսմապատասխանում է 16 %):
Յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար՜ չկրած տոկոսային ծախսերից
հաշվետու ժամանակաշրջանի ծախսերին վերագրվող գումարը որոշվում է հետևյալ
հաշվարկով.
2007թ. համար այդ գումարը կկազմի.
3.000.000 X 0,16=480.000 դրամ,իսկ պայմանագրային արժեքից մարված
մասը’140.732
2008թ. համար’
[3.000.000-(620.732-480.ООО)] X 0,16=457.483 դրամ, իսկ պայմանագրային
արժեքից մարված մասը’ 163.249 դրամ
2009թ. համար
[3.000.000-(140.732+163.249)].х.0,16=431.363 դրամ, իսկ պայմանագրային
արժեքից մարված մասը’189369 և այլն:
2007թ. համար հաշվեգրված տոկոսային ծախսի գումարով ձևակերպվում է.
Դտ 7272 «Ֆինանսական վարձակալության գծով տոկոսային 480.000
ծախսեր»
Կտ 4143 «Չկրած տոկոսային ծախսեր ֆինանսական 480.000
վարձակալության գծով»
Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավո-
րությունների կարճաժամկետ մասի գումարով ձևակերպվում է.
Դտ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք 620.732
համախառն գումարներ»
Կտ 515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք 620.732
համախառն գումարների կարճաժամկետ մաս»
Վարձավճարների վճարման ժամանակ տրվում է հետևյալ ձևակերպումը.
Դտ 515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք 620.732
համախառն գումարների կարճաժամկետ մաս»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» 620.732
Վարձակալի մոտ, վարձակալված շենքի մաշվածությունը, ըստ հաշվային
քաղաքականության, նախատեսված Է հաշվարկել գծային մեթոդով, իսկ օգտակար
ծառայության ժամկետը սահմանված Է 20 տարի: Հետևաբար, յուրաքանչյուր տարի
հաշվարկված մաշվածության գումարը կկազմի 3,000.000 : 20 =150.000 տարի:
Այդ գումարով ձևակերպվում Է.

184 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» 150.000
Կտ 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված 150.000
հիմնական միջոցների մաշվածություն»
Վարձակալության հանձնված շենքի պայմանագրային արժեքով
ձևակերպվում է.
Դտ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք 6.207.320
համախառն մուտքեր»
Կտ 1111 «Շենքեր» 2.400.000
Կտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից 600.000
(օտարումներից) եկամուտներ»
Կտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտի- 3.207.320
զացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ
ֆինանսական ակտիվների գծով»
Չվաստակած ֆինանսական եկամտից, յուրաքանչյուր ժամանակաշրջանի
ընթացքում, եկամուտներին հաշվեգրված գումարը որոշվում է չկրած տոկոսային
ծախսերի համար վերը նկարագրված մեթոդով:
2007թ. չվաստակած ֆինանսական եկամուտներին վերագրվող տարեկան
գումարով ձևակերպվում է.
Դտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ սւմորտի- 480.000
զացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ
ֆինանսական ակտիվների գծով»
Կտ 6273 «Ֆինանսական վարձակալությունից եկամուտներ 480.000
հաշվի առած գործարքի հետ կապված ծախսումները»
Յուրաքանչյուր տարվա վերջին ֆինանսական վարձակալության գծով
ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասով ձևակերպվում է.
Դտ 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք 620732
համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
Կտ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք 620732
համախառն մուտքեր»
իսկ վարձավճարը ստանալիս
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ» 620732
Կտ 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք 620732
N համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
Ֆինանսական վարձակալության կարող են հանձնվել նաև ոչ նյութական
ակտիվները (կինոնկարների, տեսաձայնագրությունների, հեղինակային

185 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

իրավունքների, նոր արտադրատեսակների բաղադրատոմսերի, մոդելների
արտոնագրային պայմանագրերը) և այլն:

186 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика