1.4. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՉԱՓԻՉՆԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
Նախորդ հարցը պարզաբանելիս նշեցինք, որ տնտեսական հաշվառման մեջ
օգտագործվել են բնեղեն և արժեքային չափիչներ: Անդրադառնանք դրան ավեւի
մանրամասն:
ՏՆՏԵՍԱԿԱՆՀԱՇՎԱՌՄԱՆ մեջ կիրառվում են երեք տիպի չափիչներ՝
1. Բնաիրային,
2. Աշխատանքային,
3. Դրամական կամ արժեքային:
Բնաիրային չափիչները կիրառվում են կազմակերպության նյութական
արժեքները’ հիմնական միջոցները, նյութերը, վառելիքը, պատրաստի
արտադրանքը, ապրանքները և այլն հաշվարկելու, ինչպես նաև տնտեսական
գործընթացները արտացոլելու համար:
Հաշվառման օբյեկտները կարոդ են չափվել հատով, երկարությամբ (մմ, սմ,
դմ, մ և կմ), ծավալով, քաշով և այլն: Բնական չափիչների կիրառումը բացառիկ
կարևոր նշանակություն ունի կազմակերպության գործունեութունը ճիշտ
կառավարելու և վարելու, սեփականությունը պահպանելու գործում:
Աշխատանքային չափիչները օգտագործվում են արտադրանքի
արտադրության կամ աշխատանքների կատարման վրա գործադրված
աշխատանքի քանակը աշխատանքային օրերով, ժամերով, րոպեներով հաշվելու և
արտահայտելու համար:
18 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՉԱՓԻՉՆԵՐԸ
—
Աշխատանքային և մյուս չափիչների կիրսւռմամբ որոշվում է մշակմունքի
նորմայի կատարումը, աշխատանքի արտադրողականությունը, աշխատողներին
հասանելիք աշխատավարձը և այլն:
Դրամական չափիչով արժեքային արտահայտությամբ չափվում և
արտացոլվում են տնտեսական այնպիսի երևույթներ, որոնք չեն կարող չափվել և
արտացոլվել բնական և աշխատանքային չափիչներով կամ դրանց համատեղ
կիրառումով:
Օրինակ ապրանքանյութական արժեքների տարբեր տեսակների շարժն ու
մնացորդները հնարավոր չէ չավւել ու արտացոլել միայն բնական չափիչով,
որովհետև անիմաստ է մեկ ընդհանուր հանրագումարի բերել չափի տարբեր
միավորներով հաշվառվող նյութերի ընդհանուր քանակը առանց արժեքային
արտահայտության: Դրամական չափիչի կիրառումը պակաս կարևոր չէ նաև
արտադրանքի արտադրության, ինքնարժեքի հաշվարկման, տնտեսական
գործունեության արդյունքների հաշվարկման համար:
Դրամական չափիչը տնտեսական միջոցների ու գործընթացների չափման ու
արտացոլման իր ընգրկումներով լայն կիրառություն ունի տնտեսական հաշվառման
պրակտիկայում, հատկապես հաշվապահական հաշվառման մեջ, որի համար այն
պարտադիր է:
19 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՉԱՓԻՉՆԵՐԸ